TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+21.09 oC

Կարագանդա

Օգտվեք պաշտոնական և վստահելի աղբյուրներից. Ղազախստանում ՀՀ դեսպանը` Կարագանդայի ծեծկռտուքի գործով զարգացումների մասին

15:09 26.01.2019

SHANTNEWS.am-ի խնդրանքով Ղազախստանում ՀՀ դեսպանությունից արձագանքել են շրջանառվող տեղեկություններին, թե Կարագանդայում տարեսկզբին տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից մեկը` ազգությամբ ադրբեջանցի, խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: «Այս պահին ընթանում է մինչդատական նախաքննություն, որի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հանդիսանում է նախաքննական գաղտնիք, ուստի վերոնշյալ տեղեկատվության իսկության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չենք կարող անել։ Միաժամանակ ևս մեկ անգամ […]

̰
Կարագանդայում 23-ամյա ղազախին դանակահարողը Նարեկ Գուրուրյա՞նը չէ

12:28 26.01.2019

Նոր զարգացումներ կան Կարագանդայում կատարված աղմկոտ սպանության գործում: Ըստ տարածված վերջին տեղեկության՝  ծեծկռտուքին մասնակցություն ունենալու համար ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: Մեղքը խոստովանելուց բացի, նա իրավապահ մարմիններին տարել և ցույց է տվել այն վայրը, որտեղ թաքցրել է սպանության գործիք դանակը: Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում […]

̰
Նոր զարգացումներ Կարագանդայում աղմկոտ սպանության գործով

10:36 26.01.2019

Նոր զարգացումներ Կարագանդայում աղմկոտ սպանության գործով, որում մասնակցություն ունենալու մեջ մեղադրվում է Նարեկ Գուրուրյանը: Տեղեկություններ են շրջանառվում, որ ծեծկռտուքին մասնակցություն ունենալու համար ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է,  որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: Մեղքը խոստովանելուց բացի՝ նա իրավապահ մարմիններին տարել և ցույց է տվել այն վայրը, որտեղ թաքցրել է սպանության գործիք դանակը:  Կարագանդայի հայ համայնքի ղեկավար […]

̰
Կարագանդայի ծեծկռտուքի գործով կասկածյալ Մալխասյան եղբայրները 40 օրով կալանավորված են

18:34 25.01.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալներ Թորգոմ և Սոխակ Մալխասյան եղբայրները կալանքի տակ են: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Սարուխանի համայնքապետ Լյովա Աբրահամյանը, որը նրանց բարեկամներից է: Համայնքապետը տեղեկացրեց, որ տղաներին ամեն օր սնունդ են տանում ծնողները, նաև հագուստ: «Ամեն ինչ նորմալ է, մի անգամ հայրիկի հետ տեսակցություն է եղել, մի անգամ էլ տեսել […]

̰
Ղազախ պաշտոնյան՝ Կարագանդայի միջադեպից հետո սոցցանցներում առաջացած հուզական վիճակի մասին

14:50 11.01.2019

Ղազախստանի տեղեկատվության և հաղորդակցության հարցերով նախարար Դուրեն Աբաևն անդրադարձել է Կարագանդայի միջադեպից հետո սոցիալական ցանցերում առաջացած հուզական վիճակին: Նա ասել է, որ հետաքննող մարմիններն արդեն զբաղվում են այդ հարցով: Ըստ նախարարի՝ ղազախական լրատվամիջոցները միջադեպը լուսաբանել են բավական պատասխանատու կերպով: «Մեր դիտարկումների արդյունքում լուրջ խախտումներ, փաստերի մանիպուլացում չի արձանագրվել»,- ասել է նախարարը: Օրերս Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն […]

̰
Կարագանդայում կատարվածի վերաբերյալ իմ վարկածներին ավելանում է ևս մեկը՝ դրանց կապը Ղազախստանում նախագահափոխության հետ. Ստյոպա Սաֆարյան

10:48 10.01.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կարագանդայի դեպքերին: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Կարագանդայում կատարվածի վերաբերյալ իմ վարկածներին ավելանում է ևս մեկը՝ դրանց կապը Ղազախստանում նախագահափոխության հետ: Երկու օր առաջ «Շանթ»-ի «Հեռանկար»-ի տաղավարում Aram Abrahamyan-ի՝ հերթական վարկածին վերաբերող հարցին սխալմամբ պատասխանեցի, որ «ղազախական իշխանության վարկածը» բացառում եմ, քանի որ նրանք շահագրգռված չեն դեստաբիլիզացիայով, չպատկերացնելով, որ կարող […]

̰
Ղազախստանի իշխանությունների համար ձեռնտու չէ Կարագանդայի դեպքը որպես ազգամիջյան կոնֆլիկտ ներկայացնելու տարբերակը. Ստեփան Սաֆարյան

01:00 10.01.2019

Ղազախստանի իշխանություններին ձեռնտու չէ տեղի ունեցած դեպքը ներկայացնել որպես ազգամիջյան կոնֆլիկտ: «Շանթ» հեռուստանըկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը: «Ես կատեգորիկ կհերքեմ, որ դա նրանց շահերից է բխում, թեպետ սոցիալական ցանցերում և այլ հարթակներում, որտեղ բուռն քննարկվում է միջադեպը, կան մեղադրանքներ ոստիկանների միջամտության մասին, […]

̰
Կարագանդայի միջադեպի հետևանքով սպանված երիտասարդի հայրն ընդունել է հայկական կողմի ցավակցությունները. ղազախ լրագրող

21:58 08.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ամանորի գիշերը դանակահարության հետևանքով սպանված 23-ամյա ղազախ երիտասարդի ընտանիքի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցած անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը  SHANTNEWS.am-ին նոր մանրամասներ է ներկայացրել: Լրագրողի տեղեկացմամբ՝ երկու կողմերի միջև հանդիպումը տեղի է ունեցել «Բարեկամության տանը», որին մասնակցել է սպանվածի  հայրը, եղբայրն ու «Հին Հռոմ» ռեստորանի սեփականատերը՝ կասկածյալների […]

̰
Կարագանդայի միջադեպի ժամանակագրությունն ու պատճառները. պաշտոնական

19:02 08.01.2019

Այսօր Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմանովը ներկայացրել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ժամանակագրությունն ու զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Այս մասին հայտնում է Nur.kz-ը: Ղազախստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը: Դեպքի մասին ոստիկանություն ահազանգել են ժամը 04:40-ի սահմաններում: «Ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, սեփականատերերը և աշխատակիցները: […]

̰
Վիճակը ստաբիլ է. յուրաքանչյուր հայի օբյեկտի մոտ հերթապահություն է իրականացվում. Կարագանդայի հայ համայնքի ղեկավար

18:06 08.01.2019

Ինչպես արդեն հաղորդել ենք,  SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է Կարագանդայում հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանի հետ, որն ասել է, որ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը, հավանաբար, այսօր ՌԴ-ից կտեղափոխվի Ղազախստան: Բացի դրանից՝ հանդիպում է կայացել հայ համայնքի ներկայացուցիչների ու սպանված ղազախ երիտասարդի հարազատների միջև: Կարագանդայի հայ համայնքի ղեկավարն անդրադարձել է նաև քաղաքում տիրող իրավիճակին: «Վիճակը շատ ստաբիլ է հիմա: […]

̰
Ովքե՞ր են Կարագանդայում ծեծկռտուքի մասնակից հայ երիտասարդները

17:17 08.01.2019

Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանի խոսքերով՝ քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանը պատկանում է Մալխասյանների ընտանիքին: Հիմնադիրը 80-ականներին է Հայաստանից տեղափոխվել Ղազախստան: Հիմա ճանապարհաշինարարությամբ է զբաղված: «Մալխասյանները շատ նորմալ ընտանիք են, ռեստորանի տերը բժշկական ինստիտուտն է ավարտել, հիմա զբաղվում է ճանապարհաշինությամբ: Ինքը հայրն է էդ տղայի, ով հիմա նստած է ու իր եղբոր տղան է նստած: […]

̰
Կարագանդայում դանակահարված երիտասարդի ընտանիքը հանդիպել է նաև ձերբակալվածների պապիկի հետ. Արթուր Նավասարդյան

17:05 08.01.2019

Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ամանորի գիշերը դանակահարության հետևանքով սպանված 23-ամյա ղազախ երիտասարդի ընտանիքի անդամների հետ: «Շատ լավ հանդիպում եղավ, ջերմ հանդիպում: Ճիշտ է, սկզբում մի քիչ… դե ինչ էլ չլինի՝ իրենք երեխա են կորցրել, բայց մարդիկ հասկացան, լրիվ էլ ասեցին, […]

̰
Նարեկ Գուրուրյանը ՌԴ-ում է և այսօր կտեղափոխվի Ղազախստան. Կարագանդայի հայ համայնքի ղեկավարը մանրամասներ է հայտնել

16:39 08.01.2019

Ամանորի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպից հետո հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանն այս պահին ՌԴ-ում է և մինչև օրվա վերջ կտեղափոխվի Ղազախստան: Այս մասին քիչ առաջ SHANTNEWS.am-ին հայտնել է Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը: SHANTNEWS.am-ին Կարագանդայի հայ համայնքի ղեկավարը նաև ասել է, որ Նարեկը Ղազախստանի Հանրապետության քաղաքացի չէ: Նա ՀՀ Սարուխան […]

̰
Հայ մտավորականները՝ Կարագանդայի միջադեպի մասին

15:30 08.01.2019

Կարագանդայի միջադեպին այսօր անդրադարձել են նաև հայ մտավորականները: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել կատարվածի վերաբերյալ և կոչ արել հասարակությանը կենցաղային հողի վրա տեղի ունեցած սպանությունը չդիտարկել որպես ազգամիջյան հակամարտություն: «Սա տխուր ազդանշան է, և մերոնք պետք է հետևություն անեն: Ինչքան աշխատեցին՝ լավ Ղազախստանի համար, հիմա էլ թող գան իրենց հայրենիքում աշխատեն: Կամաց-կամաց իրենք իրենց հայացքները […]

̰
Կարագանդայում սպանվածը «Հին Հռոմ» էր եկել քրոջ հետևից. յութուբյան օգտատերը՝ միջադեպի պատճառների մասին

14:09 08.01.2019

Յութուբյան ակտիվ օգտատերերից ղազախ Բեկլյարիբեկ Բեկը տեսաուղերձ է հրապարակել՝ անդրադառնալով Կարգանդայում տեղի ունեցած միջադեպին:  Օգտատերը նախ՝ որոշ մանրամասներ է հաղորդել կատարվածի մասին. «Ղազախ եղբայրներից մեկը ռեստորան էր եկել քրոջ հետևից: Նույնիսկ սպորտային համազգեստով էր: Կոնֆլիկտ է ստեղծվել նրա համար, քանի որ տղաները ցանկացել են երաժշտություն միացնել, ավելի ճիշտ՝ երգ ղազախի մասին: Հայերը կարծես մերժել են, […]

̰
Արմեն Գրիգորյանը ղազախ գործընկերոջ հետ քննարկել է Կարագանդայում ստեղծված իրավիճակը

12:34 08.01.2019

2019 թվականի հունվարի 8-ին կայացել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական-ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդից: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ: ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին: Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի […]

̰
Ես որևէ մեկին չեմ սպանել. Կարագանդայի ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդ

19:24 07.01.2019

Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդը` Նարեկ Գուրուրյանը, ֆեյսբուքում տեսաուղերձով դիմել է Ղազախստանի իշխանություններին: Նա նախ ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին, ապա նշել, որ ինքը ոչ մեկին չի սպանել: «Այդ չարագուշակ օրը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային կռվին, սակայն որևէ մեկին չեմ սպանել: Ես պատրաստ եմ հանձնվել […]

̰
Այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ ենթատեքստ. Նիկոլ Փաշինյանը` Կարագանդայի դեպքերի մասին

18:08 07.01.2019

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին: «Ես նախ՝ ուզում եմ ցավակցություն հայտնել զոհվածի հարազատներին և ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ ենթատեքստ, որովհետև ինչքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերը ազգային առումով միատարր չեն եղել, և մյուս խմբի մեջ` դանակահարողների խմբի […]

̰
Վալերիյ Օսիպյանը Ղազախստանի գործընկերոջ հետ քննարկել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպը

17:04 07.01.2019

Հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Գործընկերները քննարկել են հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության մանրամասներ, ինչի մեջ կասկածվում են հայեր ու նրանց նկատմամբ հայտարարվել […]

̰
Կարագանդայի միջադեպով պայմանավորված՝ հայերի արտաքսման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ԱԳՆ

16:55 07.01.2019

ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանում են՝ Կարագանդայի միջադեպով պայմանավորված հայերի արտաքսման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Արտաքսվածների թվի մասին գերատեսչությունն առայժմ տեղեկություն չի տրամադրում, սակայն հավաստիացնում է՝ զանգվածային արտաքսում, որպես այդպիսին, չի եղել: ԱԳՆ-ն ևս դեպքին քաղաքական ենթատեքստ չի վերագրում: «Հայերի զանգվածային արտաքսման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եթե լինում են նման դեպքեր, ապա որոշումը կայացվում է […]

̰
Կարագանդայում տեղի ունեցած  ծեծկռտուքին 2 ադրբեջանցի է ներկա եղել. ղազախ լրագրող

16:54 07.01.2019

Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքին 2 ադրբեջանցի է ներկա եղել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ղազախ անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը: Սակայն, լրագրողի պնդմամբ, ադրբեջանցիները չեն եղել որևէ կողմում, այլ հակառակը՝ փորձել են բաժանել վիճաբանողներին: «Իրավապահ մարմինները զննել են «Հին Հռոմ» ռեստորանի ներքին տեսահսկման համակարգի տեսագրությունները, որի արդյունքում պարզվել է, որ երբ սկսել է վիճաբանությունը երկու խմբերի միջև, այդ […]

̰
ԱԳՆ-ն չի հերքում Ղազախստանից հայերի արտաքսման մասին տեղեկությունը

16:10 07.01.2019

Ղազախստանից հայերի արտաքսման վերաբերյալ SHANTNEWS.am-ը փորձել է տեղեկություն ստանալ ՀՀ ԱԳՆ-ից: Գերատեսչությունից չեն հերքել արտաքսման մասին տեղեկությունը, սակայն ժամանակ են խնդրել այլ մանրամասներ ներկայացնելու համար: ԱԳՆ-ում ևս չեն կապում դեպքը Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի հետ: Մեզ հայտնեցին, որ նախարարությունը հանդես կգա մեկնաբանությամբ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից 23 հայ է արտաքսվել: Այս […]

̰
Կարագանդայում ձերբակալված հայերից 2-ը «Հին Հռոմ» ռեստորանի սեփականատիրոջ տղաներն են

16:05 07.01.2019

Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ու դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ SHANTNEWS.am-ին մեկնաբանություններ են տվել ղազախ լրագրողները: Նրանց հավաստիացմամբ՝ միջադեպից հետո որոշակի լարվածություն է առաջացել Կարագանդայում, սակայն ավելի ուշ իրավիճակը հանդարտվել է: Անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը մեր թղթակցին ասել է, որ կան որոշ ուժեր, որոնք միջադեպին փորձում են ազգային երանգ հաղորդել: Ղազախ լրագրողի ունեցած տեղեկություններով՝ միջադեպի օրը […]

̰
Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից 23 հայ է արտաքսվել. անկախ լրագրող

15:20 07.01.2019

Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից 23 հայ է արտաքսվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել է անկախ ղազախ լրագրող Այսուլթան Ժակիպովը՝ հղում անելով տեղի իրավապահ մարմիններին: Ըստ լրագրողի՝ դեպքի օրը նման որոշում է կայացվել ընդհանուր թվով 26 մարդու վերաբերյալ, որոնց թվում կան նաև կորեացիներ և ուզբեկներ: «Անմիջապես այդ միջադեպից հետո պատկան մարմինները 26 քաղաքացու են արտաքսել, նրանցից 23-ը […]

̰
Արման Թաթոյանը Կարագանդայում ստեղծված իրավիճակը քննարկել է Ղազախստանի գործընկերոջ հետ

14:09 07.01.2019

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի հետ: Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ անթույլատրելի է համարում դեպքին ազգամիջյան որևէ երանգ կամ բնույթ տալը: Նա հավաստիացրել է, որ չի կարող որևէ խոսք լինել ազգությամբ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին՝ ելնելով […]

̰
Կարագանդայում տեղի ունեցածը գերզգայուն հարց է, որին ազգամիջյան երանգ տալու բոլոր փորձերը դատապարտելի են. Շավարշ Քոչարյան

12:53 07.01.2019

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանությամբ է հանդես եկել Կարագանդայում ստեղծված իրադրության վերաբերյալ. «Բոլոր նրանք, ովքեր ի սկզբանե առիթ են ունեցել հետևելու իրավիճակին, տեղյակ են, որ դեռևս հունվարի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Հասկանում ենք, որ երբ արվել է այդ հայտարարությունը, Հայաստանում տոնական օր էր, և հավանաբար ոչ բոլորն են դա […]

̰
Կարագանդայի իշխանությունները հանդիպել են զոհված երիտասարդի հարազատների հետ

12:35 07.01.2019

Մարզպետարանում նաև ընդգծել են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել երկու խմբերի  միջև և չի կրել ազգամիջյան բնույթ:

̰
Կարագանդայի դատախազը քաղաքացիներին կոչ է արել ազգամիջյան թշնամանք չառաջացնել

12:16 07.01.2019

Կարագանդայում տեղի ունեցած միջադեպից հետո շրջանի դատախազ Մարատ Սեկսեմբաևը դիմել է ղազախստանցիներին` հիշեցնելով, որ սպանության դրդապատճառների մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: «Առանձին մարդիկ փորձում են ապակայունացնել իրավիճակը, սադրում են քաղաքացիներին` դիմել անօրինական գործողությունների: Սոցիալական կայքերում տարածվում են ակնհայտ կեղծ տեղեկություններ` միջազգային հիմքով կոնֆլիկտի մասին, այս ամենը միտված է հանրային կարծիքի մանիպուլացմանը: […]

̰
Աբրահամ Խաշմանյանը կարող է գլխավորել Կարագանդայի «Շախտյորը»

11:14 09.12.2017

Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կարող է գլխավորել Կարագանդայի «Շախտյորը»,- հաղորդում է «СИА SPORTINFORM»-ը:

Ղազախական ակումբի ղեկավարությունը դիտարկում է մի քանի մասնագետներին հրավիրելու տարբերակ: Թեկնածուների թվում է Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչը:

Խաշմանյանը կարիերայի ընթացքում աշխատել է «Միկայում», «Արարատում», «Գանձասարում», «Կիլիկիայում» և «Բանանցում», ինչպես նաև գլխավորել է Հայաստանի երիտասարդական հավաքականը:

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Սաուլյուս Շիրմյալիսի պայմանագիրն ավարտվել է և նա հեռացել է թիմից:

̰
BACK_TO_TOP