TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

Իրան

Իրանի ցույցերի հետևում նախագահի և հոգևոր առաջնորդի լարված հարաբերություններն են. իրանագետ

13:54 09.01.2018

Հոգևոր դասը մտավախություն ունի, որ նախագահի վարկանիշը կվնասի իրենց ազդեցությանը, և Իրանը կրոնական կառավարումից աստիճանաբար կանցնի քաղաքացիական կառավարման:

̰
Իրանի Ատրպատականը զարմանալիորեն չմասնակցեց ցույցերին. իրանագետ

12:04 09.01.2018

Դեկտեմբերի 28-ից սկսված իրանական ցույցերին Ատրպատական նահանգը մասնակցություն չունեցավ, ինչը զարմանալի էր, քանի որ այնտեղ ապրում են Ադրբեջանի ազդեցության տակ գտնվող թուրքախոսներ։

̰
«Հեռանկարի» հյուրն իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանն է

09:05 09.01.2018

«Հեռանկար»-ի տաղավարում իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը ներկայացնում է Իրանում սկիզբ առած բողոքի ակցիաների ակունքները, դրանց ազդեցությունը երկրի ներքին քաղաքականության վրա։

̰
Իրանական նավթատարի և չինական բեռնատարի բախումից առաջացած հրդեհը դեռ չի մարել

09:10 08.01.2018

Հունվարի 6-ի երեկոյան Արևելաչինական ծովում իրանական նավթատար տանկերը բախվել է չինական բեռնանավի հետ, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Reuters գործակալության փոխանցմամբ, նավթատարը դեռ այրվում է: Մտահոգություն կա, որ տանկերը կարող է պայթել: Չինաստանը 4 փրկարարական նավ է ուղարկել դեպքի վայր, իսկ Հարավային Կորեան՝ նավ և ուղղաթիռ: Որոնումներում ներգրավվել է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղարկած ինքնաթիռը, […]

̰
Հազարավոր ցուցարարներ Իրանում աջակցել են իշխանություններին

17:36 06.01.2018

Իրանական «PRESS TV»հեռուստաընկերության հաղորդմամբ՝ հազարավոր մարդիկ մասնակցել են երկրի ղեկավարությանն աջակցող ցույցերին և ոչ ասել բռնությանը, որոնք բռնկվել էին Իրանում ՝ ընդդիմադիր վերջին ցույցերի ժամանակ:

̰
ԱՄՆ-ն կարող է վերանայել Իրանի հետ միջուկային գործարքը

13:58 06.01.2018

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնը կարող է հատուկ օրենք ընդունել Իրանի հետ միջուկային գործարքը փոփոխելու վերաբերյալ:

̰
ՌԴ-ն հանդիմանել է ԱՄՆ-ին Իրանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրելու համար

11:09 06.01.2018

Հունվարի 5-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանը խստորեն քննադատել է ԱՄՆ-ին Իրանում տեղի ունեցած ցույցերի հարցով Խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու համար: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին որևէ երկրի ներքին գործերի մեջ ներքաշելը վտանգում է խորհրդի հեղինակությունը:

̰
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Իրանում տիրող իրավիճակը

11:00 05.01.2018

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը այսօր նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում տիրող իրավիճակը: Այն նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 24-ին: Այդ հարցով նիստ անցկացնելու առաջարկ է արել ԱՄՆ-ն: Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ԱՄՆ-ի նախաձեռնությունը վտանգավոր ու ապակառուցողական է համարել:

Հիշեցնենք, որ Իրանում դեկտեմբերի 28-ից բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Սկզբում դրանք սոցիալական բնույթ ունեին, սակայն շատ արագ քաղաքական ենթատեքստ ստացան: Հակակառավարական ցույցերի մասնակիցները այրել են շենքեր, պատռել երկրի հոգևոր առաջնորդի լուսանկարները և պահանջել նրա հրաժարականը: Վերջին տվյալներով 22 հոգի է մահացել: 100-ավոր մարդիկ ձերբակալվել են: Երկու օր առաջ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ Իրանի քաղաքներում «խռովությունն» ավարտված է:

̰
ԱՄՆ-ն պահանջել է Իրանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ գումարել

14:29 04.01.2018

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է արձագանգի Իրանի վերջին իրադարձություններին: Թեման քննարկելու նպատակով նա պահանջել է գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:

̰
Իրանում կարգուկանոն է հաստատվել. պաշտոնյա

12:40 04.01.2018

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել է երկրում բողոքի ակցիաների ավարտի մասին: Ըստ Թեհրանի հայկական «Ալիք» օրաթերթի՝ Ջաֆարին մասնավորապես ասել է. «Այսօր մենք կարող ենք հայտարարել դավադրության ավարտի մասին: Թշնամին գիտակցելով, որ անկարող է պաշտպանական ոլորտում հարվածել Իրանին, իր ողջ հնարավորությունները ներդրել է մշակութային, տնտեսական և անվտանգության ոլորտներում Իրանին հարվածելու համար»:

̰
ԱՄՆ-ն և Իսրայելը գաղտնի պայմանագիր են կնքել Իրանի դեմ

10:34 30.12.2017

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի խոսքով՝ «Իրանի հետ թերի գործարքը այլևս Իրանի նկատմամբ վարվող ԱՄՆ քաղաքականության մեջ կենտրոնական տեղ չի զբաղեցնում»:

̰
Իրանի մի քանի քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել

09:02 30.12.2017

Իրանում հավկիթի թանկացման դեմ սկսված ցույցերը վերածվել են զանգվածային բողոքի ակցիաների: Ցուցարարները բողոքում են գնաճից, երկրի տնտեսական վիճակից, իսլամական հոգևորականությունից և երկրի վարած արտաքին քաղաքականությունից: Քերմանշահ, Ռաշտ, Սպահան և Ղոմ քաղաքներում հավաքվել են հազարավոր ցուցարարներ: Մեշհեդ քաղաքում ձերբակալվել է 52 ցուցարար: Բողոքի ակցիաներ են սկսվել նաև մայրաքաղաք Թեհրանում, որտեղ ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը: Միացյալ Նահանգներն արձագանքել […]

̰
«Երկիր Ծիրանին» ընդվզում է պատրաստում

14:48 29.12.2017

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դեկտեմբերի 29-ին հրավիրած ասուլիսում ամփոփել է անցնող քաղաքական տարին և խոսել առաջիկա անելիքներից:

̰
Ծիրանի հյութից թունավորման դեպք Ապարանում

16:06 28.12.2017

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ թունավորման վերաբերյալ հաղորդում են ստացել Ապարանի բժշկական կենտրոնից:

«Թունավորում ծիրանի հյութից» ախտորոշմամբ հիվանադնանոց են տեղափոխվել 1957 թ. ծնված Գյուլնարա Խ.-ն, 2010 թ. ծնված Դավիթ Խ.-ն և 2001 թ. ծնված Ալլա Խ.-ն:Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նրանք թունավորումը ստացել են ժամը 21.45-ի սահմաններում` իրենց տանը, տան պայմաններում պահածոյացված ծիրանի հյութ խմելու հետևանքով: Կատարվում է քննություն»,- գրում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Shantnews-ը փորձեց տուժածների վիճակի մասին տեղեկություններ ստանալ, սակայն Ապարանի հիվանդանոցի քաղաքային համարներից որևէ մեկին այդպես էլ պատասխանող չեղավ:

Նշենք, որ հիվանդանոց ենք զանգահարել աշխատանքային ժամերին հետևյալ հեռախոսահամարներով՝

հիվանդների ընդունարան` +374-252-24417

քարտուղարություն` +374-252-24332

գլխավոր բժիշկ` +374-252-24667

վիրաբույժ` +374-252-25590

Այս հեռախոսահամաները նշված են, թե «Սփյուռ» տեղեկատվական համակարգում և թե «Ապարանի ԲԿ» պաշտոնական էջում:

̰
Իրանի ընդերքը դարձյալ ցնցվել է

10:34 28.12.2017

Ստորգետնյա ցնցումները 4.9 մագնիտուդ ուժգնություն են ունեցել: էպիկենտրոնում կազմել են 6-7 բալ:

̰
Իրանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, կան վիրավորներ

14:55 27.12.2017

1 մարդ զոհվել է, 75-ը՝ վիրավորվել այս գիշեր Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

̰
«Երկիր Ծիրանին» շարունակում է քննադատել ավագանու նիստի օրակարգային բոլոր հարցերը

16:48 26.12.2017

Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստի օրակարգային հարցերից մեկով առաջարկվեց Տիգրանյան փողոցի 1/1 փակուղի հասցեում գտնվող 1/4 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը արտադրական կատեգորիայից դասակարգել բնակելի կատեգորիայի մեջ, քանի որ գտնվում է բնակելի կատեգորիայի հողամասերի գոտում: Որոշման նախագիծը «Երկիր ծիրանի» խմբակցությունը քննադատեց՝ վերջում մեջբերելով «Սասնա ծռեր» էպոսից հատված:

̰
«Երկիր Ծիրանի»-ի անդամ Սոնա Աղեկյանը կրկին դավաճան անվանեց խմբակցության անդամներին

13:59 26.12.2017

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստում կրկին մեղադրեց իրենց խմբակցության երկու անդամներին՝ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին՝ նշելով, որ վերջիններս ապօրինաբար են գտնվում նիստում և չեն պաշտպանում իրենց վստահված քաղաքացիների շահերը:

̰
«Դեռ ինչքա՞ն ենք ձեռքով քվեարկելու». «Երկիր Ծիրանի»-ի անդամները դժգոհում են խափանված էլեկտրոնային համակարգից

13:24 26.12.2017

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը, դեկտեմբերի 26-ի ավագանու նիստում դժգոհություն հայտնեց, որ էլեկտրոնային համակարգը չի վերականգնվում և իրենք շարունակում են ձեռքով քվեարկել և հետաքրքրվեց քաղաքապետից, թե դեռ որքա՞ն ժամանակ է այդպես շարունակվելու:

̰
«Ավարտեցի՞ք Ձեր ճաճանչափայլ ելույթը». Տարոն Մարգարյանը «Երկիր ծիրանիի» անդամին

12:51 26.12.2017

Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստում այսօր քննարկվել է 2018թ-ի բյուջեն, իսկ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի ուշադրությունը գրավել է դրոշներ գնելուն հատկացված գումարի չափը՝ 45 մլն դրամ: Նա հարց է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, թե ինչու՞ է այդքան գումար հատկացվել:

«Շուրջ 93 հազար ԱՄՆ դոլար է հատկացվում դրոշակներ գնելու համար, մինչդեռ այդ գումարով նիստը վարողը կարող էր սավաններ, բարձեր կարելու համար կտոր գնել: Բյուջեի նախագծով նաեւ 45 մլն դրամ հատկացվում է պաշտպանության համար, ի՞նչ պաշտպանության մասին է խոսքը, ինչի՞ց պաշտպանելու, ումի՞ց պաշտպանելու: Այսինքն մեր քաղաքացիներից մոտ 200 հազար դոլար հատկացվելու է պաշտպանության և դրոշակների համար»,- ասաց Մարինա Խաչատրյանն ու «Սասնա ծռեր» էպոսից հատված մեջբերեց:

Քաղաքապետն էլ արձագանքեց ելույթին. «Ավարտեցի՞ք Ձեր ճաճանչափայլ ելույթը»:

̰
Ավագանու նիստում «Երկիր Ծիրանին» պահանջել է մանդատից զրկել իր երկու անդամներին

11:37 26.12.2017

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը դեկտեմբերի 26-ի ավագանու նիստում պահանջել է իրենց խմբակցության երկու անդամներին՝ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին զրկել ավագանու անդամի մանդատից` նշելով, որ նրանք չեն հանդիսանում որևէ կուսակցության անդամ և որևէ խմբակցության կողմից չեն առաջադրվել որևէ հանձնաժողովում:

«Երևանցին նրանց չի արտոնել այստեղ գտնվել, նրանք չունեն որևէ ծրագիր: Նրանք ավագանու նիստերին մասնակցում են միայն ֆիզիկապես, որևէ անգամ չեն բարձրաձայնել երևանցուն հուզող խնդիրներ, չեն ընդվզել Երևանը քանդող ու ապականող ուժերի դեմ: Այս ամենի մեղավորը ոչ միայն այդ երկու անձինք են, որոնք յուրացրել են «Երկիրը Ծիրանիին» տված ժողովրդի վստահության քվեն, այլև այսօրվա նիստի վարողը, ով չի հետեւել օրենքի պահանջին», – ասաց Մարինա Խաչատրյանը:

Մարինե Խաչատրյանը Երևանի քաղաքապետին մեղադրեց պարտավորությունները չկատարելու մեջ, նշելով, որ նա չի առաջնորդվել ՏԻՄ օրենքով, ըստ որի քաղաքապետը պետք է կազմեր ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և 7-օրյա ժամկետում այն ուղարկեր ԿԸՀ: Տարոն Մարգարյանը, սակայան, հիշեցրեց, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամենրը նախկինում այդ հարցով դիմել էին ԿԸՀ և դիմումը մերժվել էր պատճառաբանությամբ, որ «Իրենք օրենքի ուժով Երեւանի ավագանու անդամներ են ու միայն իրենց դիմումի համաձայն կարող են հրաժարվել ավագանու անդամի լիազորությունից»:

Հիշեցնենք, որ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը այժմ հանդես են գալիս որպես ավագանու անկախ անդամներ, քանի որ հեռացել են խմբակցությունից տարաձայնությունների պատճառով:

̰
Հայաստանի հարևան երկրներում 2017-ը բարենպաստ էր իշխանության կենտրոնացման համար

13:55 25.12.2017

2017 թվականին Հայաստանի հարևան երկրներում զգացվել է իշխանության գերկենտրոնացում։ Թուրքիայում ու Ադրբեջանում իշխող ավտորիտար ռեժիմներն իրենց ձեռքում են հավաքել բոլոր լծակները, իսկ Իրանում և Վրաստանում իշխող թիմերը վերահաստատել իրենց մանդատները։ Տարածաշրջանային տարին զերծ չէր նաև լարվածությունից, որի հիմնական աղբյուրները եղել են Բաքուն ու Անկարան։ Այս ամենի ազդեցությունը զգալի է եղել նաև Հայաստանի վրա։

̰
Իրանի նախագահն այցելել է Իրանա-իրաքյան պատերազմում զոհված իրանահահայերի ընտանիքներ

12:30 25.12.2017

1980-1988թթ. Իրանա-իրաքյան պատերազմին 17.000 իրանահայ է մասնակցել, որոնցից 260-ը զոհվել են:

̰
Իրանում երեկույթի ընթացքում 230 երիտասարդ է ձերբակալվել

20:02 22.12.2017

Իրանի ոստիկանությունը հինգշաբթի երեկոյան ձերբակալել է 230 երիտասարդ աղջիկների և տղաների Թեհրանումկազմակերպված տարբեր երեկույթների ժամանակ:

̰
ԱՄՆ մեղադրանքներն ու Իրան-Սաուդներ միջնորդավորված պատերազմը Եմենում

16:19 21.12.2017

Դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին հանդես է գալիս հատուկ հայտարարությամբ ու հատուկ միջավայրում՝ դեսպանի թիկունքում ցուցադրվում են եմենցի հութիների արձակած ու Սաուդյան Արաբիայում ընկած հրթիռի մնացորդները, որոնք էլ, ըստ դեսպանի, հենց իրանական հրթիռի մնացորդներ են։ ԱՄՆ-ն սրանով Իրանին պաշտոնապես մեղադրում է Եմենի ապստամբ հութիներին զինելու, նրանց հրթիռ(ներ) մատակարարելու ու Սաուդյան Արաբիան թիրախավորելու մեջ։

̰
Իրանում նոր երկրաշարժ է գրանցվել

09:29 21.12.2017

Իրանում երեկ  ժամը 23:27-ին 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնը Թեհրանից 40 կմ դեպի հյուսիս, Մալարդ քաղաքի մոտ: Ըստ նախնական տեղեկությունների մեկ մարդ է տուժել: Ցնցումները զգացվել են նաև Քարաջ, Քում, Ղազվին և Արաք քաղաքներում, որտեղ բնակիչների մի մասը, խուճապի մատնվելով, դուրս է եկել փողոցներ: […]

̰
Իրանի նախկին փոխնախագահը դատապարտվել է 63 տարվա ազատազրկման

19:44 20.12.2017

Իրանի իշխանությունները երկրի նախկին փոխնախագահ Համիդ Ռեզա Բաքայիին պետական միջոցների չարաշահման համար դատապարտել են 63 տարվա ազատազրկման:

̰
«Էր-Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռը Եմենին տրամադրել էր Իրանը»

09:03 20.12.2017

Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Եմենից արձակված հրթիռի տարբերակիչ նշանները վկայում են, որ այն տրամադրվել է Իրանի կողմից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին: Նա նշել է, որ Իրանի գործողությունները ավելի են խորացնում տարածաշրջանային հակամարտությունը: Երեկ Էր-Ռիադի ուղղությամբ Եմենի հութիները հրթիռ էին արձակել: Սաուդյան Արաբիան խոցել էր հրթիռը, և այն չէր հասել իր […]

̰
«Ծիրան» սուպերմարկետում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

18:12 19.12.2017

Երևանի Հր. Քոչար 2ա հասցեում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները հայտնաբերել են թե տեղական արտադրության, թե ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք, տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:

̰
Մեղրու ազատ տնտեսական գոտին միացնում է Եվրասիական շուկան  Իրանական շուկայի հետ.  Մանասերյան

14:31 18.12.2017

Տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանը և Վադան  Բոստանջյանը խոսել են անցնող տարվա տնտեսական ցուցանիշենրի,գնաճի տեմպերի մասին, Նրանք չժխտեցին, որ տարին եզրափակվում է նկատելի գնաճով, ընդ որում այդ գնաճը հաշվելու ճիշտ մեթոաբանություն չի ընտրված՝ նշեց Թաթուլ Մանասերյանը: Պետք է դիտարկել ամենասպառվող ապրանքների, սննդամթերքի գնաճը,այդ դեպքում պատկերն այլ կլինի: Վարդան Բոստանջյանն էլ կանխատեսեց, որ 2018 թվականի հունվարից երբ կլրանՀայաստան […]

̰
BACK_TO_TOP