TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

Կոմիտաս

Թբիլիսիի Պողոս-Պետրոս տաճարում նշվել է Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը

16:55 26.04.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 25-ին Թբիլիսիի հռոմեական կաթոլիկ Եկեղեցու Պողոս-Պետրոս մայր տաճարում նշվել է հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը, որը կազմակերպվել էր Վիրահայոց թեմի և Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից, Վրաստանում հռոմեական կաթոլիկ Եկեղեցու աջակցությամբ: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր ելույթում նշել է, որ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, […]

̰
Ֆիրմային օծանելիքի գողություն Կոմիտաս փողոցում գործող խանութ-սրահից

19:30 24.04.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ  Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութ-սրահից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 11-ին՝ ժամը 18։00-ից մինչև 18։35-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում գործող խանութ-սրահում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է ֆիրմային օծանելիք՝ պատճառելով զգալի […]

̰
«Ցեղասպանության 150-ամյա վկաները». ցուցադրություն` նվիրված Կոմիտաս վարդապետին և Հովհաննես Թումանյանին

19:20 23.04.2019

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր բացվել է «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ցուցադրությունը, որը նվիրված է հայ ժողովրդի մեծանուն մտավորականների ծննդյան 150-ամյա հոբելյաններին: Ցուցադրությանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ բոլոր հաստատություններն այս կամ այն կերպ անդրադառնում են Հ. Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյաններին: […]

̰
Գյումրիում մինչև տարեվերջ տեղի կունենան Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված միջոցառումներ

22:57 20.04.2019

Գյումրիում մինչև տարեվերջ տեղի կունենան Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված միջոցառումներ: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը: Միջոցառումները Գյումրիում մեկնարկել են փետրվարի 19-ից՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Իսկ գլխավոր միջոցառումը Գյումրիում տեղի է ունենալու մայիսի վերջին: «Զուգահեռներ ենք անցկացնելու Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործությունների միջև: Այնքան սիրուն միջոցառում ենք […]

̰
Ֆրանսիայի վարչապետը ելույթ կունենա Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ, Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը

13:26 19.04.2019

Ապրիլի 24-ին՝ ժամը 17:30-ին, Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը: Նշվում է, որ վարչապետը Ֆրանսիայի կառավարության անունից ելույթ կունենա Կոմիտասի արձանի մոտ: Նա կլինի Ֆրանսիայի երկրորդ վարչապետը, ով կմասնակցի ապրիլի 24-ի հիշատակի արարողությանը: Նրան նախորդել է Մանուել Վալսը: Հիշեցնենք, որ օրեր առաջ […]

̰
Վթար Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում․ վարորդներն ու ուղևորը հոսպիտալացվել են

23:47 07.04.2019

Ապրիլի 7-ին՝ ժամը 21:45-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 21/2 հասցեի մոտակայքում բախվել են «Mazda» […]

̰
Վրաստանում Կոմիտաս վարդապետի անունը կրող կենտրոն է բացվել

13:37 03.04.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Օզուրգեթի քաղաքում Կոմիտասի անունը կրող կենտրոն է բացվել. «Ապրիլի 2-ին տեղի ունեցավ Օզուրգեթիի հոգևոր, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որն իրականացրեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանի շրջանակներում նորաբաց կենտրոնը անվանակոչվեց Կոմիտաս վարդապետի անունով»,- գրված է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, […]

̰
Տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը

15:00 13.03.2019

Ս. թ. մարտի 12-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել են Կոմիտասի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը: Ներկայացվել և քննարկվել են միջոցառումներին վերաբերող մի շարք ծրագրային և կազմակերպչական հարցեր: Նախատեսվում են լայնամասշտաբ […]

̰
Կոմիտասի 15 հասցեում կառուցապատողն իր իսկ ուժերով վերացնում է խախտումները

21:12 06.03.2019

Կոմիտասի 15 հասցեի նորակառույց բազմաբնակարան շենքի դիմացի տարածքը բարեկարգման նախագծով պետք է լիներ մայթ՝ միջնամասում կանաչ գոտի: Շեղվելով Երևանի քաղաքապետարանի հաստատած նախագծից՝ կառուցապատողը զավթել է հարակից համայնքային հողատարածքները: «Տարբեր փուլերով համայնքային հողեր են զավթել, մասամբ՝ նաև Շիրվանզադեի անվան դպրոցի տարածքից: Կառուցվել էր, այսպես ասած, պահեստային՝ պատշգամբի հատված: Դիմացի մասում ունեն նաև հարթակ, որը բարեկարգմամբ հաստատված […]

̰
Կոմիտասի պողոտայում տղամարդը գազային ատրճանակից կրակոց է արձակել

14:02 06.03.2019

Մարտի 3-ին`ժամը 19.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի դիմաց կրակում են: Նույն օրը`ժամը 21.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայում գործող հացատներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Վարդան Պ.-ին, 1975 թ. ծնված Արթուր Բ.-ին և 1976 թ. ծնված Արտակ […]

̰
Կոմիտաս 41 հասցեի շենքի բակում անհայտ անձը ծառի բնամասում անցքեր է բացել, անհայտ ծագման հեղուկ լցրել

12:17 21.02.2019

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցն այս տեսարանն արձանագրել է Կոմիտաս 41 հասցեի շենքի բակում: «Դեռևս անհայտ անձը բակի ծառերից մեկի բնամասում անցքեր է բացել և լցրել դրանք անհայտ ծագման հեղուկով: Թե ինչ նպատակ է հետապնդում այս արարքը, կարելի է կռահել: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցները նյութեր են պատրաստել, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: […]

̰
Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված ցուցահանդես Թբիլիսիում

20:48 16.02.2019

Փետրվարի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ ճանաչված նկարիչ, արտասահմանյան ցուցահանդեսների մասնակից, Հայաստանի նկարիչների միության անդամ Արմեն Խոջոյանի ցուցահանդեսը: Ներկաները հնարավորություն ունեցան հիանալ հեղինակի գեղանկարներով, կոլաժներով, գրաֆիկայով, պղնձե փորագիր աշխատանքներով։ Հայարտուն կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը ներկայացրեց գեղանկարչի անցած ճանապարհը և ստեղծագործական հաջողությունները։ Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին […]

̰
Զոհրաբ Մնացականյանը ներկա է գտնվել Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին նվիրված համերգին

11:34 08.02.2019

Փետրվարի 7-ին Տալլինի Նիգուլիստե եկեղեցում տեղի ունեցավ «Գյուրջիև» համույթի համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին: Միջոցառմանը, որը նախաձեռնվել էր Էստոնիայում ՀՀ դեսպանության կողմից, ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Էստոնիայի մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Տարվի Սիթսը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Հայերի ու էստոնացիների միջև շփումները գալիս են դարերի խորքից, երկու […]

̰
Այս տարի Կոմիտասի 150-ամյակի հետ կապված որոշել ենք համերգներ տալ ծերանոցներում, մանկատներում. Տիգրան Հեքեքյան

22:51 04.02.2019

«Այս տարի Կոմիտասի 150 ամյակի հետ կապված մենք որոշել ենք համերգներ տալ ծերանոցներում, մանկատներում և այլ հաստատություններում»,- ասել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերի ընթացքում: Տիգրան Հեքեքյանը նշեց, որ նրանք համերգ են տալիս իրենց ունեցածի չափ: Նա նշեց, որ թանգարաններ չենք այցելում, դասական երաժշտություն չենք ունկնդրում, բայց մարդկանց պարտադրում […]

̰
Կոմիտասը կասեր, որ հիմնում պիտի լինի հայկական երաժշտություն. Արթուր Շահնազարյան

13:54 02.02.2019

Վերջին  շրջանում համացանցում քննարկման առարկա է դարձել ՀՀ պետական օրհներգի փոփոխության հարցը: Քննարկումների նոր ալիքը սկսվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունից հետո, որի համաձայն՝ ՀՀ  պետական օրհներգը պետք է փոխվի: SHANTNEWS.am-ը այս առիթով զրուցել է կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ և հետաքրքրվել, թե նա ինչ կարծիք ունի ներկա հիմնի երաժշտության և բառերի մասին. «Այստեղ մի կողմից՝ […]

̰
Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում վթարի հետևանքով ռեանիմոբիլը կողաշրջվել է. կան տուժածներ

09:27 30.01.2019

Հունվարի 30-ին` ժամը 00:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են BMW 320 […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին

20:14 29.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկն ազդարարող համերգին: Միջոցառման ընթացքում համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը` դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ:

̰
Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում

12:54 29.01.2019

Կոմիտասի և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանը: Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանն էլ նշեց, որ ամեն տարի երկրներն իրավունք ունեն երկուական հայտ ներկայացնել օրացուցային օրերի համար, և միշտ խնդիր է եղել ընտրության հարցում: […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

14:34 20.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Վարչապետը ծաղիկներ է դրել բանաստեղծուհու շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

̰
Վրաերթ Կոմիտասի պողոտայի և Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում

23:44 23.12.2018

Դեկտեմբերի 23-ին` ժամը 18:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծաղկի կրպակին, կան տուժածներ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ն., 1983 […]

̰
Լուսացույցների տեղափոխություն Երևանի Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում

19:34 14.12.2018

Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկի Կոմիտասի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

̰
Դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ Երևանի Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում

20:50 01.11.2018

Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 2-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հաղորդվում է, որ սա կատարվում է՝ տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով: Ըստ այդմ՝ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին […]

̰
Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում վանդակաձև դեղին հորիզոնական գծանշումներ կարվեն

20:08 31.10.2018

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 1-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

̰
Հայտնի թավջութակահար Յան Մաքսինը Երևանի մետրոյում Կոմիտաս է նվագել

17:56 29.10.2018

Հայտնի թավջութակահար Յան Մաքսինը Երևանի մետրոյում բոլորի համար անակնկալ սկսել է նվագել: Ականատեսներից մեկը տեսանյութ է հրապարակել համացանցում և գրել, որ Յանին մետրոյի աշխատակիցներից մեկը ճանաչել է և ասել, որ շատ ուրախ է երաժշտին տեսնել: Մաքսինը «Գարեգին Նժդեհ» կայարանում կատարել է Կոմիտասի «Սարերի հովին մեռնեմ» երգը: https://www.facebook.com/markhovhannis/videos/254242595185141/?__xts__[0]=68.ARCx2j9wiaggh4drf8Bsqa3jPZgRNwfjM27IY2FNj1Ro2Gl0AiPfG8ABaFz_s8kIApeFUrUkZSIOEhXORGR7CnJ52sWE-PtXYEV13twh1or5RCkKt4FKXRUPxJNpUgiclECxj2s1Rz0FAyJqXhnwJMwWsYzt-0CipFq2dPyKD5o_aGmpl_r_duvPnqpgGD_mCCGS5E0lJEcJrqIoIw4kP5zQwaSNoZLgItuXpuwErYqfmkt5B6lYALuwR0VPMpiHjY2ESg&__tn__=H-R  

̰
Կոմիտասի ծննդյան օրը կնշանավորվի «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի բացմամբ

18:06 26.09.2018

ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր տեղի կունենա «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի բացումը: Կոմիտասի ծննդյան օրը մեկնարկող փառատոնի առաջին օրը ելույթ կունենա Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան): Գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագի» կատարումը Հառիճավանքում ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի […]

̰
Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Կոմիտասի հուշարձանի մոտ

22:27 13.09.2018

Աշխատանքային երկօրյա այցով Փարիզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Կոմիտասի հուշարձանի մոտ: Ըստ ծրագրերի՝ նախատեսվում է, որ վաղը՝ սեպտեմբերի 14-ին, կմեկնարկեն պաշտոնական հանդիպումները: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա է մեկնել Էմանուել Մակրոնի հրավերով: Հոկտեմբերին էլ Հայաստան է […]

̰
Շարունակվում են Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգման աշխատանքները

20:19 09.08.2018

Երևանի քաղաքապետարանի 2018 թվականի շինբարեկարգման ծրագրով շարունակվում են Կոմիտասի անվան զբոսայգու՝ պանթեոնի շարունակությունը կազմող 1,8 հա տարածքի վերակառուցման և բարեկարգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի, քաղաքապետարանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ դրանց ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը: Բարեկարգվող […]

̰
Վարչապետը Սանկտ Պետերբուրգում ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանին և այցելել Էրմիտաժ

21:15 27.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի Կամսկի պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի մոտ: Պուրակում վարչապետին դիմավորել են հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք Նիկոլ Փաշինյանին մաղթել են հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման: Այնուհետև վարչապետն այցելել է Էրմիտաժ, որտեղ նրան դիմավորել է վերջինիս տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Նիկոլ […]

̰
Փորձում են տկարացնել եկեղեցին. Կոմիտաս վարդապետ

11:12 11.06.2018

Հայ եկեղեցու բացառիկ դերը հաշվի առնելով` մարդիկ են հայտնվել, որոնք փորձում են տկարացնել եկեղեցին` տկարացնելու համար նրա բացառիկ դերը։ Առաքելական եկեղեցու գահակալի դեմ այս օրերին անցկացվող ցույցերի մասին այս կարծիքը հայտնեց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը։ Նրա խոսքով` այսպիսի շարժումները նորություն չեն, դրանց նման գործողություններ եղել են նաև նախկինում։ Շարժման մասնակիցներից Տիգրան Եղոյանը հակաճառեց հոգևորականին ու ասաց, […]

̰
Կոմիտասի անվան կոնսերվատորիան միացավ ցուցարարներին

14:41 02.05.2018

Թավշյա հեղափոխության ալիքը ժամ առ ժամ ավելի լայն ընդգրկում է ստանում:

̰
BACK_TO_TOP