TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+30.09 oC

Հռոմի Պապ

Հիվանդության պատճառով Հռոմի Պապը չեղարկել է խմբային ընդունելությունները

21:43 29.02.2020

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հիվանդության պատճառով չեղարկել է խմբային ընդունելությունները, սակայն շարունակում է աշխատանքային հանդիպումները: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդացած Հռոմի Պապը չեղարկել է 3 խմբային ընդունելություն, սակայն մատուցել է պատարագ և անցկացրել է պլանավորված աշխատանքային հանդիպումներ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բաց է թողել պատարագը:

̰
Հռոմի պապը մեկնել է Ճապոնիա

16:28 23.11.2019

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  ժամանել է Ճապոնիա՝ Ասիայի երկրներ առաքելական այցի շրջանակում: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Պապի այցը կտևի մինչև նոյեմբերի 26-ը, այդ ընթացքում նախատեսվում է այցելություն Հերոսիմա և Նագասակի քաղաքներ՝ ատոմային ռմբակոծության 75-ամյակի նախաշեմին: Նշվում է, որ Ֆրանցիսկոս պապը հանդես կգա զինաթափման մասին ելույթով: Նախատեսվում է նաև Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հանդիպումը 2011 թվականի տարերային […]

̰
Ֆրանցիսկոս պապը Հյուսիսային Մակեդոնիայում է

15:05 07.05.2019

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա: Մայրաքաղաք Սկոպյեի օդանավակայանում պապին ընդունել է երկրի վարչապետ Զորան Զաևը և նախագահ Գյորգե Իվանովը: Vatican News-ը հայտնել է, որ Ֆրանցիսկոսը պատմության մեջ առաջին պապն է, որ երբևէ այցելել է այս երկիր: Հյուսիսային Մակեդոնիայում գերակշռում են ուղղափառները, կաթոլիկ եկեղեցին այդտեղ ունի փոքր համայնք: Նշվում է նաև, որ Հռոմի պապի […]

̰
Հռոմի պապը ԱՄԷ-ում ավելի քան 135 հազար հավատացյալի համար պատարագ է մատուցել

14:57 05.02.2019

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի մարզադաշտերից մեկում ավելի քան 135 հազար հավատացյալի համար պատարագ է մատուցել: Հռոմի պապը նաև մասնակցել է միջդավանական համաժողովին: Ավելի վաղ Ֆրանցիսկոսը նաև այցելել էր Սուրբ Ջոզեֆի տաճար: Հռոմի պապը աղոթել և օրհնել է 300 ընտրված ծխական ներկայացուցիչների, ներառյալ ընտանիքների, որտեղ կան հաշմանդամություն ունեցող երեխաներ:

̰
Հռոմի պապն Աբու Դաբիում այցելել է Սուրբ Ջոզեֆի տաճար

13:00 05.02.2019

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում այցելել է Սուրբ Ջոզեֆի տաճար: Այն համարվում է հարավային Արաբիայի քրիստոնյաների առաջնորդի նստավայրը: Այդտեղ Հռոմի պապը աղոթել և օրհնել է 300 ընտրված ծխական ներկայացուցչի, ներառյալ ընտանիքների, որտեղ կան հաշմանդամություն ունեցող երեխաներ: Հավելենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններում Ֆրանցիսկոս պապը մասնակցելու է միջդավանական համաժողովի և պատարագ է մատուցելու մոտ […]

̰
Հռոմի Պապը համացանցում մեմերի թեմա է դարձել

22:13 05.01.2019

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ մատի վրա գնդակ պտտեցնելը զվարճալի մեմ է դարձել համացանցի օգտատերերի կողմից: Պտտվող գնդակը վերածվել է ամենատարբեր իրերի` կայծակի, գլոբուսի ու անգամ խոզապուխտի: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Կուբայի կրկեսի արտիստների հետ գնդակ է պտտեցրել իր մատի վրա: Circo Cuba-ի արտիստները ելույթ են ունեցել Վատիկանի Պետրոս VI-ի սրահի բեմահարթակի […]

̰
Հռոմի պապը ժամանել է Էստոնիա

14:36 25.09.2018

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ավարտելով առաքելական այցը Բալթյան երկրներ, երեքշաբթի օրը ժամանել է Տալլինի օդանավակայան, որտեղ նրան դիմավորել է Էստոնիայի նախագահ Քերստի Քալյուլայդը: Ֆրանցիսկոս պապին օդանավակայանում դիմավորել է մանկական երգչախումբը՝ Mu süda, ärka üles եկեղեցական երգի կատարմամբ: Ֆրանցիսկոս պապը ողջունել է երգչախմբի բոլոր անդամներին և նախագահի հետ ուղևորվել նախագահական նստավայր: Ֆրանցիսկոսը երկրորդ պապն է, որը Էստոնիա […]

̰
Սերժ Սարգսյանը Հռոմի պապին նվիրել է Սուրբ Գայանե եկեղեցու արծաթե մանրակերտը

14:12 05.04.2018

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով:

̰
Հռոմի պապը լվացել և համբուրել է 12 բանտարկյալների ոտքերը

10:07 30.03.2018

Ավագ հինգշաբթի, որը կաթոլիկ և առաքելական եկեղեցիներում այս տարի նշվում էր նույն օրը՝ մարտի 29-ին, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ծիսակատարության շրջանակում լվացել և համբուրել է 12 բանտարկյալների ոտքերը:

̰
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Հռոմի պապին

15:47 13.03.2018

Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հռոմի սրբազան քահանայապետ ընտրվելու 5-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել:

̰
Հռոմի պապ Պողոս VI-ը կդասվի սրբերի շարքը

20:13 18.02.2018

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ Հռոմի պապ Պողոս VI-ը, ով Սուրբ գահի աթոռը զբաղեցրել է 1963 թվականի հունիսից մինչև օգոստոս 1978 թվականը, այս տարի կդասվի սրբերի շարքը:

̰
Հայաստանի մասին ի՞նչ է խնդրել Էրդողանը Հռոմի պապին

19:13 06.02.2018

Հռոմի պապի հրավերով փետրվարի 5-ին Վատիկան է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թե կոնկրետ ինչի համար էր մոլեռանդ մահմեդական Ռեջեփ Էրդողանը մեկնել քրիստոնյա աշխարհի հոգևոր կենտրոն, ենթադրություններն ու վարկածները բազմաթիվ են: Դրանցից մեկը անձամբ հաստատել է Հռոմի պապը՝ Էրդողանի հետ խոսել է Երուսաղեմի կարգավիճակի մասին՝ իր աջակցությունը հայտնելով Պաղեստինին ու Թուրքիային՝ չի կարելի վիճելի քաղաքին տալ միակողմանի կարգավիճակ ու հռչակել Իսրայելի մայրաքաղաք՝ առանց հաշվի առնելու արաբների կարծիքը:

̰
Էրդողանն ու Հռոմի պապը հանդիպել են

19:24 05.02.2018

Փետրվարի 5-ին Վատիկանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Սա վերջին 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի առաջին այցն է Վատիկան:

̰
BBC.  Թուրքիայի ու Վատիկանի հարաբերությունները Հայոց ցեղասպանության թեմայի ճգնաժամից հետո

13:07 05.02.2018

Հոդվածում թուրք հեղինակը հիշեցրել է, որ Վատիկանի ու Թուրքիայի հարաբերությունների միջև ճգնաժամի պատճառ էին դարձել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապի՝ կազմակերպած պատարագն ու դրանից հետո արած հայտարարությունները:

̰
Ամազոնի բնիկները պարել են Հռոմի պապի համար

10:28 20.01.2018

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Պերու իր այցը սկսել է Ամազոնի բնիկների հետ հանդիպումով: Ֆրանցիսկոս պապը քննադատաբար է արտահայտվել լեռնարդյունաբերական և անտառմշակող ձեռնարկությունների հասցեին, որոնք շահ հետապնդելով՝ ոչնչացնում են Ամազոնի էկոլոգիան և կենսաբազմազանությունը, ինչպես նաև սպառնում են բնիկ ժողովուրդների մշակույթի գոյատևմանը:

̰
Պսակադրություն օդում. Հռոմի պապն ամուսնացրեց ինքնաթիռի ուղեկցորդին և ուղեկցորդուհուն

08:54 19.01.2018

Հռոմի պապ Ֆրանսիսկոսը պսակադրության արարողություն կատարեց օդում

̰
Հռոմի պապը ժամանել է Չիլի

08:00 16.01.2018

Հռոմի պապ Ֆրասիսկոսն սկսել է իր լատիամերիկյան մեկշաբաթյա շրջագայությունը

̰
Պապն իր ծննդյան տարեդարձը նշել է պիցցայով

17:11 21.12.2017

Հռոմիր Պապ Ֆրանցիսկոսն այս ծննդյան տարեդարձը ևս նշել է անսովոր ձևով: Պապն այս անգամ Պոլ VI սրահում 4 մետրանոց պիցցա է հյուրասիրել Վատիկանի մանկական հիվանդանոցի երեխաներին, հաղորդում է The Independent-ը: Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համոզում էր երեխաներին ուտել պատրաստված պիցցայի ամբողջ 4 մետրը (13 ֆուտ) առանց մնացորդի՝ ասելով, որ դա կօգնի իրենց հասակ առնել:

Պիցցայով արարողությունը անցկացվել է Սուրբ Պետրոսի հրապարակ նայող Պապի պատշգամբում: Հրապարակում հավաքվել էին իրենց հոգևոր առաջնորդին շնորհավորելու եկած հազարավոր քաղաքացիներ: Հռոմի պապի կազմակերպած միջոցառումը սոցիալական ցանցերում ջերմ արձագանքներ էր ստացել՝ ռեստորանատերերին վարակելով հսկայական պիցցաներ պատրաստելու մտքով: Այս անգամ պապի տարեդարձը համընկել էր նրա՝ամենշաբաթյա ուղերձի հետ:

Պապի ծննդյան 7-րդ տարեդարձն, օրինակ, 2014 թվականին նշանավորեց զանգվածային տանգոյով. Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում հարյուրավոր զույգեր տանգո էին պարել:

2013թ.-ին Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պաշտոնը ստանձնած Խորխեմ Մարիո Բերգոլյոն մի առիթով ասել էր, որ շատ է սիրում արգենտինական տանգոն: Տանգոյի գաղափարը հղացել էր մի պարուսույց, ով սոցցանցերի միջոցով համախմբել էր իր կողմնակիցներին: Շնորհավորողները Պապին նաև տորթ և բացիկներ էին բերել:

Իսկ 2013 թվականին Պապն իր ծննդյան տարեդարձը նշել էր 3 անօթևանների հետ: Նրանք բոլորով նախաճաշել էին Սանտա-Մարտա նստավայրի աշխատակիցների հետ, որտեղ մինչ այժմ բնակվում է Հռոմի Պապը: Պապին անսովոր նվեր էր մատուցել Վատիկանի հեռուստատեսությունը` պատրաստելով 45 վայրկյան տևողությամբ տեսաֆիլմ, որը ներկայացնում էր Ֆրանցիսկոսի առաջին ինը ամիսների առավել հիշարժան իրադարձությունները:

̰
BACK_TO_TOP