Կոմիտասը կասեր, որ հիմնում պիտի լինի հայկական երաժշտություն. Արթուր Շահնազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Կոմիտասը կասեր, որ հիմնում պիտի լինի հայկական երաժշտություն. Արթուր Շահնազարյան

13:54 02.02.2019

Վերջին  շրջանում համացանցում քննարկման առարկա է դարձել ՀՀ պետական օրհներգի փոփոխության հարցը: Քննարկումների նոր ալիքը սկսվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունից հետո, որի համաձայն՝ ՀՀ  պետական օրհներգը պետք է փոխվի:

SHANTNEWS.am-ը այս առիթով զրուցել է կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ և հետաքրքրվել, թե նա ինչ կարծիք ունի ներկա հիմնի երաժշտության և բառերի մասին.

«Այստեղ մի կողմից՝ երաժշտական հարց կա, մի կողմից՝ քաղաքական, որը կապված է աշխարհում ընդունված հիմների ձևերի հետ: Երաժշտական մասով առաջանում է հարց. մենք կհամաձայնեի՞նք, որ մեր հիմնի լեզուն, բառերը լինեն անգլերեն կամ իտալերեն, բոլորը կասեին՝ ո՜չ, բայց չէ՞ որ երաժշտությունն էլ է լեզու: Ինչպես խոսելու լեզուն, ամեն ազգ ունի նաև երաժշտական լեզու. ինչի՞ պիտի երաժշտությունը լինի օտար, միանգամայն հասկանալի է, որ դա եվրոպական մեղեդի է»:

Կոմիտասագետի խոսքով՝ քաղաքական առումով գուցե որոշ մարդիկ կարողանան օրինակ բերել, որ գերմանացիների ազգային հիմնը եվրոպական երաժշտություն է, սակայն նրանք կարող են վերցնել Բախի ստողծագրոծություններից մեկը՝ որպես հիմն, և ամբողջ աշխարհը կխոնարհվի այդ երաժշտության առջև:

«Ես չեմ կարողանում կողմնորոշվել՝ ճի՞շտ կլինի, որ հիմնը փոխվի, թե՞ ոչ, սակայն ես որպես երաժիշտ կարող եմ ասել, թե Կոմիտասն ինչ կասեր այս ամենի մասին. նա կասեր, որ հիմնում պիտի լինի հայկական երաժշտություն. նա շատ խիստ էր, երբ մեր ազգային որևէ սիմվոլ ներկայանում էր ոչ հայկական ելևէջներով»,- ասաց Արթուր Շահնազարյանը:

Կոմիտասագետը հիշեցրեց, որ  դեռևս 1990-ականներին նա հիմնի տարբերակ էր առաջարկել Դանիել Վարուժանի «Անդաստան» ստեղծագործության բառերով, Մովսես Խորենացու շարականի հիմքով այն ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի ներկայությամբ հնչել էր Հանրապետության հրապարակում:

Արթուր Շահնազարյանի խոսքով՝ այս դեպքը խնդիրը հայեցի լինելն է.

«Դաշնակցությաննը, որ այսօր այս հիմնը պաշտպանում է, քանի որ իրենց հետ կապ ունի, ես մի հարց եմ ուզում տալ՝  իրենք կհամաձայնե՞ն, որ բառերը լիներ օտար, իսկ եթե բառերը համաձայն չեք, որ լինեն օտար, ինչո՞ւ պիտի երաժշտությունը չլինի հայերեն: Վտանգ կա, եթե  փոխեն, օրինակ՝ Արամ Խաչատրյանի հիմնը լինի, տակը ի՞նչ բառեր կդնեն, շեշտը կբռնի՞: Ես մի բան գիտեմ, որ մեզ մոտ, երբ ուզում են փոխել, այսպիսի մի բան անել, ի վերջո, անհաջող  բան է ստացվում: Եթե փոխվի էլ, անհաջող բան կլինի, սխալ բառեր կդրվեն, մի ծանոթ բանաստեղծի կասեն, որ նա գրի, ոնց անընդհատ արել են»:

SHANTNEWS.am-ն առաջարկում է մասնակցել հետևյալ հարցմանը՝  Դուք ի՞նչ կարծիք ունեք ՀՀ օրհներգի փոփոխության մասին:

Կարող եք քվեարկել ստորև:

Կարող եք մասնակցել նաև ShantNews.am-ի ֆեյսբուքյան էջի քվեարկությանը․

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP