Օրենքում կատարված փոփոխություններով նոր հնարավորություններ կստեղծվեն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Օրենքում կատարված փոփոխություններով նոր հնարավորություններ կստեղծվեն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

20:50 15.05.2025

ՀՀ ԱԺ մայիսի 15-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկվել և 56 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով իրավական հիմքեր են ստեղծվում ՀՀ կառավարության համար իր սեփականությունը հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ սուբյեկտներին օտարելու համար:

Հիմնական զեկույցով՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը ներկայացրել է պատգամավոր Տրդատ Սարգսյանը, նշել, որ ներկայացված նախագիծը միտված է բարելավելու ռազմարդյունաբերության ոլորտում պետական ռեսուրսների առավել արդյունավետ ու նպատակային կառավարմանը։ Պատգամավորն ընդգծել է, որ նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ սերտ համագործակցությամբ, բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրային դրույթներից, և նախագծի իրականացումը չի հանգեցնում բյուջետային ծախսերի ավելացման։

Հարակից զեկույցով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Անդրադառնալով հատուկ ընթացակարգով օրինագծի քննարկման անհրաժեշտությանը, նախարարը նշել է, որ նախարարության համար հիմնականում նախընտրելի չէ արագացված ընթացակարգով որևէ փոփոխություններ կամ լրացումներ ԱԺ ներկայացնելու պրակտիկան, քանի որ հիմնականում նախապես է պլանավորվում նախարարության քաղաքականությունները։ Սակայն երբեմն, ինչպես այս դեպքում է, լինում են իրավիճակներ, որտեղ օպերատիվ, արագ լուծումներ են պահանջվում։ Նախարարի խոսքով՝ դեռևս մայիսին նախատեսվել էր տարատեսակ զինատեսակներ, ռազմամթերք, լրամասեր փոխանցել մեկ տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների, որոնք դիմել էին նոր զինատեսակների արտադրության և դրանց պետական փորձարկման տանելու, նորոգման, արդիականացման աշխատանքների և օգտահանման նպատակով ստանալու համար։

«Կառավարության գործընկերների, հատկապես մեր իրավաբան գործընկերների հետ քննարկումները ստեղծում էին ռիսկ՝ նախատեսված ժամկետներում այս աշխատանքը պատշաճ չկատարելու։ Հետևաբար, ընդունեցինք գործընկերների առաջարկը՝ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու, որպեսզի օրենսդրության մեջ սահմանված համապատասխան լիազորող նորմ ունենանք, որը հնարավորություն կտա կառավարությանը՝ օրենքն ընդունվելուց հետո 1-2 շաբաթվա ընթացքում համապատասխան ռազմամթերքը, լրամասերն ու բաղադրիչները, որոնք հանդիսանում են պետական սեփականություն, տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին»,-ասել է Մխիթար Հայրապետյանը։

Օրինագծի շուրջ նախարարին հարց է ուղղել պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով արտերկրի, մեր սփյուռքի լավագույն մասնագետների ներուժը Հայաստան ներգրավելու, այն ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղելու հնարավորություններին։

Ի պատասխան՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ վերջին տարիներին ակտիվ ներհոսք է նկատվում սփյուռքի տարբեր համայնքներից հենց ռազմարդյունաբերական համալիրում գործող ընկերություններ, գործարաններ, թե՛ գիտահետազոտական աշխատանքներում և փորձարարական մշակումներում, թե՛ արտադրական գործընթացներում նրանց ներգրավելու։ «Հարյուրավոր մարդիկ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև այս ոլորտում իբրև ներդրողներ հանդես եկող մեր հայրենակիցներ են ներգրավվել այդ աշխատանքներում»,- ընդգծել է նախարարը։

Արտահերթ ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն՝ անդրադառնալով վերջին տարիներին ռազմարդյունաբերական համալիրում կատարված դրական փոփոխություններին։ ԱԺ փոխնախագահն առաջարկել է նաև, որպեսզի ռազմական նշանակության ներքին գնումների համար որոշակի քվոտաներ սահմանվեն, որպեսզի ներմուծում–ներքին արտադրություն համամասնությունների մեջ օրենսդրական այնպիսի կարգավորումներ դրվեն, որպեսզի ներդրումների, ինչպես նաև՝ զարգացման շարունակականությունն ապահովված լինի երկարաժամկետ կտրվածքով։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանն էլ իր ելույթում ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունները ներկայացվել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը և արժանացել է դրական եզրակացության։

Օրենքում կատարված փոփոխությամբ իրական հնարավորություն կստեղծվի տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար, ռազմական նշանակության արտադրանքի փոխանցման հնարավորությունն առավել լայն ծավալով կազատականացնի տեղական ռազմարդյունաբերության պոտենցիալը և միաժամանակ կկանոնակարգի այն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

14:14 26.07.2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...

«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակը

14:00 26.07.2025

«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակը

Բրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...

Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի տներից մեկում

13:47 26.07.2025

Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի տներից մեկում

Հուլիսի 26-ին՝ ժամը 09։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի նախասրահում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 11։03-ին։ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Ford Fusion»-ն ու «Mitsubishi»-ն. կան տուժածներ

13:34 26.07.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Ford Fusion»-ն ու «Mitsubishi»-ն. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի […] ...

Իրանի դատական վարչության վրա հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել

13:22 26.07.2025

Իրանի դատական վարչության վրա հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել

Իրանի հարավ-արևելքում դատական ​​գրասենյակի վրա զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, 20-ը վիրավորվել է, հաղորդում է IRIB լրատվական գործակալությունը։ «Զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 20-ի», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ իրանական մեկ այլ գործակալություն՝ Tasnim-ը, հայտնել էր, որ հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Հիշեցնենք, որ Իրանի […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին

13:10 26.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ:   ...

BACK_TO_TOP