17:45 19.03.2018
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացությամբ մարտի 20-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգ է ընդգրկել «ՀՀ դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Նախագծով սկզբունքային մի շարք փոփոխություններ են նախատեսվում՝ 1- դիվանագիտական ծառայության խնդիրների համապատասխանացումը՝ ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ կառավարությանն ու պետական կառավարման համակարգի մարմիններին վերապահված լիազորություններին, այսինքն, այս փոփոխությունը […]
19:36 20.02.2018
Գլոբալ առումով կա երկու մոտեցում՝ կամ քաղաքակրթությունների բախում, կամ համագործակցություն։ Հայաստանը փայլուն օրինակ է, որը նայում է դեպի ապագա. ապագան, այնուամենայնիվ, ոչ թե բախումն է, այլ համագործակցությունը։ Նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում։
19:11 20.02.2018
ԵԱՀԿ միջնորդները նշում են, որ հնարավոր չէ բանակցային գործընթացում առաջընթաց գրանցել, եթե երկու կողմերը չեն վստահում միմյանց։ Իսկ վստահություն ստեղծելու համար անհրաժեշտ է մասնավորապես հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից, ինչպիսիք են Ադրբեջանի նախագահի խոսքերը՝ իրենց՝ Երևան վերադառնալու մտադրության մասին։ Այս մասին նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում։
11:35 20.02.2018
Մյունխենյան համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած արտահայտությունը, որ Հայաստանը չի փորձում մրցակցությունից քաղել այսրոպեական օգուտներ, նշանակում է, որ Հայաստանը ընկերություն չի անում մեկի հետ ընդդեմ մյուսի՝ ելնելով այսրոպեական շահերից։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում նախագահի խոսքերը պարզաբանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
10:10 20.02.2018
Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը շահագրգիռ է, որ տարբեր ուժային կենտրոնների շահերը ներգրավվեն մեր տարածաշրջան. ոչ թե լինեն բաժանարար գծեր, այլ լինի համագրոծակցության մթնոլորտ։
17:54 29.01.2018
Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են նաև մի շարք երկրների տեղական ինքնակառավարման մարմիններ։
12:36 29.01.2018
Հայաստանը շարունակել է Սիրիային մարդասիրական օգնության տրամադրումը։ ՀՀ նախագահի հանձնարարությամբ շուրջ 80 տոննա մարդասիրական օգնություն է առաքվել Սիրիա:
11:52 29.01.2018
Տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացել է հինգ հանդիպում։
14:27 15.01.2018
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Միացյալ ազգերի կազմակերպության ռեզիդենտ համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին, ով ավարտում է Երևանում առաքելությունը, հայտնում են ԱԳՆ տեղեկատվության վարչությունից:
12:24 12.01.2018
Չեխիայի ԱԳ նախարարությունը նամակով դիմել է այդ երկրում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի դեսպաններին՝ կոչ անելով չմիջամտել Չեխիայի ներքին գործերին։ Պատճառն Հայաստանի ու նշված երկրների դեսպանների՝ դեկտեմբերին Չեխիայի ԱԳ նախարարությանն ուղղված նամակն է։
Նամակում դեսպանները խնդրել էին թույլ չտալ, որ Պրահայում Խորհրդային Միության մարշալ Կոնևի հուշարձանի մոտ նոր հուշատախտակ տեղադրվի։ Պրահայի տեղական ինքնակառավարման մարմինները որոշել էին զորահրամանատարի արձանին մոտ դնել հուշատախտակ, որը կպատմեր նրա՝ մարդկության դեմ գործած հանցագործությունները՝ նկատի ունենալով Հունգարիայում (1956 թ.) և Չեխոսլովակիայում (1968 թ.) խորհրդային բանակի կողմից զենքի գործադրմամբ ժողովրդական ապստամբությունների ճնշումը։
Դեսպաններն իրենց նամակում նշել էին, որ նման ցուցատախտակի նսեմացնում է հուշարձանի կարևորությունը և անարգում նացիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը։
ShantNews-ի հետ զրույցում Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը դժվարացավ անմիջապես մեկնաբանել Չեխիայի ԱԳՆ նամակը։ Ինչ վերաբերում է դեկտեմբերին դեսպանների կողմից ուղարկված նամակին, Տիգրան Բալայանը նշեց. «Դա եղել է ռուսական կողմի նախաձեռնությունը, որին միացել է նաև մեր դեսպանը»։