Հարցվածների 17 տոկոսը տեղյակ չէ, որ ՀՀ նախագահ է ընտրվել Արմեն Սարգսյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+14.09 oC

Հարցվածների 17 տոկոսը տեղյակ չէ, որ ՀՀ նախագահ է ընտրվել Արմեն Սարգսյանը

13:19 05.04.2018

Մարտին Հայաստանի մարզերում ու համայնքներում անցկացված հարցումները ցույց են տվել, որ հայաստանցիների 82․7 տոկոսը տեղյակ է, 17․1 տեղյակ չէ, որ Ազգային ժողովը Հայաստանի 4 նախագահ է ընտրել Արմեն Սարգսյանին։ Այս տվյալներն այսօր ներկայացրեց հարցումներն իրականացրած Gallup կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Մասնագետի խոսքերով՝ դա բավական լավ ցուցանիշ է։

Մասնակիցները պատասխանել են նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Արմեն Սարգսյանի առաջադրման վերաբերյալ հարցին։ Լիովին դրական է համարել 10 տոկոսը, ավելի շուտ դրական՝ ավելի քան 30 տոկոսը, բացասական՝ 17․1, և ընդհանրապես բացասական՝ 26․6 տոկոսը։

«Եթե լինեին ՀՀ նախագահի համապետական ընտրություններ, դուք անձամբ կո՞ղմ, թե՞ դեմ կքվեարկեիք Արմեն Սարգսյանին։ 39 տոկոսն ասել է, որ կողմ կքվեարկեին, դեմ ասել է 41 տոկոսը։ Եվ 20 տոկոսը նշել է, որ դժվարանում է պատասխանել այս հարցին»,– նշեց մասնագետը։

Նավասարդյանի կարծիքով՝ Արմեն Սարգսյանի կողմից քարոզարշավ չիրականացնելու պարագայում այս ցուցանիշները բավական բարձր են։

Հարցվածները նշել են նաև, թե որ ոլորտներում աշխատանքներ պետք է իրականացնի Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նրանց 40 տոկոսի կարծիքով՝ դա աշխատատեղերի ստեղծումն է, 33 տոկոսի կարծիքով՝ տնտեսության զարգացումը և այլն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միրզոյան- Բայրամով բանակցություններն ու սահմանազատման գործընթացը. Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկումները

20:46 11.05.2024

Միրզոյան- Բայրամով բանակցություններն ու սահմանազատման գործընթացը. Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկումները

Ալմաթիում երկօրյա բանակցություններ, սահմանազատման նախնական գործընթաց ու դրա հետ կապված բողոքի ակցիաներ: Այս թեմաները տիրապետող էին այս շաբաթ: Դրանք ի՞նչ եզրակացությունների տեղիք են տալիս: Թեմաներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են կրթական լայն հնարավորությունների մասին

20:11 11.05.2024

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են կրթական լայն հնարավորությունների մասին

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են հաստատության կրթական լայն հնարավորությունների մասին Մանրամասն՝ տեսանյութում: ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից

16:53 11.05.2024

Փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից

Մայիսի 11-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Range Rover» (վարորդ՝ Ս․ Պ․), «Opel» (վարորդ՝ […] ...

Արաքսիա Սվաջյանն Ավստրիայում մասնակցել է «Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» համաժողովին

16:45 11.05.2024

Արաքսիա Սվաջյանն Ավստրիայում մասնակցել է «Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն օրերս Ավստրիայում մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին և գիտաժողովին: Համաժողովի ընթացքում ներկայացվել են մի շարք ելույթներ՝ ուղղված ուսուցիչների դերի, քաղաքականության և մասնագիտական զարգացման պայմաններին առնչվող տարատեսակ մարտահրավերներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը աշխատաժողովի շրջանակում կազմակերպված պանելային […] ...

Էկոնոմիկայի նախարարը Դետրոյթում մասնակցել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրին

16:31 11.05.2024

Էկոնոմիկայի նախարարը Դետրոյթում մասնակցել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում մասնակցել են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրին։ Միջոցառման եզրափակիչ մասում Հայաստանը պաշտոնապես հայտարարվել է որպես ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիր։ ՀՀ-ն, որպես դիտորդ, երրորդ երկիրն է ԱՄՆ մայրցամաքից դուրս, որտեղ իրականացվելու է այս ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ողջունելով միջոցառման […] ...

Զարեհ Սինանյանը հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ քննարկել է հայրենիքին և սփյուռքին վերաբերող հարցեր

16:22 11.05.2024

Զարեհ Սինանյանը հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ քննարկել է հայրենիքին և սփյուռքին վերաբերող հարցեր

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Վենետիկում այցելել է ՀՀ պատվո հյուպատոսություն և հանդիպել հյուպատոս Գագիկ Սարուխանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենիքին և սփյուռքին վերաբերող հարցեր: Այնուհետ առանձին հանդիպում է տեղի ունեցել Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սիվազլյանի, Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանի և Տրևիզոյի համայնքային ակտիվիստ Գայանե Սահակյանի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են […] ...

BACK_TO_TOP