TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+23.09 oC

Լիդիան

«Լիդիան Արմենիա»-ն դատի է տվել Սերգեյ Բագրատյանին

17:02 26.09.2019

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: ՓԲԸ-ն պահանջում է Բագրատյանին պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տվյալները, գործարար համբավն արատավորող արտահայտությունները: Ընկերությունը Սերգեյ Բագրատյանից նաև պահանջում է դրամական փոխհատուցում վճարել: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։

̰
Ինչո՞ւ է ԼՀԿ-ն միացել «Լիդիանի» ներդրման իրական լինել-չլինելը պարզելու նախաձեռնությանը

19:55 17.09.2019

Ի՞նչ կփոխի այն հանգամանքը, երբ պարզվի, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարում կատարել է ոչ թե 400, այլ 350 հազար դոլարի ներդրում. «Հեռանկար»-ի տաղավարում այս հարցին է անդրադարձել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան»-ը միացել է ԲՀԿ-ի այն առաջարկին, ըստ որի՝ քննիչ հանձնաժողով պետք է ստեղծվի ներդրման իրական չափը […]

̰
Պատրաստ ենք ապացուցել, որ «Լիդիան Արմենիայի» հաշվետվությունները սին են. Բագրատյանի հայտարարությունը

13:10 12.09.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ-ում հայտարարությամբ է հանդես եկել, որը վերաբերել է Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ներկայացված հաշվետվություններին: Նրա համոզմամբ՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն թվերը, որ ներկայացված են «Լիդիան Արմենիա» ընկերության հաշվետվություններում, մեր մասնագետների հաշվարկներով, խիստ չափազանցված է, մենք հանդիպել ենք աշխատանքներն իրականացնողների հետ […]

̰
Դատական պրոցես՝ «Լիդիանի» դեմ. «Հրապարակ»

08:07 12.09.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ամուլսարի հանքի կողմնակից ջերմուկցիները, որոնք զրկվել են բարձր վարձատրվող աշխատանքից, լռում են։ Լռում է նաև «Ջերմուկ աշխարհ»՝ նախկին «Լեչկամիսիայի» առողջարանը, որը 3 տարի առաջ պայմանագիր է կնքել, շենքը տրամադրել «Լիդիանին»՝ վերակառուցման, որ ապագայում իր աշխատակիցներին տեղավորի այնտեղ։ Սենյակները քանդել են, սակայն աշխատանք չեն սկսել: Դատի՞ եք տվել նրանց։ «Դատական պրոցես է […]

̰
Եթե հին ՇՄԱԳ-ն անվավեր ճանաչվի, «Լիդիանը» կմտնի վարչական դատարան. Էդմոն Մարուքյանը՝ Ամուլսարի մասին

16:28 09.09.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ուղիղ եթերում վարչապետի հնչեցրած տեսակետները: Մարուքյանն անդրադարձավ նաև խնդրի իրավական կողմին: «Լայվը չեմ դիտել, կանխատեսելի զարգացումներ են, մեր տպավորությամբ՝ նման պրոցես պետք է լիներ: Մի բանում սխալվեցի, կարծում էի՝ նոր ՇՄԱԳ է լինելու, հետո մասնագետներին լսեցի, հասկացան, որ […]

̰
Կխնդրեմ նշել Հայաստանում գոնե մեկ հանքարդյունաբերական ընկերություն, որ «Լիդիանից» ավելի թափանցիկ է աշխատում․ Թունյան

16:12 09.09.2019

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր հանքարդյունաբերական ընկերությունների բոլոր բաժնետերերին բացահայտելու մասին նախագիծը, որը չանցավ օրակարգ․ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին։ Սակայն քննարկման ժամանակ հիշատակվեցին նաև Ամուլսարի հանքն ու այն շահագործել պատրաստվող «Լիդիան» ընկերությունը։ Երբ «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը ասել էր, որ «Լիդիան» ընկերությունը թափանցիկ աշխատող ընկերություն է, ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հակադարձել էր, […]

̰
Վարչապետն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ»-ի ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին

17:58 06.09.2019

ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին […]

̰
Open Democracy-ն տվյալներ է հրապարակել, որոնք ապացուցում են «Լիդիանի» կապը Բրիտանիայի ԱԳՆ-ի հետ

17:17 05.09.2019

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատության է ենթարկվել երկրի խորհրդարանականների կողմից Հայաստանում վիճահարույց Ամուլսարի հանքավայրի շահագործմանն աջակցելու համար: Այս մասին հաղորդում է Aravot.am-ը՝ հղում անելով Open Democracy-ին: Պարբերականը, համաձայն տեղեկատվության ազատության մասին արձանագրության, հրապարակել է տեղեկատվություն, որոնք ցույց են տալիս հաճախակի շփումները Բրիտանիայի ԱԳՆ-ի և Lydian International ընկերության միջև: Այս տեղեկատվությունը լույս է սփռում ավելի վաղ […]

̰
«Լիդիանը» խորապես հիասթափված է և կոչով դիմել է ՀՀ կառավարությանը

22:18 30.08.2019

«Լիդիանը» խորապես հիասթափված է կառավարության հետ քննարկման ընթացքում ELARD-ի ապակողմնորոշող մեկնաբանություններից և կոչ է անում ՀՀ կառավարությանը բացահայտել այն հանքարդյունաբերական ընկերություններին, որոնք ֆինանսավորել էն Ամուլսարի դեմ արշավը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան» ընկերությունը։ Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև․ ««Լիդիան» ընկերությունը այսօր խորը հիասթափություն է հայտնել Earth Link & Advanced Resources Development (ELARD) ընկերության կողմից […]

̰
Ճիշտ էր ասվում, որ «Լիդիանի» ՇՄԱԳ-ում կան բազմաթիվ կարևոր բացթողումներ. Լևոն Գալստյան

18:10 30.08.2019

Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամուլսարի վերաբերյալ ամերիկյան ԹիԱրՍի ընկերության փորձագետները բավականին որակյալ գործ են արել՝ չնայած նրան, որ քննչական կոմիտեն ամեն կերպ փորձել է նրանց շեղել ճիշտ ուղղությունից։ Նրանց զեկույցում նշված գիտական փաստարկները մեկ անգամ ևս հաստատեցին 2011 թվից տարբեր գիտնականների, էկոլոգների և բնապահպանների բազմիցս ներկայացված հարցադրումների իրավացիությունը։ Պարզ դառավ, որ […]

̰
«Լիդիան»-ի մեղմման միջոցները ողջամիտ են և համապատասխան. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար

14:00 26.08.2019

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել թեմայի վերաբերյալ պարզաբանումների համար: SHANTNEWS.am-ի լրագրողը հարցրել է, թե արդյոք բացառում են, որ կգա մի օր, երբ այլ տվյալներ կհայտնվեն, որոնք անթույլատրելի կհամարեն հանքի շահագործումը: Մյուս կողմից, այսօր էլ «Էլարդ» ընկերության փորձագետները որոշ մտահոգություններ հայտնել են: «Հետազոտությունները, ուսումնասիրությունները, նաև […]

̰
Նախկինում Չալոն «Լիդիանի» շներից էր․ «շշմելու պատմություն»՝ Նաիրա Զոհրաբյանից

10:37 26.08.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Մեր Չալոյի պատմությունը Նախկինում Չալոն «Լիդիան» ընկերության շներից էր։ Բայց երբ սկսվեց Ամուլսարի շահագործման դեմ բնապահպանական շարժումը, Չալոն անցավ ջերմուկցիների եւ բնապահպանների կողմը և հիմա դեպի Ամուլսար տանող «պաշտպանական» երկրորդ պոստում արդեն մեկ տարուց ավելի է՝ պահում է դիրքերը։ Շշմելու պատմություն […]

̰
Երթի մասնակիցների հիմնական պահանջն է՝ ուժը կորցրած ճանաչել «Լիդիանի» ՇՄԱԳ-ը

19:19 24.08.2019

Ազատության հրապարակում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կազմակերպիչներից Ալեքս Մելիքյանը նշեց, որ այս երթի առաջին նպատակը ջերմուկցիներին ցույց տալն է, որ իրենք ջերմուկցիների կողքին են: «Էս թեմայի շուրջ որոշումն արդեն կայացվել է: Թե՛ համայնքի բնակիչների կողմից, թե՛ նախաձեռնությունների կողմից որոշումը վերջնական է՝ հանքը չի բացվելու: Բայց հավաքվել ենք այստեղ, որ նաև մեր աջակցությունն ու օգնությունը ցույց […]

̰
«Լիդիան Արմենիան», զիջելով դիրքերը, այս տարի հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկի 286-րդ տեղում

19:41 23.08.2019

«Լիդիան Արմենիա» ընկերությունն այս տարի հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկի 286-րդ տեղում՝ նախորդ տարվա 23-րդ հորիզոնականի փոխարեն, հայտնում է Aravot.am-ը: Համապատասխանաբար, զգալի նվազել են նաև այս ընկերության վճարած հարկերը: Այս մասին կայքը տեղեկանում է խոշոր հարկատուների ցանկից: Եթե 2018-ի հունվար-հունիս ամիսներին «Լիդիան Արմենիան» վճարել է 3 միլիարդ 199 միլիոն 298 հազար դրամ, այս տարվա […]

̰
3D հոլովակ «Լիդիան Արմենիայի» կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ

18:24 23.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակված 3D հոլովակում ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը:

̰
«Լիդիան Արմենիա»-ի արժեթղթերի գինն իջել է․ «Հրապարակ»

08:34 23.08.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեզ հետաքրքրեց, թե ֆոնդային բորսա­յում «Լիդիան Արմենիա»-ի արժեթղթերն այսօր ինչ գների սահմաններում են, և ինչ տատանումներ են արձանագրվել այս տարիներին: Մեզ ասացին, որ ամե­նաբարձրը եղել է 2009 թվականին՝ դա «Լիդիանի» «ոսկե դարն» էր, երբ արժեթղթերի նոմինալ գինը 3 դոլարի էր հասնում: Իսկ ամենացածրը եղել է անցյալ տարի՝ 2018-ին, ընդամենը 8 ցենտ: […]

̰
Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ Ամուլսարի հանքի շահագործմանը հարցը մանիպուլատիվ է. Արտակ Մանուկյան

15:51 22.08.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարին վերաբերող քննարկումներին: «Սկսեմ նրանից, որ Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ Ամուլսարի հանքի շահագործմանը հարցը մանիպուլատիվ է․․․քանի որ դրա պատասխանը տրվել է ինչպես վարչապետի, այնպես էլ այլոց կողմից, եթե հարցը նոր լիներ, ապա «Լիդիան»-ը թույլատվություն չէր ստանա․․․Ըստ այդմ` նշվածի համատեքստում չմոռանանք, որ […]

̰
«Ժառանգությունը» մտահոգված է Ամուլսարի շուրջ առաջացած խնդրով

14:24 22.08.2019

Ամուլսարի խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել «Ժառանգություն» կուսակցությունը: Վերջինիս տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանում հանքարդյունաբերության և հատկապես «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված խնդիրների շահարկումը հանրային  որոշ ուժերի կողմից արդեն վերածվում է  ուղղակի սպառնալիքի՝ վտանգի ենթարկելով Հայաստանի Հանրապետության տնտեսական և քաղաքական արդյունավետ զարգացումը, մեր հանրային համերաշխությունը: Առանց մասնագիտական գիտելիքների […]

̰
Ամուլսարի մասով մի իրավիճակ է, որ ինչ էլ անենք, կորուստ է, «ցուգցվանգ». Արտակ Մանուկյան

20:29 21.08.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարին վերաբերող քննարկումներին և կատարել հետևյալ գրառումը, որը ներկայացնում ենք ստորև. «Ամուլսարի մասով էմոցիոնալ վիճակներից հետ գանք ու սկսենք լուծումներ փնտրել ․․․Մի իրավիճակ է, որ ինչ էլ անենք կորուստ է․․․շախմատային լեզվով «ցուգցվանգ»: Ու այս վիճակը նախկին իշխանությունների թողած հերթական «նվերն» է։ Այնուհանդերձ, […]

̰
«Ընդերքի մասին» օրենսգրքի 30-րդ հոդվածը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը. Ռուստամ Բադասյան

18:09 21.08.2019

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տարածել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրառումը Ամուլսարի շուրջ քննարկումների վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման իրավունք ունեցող ցանկացած սուբյեկտ պարտավոր է գիտակցել, որ «Ընդերքի մասին» օրենսգրքի 30-րդ հոդվածը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը։ Այսպես, եթե ընդերքօգտագործողի կողմից խախտումներ են գրանցվել, տեսչական մարմինն իրավասու է պահանջ ներկայացնել ընդերքօգտագործողին՝ 90 օրվա ընթացքում […]

̰
Ինչպե՞ս է կայացվել «Էլարդի» եզրակացությունը շրջակա միջավայրի նախարարություն ուղարկելու որոշումը. վարչապետի պարզաբանումը

16:56 21.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել այսօր կայացված որոշման վերաբերյալ տարընթերցումներից խուսափելու համար: «Այսօրվա քննարկման ամենավերջում (ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, ներկա էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը և բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչները) ասացի, որ վերջին անգամ եմ հարցը դնում. «Էլարդի» եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի […]

̰
Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս. Տիգրան Ավինյան

16:53 21.08.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Ամուլսարի հարցի շուրջ ընթացող քննարկումներին: Նա մասնավորապես գրել է. «Արդեն քանի օր է՝ Ամուլսարի հարցի շուրջ քննարկումները շարունակվում են: Այս խնդրին լուծում տալու համար մեզ համար հիմնարար նշանակություն է ունեցել մեկ առանցքային հարցի պատասխան․ արդյոք հանքավայրի գործարկումը կաղտոտի՞ Ջերմուկի ջրային ռեսուրսները, ջրահավաք ավազանը և Սևանա […]

̰
Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016-ի եզրակացությունը․ ՀԲՃ-ն դիմել է նախարարին

15:20 21.08.2019

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր դիմել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, հայտնում է armecofront.net-ը։ «Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում պատվիրված ուսումնասիրությունների վերջնական զեկույցում, որը հասանելի է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքի էջում, կան բազմաթիվ փաստեր, որոնք պարտադիր պետք է ուսումնասիրվեն ձեր նախարարության կողմից և գնահատվեն ՀՀ բնապահպանական և այլ օրենսդրության […]

̰
Ես չեմ հասկանում՝ Քննչական կոմիտեն «Լիդիանի» փաստաբա՞նն է, թե՞ ով. Լևոն Գալստյան

14:20 21.08.2019

Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ տեսակապով խոսել է Քննչական կոմիտեի մասին: Բնապահպանը հարց է բարձրացրել, թե ինչի՞ հիման վրա է Քննչական կոմիտեն որոշում գնահատել, վերլուծել կամ քննարկել արված գիտական հետազոտությունները: «Քիչ առաջ տեսա՝ հրապարակում է «Լիդիան»-ի առարկություններն ու պատասխանները: Ես չեմ հասկանում՝ Քննչական կոմիտեն «Լիդիանի» փաստաբա՞նն է, թե՞ ով է: «Լիդիանն» առարկություն ունի, […]

̰
Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան

13:34 21.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ շարունակվում են Ամուլսարի հարցով քննարկումները: «Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը: Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները: Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա»,- գրել է […]

̰
Քննչական կոմիտեն հիշեցրել է «Լիդիան Արմենիա»-ի դիրքորոշումը՝ Ամուլսարի հարցով համալիր փորձաքննության վերաբերյալ

13:24 21.08.2019

ՀՀ քննչական կոմիտեն կրկին հրապարակել է քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը: «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ, կրկին հրապարակում ենք քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության […]

̰
Ի դեպ, Գագիկ Խաչատրյանից ի՞նչ կա. Արթուր Գրիգորյան

10:04 21.08.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նախորդ գրառման տակ էս ի՞նչ վրա են տվել մեր ու մանուկ 🙂 Բոլոր մեկնաբանությունները թողնում եմ մնան, որ դրանց որակի վերաբերյալ տպավորությունը չկորչի: Պատասխանեմ հիմնական բովանդակային հարցադրումներին՝ Ամուլսարի հարցում խայտառակվելու ֆոնին Փաշինյանն այսօր նշել է, որ ինձ աշխատանքից ազատել է «խայտառակ ոչ […]

̰
̰
Շատ լավ պատկերացնում ենք իրավիճակը. Ավինյանը՝ Ամուլսարի մասին

19:24 20.08.2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով այն մտահոգություններին, թե կառավարությունը Ամուլսարի հարցում վախեցել է միջազգային ճնշումներից. «Շարունակելով նախորդ հրապարակումս՝ պատասխանեմ հնչեցվող մեկ այլ մտահոգության, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից ու արբիտրաժից։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ երկրում ամենախոշոր ներդրումային ծրագրի հետ կապված հավանական արբիտրաժային ռիսկեր են առաջանում, և անընդհատ ներդրող ընկերության […]

̰
Ամուլսարի հանք տանող ճանապարհները շարունակում են փակ մնալ

18:23 20.08.2019

Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվողներն ասել են, որ շարունակում են  հերթապահությունը հանք տանող ճանապարհներին, որպեսզի թույլ չտան «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին մոտենալ տարածքին և վերսկսել հանքի շահագործումը: Իրենք դա թույլ չեն տալու ոչ մի գնով: Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանն է SHANTNEWS.am-ին այս լուսանկարները տրամադրել:

̰
BACK_TO_TOP