TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+31.09 oC

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Կապուտան/Գոգի լիճը Հայաստանի ամենախոր լճերից մեկն է

23:44 22.07.2025

Զանգեզուրի լեռնաշղթայի ամենամեծ սառցադաշտային ծագում ունեցող Կապուտան/Գոգի լիճը գտնվում է ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Զանգեզուր» արգելավայրում։ Կապուտան/Գոգի լիճը տեղակայված է 3286 մ բարձրության վրա, Հայաստանի ամենախոր լճերից մեկն է, որի առավելագույն խորությունը 22 մետր է, մակերեսը՝ 10 հա։ Մանրամասները՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեսանյութում:

̰
Երրորդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվեց Ռենջերների միջազգային օրվա շրջանակում անցկացվող «Ռենջեր» մրցանակաբաշխությունը

23:36 22.07.2025

Հուլիսի 21-ին անցկացվեց «Ռենջեր» մրցանակաբաշխությունը՝ Շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, նախարարության ղեկավար կազմը, Գեղարքունիքի մարզպետը, ինչպես նաև Էկոպարեկային ծառայության ղեկավար կազմն ու ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարը. «Էկոպարեկային ծառայությունն այսօր […]

̰
ՇՄ նախարարն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին

21:23 06.06.2025

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան համագործակցության ղեկավար Քատրին Բուդեր-Փելցին և KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարարը ողջունել է պատվիրակության այցը՝ բարձր գնահատելով Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված […]

̰
Պարզաբանում. Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի

13:57 05.06.2025

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն հայտարարություն է տարածել. «Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է․ Ոռոգման նպատակով Սևանա լճից 2025 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 131.8 մլն մ3՝ ներառյալ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության 4.3 մլն մ3 ծավալով ջրառը: Այսինքն, օրենքվ նախատեսված առավելագույն ջրառից 38.2 մլն մ3՝-ով պակաս ջրաքանակ։ Լրատվադաշտում որոշումը մեկնաբանվում է որպես ոռոգման […]

̰
Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

23:52 02.06.2025

Վերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի […]

̰
«Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակում անցկացվել է «Վերականգնումից դիմակայություն. դեպի COP 17 և ավելին» խորագրով միջոցառում

23:51 27.05.2025

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն «Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակում անցկացրել է «Վերականգնումից դիմակայություն. դեպի COP 17 և ավելին» խորագրով միջոցառում: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառումը միավորել էր պետական, միջազգային ու տեղական գործընկերների՝ քննարկելու վերականգնվող բնության և դիմակայուն համայնքների կառուցման առաջատար փորձը, հատկապես՝ Հայաստանի նախապատրաստությունները 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաշխարհային […]

̰
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի աշխատանքները

23:54 26.05.2025

2025 թվականի մայիսի 15-ից Հայաստանի մի շարք անտառներում մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի օդային կենսաբանական միջոցառումները։ Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառումները նախատեսված են իրականացնել մինչև հունիսի 15-ը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից։ Աշխատանքները կատարվում են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով, որոնք նպատակային մշակման են ենթարկում Վայոց ձորի, Արագածոտնի […]

̰
Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

23:55 19.05.2025

Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։  Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […]

̰
BACK_TO_TOP