TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+34.09 oC

Իրան

Ռոհանին պատասխանատվության կենթարկի երկրաշարժից շենքերի փլուզման պատասխանատուներին

09:18 15.11.2017

Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել է գտնել երկրաշարժի հետևանքով շենքերի փլուզման բոլոր պատասխանատուներին: Երկրաշարժից ամենաշատը տուժած Սարփոլ-ե Զահաբ քաղաք այցի ժամանակ նա նշել է, որ պետության կողմից կառուցված շենքերը փլուզվել են, մինչդեռ մասնավոր ընկերությունների կառուցած շենքերը կանգուն են մնացել: Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ պատասխանատվության կենթարկի բոլոր նրանց, ովքեր շենքերի կառուցման ժամանակ չեն պահպանել […]

̰
Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 530-ի

16:58 14.11.2017

Ներկայումս հաղորդվում է նաև ավելի քան 7800 տուժածի մասին:

̰
Իրանում և Իրաքում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 348-ի

14:43 13.11.2017

Քերմանշահ նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել:

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իրանին և Իրաքին օգնություն է առաջարկել

11:45 13.11.2017

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը օգնություն է առաջարկել երկու երկրների սահմանին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար: Գուտերիշը նաև ցավակցություն է հայտնել Իրաքում և Իրանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին և տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Իրանի և Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 339-ի:

̰
Իրանի և Իրաքի սահմանին գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 339-ի

11:37 13.11.2017

Իրանի և Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 339-ի: Այս մասին հայտնել է PressTV-ն: Իրանի Աղետների կառավարման պետական կազմակերպության տվյալներով՝ Իրանում երկրաշարժի հետևանքով զոհվել է 328 մարդ, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 2500-ը: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել: Փրկարարները դեռ փլատակների տակից հանում են մարդկանց: Զոհերի մեծ մասը Քերմանշահ […]

̰
Իրանը ռազմաբազա է կառուցում Սիրիայի և Իսրայելի սահմանին․ BBC

12:19 11.11.2017

Իրանի զինված ուժերը մշտական ռազմաբազա են կառուցում Դամասկոսի հարավում, քաղաքից 14 կմ հեռավորության վրա։ Այս մասին BBC-ին հայտնել են աղբյուրները «արևմտյան հետախուզական կազմակերպություններից»։

Տիեզերական լուսանկարները ցույց են տալիս, որ նշված տեղանքն ակտիվորեն կառուցապատվում է այս տարվա հունվարից սկսած։ Տարածքում կատարված շինարարությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն հենց ռազմական օբյեկտ է․ այստեղ կառուցվել են անգարներ, որոնցից ամեն մեկը կարող է «ընդունել» մի քանի միավոր ռազմական տեխնիկա։

Բազան, որի պատկանելությունը հնարավոր չէ բացահայտել արբանյակային լուսանկարներով, ընդամենը 50 կմ հեռավորության վրա է Գոլանի բարձունքներից, որոնք ներկայում Իսրայելի օկուպացիայի տակ են։ Փաստացի հենց Գոլանի բարձունքներով է անցնում Սիրիա-Իսրայել սահմանը։

Սիրիայում իրանական զինված ուժերի ռազմաբազայի ստեղծման մասին տեղեկություններին վերջերս արձագանքել է Իրանի տարածաշրջանային հակառակորդներից մեկը՝ Իսրայելը։ Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը մտադիր է իր ռազմաբազան կառուցել հենց Իսրայելի հարևանությամբ, սակայն Իսրայելը թույլ չի տա նման բան։

̰
BACK_TO_TOP