Պարզաբանում. Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+29.09 oC

Պարզաբանում. Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի

13:57 05.06.2025

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն հայտարարություն է տարածել.

«Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է․

Ոռոգման նպատակով Սևանա լճից 2025 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 131.8 մլն մ3՝ ներառյալ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության 4.3 մլն մ3 ծավալով ջրառը:
Այսինքն, օրենքվ նախատեսված առավելագույն ջրառից 38.2 մլն մ3՝-ով պակաս ջրաքանակ։

Լրատվադաշտում որոշումը մեկնաբանվում է որպես ոռոգման նպատակով Սևանա լճից լրացուցիչ ջրառ:

Տեղեկացնում ենք, որ համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրմանեվ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի՝ Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ է սահմանել մինչև 170 մլն մ3` բացառելով սույն չափաքանակից ավելի ջրառի իրականացումը Սևանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 16-22-ը

23:43 23.07.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 16-22-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 16-22-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ հուլիսի 19-ին և 21-ին, Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ հուլիսի 19-ին և 20-ին, Շենգավիթում՝ հուլիսի 21-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ հուլիսի 16-ին, 19-22-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 19-22-ին, Արաբկիրում՝ հուլիսի […] ...

Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները. հայտնի է՝ ինչ են քննարկել կողմերը

23:36 23.07.2025

Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները. հայտնի է՝ ինչ են քննարկել կողմերը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը, որը տեղի է ունեցել Թուրքիայում, ավարտվել է: Այն տևել է մոտ 40 րոպե: Այս մասին հայտնել TASS-ը: Բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանի նախագահի օգնական, Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ առաջիկայում տեղի կունենա առնվազն 1200 ռազմագերիների փոխանակում։ Եվս մեկ փոխանակում՝ 250-ը 250-ի դիմաց ձևաչափով, […] ...

Հուլիսի 25-ին երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը

23:31 23.07.2025

Հուլիսի 25-ին երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնությամբ, ««Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարերի ուսուցում» միջոցառման շրջանակում, հուլիսի 25-ին՝ ժ. 18:30-21:00-ն «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիրին հարող հատված) կկազմակերպվի միջոցառում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նշված ժամանակահատվածում երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը: ...

Նոր Նորքում ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը. Ավինյան

23:26 23.07.2025

Նոր Նորքում ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է., որ երևանցիների հանգիստն ու բակային ակտիվ կյանքն ապահովելու նպատակով, Երևանի վարչական շրջաններում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ: «Նոր Նորքում ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը՝ ապահովելով հարմարավետ ու հասանելի պայմաններ մարդկանց համար»,- գրել է նա։ ...

«Միլանը» 64 տարվա մեջ առաջին անգամ ոչ իտալացի ավագ կունենա

23:19 23.07.2025

«Միլանը» 64 տարվա մեջ առաջին անգամ ոչ իտալացի ավագ կունենա

2025/26 մրցաշրջանում «Միլանի» ավագը կլինի դարպասապահ Մայք Մենյանը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: «Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին արդեն ստանձնել է այդ պատասխանատվությունը, սակայն միջանկյալ ժամանակահատվածում: Մաքս Ալեգրին վերացրել է այս հարցում բոլոր կասկածները՝ այդ կոչումը շնորհելով Մայք Մենյանին: Հզոր ընտրություն և հստակ ուղերձ դարպասապահին, որը մնում է «Միլանի» նախագծի անկյունաքարը»,- գրում է աղբյուրը: 1961 թվականից […] ...

ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողության շրջանակում որոշ փողոցներ փակ կլինեն

23:14 23.07.2025

ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողության շրջանակում որոշ փողոցներ փակ կլինեն

ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը տեղի կունենա Հանրապետության հրապարակում հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-22։30-ը։ Նշված ժամանակահատվածում հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացման արարողության շրջանակում սույն թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-19։30-ը Մատենադարանի հրապարակից՝ Մեսրոպ Մաշտցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով կանցկացվի երթ։ Ջահակիրների մրցավազքը տեղի կունենա […] ...

BACK_TO_TOP