Օրենսդիրը քվեարկել է միասնական երթուղային ցանցի օգտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+13.09 oC

Օրենսդիրը քվեարկել է միասնական երթուղային ցանցի օգտին

09:53 16.01.2018

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ այսօր ընդունել է 59 կողմ,  դեմ՝ 7, ձեռնպահ՝ 27 ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ առաջարկվել էր հանրապետության համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ստեղծել միասնական երթուղային ցանց՝ միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը, երթուղիների սպասարկման մրցույթները իրականացնել մեկ փաթեթով. կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի բոլոր երթուղիները:

«Գտնում ենք, որ որակ և գների զսպում կարող են ապահովել միայն մրցակցությունը և շուկայական հարաբերությունները, մենք էստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր ենք տեսնում և դեմ ենք քվեարկում»,- ասել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Իսկ «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ նախագիծը ռիսկային են համարում, ուստի ձեռնպահ են քվեարկում:   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ջերմաաստիճանը նվազելու է

13:36 14.05.2024

Օդի ջերմաաստիճանը նվազելու է

Երևանում մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ […] ...

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

13:11 14.05.2024

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Աշխատանքային այցով Դանիայի թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մետտե Ֆրեդերիկսենը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Կոպենհագեն և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ

12:52 14.05.2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ

Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն Ալմաթիում

12:50 14.05.2024

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն Ալմաթիում

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն Ալմաթիում։ Այս մասին նշված է Բելգիայի ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում գրառման մեջ։ «Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը, որը տեղի է ունեցել մայիսի 10-ին և 11-ին, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանագծման հիմք օգտագործելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչպես […] ...

Քննարկվել է ՎԶԵԲ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

12:14 14.05.2024

Քննարկվել է ՎԶԵԲ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպում են ունեցել ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի գլխավորած պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են՝ երկկողմ համագործակցության ընդլայնումը, Հայաստանի ներգրավվածությունը Միջին միջանցքում, ՎԶԵԲ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ծրագիրը, ՎԶԵԲ-ի կապիտալի ավելացումը և այլն: ...

ՔԿԱԳ ոլորտում Հայաստանի օրենսդրական բարեփոխումներն ու գրանցած հաջողությունները ներկայացվել են CRVS տարածաշրջանային ղեկավար խմբի հանդիպմանը

11:51 14.05.2024

ՔԿԱԳ ոլորտում Հայաստանի օրենսդրական բարեփոխումներն ու գրանցած հաջողությունները ներկայացվել են CRVS տարածաշրջանային ղեկավար խմբի հանդիպմանը

Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը Բանգկոկում մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային տասնամյակի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և բնակչության բնական շարժի (CRVS) տարածաշրջանային ղեկավար խմբի 10-րդ հանդիպմանը: Մարինե Յայլախանյանը ներկայացրել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում 2015-2024թթ. ընթացքում Արդարադատության նախարարության կատարած աշխատանքը, օրենսդրական բարեփոխումները և գրանցած հաջողությունները: Գործակալության պետն անդրադարձել է Հայաստանի […] ...

BACK_TO_TOP