14:20 21.08.2019
Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ տեսակապով խոսել է Քննչական կոմիտեի մասին: Բնապահպանը հարց է բարձրացրել, թե ինչի՞ հիման վրա է Քննչական կոմիտեն որոշում գնահատել, վերլուծել կամ քննարկել արված գիտական հետազոտությունները:
«Քիչ առաջ տեսա՝ հրապարակում է «Լիդիան»-ի առարկություններն ու պատասխանները: Ես չեմ հասկանում՝ Քննչական կոմիտեն «Լիդիանի» փաստաբա՞նն է, թե՞ ով է: «Լիդիանն» առարկություն ունի, թող իր կայքում հրապարակի: Էդ նույն բանն ա, որ մեր առարկություններն էլ հիմա հրապարակվի Քննչականի կայքում: Մենք էլ ենք բազմաթիվ առարկություններ գրել: Թե՞ «Լիդիանն» առանձին իրավունք ունի իրենց կայքում հրապարակելու: Ուզում եմ հասկանալ՝ քրեական գործի շրջանակներում փորձաքննություն պահանջած իրավապահ մարմինն ինչու՞ պետք է լսի շահագրգիռ կողմի առարկությունները, բացատրությունները, հիմնավորումները»:
Բնապահպանը հարցը համարում է լուրջ և տեղեկացնում, որ դիմում են ներկայացրել շրջակա միջավայրի նախարարին, որ նա նոր ի հայտ եկած էկոլոգիական հանգամանքների հիման վրա ուժը կորցրած ճանաչի 2016-ին տրված փորձագիտական եզրակացությունը:
«Դրա համար կան բոլոր իրավական հիմքերը: Նույնը փոխանցել ենք դատախազությանը: Նույնը փոխանցել ենք Քննչական կոմիտեին: Քննչական կոմիտեին էսօր փոխանցել ենք նաև դիմում, որ ինքը պարտավոր է հրապարակել բոլոր էն փաստաթղթերը, որոնք եղել են մինչև այս վերջնական արդյունքների հրապարակումը»:
Բնապահպանը տեղեկացրեց, որ հետամուտ են լինելու մինչև այդ ինֆորմացիան հասանելի դառնա հանրությանը:
https://www.facebook.com/LevonGalstyan67/videos/2499669410056444/
18:15 15.06.2025
Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահԻրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...
18:06 15.06.2025
Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրաԻրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...
17:43 15.06.2025
Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքումՇարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...
17:20 15.06.2025
Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովըՀունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...
16:56 15.06.2025
Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվենԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...
16:35 15.06.2025
Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ ԱրաղչիԹեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...