23:23 26.04.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մասնակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։ Արարողությանը մասնակցել են շուրջ 180 երկրների պետական պատվիրակություններ, ինչպես նաև ավելի քան մեկ տասնյակ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Միջոցառման ավարտին նախագահ Խաչատուրյանը ոչ պաշտոնական ձևաչափով շփումներ է ունեցել գործընկերների հետ, որոնց ընթացքում անդրադարձել օրակարգային մի շարք հարցերի։
20:16 13.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Հորդանանի Amman TV հեռուստաընկերությանը: Հորդանանցի լրագրողը նախագահին հարց է ուղղել նրա պաշտոնավորման մեկամյակի, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին: «2018 թվականի ապրիլի 9-ը ոչ միայն իմ՝ նախագահ ընտրվելու օրն էր, այլև այդ օրվանից Հայաստանի նոր Սահմանադրությունը մտավ ուժի մեջ: Եվ սա մեկ այլ մարտահրավեր էր: Սա ավելի բարդացավ, քանի […]
17:26 25.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հնդկական WION TV (World Is One News) լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է հայ-հնդկական փոխգործակցության օրակարգի, համաշխարհային մարտահրավերների, գլոբալ տնտեսական զարգացման միտումների, աշխարհաքաղաքական վերափոխումների և այլ հարցերի շուրջ: – Սկսենք Ձեր երկրում տեղի ունեցող իրադարձություններից: Երկրում արտահերթ ընտրություններ են: Ապրիլին Ձեր հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ վերջապես Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններ են սկսվում, սակայն […]
15:56 12.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը ջերմորեն շնորհավորել է Ֆելիպե Վեցերորդին և Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով առաջընթաց և բարգավաճում:
18:02 11.10.2018
«Իրականում Շառլ Ազնավուրը 100 տոկոսով ֆրանսիացի էր և 100 տոկոսով հայ, ինչպես նաև 100 տոկոսով աշխարհի քաղաքացի էր, և ահա սա է պատճառը, որ ես որոշեցի ելույթ ունենալ անգլերեն՝ Ֆրանկոֆոնիայից դուրս գտնվող աշխարհի համար նույնպես»,- ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Շառլ Ազնավուրի կեցավայրում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Ազնավուրի որդու՝ Նիկոլայի հետ հանդիպման ժամանակ: Շարունակելով […]
18:11 10.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի միջև բարեկամական կապերի զարգացման, միջեկեղեցական երկխոսության խորացման հարցերին, ինչպես նաև հայ ժողովրդի կյանքում եկեղեցու պատմական դերին: Հյուրերը նաև նախագահին են ներկայացրել իրենց տպավորությունները Հայաստան […]
13:19 05.04.2018
Եթե լինեին համապետական ընտրություններ, Արմեն Սարգսյանը կստանար ընտրողների 41 տոկոսի ձայնը։
11:01 05.04.2018
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը՝ ապրիլի 9-ին։
15:05 19.03.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորել նրան վերընտրվելու կապակցությամբ:
10:08 03.03.2018
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորական հեռագիր է ուղարկել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
16:09 02.03.2018
Սերժ Սարգսյանը համարվում է ավելի փորձառու միջազգային հարաբերությունների ոլորտում և ունի մեծ ճանաչում, իսկ Կարեն Կարապետյանը ընկալվում է որպես գործարար ոլորտի ներկայացուցիչ։ Եվ ըստ ոլորտային նախընտրությունների էլ փորձագետները պատասխանել են իրենց նախընտրած թեկնածուների մասին հարցմանը։
12:22 09.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան այցելության ժամանակ շրջել է հանրապետությունում շախմատի ուսուցիչներ պատրաստող միակ ուսումնական հաստատության՝ մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտում, ծանոթացել ինստիտուտի գործունեության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին:
14:36 08.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախագահ Սարգասյանը հույս է հայտնել, որ դիվանագիտական գործունեության մեջ իր փորձով և ակտիվ գործունեությամբ նա կնպաստի հայ-լեհական հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության օրակարգի ընդլայնմանը:
13:11 07.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասերյանը, համատեղության կարգով, նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Պեկին):
13:22 05.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին վերընտրվելու կապակցությամբ:
15:22 03.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում ծանոթացել է հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին:
20:00 02.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամների հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանդիպման սկզբում նախագահը նշել է, որ այսպիսի կազմով հանձնաժողովի հետ առաջին անգամ անցկացվող խորհրդակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դառնում է ինքնավար մարմին:
19:51 30.01.2018
Նախագահ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը։ Սերժ Սարգսյանը գործընկերոջը մաղթել է քաջառողջություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ երկրի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում։
16:05 30.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն ԱԳՆ-ում այսօր հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ:
ԱԳՆ ղեկավար կազմի հետ նախագահը քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքականության տեսլականը՝ երկու հիմնական շեշտադրմամբ. որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության միջնաժամկետ խնդիրները և ի՞նչ պետք է անել արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու, կատարելագործելու համար:
09:54 30.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,
16:38 29.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն:
16:37 26.01.2018
Նախագահականում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ պատասխանատուները զեկուցել են 2018 թվականին Հայաստանում կայանալիք պետական երեք միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:
12:50 20.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ և Ստրասբուրգ, տեղեկացնում են նախագահականի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
13:52 19.01.2018
«Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար», — իր խոսքն ամփոփել է Արմեն Սարգսյանը։