18:34 25.01.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալներ Թորգոմ և Սոխակ Մալխասյան եղբայրները կալանքի տակ են: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Սարուխանի համայնքապետ Լյովա Աբրահամյանը, որը նրանց բարեկամներից է: Համայնքապետը տեղեկացրեց, որ տղաներին ամեն օր սնունդ են տանում ծնողները, նաև հագուստ:
«Ամեն ինչ նորմալ է, մի անգամ հայրիկի հետ տեսակցություն է եղել, մի անգամ էլ տեսել են, երբ նրանց դեպքի վայրն են տարել ուսումնասիրելու, ինչ-որ բան ցույց տալու: Ընդհանուր առմամբ նորմալ է, փաստաբանն էլ է օգնում, ղազախ է: Երեխեքը մի քիչ նիհարել են, նկար էին ուղարկել, տեսա, որ նիհարել են, բայց ընդհանուր նորմալ են, ճնշումներ, ծեծ բացարձակապես չկա, եթե մի հատ լիներ, ես երեք հատ էլ վրայից կդնեի, կասեի, բայց նման բան չկա: Քաղաքի վիճակը նորմալ է, հայերի օբյեկտները դեռ չեն աշխատում՝ խանութներ-բան, բայց շարժը կա, որևէ դեպք չկա»,- ասաց նա:
Աբրահամյանը տեղեկացրեց, որ այժմ հարցաքննություններ են կատարվում, միջադեպի օրը շատ մարդիկ են եղել ռեստորանում, և ցանկացած այցելուի, որին տեսախցիկները ֆիքսել են, կանչում են, քննում: Մալխասյան եղբայրները, ինչպես նաև այս գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը, 40 օրով են կալանավորված, նրանք անազատության մեջ են հունվարի 1-ից:
Ծեծկռտուքի մասնակից 11 հոգուց, ըստ համայնքապետի, 5-6-ը հայեր են, մյուսներն ադրբեջանցի, ղազախ ու վրացի:
«Մալխասյաններն են, էլի մեր գյուղացի տղա կա, ավելի երիտասարդ է էդ երեխեն, ով պատահաբար է նկատվել, նա մերոնց ռեստորանի խոհարարն է, երևի միջամտել է, ուրիշ երկու հոգի էլ կան, չգիտեմ՝ ովքեր են, որտեղից են: Մալխասյանները կասկածյալի կարգավիճակ ունեն, հոդվածն էլ խուլիգանության հոդված է, այդ հոդվածով պետք չէր նույնիսկ կալանավորել, կարելի էր գրավի դիմաց բաց թողնել կամ ստորագրությամբ ազատ արձակել, բայց ընդհանուր երևի այդ ժամանակ որոշել են, կալանավորել են: Հիմա մերոնք ուզում են խափանման միջոցը փոխել, մինչև դատավարությունը լինի»,- ասաց նա` հայտնելով, որ դեռ նորություն չկա, թե երբ կլինի դատական նիստը ու երբ որոշում կկայացվի:
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...