09:54 11.02.2019
Փետրվարի 11-ին` ժամը 04:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Սարատակ գյուղի դպրոցի դասարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարատակ գյուղի դպրոցի դասասենյակներից մեկում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:51-ին, մարվել՝ […]
13:15 10.02.2019
Փետրվարի 9-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 2/2 շենքին հարակից տարածքում այրվել է 3000 քմ, Տարոն-3 թաղամասի թիվ 1/1 քոթեջի մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
12:13 10.02.2019
Փետրվարի 10-ին` ժամը 06:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:10-ին, մարվել՝ 08։03-ին: Այրվել են տանիքի փայտյա […]
09:07 10.02.2019
Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է 2 մարդ, այդ թվում՝ երեխա։ Պայթյունը որոտացել է հացաբուլկեղենի խանութում, որը գտնվել է բնակելի շենքի առաջին հարկում։ Այս մասին հայտնում է Le Progres-ը։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 9-ի երեկոյան։ Պայթյունից հետո բռնկված հրդեհը սկսել է արագ տարածվել դեպի վերևի հարկերը։ Հաղորդվում […]
17:21 08.02.2019
Բրազիլիայի ֆուտբոլային «Ֆլամենկո» մարզասրահում բռնկված հրդեհին զոհ է գնացել 10 մարդ: Այս մասին հայտնում է Globo հեռուստաալիքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ևս 3 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Հաղորդվում է, որ հրդեհի բռնկման պահին մարզասրահում 14-17 տարեկան տղաներ են եղել: Դեռևս հայտնի չէ` նրանց թվում զոհեր կամ վիրավորներ կա՞ն, […]
09:26 08.02.2019
Փետրվարի 7-8-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Բովաձոր գյուղի կամրջի մոտ այրվել է մոտ 3 հա, Ստեփանավան քաղաքի կամրջի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Սուրբ Նշանի 93 հասցեում գործող պահեստի մոտակայքում՝ մոտ 600 հակ անասնակեր, Բաղրամյան փողոցի թիվ 155 հասցեում գործող պահեստի […]
09:26 07.02.2019
Փետրվարի 6-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Մեղրի-Արաքսաշեն ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում այրվել է 1500 քմ, Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ 5 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում՝ նախկին նավթի պահեստի մոտակայքում՝ 1.5 հա, Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցում՝ 5000 քմ, Տաշիր քաղաքի […]
23:02 05.02.2019
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի հարավարևմտյան շրջանում գտնվող բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնել է BBC-ն: Ավելի քան 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները շենքից տարհանել են ավելի քան 50 մարդու: Դեպքի վայր ժամանած մասնագետների անցկացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ հրդեհը միտումնավոր […]
11:39 05.02.2019
Բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով Փարիզում զոհվել է 8 մարդ, տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի դատախազությանը: Ֆրանսիացի իրավապահները նշել են, որ ներկայում դիտարկում են հրդեհի բռնկման, այսպես կոչված, «կրիմինալի» հետ առնչվող պատճառները: Նաև պատմել են, որ գործով ձերբակալված է առաջին մեղադրյալը: Ավելի վաղ հայտնել էին 7 զոհերի մասին:
10:19 05.02.2019
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի հարավարևմտյան շրջանում գտնվող բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել՝ մոտ 30 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայությունից տեղեկացնում են, որ հրդեհը դեռ չի հաջողվում մարել 7-րդ և 8-րդ հարկերում: Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն:
07:31 05.02.2019
Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող ու երաժիշտներով, դերասաններով բնակեցված շենքի հրդեհի զոհերի թիվը հասել է 8-ի, նրանցից 2-ը երեխաներ են: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը՝ հղում անելով իրավապահներին: Հրդեհը սկսվել է շենքի այն բնակարանում, որտեղ ապրում էր երաժիշտ Յուրի Բաշմետի դուստրը՝ իր որդու հետ: Կինն ու նրա որդին նկատել են հրդեհն ու հասցրել են […]
15:31 04.02.2019
Հայտնաբերվել է Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 7-րդ քաղաքացու դին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն: Աղբյուրի տեղեկացմամբ` զոհվածի դին շատ է այրվել, հետևաբար, դեռևս հնարավոր չէ պարզել զոհի սեռն ու ինքնությունը: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է փետրվարի 4-ի երեկոյան: Հրդեհը բռնկվել էր Նիկիտսկի ծառուղու թիվ 4 շենքի 5-րդ հարկում, այնուհետև տարածվել […]
13:48 04.02.2019
Մոսկվայի Նիկիտսկի ծառուղու բնակելի տան հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, «Ինտերֆաքս»-ի ներկայացուցչին տեղեկացրել է Քննչական կոմիտեի քաղաքային ղեկավար Յուլիա Իվանովան: Այրվել են շենքի 4-րդ և 5-րդ հարկերի բնակարանները, շենքում դեռ պահպանվում է հրդեհի տարածման վտանգը: Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ շենքում հայտնաբերել են 4 զոհի դիերը: Եվս 2 դի հայտնաբերվել […]
12:15 04.02.2019
Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահի ավագ խորհրդատու Յուլյա Իվանովան տեղեկացրել է քրեական գործի հարուցման մասին այն բանից հետո, երբ Մոսկվայի կենտրոնում բռնկված հրդեհին զոհ է դարձել 4 մարդ: Այս մասին հաղորդվում է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում: Նշվում է, որ քրեական գործը հարուցվել է անզգուշությամբ մահ առաջացելու հատկանիշներով: Հրդեհը բռնկվել էր Նիկիտսկի ծառուղու թիվ 4 շենքի 5-րդ […]
11:36 03.02.2019
Փետրվարի 3-ին՝ ժամը 01:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որր հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 46 շենքի բնակարաններից մեկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:55-ին, մարվել՝ 02:16-ին: Տան հյուրասենյակում մասամբ այրվել են մեկ բազմոց, […]
20:29 02.02.2019
Փետրվարի 2-ին՝ ժամը 19:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
19:29 02.02.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ամբողջովին այրվել է գյուղի բնակիչ Ավետիք Ադամյանին պատկանող անասնաֆերման: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանը: ՀՀ ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ փետրվարի 2-ին՝ ժամը 11:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ […]
14:03 02.02.2019
Այսօր առավոտյան Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ամբողջովին այրվել է գյուղի բնակիչ Ավետիք Ադամյանին պատկանող անասնաֆերման: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանը: «Խոշոր եղջերավոր անասուններ են եղել, մոտ 30 գլուխ, լրիվ այրվել է, ընդհանուր ոչնչացել է, 70 մետր երկարության, 15 մետր լայնության ֆերմա էր: […]
14:18 01.02.2019
Համացանցում հայտնվել է Դաղստանի Կիզլյար քաղաքի «Պլանետա Լյուքս» առևտրային կենտրոնում բռնկված հրդեհի տեսանյութը: Հրդեհը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Տեսանյութում երևում է, որ եռահարկ շենքն ամբողջությամբ կրակի մեջ: Հրդեհի տարածքը կազմել է մոտ 8000 քառակուսի մետր: Ի դեպ, ավելի ուշ հրդեհը տարածվել է նաև հարևան «Սոյուզ» առևտրային կենտրոնի ու այլ շինությունների վրա: «Սոյուզ» առևտրային կենտրոնը […]
19:20 31.01.2019
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 50 մլրդ դոլարի միջպետական հայց է նախապատրաստել Արցախյան կոնֆլիկտի կոնտեքստում: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում քաղաքագետ, միջազգայնագետ Արեգ Գալստյանը հիշեցրեց այս լուրը և ավելացրեց, որ առաջինը հայկական կողմը պետք է նման նախաձեռնություն իրականացներ: «Մենք պետք է առաջինը դա անեինք, հենց նրանց պետք է դատի տայինք այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել: […]
09:26 31.01.2019
Հունվարի 30-ին՝ ժամը 20:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ Աղաբաբյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում «Mercedes C240» մակնիշի […]
11:07 29.01.2019
Հունվարի 29-ին` ժամը 07:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կառավարական 3-րդ մասնաշենքի 4-րդ հարկում նկատվում է ծուխ: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք, վեց մարտական հաշվարկ, որոնցից երեքն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են, և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը […]
13:38 28.01.2019
Եկատերինբուրգում 30-ամյա Գևորգ Ավետիսյանն այրվող տնից երեք երեխաների է փրկել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Գևորգը մեքենայով անցնելիս է եղել տան կողքով, երբ ծուխ է նկատել: Նա կանգնեցրել է մեքենան և մոտեցել այրվող տանը: Նա տեսել է, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում` օգնություն խնդրելով: Գևորգը շտապել է օգնության: Կոտրելով պատուհանը՝ երեխաներին դուրս է […]
10:27 26.01.2019
Հունվարի 26-ին՝ ժամը 08:11-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի 2-րդ և 3-րդ հարկերից ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, […]
22:46 25.01.2019
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մոտակայքում երեկ երեկոյան՝ ժամը 18։32 րոպեին, երկաթգծի հոսանքագծի խափանման պատճառով բռնկված հրդեհը, որը մուտք է գործել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածք, մեկուսացվել է, այժմ ընթանում են հետմարման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության լրատվականից: Նախնական տվյալներով՝ հրդեհն ընդգրկել է 5-6 հա անտառային տարածք։ Հրդեհը […]
10:44 25.01.2019
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում ՝ երկաթգծի մոտակայքումերեկ բռնկված հրդեհը հունվարի 25-ին՝ 09:30-ի դրությամբ մեկուսացվել է: Հունվարի 24-ին՝ ժամը 18:32-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ վերոնշյալ տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ հրդեհը տարածվել է մոտակա […]
22:10 24.01.2019
«Հրդեհ է բռնկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում։ Այսօր ժամը 18:40-ի սահմաններում Երկաթգծի էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած կայծից հրդեհ է բռնկվել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Անտառտնտեսության աշխատակիցները հրդեհն արձանագրել են Վահագնուտ համայնքիn կից երկաթգծի Շահալի […]
09:43 23.01.2019
Հունվարի 22-23-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Կաթնովջուր կոչվող հանդամասում այրվել է մոտ 3.5 հա խոտածածկ տարածք, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ավտոկայանի մոտակայքում` մոտ 800 քմ, Բերդ քաղաքի «Մափլար» կոչվող հանդամասում՝ մոտ 4000 քմ, Նավուր բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկի […]
11:35 22.01.2019
Կերչի նեղուցում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհերի թիվը հասել է 14-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործայակությունը: «14 զոհ ունենք»,- գործակալությանը պատմել է ականատեսը: Ներկա պահին մի քանի հոգի համարվում է անհետ կորած: Ավելի վաղ Ծովային և գետային տրանսպորտի դաշնային գործակալությունից հայտնել էին, որ ծովում այրվող նավերի և նավատորմի փրկարարական աշխատանքներն արդեն փոխվել են […]