TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+32.09 oC

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան. ԲՏԱ նախարար

20:11 11.06.2025

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI տվյալային կենտրոն. տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը: Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ Firebird  ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն […]

̰
Ներկայացվել են 2025 թվականի ծրագրով թողարկման ենթակա փոստային վճարման պետական նշանների 9 թեմաների էսքիզները

22:49 30.05.2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ մայիսի 30-ին կայացել է Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, խորհրդի մյուս անդամները, ինչպես նաև «ՀայՓոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Ներկայացվել են փոստային վճարման պետական նշանների 2025 թվականի թողարկման ծրագրով 3-րդ եռամսյակում […]

̰
ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

23:34 23.05.2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […]

̰
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

23:59 15.05.2025

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։

̰
Օրենքում կատարված փոփոխություններով նոր հնարավորություններ կստեղծվեն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

20:50 15.05.2025

ՀՀ ԱԺ մայիսի 15-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկվել և 56 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով իրավական հիմքեր են ստեղծվում ՀՀ կառավարության համար իր սեփականությունը հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ […]

̰
ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները

22:33 14.05.2025

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի նախաձեռնությամբ նախաճաշ-հանդիպում է տեղի ունեցել Mistral AI-ի ներկայացուցիչների և հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, […]

̰
Մխիթար Հայրապետյանը Փարիզում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին

22:31 07.04.2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում որպես բանախոս հանդես է եկել ապրիլի 5-6-ը Փարիզում անցկացված ՀԲԸՄ Եվրոպայի «Կորիզ» (Goriz) առաջնորդության զարգացման հեղինակային ծրագրի շրջանակում՝ ներկայացնելով Սփյուռքի համայնքների հետ համագործակցության և փոխվստահության ամրապնդման, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստող նոր հնարավորություններ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Միջոցառումը միտված է եվրոպայում […]

̰
ԲՏԱ նախարարը Փարիզում քննարկել է կրթական և ինժեներական ոլորտում համագործակցության հնարավորությունները

22:47 05.04.2025

Ապրիլի 5-ին Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է École polytechnique՝ Փարիզի պոլիտեխնիկական դպրոց, և Ֆրանսիայի առաջատար ինժեներական հաստատություններից մեկը՝ ENSTA ParisTech՝ քննարկելու Հայաստանի և Ֆրանսիայի տեխնոլոգիական կրթական և գիտահետազոտական կառույցների միջև համագործակցության խորացման հնարավորությունները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպումների ընթացքում կողմերը ներկայացրել են բարձր […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները

22:02 04.04.2025

Ապրիլի 4-ին Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինությունների գլխավոր տնօրինության ղեկավար Էմանուել Կիվայի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Քննարկման առանցքում են եղել Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները, տեխնոլոգիական փոխանակման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները, Հայաստանում պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանն […]

̰
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Էստոնիայի արդարադատության և թվայնացման նախարարի հետ

22:38 03.04.2025

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 3-ին Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Էստոնիայի արդարադատության և թվայնացման նախարար Լիիսա֊Լի Պակոստայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը: Կողմերն ընդգծել են, որ երկկողմ այցերը կնպաստեն ոլորտային հարաբերությունների խորացմանը, մասնավորապես թվային կառավարման, կիբեռանվտանգության […]

̰
ՀՀ ԲՏԱ նախարարությունը մասնակցել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին

22:58 19.03.2025

ՀՀ ԲՏԱ նախարարությունը մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում արդեն երրորդ անգամ մասնակցել և «Հայաստան» միասնական տաղավարով հանդես է եկել «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են ոլորտային 10 մասնակից և 7 այցելու կազմակերպություններ, ինչպես նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» (Enterprise Armenia) հիմնադրամը: Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Նախարարության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ […]

̰
Հայկական տեխնոլոգիական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցում են  «Համաշխարհային բջջային կոնգրես 2025»-ին

23:25 03.03.2025

Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մարտի 3-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress 2025) միջոցառումը, որին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն երրորդ անգամ ներկայանում է հայկական միասնական տաղավարով՝ հնարավորություն ընձեռելով հայրենական տեխնոլոգիական ընկերություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ […]

̰
ԱԺ-ում քննարկվել են կիբեռանվտանգությանը և հանրային տեղեկություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները

20:39 28.02.2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 28-ին Ազգային ժողովում մասնակցել են «Կիբեռանվտանգության մասին» և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը, որին ներկա են եղել նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության, Պետական-իրավական, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ թվային […]

̰
Հայաստանն արդեն ձևավորել է մրցունակ տեխնոլոգիական միջավայր, որը շարունակաբար զարգանում է․ ԲՏԱ նախարար

23:08 27.02.2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Formula VC II ֆոնդի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը, որը, նախարարի գնահատմամբ, կարևոր նախաձեռնություն է մեր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար։ «Այս ֆոնդը մեծ հնարավորություն է հայաստանյան ստարտափների համար, ինչպես նաև հստակ ազդակ միջազգային ներդրողների համար՝ բացահայտելու մեր երկրի նորարարական ներուժը։ 2024-ին միայն ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է 915 […]

̰
BACK_TO_TOP