TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

հհ կենտրոնական բանկ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

19:42 19.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրեն Քրիստոֆեր Դեվիսին: Հանդիպմանը ներկա էին «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը և «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արամ Փինաջյանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է HSBC բանկի հետ արդյունավետ համագործակցությունը և HSBC-ի՝ որպես Հայաստանի բանկային համակարգի […]

̰
eBay հարթակում վաճառքի դրված հայկական հուշադրամները կեղծ են. ԿԲ

18:22 17.09.2019

ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ eBay հարթակում վաճառքի է դրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամների հավաքածու՝ բաղկացած 9 հուշադրամներից, որոնց վրա առկա են ՀՀ զինանշանը, 100 դրամ անվանական արժեքը և հայերեն լեզվով գրառումներ։ ՀՀ Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ տվյալ հուշադրամները չեն հանդիսանում ՀՀ Կենտրոնական բանկի թողարկումը, հետևաբար, կեղծ […]

̰
ԿԲ-ն հաստատակամ է բանկային գաղտնիքի ինստիտուտի պահպանման մեջ. պարզաբանում

17:58 13.09.2019

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարզաբանում է ներկայացրել ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության արժանացած «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: «Սեպտեմբերի 12-ի ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը: Ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններն […]

̰
Կառավարությունը շարունակում է անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը. Մանե Թանդիլյան

16:20 30.08.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությանը: Նա, մասնավորապես, գրել է. «Կառավարությունը շարունակում է անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ունենալով էական շեղումներ կառավարության ծրագրային ցուցանիշներից: Կառավարության զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2019թ 1-ին կիսամյակում ունենք բյուջեի աննախադեպ պրոֆիցիտ, ինչը մեր նման երկրի համար պարզապես անընդունելի է, իսկ նման տենդենցը շարունակելու […]

̰
Մեկնարկեց ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավարների ամենամյա համաժողովը

10:38 28.08.2019

Օգոստոսի 27-ին Երևանում մեկնարկեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովը՝ «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաժողովի առաջին օրվա ընթացքում տեղի ունեցան թվով չորս թեմատիկ քննարկումներ՝ նվիրված ՀՀ արտաքին քաղաքականության […]

̰
ՊԵԿ-ի օրակարգում էլեկտրոնային առևտրի հարկման խնդիրներն են

18:22 23.08.2019

Պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային առևտրի հարկման մարտահրավերները քննարկելու նպատակով օգոստոսի 23-ին նախաձեռնել է միջազգային կոնֆերանս: Ներկա են եղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը։ Կոնֆերանսին մասնակցել են աուդիտորական ընկերությունների «Մեծ քառյակի» փորձագետները, ՌԴ դաշնային հարկային ծառայության աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ աշխատակիցները: ՊԵԿ […]

̰
ԿԲ-ն որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

17:37 30.07.2019

2019 թ. հուլիսի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%: 2019 թ. հունիսին գրանցվել է 1.9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.6%-ի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 2.5%` պայմանավորված գյուղմթերքների գների դրսևորված ավելի խորը սեզոնային նվազմամբ։ Միևնույն ժամանակ, ամսվա ընթացքում բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է։ Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության աճի դանդաղման և պահանջարկի թուլացման միտումները պահպանվում […]

̰
Նախկին քննչին մեղադրանք է առաջադրվել` շուրջ 6.5 մլն դրամի իրեղեն ապացույցների և ոսկյա զարդերի հափշտակության համար

15:00 29.07.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գառնիկ Սիմոնյանը, 2014-2017 թթ․ զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իր վարույթում քննված երեք տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում կատարել է իրեն վստահված շուրջ 6.5մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իրեղեն ապացույցների և ոսկյա զարդերի […]

̰
ՀՀ օրենսդրության մեջ ներդրվում են «մայնինգ», «կրիպտոարժույթ», «բլոկչեյն» եզրույթները

13:15 21.07.2019

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանը նոր օրինագիծ է ներկայացրել թվային ֆինանսական ակտիվների վերաբերյալ: Oրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից թվային ֆինանսական ակտիվների ստեղծման (մայնինգ), պահպանման և շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքի իմաստով թվային ֆինանսական ակտիվի ստեղծում է համարվում կրիպտոակտիվի մայնինգը: Նախագծի համաձայն՝ կրիպտոակտիվների ստեղծմամբ և  պահպանմամբ իրավասու են զբաղվելու իրավաբանական […]

̰
2019 թ. առաջին 6 ամսվա տվյալներով՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները 120 մլն ԱՄՆ դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում

18:13 11.07.2019

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կառավարության՝ երեկ տեղի ունեցած արտահերթ նիստում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվող միջոցառումներին, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդրին և երեկ էներգետիկ համակարգի խափանման պատճառներին: Անցնելով օրակարգի քննարկմանը՝ կառավարությունը որոշում է ընդունել 2019 թ. մայիսի […]

̰
ՀՀ բանկային համակարգում գլոբալ խնդիրներ չեն արձանագրվել. Հարություն Կբեյան

17:14 10.07.2019

Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման համատարած անջատումների հետ կապված ՀՀ բանկային համակարգում գլոբալ խնդիրներ չեն արձանագրվել։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի խոսնակ Հարություն Կբեյանը: «Ամեն ինչ կարգին է, համակարգային, գլոբալ խնդիրներ չունենք։ Ոչ մի ահազանգ չենք ստացել»,- ասել է Կբեյանը։ Հոսանքազրկման ընթացքում ֆեյսբուքյան մի շարք գրառումներ են եղել բանկերում աշխատանքի խափանման […]

̰
ՀՀ և ՌԴ ԿԲ նախագահները քննարկել են ԵԱՏՄ ինտեգրացիայի շրջանակում համագործակցության հարցեր

12:54 05.07.2019

Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսի շրջանակում հուլիսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի առանձնազրույցը։ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն գործողությունների շրջանակում երկու կառույցների համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը հաջորդել է երկու կենտրոնական բանկերի […]

̰
ԿԲ նախագահը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

10:31 03.07.2019

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ «Ֆինանսական շուկաներ՝ նոր բարդություններ և կայունության պահպանում» խորագրով միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մակրոպրուդենցալ քաղաքականության արդյունավետության, դրամավարկային և մակրոպրուդենցալ քաղաքականությունների փոխգործակցության, գնաճային սպասումների կառավարման, դրամավարկային քաղաքականության իրականացման առումով հաղորդակցման դերի, ներդրումային ֆոնդերի շուկայի, ապահովագրական […]

̰
ԿԲ նախագահը մասնակցել է Միջազգային հաշվարկների բանկի ընդհանուր տարեկան ժողովին

10:58 01.07.2019

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում մասնակցել է Միջազգային հաշվարկների բանկի ընդհանուր տարեկան հերթական ժողովին։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Կենտրոնական բանկի նախագահ պարոն Յի Գանգի, Նիդեռլանդների Կենտրոնական բանկի նախագահ Կլաուս Կնոտի և Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա […]

̰
Խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը

19:36 28.06.2019

ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցն Ազգային ժողովի հունիսի 28-ի նիստում ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. փետրվարի […]

̰
Հարյուր հազարավոր քաղաքացիներ հերոսացել են քաղաքական ասպարեզում և պետք է հերոսանան նաև տնտեսական ոլորտում. վարչապետ

13:31 22.06.2019

Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ սա ՀՀ մարզերում անցկացվող նմանատիպ հինգերորդ համաժողովն է և անդրադարձել հարցին, թե որոնք են նմանատիպ համաժողովների անցկացման նպատակները: «Մեր ամենակարևոր նպատակն անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որովհետև […]

̰
ԿԲ նախագահը հայտարարել է, որ այս տարի պահուստավորվել է 131 մլն դոլար, այստեղից հասել է ԿԲ, թիվը հասել է 154 մլն-ի. Փաշինյան

18:18 19.06.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի օրն է: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցով, 2019 թվականին ի՞նչ միջոցներ է ձեռնարկել կառավարությունը զբոսաշրջության տեմպերն ավելացնելու ուղղությամբ: «Անցյալ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.7 տոկոսով: Այս տարի՝ առաջին եռամսյակի տվյալներով, աճել է 5.3 տոկոսով: Ուզում եմ ձեր ուշադրությունը […]

̰
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է աշխատի ՀՀ քաղաքացու կերպարը գծագրելու ուղղությամբ. վարչապետ

19:43 17.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հանդիպել աշխատակազմի հետ ու ներկայացրել այն խնդիրները, որոնց լուծումն ակնկալում է գերատեսչության գործունեության արդյունքում: Նախարար Արայիկ Հարությունյանը նախ ներկայացրել է այն փոխնախարարներին, որոնք պատասխանատու են առանձին ոլորտների համար և անդրադարձել գերատեսչության գործունեությանը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կրթության, գիտության, […]

̰
Երևանում ուրիշի քարտով գումար են կանխիկացրել

19:40 14.06.2019

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ ուրիշի քարտով առերևույթ կանխիկացման գործարք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. ապրիլի 1-ին՝ ժամը 13.10-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը 26.03.2019 թվականից […]

̰
Հայաստանը պետք է գիտակցի, թե աշխարհում ինչ է կատարվում. Արմեն Սարգսյան

12:38 08.06.2019

Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում և ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու […]

̰
«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կնպաստի համագործակցության էվոլյուցիային. Արմեն Սարգսյան

21:32 07.06.2019

Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում և ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու […]

̰
Ղազախստանից Հայաստան փոխանցման սահմանափակումը մասնավոր դեպք է. ԿԲ

17:26 05.06.2019

ԿԲ-ն պարզաբանում է տարածել Ղազախստանից և Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների վերաբերյալ: Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի շրջանում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց՝ Ղազախստանում և Ռուսաստանում գործում են սահմանափակումներ` կապված ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների հետ: ՀՀ կենտրոնական բանկը, ուսումնասիրելով տեղեկությունները, կապ է հաստատել գործընկեր […]

̰
Եթե նախորդ իշխանության հետ կապված մարդիկ պետք է հրաժարական տան, ապա ձեր պատգամավորից սկսեք․ Թունյանը՝ ԼՀԿ-ին

12:42 04.06.2019

Ազգային ժողովում Կենտրոնական բանկի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ԼՀԿ մի շարք պատգամավորներ այս օրերին պահանջում էին մինչև իսկ ԿԲ նախագահի հրաժարականը, քանի որ նա, ի թիվս այլ պատճառների, կապեր ուներ ՀՀ նախկին իշխանությունների հետ։ Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր անդրադարձավ այդ քննադատությանն ու հակադրվեց դրանց։ Նա ասաց, որ եթե առաջնորդվեն նախկին իշխանությունների […]

̰
Այս պահին որքա՞ն է կազմում վարկերի գծով ներված տույժերի և տուգանքների ծավալը

11:25 04.06.2019

Կենտրոնական բանկից հայտնում են, որ ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի և տուգանքների ծավալը 2019 թ. հունիսի 2-ի դրությամբ կազմել է 11 մլրդ 817 մլն դրամ, իսկ ներում ստացած վարկառուների քանակը՝ 20 889: Սկսած 2018 թ. հուլիսի 1-ից, ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններից համավարկառուների և երաշխավորների վերաբերյալ վարկային զեկույցներում չեն ներառվում մինչև […]

̰
Իրանի հետ տարբեր ծառայությունների և ապրանքների վճարման խնդիրներ ունենք․ Ջավադյան

21:36 03.06.2019

Հայաստանի տնտեսության հետ կապված են և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը։ Եվ այս երկու պետությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, բնականաբար, ազդում են Հայաստանի տնտեսության վրա։ Բայց ՀՀ կենտրոնական բանկն այս ռիսկերը հաշվի է առնում և հաշվարկում է։ Այս մասին այսօր խորհրդարանում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Նա հաստատեց, որ ներկայում վճարման համակարգի խնդիրներ կան […]

̰
ԵԱՏՄ միացյալ արժույթի մասին կխոսենք 2025 թվականից․ Ջավադյան

19:39 03.06.2019

ԵԱՏՄ միասնական արժույթի անցնելու մասին խոսակցությունները անդամ պետությունները հետաձգել են, դրա մասին առայժմ խոսք չկա։ Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ ԿԲ նախագահի խոսքերով՝ պայմանավորվել են, որ մինչև 2025 թվականը լրիվ անիմաստ է խոսել այդ միասնական արժույթի մասին, և իրենք պայմանավորվել են այդ մասին խոսել միայն […]

̰
Կարծում եմ՝ Դուք պետք է հեռանաք ԿԲ նախագահի պաշտոնից․ պատգամավորը՝ Ջավադյանին

19:04 03.06.2019

Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական բանկի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը ԿԲ նախագահին հարցրեց, թե վերջինս առհասարակ ի՞նչ օգուտ է տվել Կենտրոնական բանկին ու ինչ արդյունքներ է գրանցել ԿԲ-ն նրա պաշտոնավարման ընթացքում։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ Կենտրոնական բանկի հաջողությունը կապված է եղել ոչ միայն իր, այլև իր թիմի հետ։ Ջավադյանը նշեց, […]

̰
Բարձր գնաճը սարսափելի հիվանդություն է. ԿԲ նախագահ

18:14 03.06.2019

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հունիսի 3-ին լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կարողացավ լեզու գտնել «սիրո ու թավիշի» հետ: «Ես լեզու գտնելու տրամադրություն ու վարքագիծ չունեմ: Ես իմ աշխատանքը կատարում եմ շատ նորմալ ու պրոֆեսիոնալ, ամենակարևորը՝ ԿԲ աշխատակիցները մեր արտաքին, կարևորագույն ռեզերվներն են, շնորհիվ ԿԲ թիմի՝ մենք ապահովել ենք, ապահովում ենք ու կշարունակենք ապահովել գների և […]

̰
Կենտրոնական բանկի 10 մեքենա վաճառվում է. Արթուր Ջավադյան

17:54 03.06.2019

Կենտրոնական բանկի մեքենաների թիվը կրճատվել է: Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա տեղեկացրեց՝ հիմա աճուրդ է, անցյալ շաբաթ էլ է եղել աճուրդ: «Կարծեմ 10 մեքենա վաճառում ենք հիմա: Գիտեք ինչ, մենք ոչ թե որոշել ենք, մշտապես էլ ֆիքսած մեքենաների թիվ ունենք, որի մասին ամեն տարի հայտարարում […]

̰
Հայաստանից գումարների արտահոսքի խնդիր չկա. Արթուր Ջավադյան

17:22 03.06.2019

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկրից գումարների արտահոսքի խնդրին՝ արդյո՞ք նախկին պաշտոնյաները երկրից գումարներ են դուրս բերում: Ջավադյանը նշեց, որ այդպիսի միտում չկա, ներհոսքը գնալով ավելանում է, արտահոսքի մասով էլ այդ հարցերին բավական ուշադիր են: «Որոշակի աճ կա, որ զուգակցվում է ներհոսքի աճի հետ, դա չի նշանակում, որ որևէ […]

̰
BACK_TO_TOP