Հայաստանի մասին ի՞նչ է խնդրել Էրդողանը Հռոմի պապին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Հայաստանի մասին ի՞նչ է խնդրել Էրդողանը Հռոմի պապին

19:13 06.02.2018

Հռոմի Պապի հրավերով փետրվարի 5-ին Վատիկան է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թե կոնկրետ ինչի համար էր մոլեռանդ մահմեդական Ռեջեփ Էրդողանը մեկնել քրիստոնյա աշխարհի հոգևոր կենտրոն, ենթադրություններն ու վարկածները բազմաթիվ են: Դրանցից մեկը անձամբ հաստատել է Հռոմի պապը՝ Էրդողանի հետ խոսել է Երուսաղեմի կարգավիճակի մասին՝ իր աջակցությունը հայտնելով Պաղեստինին ու Թուրքիային՝ չի կարելի վիճելի քաղաքին տալ միակողմանի կարգավիճակ ու հռչակել Իսրայելի մայրաքաղաք՝ առանց հաշվի առնելու արաբների կարծիքը:

Էրդողանի վատիկանյան այցը, սակայն, հարուստ էր ոչ միայն համերաշխության հայտարարություններով: Այստեղ ևս մի քանի հարյուր մարդ դուրս է եկել փողոց քրդական տարբեր դրոշներով ու Թուրքիայի նախագահին անվանել ահաբեկիչ: Ռեջեփ Էրդողանի այցը առանց լուրջ միջադեպերի ապահովելու համար Վատիկանի փողոցներ են դուրս բերվել անվտանգության ավելի քան 3500 աշխատողներ: Աննախադեպ է նաև այն, որ արգելվել է Վատիկանի կենտրոնում հակաթուրքական ցույցեր անել, ինչը գնահատվել է որպես մարդու իրավունքների ոտնահարում ԵՄ տարածքում։

Դե իսկ Էրդողանի այցի առանցքը կազմող հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները ժլատ են: Երուսաղեմ, Իրաք, Սիրիա, գաղթականների խնդիր, քրդերի դեմ պատերազմ: Սրանք երկու առաջնորդների քննարկումների մասն են կազմել: Բրիտանական BBC-ն, ռուսական Regnum-ը, նույնիսկ թուրքական որոշ գործակալություններ ենթադրել են, որ Հռոմի 

Պապի հետ Էրդողանի 1-ժամյա հանդիպման ժամանակ անդրադարձ եղել է նաև Հայաստանին: Այսօր, երբ օրվա հարց է հայ-թուրքական արձանագրությունները հայկական կողմից չեղյալ հայտարարելը, թուրք վերլուծաբանների կարծիքով, Էրդողանը  Հռոմի Պապից խնդրել է միջնորդել, որպեսզի Հայաստանը չանի այդ քայլը:

Անկարան պետք է ցույց տա, որ հարևանների հետ վերջնականապես չի այրել կամուրջները: Վատիկանի հետ այդ  կամուրջն այրվել էր 1959 թվականին, երբ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Ջելալ Բայարը այցելեց Վատիկան: Դրանից հետո նրանց քաղաքական հարաբերություններն այնպիսին էին, ինչպիսին են այսօր հայ-թուրքական հարաբերությունները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP