TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+26.09 oC

Հակոբ Կարապետյան

Քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ «Սանիթեքը» վճարի աշխատավարձերը. Հակոբ Կարապետյան

15:33 26.09.2019

Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ «Սանիթեքը» վճարի աշխատավարձերը: Այս մասին, դիմելով քաղաքապետարանի առջև հավաքված քաղաքացիներին, ասաց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Հույս ունենք, որ «Սանիթեք»-ի ղեկավարությունը կհամագործակցի մեզ հետ, և մենք կկարողանանք այն տարբերակը, որի մասին խոսում ենք, հնարավորինս շուտ կյանքի կոչել. և դուք ձեր աշխատավարձերը կստանաք»,- ասաց նա:

̰
Ոնց որ մարդն իր ձեռքով իր տան կահույքը վառի. Հակոբ Կարապետյանը՝ վառվող աղբամանների մասին

11:02 25.09.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ, թե ինչպես են այրվում աղբամանները և մակագրել. «Ոնց որ մարդ ինքն իր ձեռքով իր տան կահույքը վառի։ Ախր, համայնքի, մեր բոլորիս փողով են էս աղբամանները ձեռք բերվել»:

̰
Ավտոմեքենայի բեռնախցիկից ընկած աղբամանները չեն վնասվել. Հակոբ Կարապետյանի պարզաբանումը

18:52 18.09.2019

Ավելի վաղ հայտնել էինք, թե ինչպես է Թումանյան-Մաշտոց խաչմերուկում մեքենայի բեռնախցիկից ընկնում նոր աղբարկղերի մի խումբ: SHANTNEWS.am-ը պարզաբանումներ ստանալու նպատակով զրուցել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որը հավաստիացրել է, որ աղբամանները չեն վնասվել. «Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարձակալած մեքենան, որը տեղափոխում էր աղբամանները, մի քիչ անհաջող շրջադարձ է կատարել, աղբամաններից մի քանիսն […]

̰
Տոնում ենք 4-րդ գոլն ու հաղթանակը․ Հակոբ Կարապետյան

19:55 08.09.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտից լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Ռուսաստանից (բայց ոչ Մոսկվայից 🙂 ) եկած ընկերոջ հետ տոնում ենք 4-րդ գոլն ու հաղթանակը»։ Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր Բոսնիա և Հերցեգովինայի […]

̰
Ինչ գործ ունի Հանրապետության հրապարակում Մոսկվային վերաբերող գրությունը. Հակոբ Կարապետյանը պարզաբանում է

15:50 08.09.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է, թե ինչու է Երևանի որոշ հատվածներում Մոսկվային վերաբերող սիմվոլիկա տեղադրվել. «Բոլոր էն ֆրենդների համար, որոնց հետաքրքրում է, թե ինչ գործ ունի Հանրապետության հրապարակում Մոսկվային վերաբերող գրությունը։ Սեպտեմբերի 7-8-ը Մոսկվայի օրերն են, ու այդ առիթով, ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ սկզբունքով, 1 ՕՐՈՎ Մոսկվային վերաբերող սիմվոլիկա է տեղադրվել Երևանի […]

̰
Փոքր քայլերով սկսում ենք նաև աղբի տեսակավորման գործընթացը. Հակոբ Կարապետյան

17:19 07.09.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանրությունը փոքր քայլերով սկսում է նաև աղբի տեսակավորման գործընթացը. «Փոքր քայլերով սկսում ենք նաև աղբի տեսակավորման գործընթացը։ Այս փուլում համայնքային մեքենան դեռ ստվարաթուղթը կհավաքվի, նախնական՝ խանութներից ու այլ տնտեսվարողներից ու կհանձնի վերամշակողին, պարզ ասած՝ մակուլատուրա»:

̰
Նոր աղբամանները խնդրում ենք փակ պահել. Հակոբ Կարապետյան

16:22 07.09.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ ներկայացվում են Երևան քաղաքի նոր աղբամանները: «Նոր աղբամանները խնդրում ենք փակ պահեք, ժող ջան: Նյութը էլաստիկ է և ամորտիզատորներ ունի, հուսով ենք, որ բոլորս խնամքով կվերաբերվենք և փակ կպահենք, որ անցանկալի բույրեր քաղաքում չտարածվեն»,- ասում է տեսանյութում Հակոբ Կարապետյանը:

̰
Քաղաքապետարանը որևէ մեկին չի պարտադրում աղբաման գնել. Հակոբ Կարապետյան

18:50 12.08.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի որոշ հայտարարությունների: «Դավթաշեն վ/շ նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե իբր իր ունեցած տեղեկություններով՝ քաղաքապետարանը սրճարանատերերին պարտադրում է 4-6-ական աղբաման գնել: Քաղաքապետարանը, բնականաբար, որևէ մեկին չի պարտադրում աղբաման գնել, և դրա կարիքը չկա. համայնքը […]

̰
«Սանիթեքը» ներդրումներ անելու համար մեկ պայման է դրել. Հակոբ Կարապետյան

14:02 09.08.2019

«Սանիթեքի» կողմից որևէ նոր առաջարկ չի եղել, որը արժանի կլինի լրացուցիչ քննարկման կամ դիրքորոշման թարմացման»,- օգոստոսի 9-ին ասել է  Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ լրագրողների հետ խոսելով աղբահանության խնդրի մասին: Կրկնելով Երևանի քաղաքապետի ասածները այդ թեմայի վերաբերյալ՝ Հակոբ Կարապետյանը նշել է, որ համագործակցության դուռը միշտ բաց է եղել «Սանիթեքի» համար, քաղաքապետարանը այդ դուռը երբեք […]

̰
Որևէ նոր առաջարկ ասուլիսի ժամանակ չի հնչել. Հակոբ Կարապետյանը՝ «Սանիթեքի» ասուլիսի մասին

18:03 02.08.2019

Այսօր տեղի ունեցած «Սանիթեքի» ասուլիսին ի պատասխան` Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ ասուլիսին առանձնապես նորություն չեն ասել, և քննարկված հարցերից իրենք տեղյակ են եղել: Իսկ ինչ վերաբերում է «Սանիթեքի» ղեկավարի այն խոսքին, որ իրենց քաղաքական ճնշումների են ենթարկել, և այդ ճնշումների վառ ապացույցը 2019-ի փետրվարին ընկերության դեմ հարուցված […]

̰
Ստիպված եմ հիշեցնել Դաշնակցության գործընկերներին, որ նրանք գտնվում են օֆսայդում. Հակոբ Կարապետյան

16:50 31.07.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչները «դեղին քարտ» են ցույց տալիս քաղաքապետարանին: Քանի որ անցանք ֆուտբոլային ալեգորիաների, ապա ստիպված եմ հիշեցնել Դաշնակցության հարգարժան գործընկերներին, որ նրանք գտնվում են օֆսայդում»:

̰
Պոկված վերելակը բնակելի շենքում չէ, այն գործածվում էր տեխնիկական նպատակներով․ Հակոբ Կարապետյան

23:44 27.07.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պոկված վերելակը բնակելի շենքում չէ, այն գտնվում է սրճարանի շենքում։ «ԿԱՐԵՎՈՐ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 18:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի վերելակը պոկվել է, կան տուժածներ։ Տեղեկացնում եմ, որ ՎԵՐԵԼԱԿԸ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ՉԷ, այն գտնվում […]

̰
̰
Հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում. Հակոբ Կարապետյան

11:27 22.07.2019

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ տրանսպորտի սակագնի թանկացման հարց օրակարգում չկա: «Անցած հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցցաների օգտատերեր վերարտադրում էին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված մի հարցում՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը: Հայտնում ենք, որ […]

̰
Վերելակը չի ընկել, ուղղակի սովորականից ավելի արագ է իջել. Հակոբ Կարապետյան

13:32 11.07.2019

Վերելակը չի ընկել. Դավթաշենում տեղի ունեցած դեպքի մասին ասել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Նախնական տեղեկություններով՝ Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այլ սովորականից մի փոքր ավելի արագ է իջել առաջին հարկ։ Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության […]

̰
Որոշ հատվածներում մետրոյի գնացքները մնացել են թունելներում. Հակոբ Կարապետյան

13:42 10.07.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է։ «Երևանի մետրոպոլիտենից հայտնում են. Հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Այս […]

̰
Ցավում եմ, որ նշված քննարկման ժամանակ դուրս եմ եկել կոռեկտ բառապաշարի սահմաններից. Հակոբ Կարապետյան

00:56 28.06.2019

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ափսոսանք հայտնելով նախօրեին ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառման տակ իր կողմից արված ոչ կոռեկտ մեկնաբանության համար։ «Մամուլում և համացանցում քննարկման առարկա է դարձել մի արտահայտություն, որը արել եմ նախօրեին՝ ֆեյսբուքյան ֆրենդներից մեկի գրառման տակ: Խոսքը վերաբերում էր ճանապարհային պատահարների հետևանքով մարդկային զոհերից խուսափելու նպատակով […]

̰
«Խնչած ունեմ». Հակոբ Կարապետյանի կտրուկ մեկնաբանությունը

22:17 27.06.2019

Երևանի ավագանու երեկվա նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը բանավոր առաջարկ էր արել, որպեսզի Երևանում առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից իջեցվի 50 կմ/ժ-ի։ Այս առաջարկը մտահոգություններ է առաջացրել բազմաթիվ քաղաքացիների, վարորդների շրջանում։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը բավական կտրուկ է արձագանքել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Մանրամասն՝ լուսանկարում։  

̰
Նոր որակի երկիր ունենալու ցայտուն ցուցիչներից մեկը Վահե Գրիգորյանի ընտրությունն է ՍԴ դատավորի պաշտոնում․ Հակոբ Կարապետյան

20:49 18.06.2019

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր երկրի առողջացման, ավելին, նոր որակի երկիր ունենալու ցայտուն ցուցիչներից մեկը Վահե Գրիգորյանի ընտրությունն է ՍԴ դատավորի պաշտոնում: Ներկայացնեմ մի դրվագ դատավոր Գրիգորյանի ու իմ միջև երկու տարի առաջ տեղի ունեցած զրույցից. Ի շարս այլոց, մենք խոսում էինք դատավորի, մասնավորապես՝ ՍԴ դատավորների անկախության մասին: Քննարկում էինք 2008-ի […]

̰
Վերջին ամիսներին 3  վարորդ ազատվել է աշխատանքից. նոր մանրամասներ կարգազանց վարորդների թեմայով

14:18 11.06.2019

Տրանսպորտային համակարգը մաշված է, իսկ ներդրումներ չեն արվել: Ցանցերի տերերը սպասողական վիճակում են եղել, որ շուտով փոխվելու է ամբողջ համակարգը։ Այս մասին այսօր հայտնեց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նրա խոսքերով՝ հիմա էլ որոշ տնտեսվարողներ «հազիվ են ձգում» վարկերի և այլ ծախսերի ծանրաբեռնվածության տակ։ «Եթե պարզ խոսենք, էդ վարորդները կարող են հրաժարվել երթուղի դուրս գալ, […]

̰
Երևանի տրանսպորտում լինելու է միանգամայն նոր վճարման համակարգ․ խոսնակ

13:59 11.06.2019

Երևանի հանրային տրանսպորտի պարկը ծայրահեղ մաշված է, վարորդների աշխատանքի պայմանները ծայրահեղ վատն են։ Այս պայմաններում լավ տրանսպորտ չի կարելի ակնկալել․ խնդիրները տարիներ շարունակ կուտակվել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ մեկնաբանելով ծխող վարորդի հետ կապված միջադեպը։ Նրա պնդմամբ՝ այդ խնդիրները շուտով լուծվելու են ներդրվող նոր տրանսպորտային համակարգում, որտեղ […]

̰
Ծխող վարորդների հարցը կլուծվի, երբ ներդրվի տրանսպորտի նոր ցանցը․ քաղաքապետի խոսնակ

13:42 11.06.2019

Ծխող վարորդների տեսանկարահանելու, տեսանյութը հանրայնացնելու միջոցով ծխելն արգելելու հարցը չի լուծվի կամ կլուծվի մեծ դժվարությամբ, բայց դա էլ չի լինի լավագույն լուծումը։ Լրագրողների հետ այսօրվա զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով 46 համարի երթուղայինի վարորդի հետ կապված միջադեպին։ «Հարցի լուծումը խորքային, ինչպես նաև տրանսպորտի և քաղաքի երթևեկության հետ կապված շատ և […]

̰
Քաղաքապետարան է հրավիրվել 46 համարի երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը

12:47 11.06.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նախօրեին տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը: «Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից: Ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղևորների […]

̰
Երթուղայինի դեպքով դեռ նորություն չկա. Երևանի քաղաքապետարան

11:26 11.06.2019

Երևանի քաղաքապետարանը զբաղվում է երեկ համացանցում տարածում գտած տեսանյութով: SHANTNEWS.am-ին Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ դեռ նորություն չկա: Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Անի Խաչատրյան օգտատերը հրապարակել է տեսանյութ, պատմել, որ վարորդին խնդրել է չծխել երթուղայինում: Դրան հաջորդել է վեճ, ուղևորները սկսել են մեղադրել աղջկան՝ վարորդին դիտողություն անելու համար, իսկ վարորդը հրաժարվել է մեքենան վարել, մինչև […]

̰
Քաղաքապետարանն արձագանքել է երթուղայինում տեղի ունեցած միջադեպին․ Tert.am

23:32 10.06.2019

Արդեն այսօր երեկոյան այս ահազանգը փոխանցել եմ Երևան քաղաքի տրանսպորտի ոլորտի պատասխանատուներին, և նրանք կզբաղվեն դրանով: Այս մասին Tert.am-ին հաղորդել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր Երևանի երթուղային տաքսիներից մեկում տեղի ունեցած միջադեպին: «Եթե վարորդի մեղքը հիմնավորվի, ինչը, կարծես թե, շատ հավանական է, ինքը պատասխանատվության կենթարկվի համապատասխան ձևով»,- ասաց նա: Նշենք, որ […]

̰
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

09:46 10.06.2019

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժովի պաշտոնական կայքում տեղադրվել են ՀՀ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ներկայացնում ենք ստորև՝ Արարատի մարզի Սիս համայնքում ընտրացուցակներում ընդգրկված 1149 հոգուց ընտրություններին մասնակցել է 677 մարդ։ Գործող համայնքապետ Հայկ Մելքոնյանը ստացել է 386 քվե, Լեռնիկ Թարխանյանը՝ 223 քվե, Սիրանուշ Աղաջանյան՝ 48: Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2394 հոգուց ընտրություններին […]

̰
Կոմիտաս 15-ի շինարարությանն առնչվող քրգործ է հարուցվել

17:41 05.06.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից քաղաքապետարանը գրություն է ստացել, որից տեղեկանում ենք, որ քրեական գործ է հարուցվել Կոմիտասի պողոտայի 15 և 15/5 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար ձևակերպված ավարտական ակտի՝ ոչ իրավաչափ լինելու կասկածով (ՀՀ Քր. օր. 308-ի […]

̰
Քաղաքապետարանը մանրամասներ է հաղորդել Կոմիտասի պողոտայում ապօրինի կառույցի ապամոնտաժումից

16:52 04.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կոմիտասի պողոտայում այսօր ապօրինի կառույցի ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Կոմիտասի վրա զավթված մայթը վերականգնվում է։ Upd. Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի մոտ բազմահարկ շենքի կառուցապատողը զավթել է մայթի մեծ մասը։ Բազմաթիվ զգուշացումներից ու ծանուցումների հետո հրաժարվել են դադարեցնել ապօրինությունը»,- նշել էր […]

̰
Կոմիտասի պողոտայում կառույց է ապամոնտաժվում

09:51 04.06.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Կոմիտասի 15 հասցեում գտնվող մայթից զավթված տարածքում կառուցվող սրճարանն ապամոնտաժվում է։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երևանի 30 դպրոցներում պիլոտային ծրագրով մուտքը կդառնա անցաքարտերով

23:51 03.06.2019

Երևանի 30 դպրոցներում պիլոտային ծրագրով մուտքը կդառնա անցաքարտերով: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Ծրագիրը փորձարկվելու է առաջին անգամ, և նպատակը երեխաների անվտանգության ապահովումն է և օտար անձանց մուտքը դպրոց սահմանափակելը։ Յուրաքանչյուր երեխա ունենալու է անհատական անցաքարտ։ Մեր այն հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել 30 դպրոցները՝ Հակոբ […]

̰
BACK_TO_TOP