TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+13.09 oC

լրատվամիջոցներ

Սիրիային հասցված հրթիռային հարձակման թեման ողողել է ռուսական լրատվամիջոցները

21:06 14.04.2018

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցված հրթիռային հարվածները Ռուսաստանի շաբաթօրյա լրատվական հաղորդումների «գլխավոր ու հիմնական» թեման են դարձել, հայտնում է Meduza-ն: Հաղորդվում է, որ որոշ լրատվամիջոցներ միջազգային այդ իրադարձությանը մեկ թողարկման ընթացքում անդրադարձել են մի քանի ռեպորտաժներով ու միջազգային ուղիղ կապերով:

̰
Միջազգային լրատվամիջոցների անդրադարձը Արմեն Սարգսյանի երդմնակալությանը

19:11 09.04.2018

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնակալությանն այսօր անդրադարձել են նաև միջազգային լրատվամիջոցները: Մասնավորապես, The New York Times-ը, The Washington Post-ը, ABC News-ը, Business Insider-ը, վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությանը, գրել են, որ նոր նախագահի երդմնակալությամբ Հայաստանն անցում կատարեց մի համակարգի, որտեղ նախագահն ավելի թույլ իշխանություն ունի:

̰
Էստոնական լրատվամիջոցները՝ Բաքվի օդանավակայանում հայի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

15:50 30.03.2018

Էստոնական լրատվամիջոցներն անդրադարձել են ազգությամբ հայ, Էստոնիայի քաղաքացի Կարինե Օգանեսյանի հետ տեղի ունեցած միջադեպին:

̰
«Որոշ լրատվամիջոցներ իրավական վճիռներին փորձում են քաղաքական աստառ տալ». Էդուարդ Շարմազանով

22:54 29.03.2018

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դրական է գնահատել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը:

̰
Թուրքիայում համացանցային լրատվամիջոցների գործունեությունը կվերահսկվի

15:50 22.03.2018

Թուրքիայում գործող տեղական և արտասահմանյան լրատվամիջոցները համապատասխան արտոնագիր ստանանալու դեպքում միայն կկարողանան համացանցային հեռարձակումներ իրականացնել:

̰
Ոչ թե կոշտ, այլ փափուկ բռնություն լրատվամիջոցների նկատմամբ. «Հայկական Ժամանակ»-ի խմբագիր

15:47 12.03.2018

«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելու՝ վերջին շրջանում կայացված մի քանի որոշումները որակում է որպես «Մասսայական բռնություն ազատ մամուլի նկատմամբ»:

̰
Թուրքական լրատվամիջոցների արձագանքը՝ ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը

15:39 03.03.2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների չեղարկմանը արձագանքել են թուրքական լրատվամիջոցները։

̰
Հենրիխ Մխիթարյանին բրիտանական լրատվամիջոցներն ընդգրկել են տուրի խորհրդանշական հավաքականում

19:43 06.02.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետո Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին մի շարք լրատվամիջոցներ ընդգրկել են տուրի խորհրդանշական հավաքականում:

̰
Տարեմուտի ընդունելություն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար

19:23 28.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր տարեմուտի ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն, սեր, խաղաղություն և ջերմություն նրանց ընտանիքներին:

«Մենք բոլորս երազում ենք մեր երկիրը տեսնել ավելի լավը և ավելի ուժեղ, ու այդ գործում դուք չափազանց կարևոր և անհրաժեշտ առաքելություն ու պատասխանատվություն ունեք: Դուք կարող եք մատնանշել հասարակությանը հուզող հարցերը, ախտորոշել խնդիրները, ֆիքսել նեղ տեղերը և ինչու ոչ՝ նաև լուծումներ առաջարկել: Դուք կարող եք մեր քաղաքացիներին խրախուսել լավ գործերի, ոգևորել նրանց, հերոսացնել, քաղաքացու ճիշտ կերպար ստեղծել, կարող եք մասնագիտական բանավեճի մեջ ձևավորել նոր մշակույթ, բայց նաև կարող եք հակառակն անել, չուզելով՝ դեմոտիվացնել ազնիվ և հայրենասեր մարդկանց:
Մի օրինակ եմ ցանկանում բերել, որը մենք հաճախ կիրառում ենք հարկայինի հետ, երբ քննարկում ենք որոշակի գործողություններ, որոնք վերջինս մտադիր է անել ոչ օրինապահ դաշտում աշխատող, հարկերից խուսափող պոտենցիալ հերոսի հետ: Միշտ ասում ենք՝ պատկերացրու, որ հերոսդ ոչ թե հարկերից խուսափողն է, այլ «սպիտակ դաշտում» աշխատող օրինապահ բիզնեսմենը, ու եթե քո այդ կանոնները և գործողությունները նրան նեղություն են պատճառելու, անկախ նրանից, որքան հրապուրիչ լինեն սպասելիքները, մենք այն չենք կիրառում: Կարծում եմ՝ այս մոտեցումը կարելի է նաև ձեր առօրյա կյանքում կիրառել:

Մեր այսօրվա կյանքն այնպիսին է, որ իմ կարծիքով, պրագմատիզմը, ռացիոնալ մտածելակերպը, պոպուլիզմից հեռու լինելն անհրաժեշտություն է և պետք է դառնա կյանքի նորմ: Լավագույն քարոզիչները կարող եք դուք լինել, եթե այդ ցանկությունը լինի, որովհետև ամենամեծ ազդեցությունն այդ դաշտի վրա ունեք դուք:
Կառավարությունը չափազանց շահագրգռված է և պատրաստակամ մեդիա աշխարհի հետ ձևավորել կոմունիկացիայի նոր կանոններ և նոր բովանդակություն տալ: Այդ առումով, եթե ձեր կողմից լինի նման ցանկություն՝ մենք չափազանց ուրախ կլինենք:
Նոր տարվա շնորհավորանքի այս խոսքն ասելիս, ճիշտն ասած, չեմ թաքցնում, հույս ունեմ, որ այն նստվածք կթողնի, և երբ դուք Նոր տարին ձեր ընտանիքի, երեխաների, մեծերի, բարեկամների հետ դիմավորեք, ոգևորեք մեկդ մյուսին, գրկեք, ջերմություն ստանաք ոը հետո անցնեք առօրյա կյանքին՝ հնարավոր է մեկ -մեկ այն վերհիշեք: Շնորհավոր ձեր Նոր տարին, լավ եղեք, լավ տոնուս ստացեք այս տոներին, որովհետև շատ բաներ ունենք անելու և ես, իհարկե, համոզված եմ, որ մենք ունենալու ենք այնպիսի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք»,- նշել է Կարեն Կարապետյանը:

̰
Լրատվամիջոցները հրապարակել են Թրամփի օրակարգը

20:18 18.12.2017

Ամերիկյան The New York Times պարբերականը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրակարգը:

̰
Բրիտանական լրատվամիջոցները սկսել են օգտվել ռոբոտ-լրագրողի ծառայություններից

20:46 15.12.2017

RADAR (The Reporters and Data Robots) ծրագիրը օգնում է լրագրողներին լուրեր գրելու հարցում: Այս ծրագրի ռոբոտները նյութը ավելի հետաքրքիր են դարձնում՝  փաստեր և վիճակագրություններ ավելացնելով: Այս տարվա նոյեմբերին բրիտանական մի շարք մարզային լրատվականներում սկսեցին հրապարակել լուրեր, որոնք գրված են ռոբոտների կողմից: Սակայն RADAR-ի ռոբոտները չեն կարողանում ամբողջական լուր կամ հոդված գրել, նրանք ուղղակի գտնում են […]

̰
Ամերիկյան լրատվամիջոցներին կարգելվի մուտք գործել Պետդումա

17:45 01.12.2017

Այսուհետ ՌԴ Պետական Դուման կարգելի ամերիկյան լրատվամիջոցներին այցելել կառույցի ստորին պալատ: Այս մասին հայտարարել է կանոնակարգման և վերահսկման հանձնաժողովի նախագահ Օլգա Սավաստյանովան, հայտնում է РИА новости-ն:

̰
Մոսկվան խոչընդոտում է ԱՄՆ-ի լրատվամիջոցների աշխատանքը Ռուսաստանում

16:47 21.11.2017

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների կառավարության կողմից ֆինանսավորվող 9 լրատվամիջոց որպես «արտերկրյա գործակալ» գրանցելու Մոսկվայի որոշումը: Ռուսական կողմը պնդում է, որ այդ քայլն արվել է ի պատասխան Russia Today հեռուստաընկերության ծրագրերը տարածող ընկերությունը ԱՄՆ-ում «արտերկրյա գործակալ» գրանցելու որոշմանը, հայտնում է «Ամերիկայի ձայնի»-ի հայկական ծառայությունը:

Կայքը գրում է, որ այցելելով Մոսկվայում «Ամերիկայի ձայն»-ի և «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի գրասենյակ, դեսպանը նշել է՝ Մոսկվայի քայլը բոլորովին համարժեք չէ և կիրառվելու դեպքում «անհնար կդարձնի դրանց աշխատանքը» Ռուսաստանում:

«Ամերիկայի ձայն»-ի տնօրեն Ամանդա Բենեթն ասել է.

«Այս պահին մենք չենք կարող ասել՝ այս որոշումը ինչ ազդեցություն է ունենալու Ռուսաստանում մեր գործունեության վրա: Կարող ենք միայն ասել, որ «Ամերիկայի ձայն»-ը օրենքով անկախ, անաչառ և լուրերի վրա հիմնված լրատվական կազմակերպություն է, և մենք հավատարիմ ենք մնում այդ սկզբունքներին»:

̰
Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ԱՄՆ հայկական լրատվամիջոցներին

15:11 14.11.2017

Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում Վիգեն Սարգսյանը պատասխանել է Միացյալ Նահանգների առաջատար հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Նախարարը մանրամասն անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի առավելություններին և ներկայացրել զինված ուժերում իրականացվող ծրագրերը։

̰
Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ լրատվամիջոցների դեմ

10:02 10.11.2017

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ռուսական RT լրատվամիջոցին վերջնաժամկետ է ներկայացրել: Անգլիալեզու ռուսական հեռուստաալիքը պետք է մինչև նոյեմբերի 17-ը գրանցվի որպես արտասահմանյան գործակալ: Հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ RT-ն ստիպված կլինի կատարել ամերիկյան գերատեսչության պահանջները, սակայն մտադիր է դատարանում վիճարկել այդ պահանջների օրինականությունը: Որպես արտասահմանյան գործակալ գրանցվելը կարող է հանգեցնել նրան, որ հեռուստաընկերության հետ […]

̰
Նոր կիբերհարձակում. BadRabbit վիրուսը գրոհել է ռուսական լրատվամիջոցների վրա

08:58 25.10.2017

Ռուսական լրատվամիջոցները ենթարկվել են BadRabbit վիրուսի հարձակմանը: Այն աշխարհի մի քանի երկրներում մի շարք կազմակերպությունների համակարգերը վնասած NotPetya վիրուսի մոդիֆիկացված տարբերակն է: Նոր BadRabbit վիրուսը հիմնականում ուղղված է կորպորատիվ ցանցերի դեմ: Վիրուսի «զոհերի» մեծ մասը գտնվում է Ռուսաստանում: Նման հարձակումներ են արձանագրվել են նաև Ուկրաինայում, Թուրքիայում և Գերմանիայում, սակայն զգալիորեն ավելի փոքր մասշտաբներով: Կիբերհարձակումների հետաքննությամբ […]

̰
ԱՄՆ-ն ռուսական լրատվամիջոցներին կարող է արտասահմանյան գործակալների կարգավիճակ տալ

08:47 25.10.2017

Մոսկվան Վաշինգտոնին կոչ է արել ռուսական լրատվամիջոցներին թույլ տալ հանգիստ աշխատել և դարձյալ չսրել երկու երկրների հարաբերությունները: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթը հայտարարել էր, որ հնարավոր է՝ ռուսական RT և Sputnik լրատվամիջոցները ԱՄՆ-ում գրանցվեն որպես արտասահմանյան գործակալներ: ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ ռուսական լրատվամիջոցների նման կարգավիճակը կարող է անդրադառնալ դրանց աշխատանքի վրա և […]

̰

12:23 09.10.2017

Դաշնային խորհուրդն առաջարկել է հավասարեցնել Ռուսաստանում գործող ամերիկյան ԶԼՄ-ների թիվը ԱՄՆ-ում գործող ռուսական ԶԼՄ-ների թվի հետ:

̰

09:26 07.10.2017

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն) Էլմիրա Սույելմանովան, մասնակցելով Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի (EOI)՝ Բուխարեստում կայացած Գլխավոր վեհաժողովին, հայտարարություն է տարածել, որ վեհաժողովում կասեցվել է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի ելույթը: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:  Սակայն ավելի ուշ Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Սիգելը հերքել է այդ տեղեկությունն ու ադրբեջանական ԶԼՄ-ներին խնդրել ուղղել ապատեղեկատվությունն […]

̰
BACK_TO_TOP