TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+12.86 oC

Հայաստան

Տեսախցիկ տեղադրել ցանկացած տեղ․ ոստիկանության երազանքը՝ ըստ Փաշինյանի

11:07 17.01.2018

«Քննարկում ենք Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով նախատեսված է, որ ի վերջո ՀՀ ոստիկանության երազանքը կիրականանա, և նա օրենքով հնարավորություն կունենա տեսախցիկներ տեղադրել ցանկացած տեղ Հայաստանի Հանրապետությունում», — նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ԱԺ-ում համապատասխան օրենքի քննարկման ժամանակ։

̰
Տեսանկարահանող սարքերով մարդկանց անձնական կյանքի տիրույթ ենք մտնում․ Մարուքյանը՝ ոստիկանության նախագծի մասին

10:49 17.01.2018

Ոստիկանությանը տեսանկարահանող սարքերի կիրառումը թույլ տվող նախագծի ընդունումը կբերի մարդու իրավունքների տիրույթ մտնելուն։ Այս մասին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

̰
Ունենալու են նախականխիչ նշանակություն․ Կորյուն Նահապետյանը՝ ոստիկանության նոր նախագծի մասին

10:39 17.01.2018

Ոստիկանությանը հանրային վայրերում տեղադրված տեսախցիկներից օգտվելու իրավունք, ինչպես նաև շարժական տեսախցիկներ օգտագործելու հնարավորություն տալն ունենալու է նախականխիչ նշանակություն․ կարծում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։

̰
Չի բացառվում, որ կարող եք հետևել քաղաքական գործիչներին ու ակտիվիստներին․ Փաշինյանը՝ ոստիկանության նախաձեռնության մասին

10:14 17.01.2018

«Այս օրենքով առնվազն տեսականորեն չի բացառվում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործչի, քաղաքական ակտիվիստի, քաղաքացիական ակտիվիստի դիմացի հարևանի հետ պայմանագիր կնքեք և օրինակ ամբողջ տունը, գրասենյակը և այլն վերցնեք տեսանկարահանման տակ։ Ասե՛ք․ այս օրենքի ո՞ր կետն է բացառում, որ ոստիկանությունը կարող է այդպիսի գործողություններ կատարել»։

̰
Տեսախցիկներ կունենան և՛ ոստիկանները, և՛ ճանապարհային ոստիկանները

09:59 17.01.2018

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով տեսախցիկներ կունենան և՛ ճանապարհային, և՛ մյուս ոստիկանները։ Այս մասին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հայտարարել է ՀՀ ԱԺ-ում։

̰
Միջամտություն է անձնական կյանքի հարգանքի իրավունքին․ Արտակ Զեյնալյանը ոստիկանության նախագծի մասին

09:57 17.01.2018

Հայաստանի Ազգային ժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որում մասնավորապես սահմանվում են հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու, ինչպես նաև շարժական տեսախցիկներ օգտագործելու պայմանները։

̰
Հանրային վայրերում ոստիկանությունը կիրականացնի տեսանկարահանում․ նախագիծը քննարկվում է ԱԺ-ում

09:35 17.01.2018

Ոստիկանությունը նախատեսում է տեսանկարահանող սարքեր տեղադրել հանրային վայրերում, ինչպես նաև նման սարքեր տրամադրել ոստիկաններին։ Դրանք նախատեսված են հասարակական կարգի պահպանման համար։

̰
Շահումով խաղերից մինչև ահաբեկչության դեմ պայքար․ ԱԺ-ն մի շարք օրենքներ ընդունեց

09:24 17.01.2018

Հայաստանի Ազգային ժողովն այսօր միաձայն 93 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։

̰
Բարձրացնել աշխատավարձը կամ իջեցնել եկամտահարկը. թանկացումների դեմ Ծառուկյանի բանաձևը

15:50 16.01.2018

Գնաճի դեպքում պետք է աշխատավարձերն ու թոշակները բարձրացվեն, որ մարդիկ կարողանան միջին զամբյուղն ապահովել։ Հայաստանում ապրանքների թանկացումները զսպելու վերաբերյալ նման դիրքորոշում է այսօր հայտնել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը:

̰
«Պատգամավորները ներկա են ստանում, իսկ Ծառուկյանը գործ է անում». Ծառուկյանն իր բացակայությունների մասին

15:22 16.01.2018

Պատգամավորների 90 տոկոսը գալիս են, անմիջապես վազելով ներկա ստանում են, մի ժա հետո խորհրդարանը դատարկ է, խորհրդարանում մարդ չկա

̰
Մի կողմ թողնել խոսակցությունները և օգնել Ալբերտին․ վիրավոր զինծառայողի ծառայակցի կոչը

13:56 16.01.2018

Ալբերտ Դալլաքյանի ծառայակիցներն ու վիրավոր մյուս զինծառայողները կոչ են անում մի կողմ թողնել խոսակցություններն ու տարբեր ճամբարների բաժանվելը, քանի որ հիմա վիրավորված զինծառայողի հարցը պետք է լինի օրակարգում։ Ալբերտ Դալլաքյանի ծառայակից Մանվել Մանուկյանի խոսքով՝ Հայաստանում զինծառայողի բուժման հնարավորություն կա, բայց լավ արդյունք ունենալու հավանականությունն ավելի մեծ է, եթե նրան տեղափոխեն արտերկրում բուժելու։

̰
«Ժողովուրդը նախագահ ընտրելու իրավասությունը տվել է Հանրապետականին»․ Ծառուկյան

10:52 16.01.2018

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունն է որոշելու, թե ով կդառնա հանրապետության նախագահ։ Այս մասին նա ԱԺ միջանցքում ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

̰
Հայաստանի զինծառայողները վերապատրաստվում են Վրաստանում

10:11 16.01.2018

Վրաստանի Սաչխերեի ռազմական դպրոցում մեկնարկել է լեռնային պատրաստության հերթական դասընթացը, որին մասնակցում են նաև Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՊՆ կայքը։

Դասընթացի նպատակն է զինծառայողներին պատրաստել լեռնային պայմաններում գործողություններին, ձնապատ տարածքում որոնողական աշխատանքների իրականացմանը և այլ հմտությունների։

Հայաստանի զինծառայողների հետ այս դասընթացին մասնակցում են նաև Լատվիայի և Լեհաստանի զինծառայողներ՝ ընդհանուր առմամբ՝ 12 զինծառայող։

Նշենք, որ հայկական բանակի զինծառայողների՝ Վրաստանում վերապատրաստման դասընթացներին մասնակցելը պարբերական բնույթ է կրում։ Մեր զինվորականները Սաչխերեում վերապատրաստվում են ամեն տարի։

̰
Հայաստանում չկա մեքենաների ղեկի տեղափոխման բավարար ենթակառուցվածք․ Չիլինգարյան

14:01 15.01.2018

Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախաձեռնությունը խախտում է սպառողների իրավունքները, պնդում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։ Նրա խոսքով՝ ուղղակի արգելքի փոխարեն կարելի էր թանկացնել աջ ղեկով մեքենաների մաքսազերծումը, և եթե որևէ մեկը ցանկանար վարել հենց աջ ղեկով մեքենա, կկարողանար ներմուծել այն ավելի թանկ գնով։

̰
Բացահայտվել է Հովհաննես Չեքիջյանի տնից կատարված գողությունը

17:50 13.01.2018

Ոստիկանությունը բացահայտել է դիրիժոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի տնից կատարված գողությունը։ Կասկածյալի ինքնությունը բացահայտվել է նրա կողմից՝ մեկ այլ տուն թալանելու ժամանակ։

̰
Բանակին մատակարարվող համազգեստի կտորի որակը բարձրացվել է

17:00 13.01.2018

Այս տարվանից հայկական զինված ուժերին մատակարարվող համազգեստները կարվում են նոր, ավելի որակյալ կտորից։ Այս մասին ShantNews-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի որակով համազգեստի անհրաժեշտության մասին մինչ այս հայտարարել էր ՀՀ ՊՆ 1-ին տեղակալը՝ մասնավորապես նշելով, որ առնվազն դիրքապահներին պետք է տրամադրվի ավելի դիմացկուն համազեգստ։

Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ փոփոխվել ու փոփոխվում են նաև բանակին մատակարարվող երկարաճիտ կոշիկները։ Նրա խոսքով՝ այս ընթացքում զորքերին տրամադրվել են մի քանի անցումային տարբերակներ։

Նախարարությունը նախատեսում է հետագայում անցնել միօրինակ կոշիկներ, որոնց որակը բրենդային մակարդակի կհասցնի դրանք։

̰
«Ես եմ» ծրագրով դիմողները կծառայեն առանձին ստորաբաժանումներում

16:30 13.01.2018

Զինված ուժերի ընթացիկ զորակոչի ժամանակ ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով ծառայության մեկնող նորակոչիկներն իրենց ծառայությունը կանցնեն առանձին ստորաբաժանումներում։ Պատճառը նրանց ծառայության առանձնահատկություններն են։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ShantNews-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրին դիմած նորակոչիկների քանակը եղել է մոտ 150, սակայն նրանցից ընտրվել են միայն 120-ը։ Այս կազմը կհամալրի մոտ երկու վաշտ։

̰
Հայաստանն ստեղծում է խաղաղապահ ռազմական ոստիկաններ․ ինչու

12:40 13.01.2018

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմում հունվարի 6-ից ստեղծվել է խաղաղապահ դասակ, որը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի կազմում կմասնակցի ՀՀ խաղաղապահ առաքելություններին: Այս մասին ասվում է Հայաստանի ՊՆ կայքի երեկվա հաղորդագրություններից մեկում։

̰
Հերմինե Նաղդալյանը չի լինի ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում

16:30 12.01.2018

Հերմինե Նաղդալյանի՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում չըդգրկվելու որոշումը հաստատեց ինքը՝ պատգամավորը։ Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի խորհուրդը որոշել է Նաղդալյանին այլևս չընդգրկել պատվիրակության կազմում։

̰
10-ից ավելի նոր Մխիթարյան եմ տեսնում․ Ռուբեն Հայրապետյան

14:35 12.01.2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայկական առաջնություններում տեսնում է շատ ֆուտբոլիստներ, որոնք իրենց տաղանդով կարող են գերազանցել Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ եմ տեսնում։ Հաստատ 10-ից ավելի ես տեսնում եմ։ Բայց արդյո՞ք նրանցից որևէ մեկը կդառնա այն, ինչը նշեցի Մխիթարյանի մասին։ Շատ կարևոր է՝ լինել աշխատասեր Մխիթարյանի նման և լինել պրոֆեսիոնալ Մխիթարյանի նման, լինել կարգապահ Մխիթարյանի նման և ամենակարևորը սիրել ֆուտբոլը Մխիթարյանի նման», — նշել է Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ այս 4 հատկանիշներն ունենալու դեպքում այդ 10 ֆուտբոլիստները Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ կդառնան։

̰
Հայաստանի առաջնությունում պետք է ինտրիգ լինի․ ՀՖՖ նախագահ

13:53 12.01.2018

«Իմ համար շատ ավելի կարևոր է, և բոլորիս համար պետք է շատ ավելի կարևոր լինի, որ ինտրիգ լինի Հայաստանի առաջնությունում։ Հայաստանի առաջնությունում ինտրիգ լինի, ուժեղ ակումբներ լինեն, շատ ավելի կուժեղանան մեր ակումբները։ Բնականաբար Եվրոլիգաներում ավելի հաջող հանդես կգան», — հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ սա հնարավորություն կտա ունենալ և ուժեղ ֆուտբոլիստներ, և ուժեղ ակումբներ, որոնք արդեն կկարողանան միջազգային առաջնությունների մասնակցել։ Այս մասին Հայրապետյանը հայտարարել է՝ պատասխանելով օտար երկրներում հանդես եկող հայ ֆուտբոլիստների մասին հարցին։

«Օրինակ, ես կարծում եմ՝ Սահակյան Արմանը, հենց ինքն ավելի է ուժեղացնելու նույն «Ալաշկերտը»։ Նույն «Բանանցի» ղեկավարները, կարծում եմ, Արարատ Ոսկանյանի հայտնվելն ավելի ինտրիգ է։ Նույն «Արարատ Երևանի» սեփականատերերը, կարծում եմ, արդեն ավելի են ուժեղացնելու, որովհետև հակառակ դեպքում «Արարատ Երևանը» ստվերում կմնա», — հայտարարել է Հայրապետյանը։

̰
Մրցավարներն ավելի ուժեղ են, քան առաջնությունը․ Ռուբեն Հայրապետյան

13:08 12.01.2018

«Մրցավարական կոնկուրսն այն տեղն է, որը միշտ էլ խոցելի է․ և օբյեկտեիվ, և սուբյեկտիվ կարող ենք քննադատալ։ Բնականաբար մրցավարն ինքն էլ մարդ է և կարող է սխալվել», — Հայաստանի ֆուտբոլային մրցավարների վերաբերյալ դժգոհությունների մասին հարցին պատասխանելիս նշել է Ռուբեն Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ մրցավարներին ավելի շատ են թիրախավորում, քան պետք է։ Հայրապետյանի կարծիքով՝ սխալներ ու բացթողումներ անշուշտ եղել են, սակայն մրցավարների աշխատանքը ներկայացվում է ավելի վատ, քան նրանք իրականում աշխատում են։

«Մրցավարներն ավելի ուժեղ են, քան առաջնությունը։ Մրցավարներն ավելի լավն են, քան մեր բարձրագույն խմբի ակումբները», — նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։

̰
Ինչ է արել Հենրիխ Միխիթարյանը ըստ Ռուբեն Հայրապետյանի

12:59 12.01.2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի լավագույն 10 մարզիկների կազմում հայտնվելն ու նրա՝ ամենաշատը ձայներ հավաքելը։

«Բոլորդ գիտեք՝ ըմբշամարտ, ծանրամարտ, դրանք էն սպորտաձևերն են, որոնք շատ քիչ երկրներ են զբաղվում և շատ քիչ հանդիսատեսներ ունեն։ Ես չեմ ուզում նսեմացնել որևէ սպորտաձև, իմ համար Հայաստանի պատիվը պահող ցանկացած սպորտաձև շժատ բարձր տեղ ու դեր ունի։

Ֆուտբոլին միլիարդավոր մարդիկ են հետևում։ Եվ ես հեչ համաձայն չեմ այն մտքի հետ, թե Հենրիխ Մխիթարյանը ավելի շատ չէ ներկայացրել Հայաստանը, մեր երկիրը։ Ուղիղ հակառակը։ Թող մեկը ասի՝ բոլոր այդ սպորտաձևերը միասին միլիարդից ավել մարդ նայե՞լ է։ Այն խաղից ավել, որ Հենրիխը խաղացել է և եռագույնը ուսերին ման է եկել։ Եվրոլիգայի ֆինալի խաղը նկատի ունեմ», — նշել է Հայրապետյանը։

̰
Չեխիան Հայաստանին ու ևս 4 երկրի կոչ է արել չմիջամտել իր ներքին գործերին

12:24 12.01.2018

Չեխիայի ԱԳ նախարարությունը նամակով դիմել է այդ երկրում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի դեսպաններին՝ կոչ անելով չմիջամտել Չեխիայի ներքին գործերին։ Պատճառն Հայաստանի ու նշված երկրների դեսպանների՝ դեկտեմբերին Չեխիայի ԱԳ նախարարությանն ուղղված նամակն է։

Նամակում դեսպանները խնդրել էին թույլ չտալ, որ Պրահայում Խորհրդային Միության մարշալ Կոնևի հուշարձանի մոտ նոր հուշատախտակ տեղադրվի։ Պրահայի տեղական ինքնակառավարման մարմինները որոշել էին զորահրամանատարի արձանին մոտ դնել հուշատախտակ, որը կպատմեր նրա՝ մարդկության դեմ գործած հանցագործությունները՝ նկատի ունենալով Հունգարիայում (1956 թ.) և Չեխոսլովակիայում (1968 թ.) խորհրդային բանակի կողմից զենքի գործադրմամբ ժողովրդական ապստամբությունների ճնշումը։

Դեսպաններն իրենց նամակում նշել էին, որ նման ցուցատախտակի նսեմացնում է հուշարձանի կարևորությունը և անարգում նացիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը։

ShantNews-ի հետ զրույցում Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը դժվարացավ անմիջապես մեկնաբանել Չեխիայի ԱԳՆ նամակը։ Ինչ վերաբերում է դեկտեմբերին դեսպանների կողմից ուղարկված նամակին, Տիգրան Բալայանը նշեց. «Դա եղել է ռուսական կողմի նախաձեռնությունը, որին միացել է նաև մեր դեսպանը»։

̰
Կառուցվածքային փոփոխություններ են սպասվում ՀՀ ՊՆ-ում և ԶՈւ գլխավոր շտաբում

21:29 11.01.2018

Պաշտպանության նախարարության և զինված ուժերի կառավարման համակարգի բարելավման նպատակով նախատեսվում է սահմանել այդ կառույցների նոր կանոնադրություններն ու կառուցվածքները։

Սա բխում է կառավարության այսօրվա որոշումներից մեկով, որը սահմանել է գերատեսչություններից յուրաքանչյուրի՝ այս տարվա գերակա խնդիրներն ու միջոցառումները, որոնցով պետք է լուծվեն դրանք։

Պաշտպանության նախարարության խնդիրներից մեկն է լինելու մինչև ապրիլի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի կանոնադրություններն ու կառուցվածքը սահմանելու մասին» որոշման նախագիծ։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ ներկա կառուցվածքները սահմանվել են 2008 թվականին և արտացոլում են նույն ժամանակ ընդունված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Մինչդեռ 2017 թվականի վերջին ընդունվել է «Պաշտպանության մասին» նոր օրենք, որի հետ էլ պետք է ներդաշնակեցնել ՊՆ և ԶՈւ ԳՇ կառուցվածքները։

̰
Վարդենիսի և Սիսիանի հիվանդանոցները կմիավորվեն զինհոսպիտալների հետ

18:20 11.01.2018

Վարդենիսի ու Սիսիանի բժշկական կենտրոնները նախատեսվում է համապատասխանաբար միավորել Գեղարքունիքի և Զանգեզուրի կայազորային հոսպիտալներին։

̰
Վ. Սարգսյանի և Ա. Խանփերյանցի անվան ռազմական համալսարանները կմիավորվեն

18:06 11.01.2018

ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշումներից մեկով նախատեսվում է միավորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանները՝ ստեղծելով մեկ ռազմաուսումնական հաստատություն։

̰
ՀՀ ՊՆ գերակա անելիքները 2018 թվականին

17:39 11.01.2018

Հայաստանի կառավարությունն այսօր ընդունած որոշումով սահմանել է այս տարվա ընթացքում տարբեր գերատեսչությունների գերակա խնդիրները։ Պաշտպանության նախարարության դեպքում դրանք լինելու են.
• ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ կառավարման համակարգի բարելավում,
• ՀՀ ԶՈւ արդիականացման գործընթացի ապահովում։
Որոշման մեջ սահմանվում է, որ այս խնդիրների լուծումը կապահովի 2017թ. հունիսի 19-ին ընդունված կառավարության ծրագրի՝ պաշտպանության ոլորտին վերաբերող բոլոր 6 կետերի կատարումը։
Այդ կետերում ներկայացված են մասնավորապես պաշտպանական ներուժի զարգացման (սեփական ռազմարդյունաբերություն, կադրերի պատրաստում, անվտանգության միջազգային երաշխիքներ), բանակի մարտունակության բարձրացման (տեսադիտարկման ու հետախուզության ուժեղացում և այլն), ինչպես նաև ազգ-բանակ հայեցակարգի ներդրման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները։
Այս խնդիրները լուծելու համար նախարարությունն իրականացնելու է հետևյալ միջոցառումները.
1. ՀՀ ԶՈւ 2018-2024 թվականների արդիականացման ծրագրի հաստատում (վերջնաժամկետը՝ հունվարի վերջ),
2. ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նոր կանոնադրությունների և կառուցվածքի սահմանում (վերջնաժամկետը՝ ապրիլի վերջ),
3. Ռազմաբժշկական և ռազմաուսումնական հաստատությունների օպտիմալացում և գործունեության որակի բարձրացում (վերջնաժամկետը՝ հոկտեմբերի վերջ):
Այս հարցերը գերակա խնդիր սահմանելը կառավարության որոշման մեջ հիմնավորվում է մասնավորապես հակառակորդի ագրեսիվ քաղաքականությամբ.
«Գերակա խնդրի իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է հակառակորդի կողմից հրադադարի խախտումների ավելացման և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքական կամքի բացակայության, ինչպես նաև պաշտպանության համակարգը ՀՀ Սահմանադրության 2016թ. փոփոխություններին համահունչ կատարելագործելու հանգամանքով»։ 

̰
ՄԻԵԴ-ը կրկին բավարարեց Հայաստանի դեմ հայցը

15:58 11.01.2018

Եվրոպական դատարանը բավարարել է հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի: Այս անգամ հայցվորը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանն էր, ով տարիներ առաջ հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի:

Ալեքսանդր Արզումանյանը, ով այժմ Դանիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն է զբաղեցնում, բողոքարկել էր իրեն կալանքի տակ պահելու որոշումը՝ հայտնի «Փողերի լվացման» գործով:

Ալեքսանդր Արզումանյանը կալանավորվել էր 2007թ-ին՝ ապօրինի եկամուտների օրինականացման գործով: Ազատ էր արձակվել նույն թվականի սեպտեմբերին և դիմել դատարան:

Հայցի բավարարման արդյունքում Հայաստանը Ալեքսանդր Արզումանյանին պարտավորվում է վճարել 2000 եվրո և ևս 500 եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցման համար:

ՄԻԵԴ-ը որոշել է, որ այս գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում:

̰
Դիվերսիաների վերջը. հայկական բանակի առաջնագիծը 2017 թվականին

18:25 10.01.2018

2017 թվականին առաջնագծում ոչ մի անգամ չեն կրակել տանկեր։ Հաշվելի չափանիշներով սա միակ տարբերությունն է 2015-2016 թվականների համեմատությամբ, որ եղել է հայ-ադրբեջանական սահմանին (և՛ Տավուշի, և՛ Արցախի, և՛ Նախիջևանի ուղղություններում)։ Բայց այլ է առաջնագծի իրադրության բովանդակությունը։

̰
BACK_TO_TOP