TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+9.09 oC

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […]

̰
Սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է. Պապոյան

21:18 29.04.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում՝ տեղում առկա խնդիրներին, համայնքի առօրյային ու բնակիչների կարիքներին առավել խորությամբ ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Առավոտյան նախարարները հանդիպել են Խնածախի բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև […]

̰
Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

22:13 28.04.2025

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Չինաստանի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները

22:11 21.04.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը ապրիլի 21-ին ընդունել է Չինաստանի Շաոսին Կեքյաո Տեքստիլ քաղաքի արտասահմանյան շուկաների խթանման ասոցիացիայի պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) ներկայացուցիչ Լիլիթ Ափուջանյանը: Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման սկզբում Էդգար Զաքարյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու պետական […]

̰
Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

17:38 13.04.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 12-13-ը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ՀՀ կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ներկայացնում է «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով նորարարական տաղավարը։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նախարարին ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը։ Համաշխարհային ցուցահանդեսը հնգամյակի ամենակարևոր իրադարձություններից է, որի […]

̰
Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց միջոցառում. Պապոյան

23:47 04.04.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ մշակող արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների մատուցման ոլորտում ներդրումներ կատարող գործարարները կարող են ստանալ փոխհատուցում իրենց կողմից կառուցված ենթակառուցվածքների համար։ Փոխհատուցվում է ենթակառուցվածքի արժեքի 70 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան՝ մինչև 500 մլն դրամ ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ընդհանուր արժեքի 10 տոկոսը. 500 մլն դրամ […]

̰
Ռուս-հայկական գործընկերության հեռանկարային ուղղություններից է գիտության և գյուղատնտեսական կրթության զարգացումը

23:30 20.03.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ։ Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի, կենսաբանական անվտանգության, գիտության և գյուղատնտեսական կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում հաստատվել է սերտ համագործակցություն, ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի առևտրաշրջանառությունը կայուն զարգանում է։ Կարևորվել […]

̰
Հայաստանի ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր

23:34 18.03.2025

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտե­սությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսա­վա­րող­ների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։ Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թվականներին և կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր […]

̰
Արտադրողականության խթանման նպատակային ծրագիր

22:22 12.03.2025

Արտադրողականության խթանման նպատակային ծրագիր Ի՞նչ է առաջարկում պետությունը բիզնեսին Արդիականացնել արտադրական հնարավորությունները Ներմուծել նոր տեխնոլոգիաներ Բարձրացնել արտադրանքի մրցունակությունն ու աշխատանքի արտադրողականությունը Ո՞վքեր կարող են օգտվել Մշակող արդյունաբերության, տեղեկատվության և կապի, շինարարության և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ Ծրագրի մանրամասներն այստեղ  https://mineconomy.am/page/2837

̰
Իրազեկում ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող և զբաղվել ցանկացող տնտեսվարողների համար

01:09 04.03.2025

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։ Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով […]

̰
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են արտահանման և ներմուծման հնարավորությունները

20:49 27.02.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փետրվարի 27-ին ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում առավել հեռանկարային ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորություններին, առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում Նարեկ Հովակիմյանը […]

̰
Էկոնոմիկայի նախարարը և ԱՄԷ գերագույն խորհրդի անդամը անդրադարձել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագրին

21:34 20.02.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-ին գտնվել է ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքում, որտեղ նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ – Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ԱՄԷ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ և RAK Properties […]

̰
Քննարկվել են կառուցապատման շուկայի ֆինանսական զարգացման հեռանկարները

21:32 14.02.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 14-ին ընդունել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կառուցապատման շուկայի ֆինանսական զարգացման հեռանկարները, վաճառքի խթանման ուղղությամբ անելիքները, ռենովացիոն ծրագրերի գոտում հնարավոր նոր ֆինանսավորման գործիքների կիրառման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել կառուցապատման գործունեության օրենքի ընդունման անհրաժեշտության, կառուցապատողների […]

̰
BACK_TO_TOP