12:40 13.01.2018
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմում հունվարի 6-ից ստեղծվել է խաղաղապահ դասակ, որը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի կազմում կմասնակցի ՀՀ խաղաղապահ առաքելություններին: Այս մասին ասվում է Հայաստանի ՊՆ կայքի երեկվա հաղորդագրություններից մեկում։
Նախարարությունը սկսել է խաղաղապահ ռազմական ոստիկանների հավաքագրումը, և ընտրության ժամանակ նախընտրությունը տալու է «համապատասխան բարձրագույն կրթություն ունեցող, 2 և ավել օտար լեզուների տիրապետող և պարտադիր զինծառայություն անցած մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիներին»:
Առաջին հայացքից՝ ոչ մի արտասովոր բան։ Սակայն նախարարությունը չի մանրամասնում, թե ինչ առաքելության մասին է խոսքը։
Հայկական խաղաղապահ բրիգադը ներկայում առաքելությունների մասնակցում Աֆղանստանում (126-131 զինծառայող), Կոսովոյում (35-36 զինծառայող), Լիբանանում (32 զինծառայող) և Մալիում (1 շտաբային սպա)։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է ավելացնել իր խաղաղապահ զորախմբերի կազմը ու նաև ընդգրկվել նոր առաքելությունների մեջ։
— Մենք նաև պատրաստակամ ենք մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի հովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը, — սեպտեմբերին այս խոսակցություններին վերջ դրեց նախագահ Սարգսյանը՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ:
Դժվար է գուշակել, թե որ առաքելության համար է նախարարությունը պատրաստում խաղաղապահ ռազմական ոստիկանների դասակը։ Սակայն Հայաստանի համար արդեն ավանդական 4 առաքելություններից բացի, զինծառայողները կարող են գործուղվել նաև Սիրիա։ Մանավանդ, որ Ռուսաստանն այնտեղ արդեն գործուղել է իր ռազմական ոստիկաններին։
Սրանից բացի, 2017 թվականի հունիսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարել էր, որ կազմակերպությունը ՄԱԿ-ի առաջարկով կազմում է մշտական գործող խաղաղապահ ոստիկանության ստորաբաժանում, որը մասնակցելու է խաղաղապահ առաքելությունների։ Պաշտոնյան նշել էր, որ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները տվել են իրենց համաձայնությունը, և միացյալ ստորաբաժանումը համալրվելու է բոլոր 6 պետությունների (այդ թվում՝ Հայաստանի) իրավապահ մարմինների ծառայողներով։
Թեև ՀԱՊԿ-ն ունի խաղաղապահ ուժեր, որոնք խաղաղապահ առաքելությունների համար պիտանի են ճանաչվել ՄԱԿ-ի կողմից, սակայն այդ ուժերն առայժմ որևէ առաքելության չեն ներգրավվել։ Միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ Ռուսաստանի առաջնորդությամբ գործող կառույցի համար առաջնահերթ խաղաղապահ առաքելությունը կարող է լինել Սիրիայում։ Սա առավել հավանական է դարձնում հայկական խաղաղապահ ռազմական ոստիկանության հետագա գործողումն այդ տարածաշրջան։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը հայտարարել էր, որ Հայաստանը և Սերբիան իրենց ականազերծող ստորաբաժանումները Սիրիա ուղարկելու պատրաստակամություն են հայտնել։
Հայաստանի խաղաղապահ գործողությունների նկարագրությանն ու հեռանկարին կարող եք ծանոթանալ ShantNews-ի «Հայաստանը խաղաղապահության հանգույց. մղումներն ու միտումները» հոդվածում։
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...