17:34 17.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ երկաթգծի կառուցումը պայմանավորված է ապրանքների շրջանառության ծավալներով:
17:26 17.01.2018
Պարզվել է, որ խորհրդարանական մեծամասնության այդ հայտնի հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները թռել են։ Այս պարագայում ի՞նչ ուտեն աղքատները: Այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ այս հարցը կառավարությանն ուղղեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
16:33 17.01.2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց՝ հնարավո՞ր է արդյոք մանկահասակ երեխաների աշխատող ծնողների համար աշխատանքի ավարտի ավելի վաղ ժամ սահմանել։
16:28 17.01.2018
Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կառավարությանը մեղադրեց, որ վերջինս բավարար ուշադրության չի արժանացնում գոյւղական համայնքները և հատկապես սահմանամերձ գյուղերը։
16:18 17.01.2018
ՀՀ Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հարց ուղղեց՝ եթե նշվում է, որ աջ ղեկով մեքենաները սպառնում են երթևեկության անվտանգությանը, ապա ինչու է ապրիլի 1-ից արգելվում դրանց ներկրումը, ոչ թե առհասարակ շահագործումը։
16:13 17.01.2018
Կարեն Կարապետյանը նշեց, որ նույնիսկ Վրաստանում բենզինի գինն ավելի բարձր է, քան Հայաստանում, որտեղ բենզինը գալիս է հենց Վրաստանի միջոցով։
15:37 17.01.2018
Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկեց կառավարության հետ հարցուպատասխանը։ Գործուղման լինելու պատճառով նիստից բացակայում են մի քանի նախարարներ, որոնց պատգամավորներն այս շաբաթ չեն կարողանա հարցեր ուղղել։
12:24 17.01.2018
Ոստիկանությանը հանրային վայրերում տեղադրված տեսախցիկներից օգտվելու իրավասություն տալն առաջին հայացքից դրական նախաձեռնություն է, սակայն պատգամավորների կասկածները տրամաբանական են, կարծում է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Մտահոգությունները, որ հնչեցնում են իմ գործընկերները, իրավունք ունեն գոյություն ունենալու, որովհետև մենք բոլորս իրավունք ունենք ունենալու ողջամիտ կասկածներ, որ այն, ինչ առաջարկվում է կառավարության կողմից, օգտագործվելու է ի […]
11:39 17.01.2018
57 կողմ, 31 դեմ ձայներով Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը
11:35 17.01.2018
Ոստիկանությանը հանրային վայրերում տեսանկարահանող սարքեր օգտագործելու թույլտվություն տալու նպատակը ոչ թե ընդդեմ քաղաքացու, ընդդեմ քաղաքական գործիչների գործելն է, այլ հանուն քաղաքացու և հանուն հասարակական կարգի պաշտպանության, հնարավոր հանցագործությունների կանխարգելման։ Այսպիսի դիրքորոշում հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ոստիկանության նոր նախագծի վերաբերյալ։
11:09 17.01.2018
Վերջին տարիներին ոստիկանության համակարգում, դատախազությունում ու այլ տեղերում բազմաթիվ պաշտոնանկություններ են եղել, ինչը ըստ ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանի, նշանակում է, որ հանցագործությունները կատարվում են ոչ միայն հրապարակային վայրերում։
11:07 17.01.2018
«Քննարկում ենք Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով նախատեսված է, որ ի վերջո ՀՀ ոստիկանության երազանքը կիրականանա, և նա օրենքով հնարավորություն կունենա տեսախցիկներ տեղադրել ցանկացած տեղ Հայաստանի Հանրապետությունում», — նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ԱԺ-ում համապատասխան օրենքի քննարկման ժամանակ։
10:49 17.01.2018
Ոստիկանությանը տեսանկարահանող սարքերի կիրառումը թույլ տվող նախագծի ընդունումը կբերի մարդու իրավունքների տիրույթ մտնելուն։ Այս մասին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ։
10:39 17.01.2018
Ոստիկանությանը հանրային վայրերում տեղադրված տեսախցիկներից օգտվելու իրավունք, ինչպես նաև շարժական տեսախցիկներ օգտագործելու հնարավորություն տալն ունենալու է նախականխիչ նշանակություն․ կարծում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
10:14 17.01.2018
«Այս օրենքով առնվազն տեսականորեն չի բացառվում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործչի, քաղաքական ակտիվիստի, քաղաքացիական ակտիվիստի դիմացի հարևանի հետ պայմանագիր կնքեք և օրինակ ամբողջ տունը, գրասենյակը և այլն վերցնեք տեսանկարահանման տակ։ Ասե՛ք․ այս օրենքի ո՞ր կետն է բացառում, որ ոստիկանությունը կարող է այդպիսի գործողություններ կատարել»։
09:57 17.01.2018
Հայաստանի Ազգային ժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որում մասնավորապես սահմանվում են հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու, ինչպես նաև շարժական տեսախցիկներ օգտագործելու պայմանները։
21:27 16.01.2018
Ինչպես արդեն հայտնի, է ՀՀ նախագահի կողմից հնչեցրած առաջարկները հաշվի առնելով ԱԺ նախագահը հունվարի 23-ին խորհրդարանում հրավիրել է խորհրդարանական լսումներ՝«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով:
18:41 16.01.2018
Խորհրդարանական հայտարարությունների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանն անդրադարձել է հայրենասիրությանն ու այդ գաղափարախոսությունը «դրոշակ դարձրածներին»: Պատգամավորները անուններ չի նշել, սակայն նրա խոսքը հարուստ է եղել քաղաքական ենթատեքստերով:
11:13 16.01.2018
«Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանից, թե ինչ ռիսկեր կան:
10:39 16.01.2018
«Ահաբեկչության դեմ պայքարի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու ժամանակ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հետաքրքվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանից, թե Հայաստանն ինչ գործողություններ է իրականացնում ահաբեկչության դեմ պայքարում:
09:53 16.01.2018
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ն այսօր ընդունել է 59 կողմ, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 27 ձայների հարաբերակցությամբ:
09:10 16.01.2018
Խորհրդարանն այսօրվա իր աշխատանքը սկսել է երեկ քննարկված նախագծերի քվերկությամբ: Նախ քվեարկության է դրվել «Եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականցված ցեղասպանության դատապարտման մասին ՀՀ ԱԺ հայտարարության մասին» նախագիծը:
16:30 12.01.2018
Հերմինե Նաղդալյանի՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմում չըդգրկվելու որոշումը հաստատեց ինքը՝ պատգամավորը։ Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի խորհուրդը որոշել է Նաղդալյանին այլևս չընդգրկել պատվիրակության կազմում։