TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+17.09 oC

Հակոբ Կարապետյան

10:54 23.01.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «հաշվետվություն» է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ իրենք չեն կարող հրապարակել այն մարդկանց անունները, որոնց միջև Ամանորին ընդառաջ բաշխվել է ընդհանուր 474 միլիոն դրամ պարգևավճարը։ Խոսնակը դա բացատրում է նրանով, որ պարգևատրված 1628 աշխատակիցները պետք է գրավոր համաձայնություն տան հրապարակման, այլապես դա կլինի անձնական տվյալների ապօրինի […]

̰
Կենդանիների համար պահանջվող տուրքի համար մորատորիում կա. Հակոբ Կարապետյան

19:57 21.01.2019

Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ էին հավաքվել մի խումբ կենդանասերներ ու կենդանապաշտպաններ՝ պահանջելով չեղարկել այն օրենքը, ըստ որի՝ պահանջվում է տուրքի վճար սահմանել տնային կենդանիներ պահելու թույլտվության համար: Վերջին օրերին Աջափնյակ համայնքի որոշ բնակիչներ, ովքեր շներ են պահում, ծանուցում են ստացել այն մասին, որ պետք է վճարել կենդանի պահելու համար սահմանված տուրքը՝ 5000 դրամը 5 օրվա […]

̰
Երևանի բարձրադիր թաղամասերում ձնամաքրման աշխատանքներն սկսվել են․ Հակոբ Կարապետյան

23:34 13.01.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով բարձրադիր թաղամասերում ձնամաքրման աշխատանքների մեկնարկի մասին։ «Երևանի բարձրադիր թաղամասերում ձնամաքրման աշխատանքներն սկսվել են։ Նոր Նորք»,- ասված է գրառման մեջ։

̰
Երևանի ավագանին արտահերթ նիստ կանցկացնի

18:55 11.01.2019

Երևանի ավագանին հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին SHANTNEWS.am-ին հաղորդեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրեց նաև, որ նիստի օրակարգում  քննարկվելու է տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու հարցը:  

̰
Երևանում սկսվել է կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթաց

16:43 11.01.2019

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա թիմի հանրային հանձնառության համաձայն՝ քաղաքապետարանն սկսել է Երևանում կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը. «Մասնավորապես, Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ […]

̰
Մայրաքաղաքում գործի է դրված ձնամաքրման և հավաքման ողջ տեխնիկան

12:29 28.12.2018

Մայրաքաղաքում գիշերվանից սկսվել են ձնամաքրման աշխատանքները: SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Սանիթեք» ընկերության ադմինիստրատիվ ղեկավար Արա Կարապետյանը հայտնեց, որ կեսգիշերից` 24:00-ից սկսած` կազմ-պատրաստ է եղել ամբողջ տեխնիկան` ձնամաքրման, հավաքման, աղցան, ինքնաթափ մեքենաները, ձեռքի շարժիչով աշխատող մեքենաները, որոնք օգտագործվում են մայթերը մաքրելու համար: Կարապետյանը նշեց, որ տեխնիկան հատկապես կենտրոնացված է Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ համայնքներում, որովհետև դա հյուսիսային […]

̰
Կամավորները մաքրում են քաղաքը նախընտրական պաստառներից

14:34 15.12.2018

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավորներ Զարուհի Բաթոյանն ու Հայկ Կոնջորյանն իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ են կատարել այն մասին, որ կամավորները մաքրում են քաղաքը նախընտարական պաստառներից: «Մեր թիմը սկսել է շաբաթօրյակը։ Կամավորները մաքրում են քաղաքը նախընտարական պաստառներից։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում էին ոչ միայն նախընտրական քարոզարշավս իրականացնել, այլ նաև քաղաքի մաքրությունն ու տեսքը […]

̰
Ե՞րբ կհանվեն նախընտրական պաստառները. մեկնաբանում է քաղաքապետարանի մամուլի խոսնակը

13:57 14.12.2018

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից 5 օր է անցել, սակայն քաղաքը շարունակում է ողողված մնալ նախընտրական պաստառներով: Այս առիթով SHANTNEWS.am-ը խոսել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ: «Ընտրական օրենսգիրքը պաստառների փակցված կամ տեսանելի վայրում մնալու վերջնաժամկետ չի սահմանում: ԸՕ-ն սահմանում է միայն մինչև առնվազն ընտրությունների օրը մնալու ժամկետ, դրանից հետո չի ասում, թե երբ […]

̰
Արդյո՞ք արժեր 71 մլն դրամ արժողությամբ նոր տոնածառ գնել Երևանի համար

20:30 13.12.2018

Հանրապետության հրապարակում նոր տոնածառն են զարդարում, իսկ դրա շուրջ քննարկումներ են ծավալվում: Պատճառը տոնածառի արժեքն է: Ինչո՞վ է առանձնանում այն: Մայրաքաղաքի նոր տոնածառը պատրաստված է բարձրորակ արհեստական եղևնու ճյուղերից, այն կունենա 35 մետր բարձրություն, կզարդարվի շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով և 1500 խաղալիքով։ Նոր տոնածառ ունենալու լուրը հասարակության շրջանում միանշանակ չընդունվեց՝ հնչեցին և՛ քննադատություններ, և՛ […]

̰
Քաղաքում ճոպանուղի կառուցելու նախագծով հետաքրքրվածներին տեղեկացնեմ, որ առնվազն հոկտեմբերից ի վեր այս հարցը չի քննարկվել. քաղաքապետի մամուլի խոսնակ

21:07 05.12.2018

Երևանում նոր ճոպանուղի կառուցելու ներդրումային ծրագրի վերաբերյալ առաջարկն արդեն մեկ տարի է՝ տեղադրված է քաղաքապետարանի կայքում: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Երեկվանից Երևանում նոր ճոպանուղի կառուցելու պրոյեկտի մասին տեղեկություններ են տարածում «Ֆեյսբուք»-ում ու լրատվական կայքերում՝ ներկայացնելով դա իբրև քաղաքային գործող իշխանության […]

̰
35+2 մետր բարձրությամբ. Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում

14:35 03.12.2018

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում: Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: 2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: 35+2 մետր բարձրությամբ (գագաթի հետ […]

̰
Այսօր Երևանում քանդված շինությունը հակասությունների պատճառ է դարձել

19:45 12.11.2018

SHANTNEWS.am-ը հայտնել է, որ Երևանում այսօր ապօրինի շինություն է քանդվել: Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կառուցվող ապօրինի շինության (ընդհանուր շուրջ 1100քմ) միայն մի մասն է այսօր քանդվել: Շինարարությունն իրականացվում է մի տարածքի վրա, որի մի մասը գտնվում է մասնավոր սեփականություն, մյուս մասը՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում: Քանդվել է երկրորդ հատվածը: Ըստ էության, քաղաքապետարանն ազատել է համայնքին պատկանող հողատարածքը: […]

̰
Սա ո՛չ առաջին, ո՛չ էլ միակ ապօրինի շինությունն է, որը պետք է ապամոնտաժել. Երևանի քաղաքապետարան

14:48 12.11.2018

Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կառուցվող ապօրինի շինության (ընդհանուր շուրջ 1100քմ) միայն մի մասն է այսօր քանդվել: Շինարարությունն իրականացվում է մի տարածքի վրա, որի մի մասը գտնվում է մասնավոր սեփականություն, մյուս մասը՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում: Քանդվել է երկրորդ հատվածը: Ըստ էության, քաղաքապետարանն ազատել է համայնքին պատկանող հողատարածքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի […]

̰
Երևանի քաղաքապետը ներկայացրել է նորանշանակ կադրերին և խորհրդակցություն անցկացրել

18:16 05.11.2018

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներ Վանո Վարդանյանին և Կամո Արեյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին, ինչպես նաև քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին: Ավելի ուշ կայացել է հերթական խորհրդակցությունը. «Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցվել է, […]

̰
Հակոբ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

11:39 01.11.2018

Լրագրող Հակոբ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Սիրելի գործընկերներ, այսօրվանից ստանձնում եմ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Ձգտելու ենք մեդիայի հետ շփումներում լինել առավելագույնս բաց և աշխատել փոխադարձ աջակցության մթնոլորտում։ Իմ կոնտակտները հասանելի են «Ֆեյսբուք»-ում և «Թվիթեր»-ում, շուտով նաև կլինեն այլ սոցցանցերում։ Վստահ եմ, որ ամեն […]

̰
BACK_TO_TOP