12:51 18.06.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին մասնակցել է Hospitality Investment Forum Yerevan 2025 (HIF Yerevan 2025) ներդրումային ֆորումին։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից:
Համաժողովի նպատակն էր երկխոսությունների միջոցով նպաստել ներդրումների խթանմանը, ռազմավարական գործընկերությունների ձևավորմանը և կայուն զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի ու համաշխարհային հյուրընկալության քարտեզի վրա որպես մրցունակ ուղղություն Հայաստանի դիրքավորմանը։
«Այսօր Հայաստանը որդեգրել է հստակ ուղի՝ դառնալու նորարարությամբ առաջնորդվող, բարձր արժեք ստեղծող և համաշխարհային տնտեսությանը ակտիվորեն ինտեգրված երկիր։ Այս ռազմավարական ընթացքի համատեքստում զբոսաշրջության զարգացումը և ոլորտում ներդրումների խթանումը առանցքային դեր ունեն մեր տնտեսության վերափոխման գործում։ Այս ուղղությամբ Կառավարության հետևողական քաղաքականության մասին են վկայում ոլորտում իրականացված և մեկնարկող ծրագրերը, մասնավորապես՝ բարեհաջող ավարտված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» (LEIDP) ծրագիրը և նոր նախաձեռնվող «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացման» (TRIP) ծրագիրը, որն իրականացվելու է յոթ կլաստերներում՝ Գորիս, Արենի, Եղեգիս, Ջերմուկ, Գյումրի, Դիլիջան և Դվինում», – նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարն ընդգծել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը, հանդիսանալով ծրագրերի համակարգող և քաղաքական պատասխանատու մարմին, շարունակելու է աշխատել Հայաստանի տնտեսական ներուժը բացելու ուղղությամբ՝ զբոսաշրջությունն օգտագործելով որպես լուրջ խթան տարածքային զարգացումների, մասնավոր ներդրումների և որակյալ աշխատատեղերի ստեղծման համար։
HIF Yerevan 2025 համաժողովին մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, հարյուրավոր գործարարներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, ՌԴ-ից, Չեխիայից, Վրաստանից, Կատարից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Շվեյցարիայից, Օմանից և այլ երկրներից՝ ներկայացնելով Accor, Hilton, Hyatt, IHG, Marriott, Radisson, Wyndham միջազգային հյուրանոցային ցանցեր և այլ ընկերություններ:
Համաժողովի շրջանակում կազմակերպվել են նաև պանելային քննարկումներ, որոնց ընթացքում մտքեր են փոխանակվել հյուրընկալության էկոհամակարգի զարգացման, շուկայի միտումների, ռիսկերի կառավարման, կայուն հյուրընկալության զարգացման, ուղղությունների բրենդավորման, տարածաշրջանային զբոսաշրջություն և կլաստերների վերաբերյալ:
Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը ելույթով հանդես է եկել «Խթանելով հյուրընկալության էկոհամակարգի զարգացումը․ ռազմավարական ենթակառուցվածք, հանրային ֆինանսավորում և միջազգային ծրագրերի պանելիստներ » խորագրով պանելային քննարկմանը։
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճից09:10 04.08.2025
Սպիտակ տունը մեղադրել է Հնդկաստանին Ուկրաինայի հակամարտությունը ֆինանսավորելու մեջՍպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հնդկաստանը ֆինանսավորում է Ուկրաինայում հակամարտությունը՝ գնելով ռուսական նավթ։ «Թրամփը հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով», – ասել է Միլլերը Fox Business-ին։ Միլլերի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «չի բացառում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը […] ...
09:05 04.08.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՕգոստոսի 4-ին, ժամը 04:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել ճահճում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին […] ...
09:00 04.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:51 04.08.2025
Լուլա դա Սիլվա. Բրազիլիան դադարել է կախված լինել ԱՄՆ-ից և հարաբերություններ է կառուցել բոլորի հետԲրազիլիան կարողացել է նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից և կառուցել ամուր տնտեսական կապեր աշխարհի երկրների մեծ մասի հետ։ Սա թույլ կտա հանրապետությանը խուսափել տնտեսական ճգնաժամից՝ բրազիլական ապրանքների վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսային տուրքերի պատճառով, հայտարարել է պետության ղեկավար Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Այսօր Բրազիլիան այնքան կախված չէ Միացյալ Նահանգներից, որքան նախկինում էր։ Բրազիլիան այժմ […] ...
08:42 04.08.2025
Թուրքական կողմը պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Ստամբուլում կայանալիք բանակցությունների հաջորդ՝ չորրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ դեռևս ազդանշաններ չկան, սակայն թուրքական կողմը միշտ պատրաստ է հյուրընկալել դրանք, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից։ Ռուսաստանը և Ուկրաինան անցկացրեցին ուղիղ բանակցությունների երեք փուլ, հանդիպումները տեղի ունեցան Ստամբուլում։ Դրանց արդյունքը գերիների փոխանակումն էր։ Ռուսաստանի Դաշնությունը նաև Կիևի […] ...
08:32 04.08.2025
Իրանը որոշել է ստեղծել երկրի պաշտպանության խորհուրդԻրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը (ԱԱԽ) որոշել է ստեղծել «Պաշտպանության խորհուրդ» անվամբ հատուկ մարմին, որը պատասխանատու կլինի երկիրը արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար, ասվում է ԱԱԽ քարտուղարության հայտարարության մեջ։ «Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը՝ սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն, հաստատել է Ազգային պաշտպանության խորհրդի ստեղծումը», – ասվում է փաստաթղթում։ Նշվում է, որ դրա անդամները կլինեն դատական իշխանության ղեկավարը, […] ...