Խոշոր հրդեհ Տավուշի մարզի Չինչին գյուղում. ամբողջությամբ այրվել է խոշոր անասնաֆերմա՝ շուրջ 30 գլուխ խոշոր եղջերավոր անասուններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Խոշոր հրդեհ Տավուշի մարզի Չինչին գյուղում. ամբողջությամբ այրվել է խոշոր անասնաֆերմա՝ շուրջ 30 գլուխ խոշոր եղջերավոր անասուններով

14:03 02.02.2019

Այսօր առավոտյան Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ամբողջովին այրվել է գյուղի բնակիչ Ավետիք Ադամյանին պատկանող անասնաֆերման: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանը:

«Խոշոր եղջերավոր անասուններ են եղել, մոտ 30 գլուխ, լրիվ այրվել է, ընդհանուր ոչնչացել է, 70 մետր երկարության, 15 մետր լայնության ֆերմա էր: Վառվել է, սերմացուն վառվել է, անասունները մեջը: Մարդիկ ահագին վնաս են կրել, չեմ կարող ասել՝ ինչպես է տեղի ունեցել, մի երկու ժամվա մեջ է եղել այս ամեն ինչը»,- նկարագրեց գյուղապետը:

Նրա տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է առավոտյան, ամենայն հավանականությամբ անասնապահները ուշ են նկատել, հետևաբար, կրակն արդեն տարածված է եղել: Ինքը, տեղեկանալով, անմիջապես զանգել է հրշեջ ծառայություն:

«Չանգել են ինձ, ես էլ հրշեջ ծառայություն եմ զանգել, ճիշտ է, ժամանակին եկել են, բայց դե ուշ էր, հիմա այս պահին աշխատում են: Ուշ են նկատել երևի էլի անասնապահները, անասուններին էլ չեն կարողացել հանել»,- ասաց Կարեն Դարբինյանը:

Իսկ անասնաֆերման գյուղից մոտ երկու կմ հեռավորության վրա է գտնվել, հենց սա էլ եղել է հրդեհը ուշ նկատելու պատճառներից մեկը: Իսկ ո՞րն է եղել հրդեհի բռնկման պատճառը, գյուղապետը ոչինչ չհայտնեց՝ ասելով, որ տեղում աշխատում են հրշեջներն ու ոստիկանները: Դեպքի վայրում է գտնվում երկու մարտական հաշվարկ:

Խոսելով անասնաֆերմայի սեփականատիրոջ մասին՝ գյուղապետը հայտնեց, որ նա վաղուց զբաղվում էր անասնապահությամբ, որոշ ժամանակ դադարեցրել էր, իսկ վերջին տարիներին նորից սկսել էր անասնապահությամբ զբաղվել: Արդյո՞ք նա գյուղում կամ այլ վայրում ունի այլ սեփականություն, գյուղապետն ասաց, որ այդ մասին տեղյակ չէ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն ու ջրային պարեկները Սևանա լճում և առափնյա հատվածներում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն

16:48 07.07.2025

Փրկարարներն ու ջրային պարեկները Սևանա լճում և առափնյա հատվածներում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն

Հուլիսի 1-ից Սևանա լճում և առափնյա շրջաններում մեկնարկած ուժեղացված հսկողությանն «Արմենպրես» լրատվական գործակալությունում անդրադարձել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն ու Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը: Փրկարարները ծառայությունն իրականացնում են 2 հերթափոխով` 24 ժամյա սկզբունքով: Փրկարարները դիտաշտարակներից հեռադիտակների միջոցով հետևում […] ...

Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» հայտացուցակում է

16:40 07.07.2025

Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» հայտացուցակում է

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» հայտացուցակում է և մասնակցում է Ավստրիայում մեկնարկած ուսումնամարզական հավաքին։ Հայ ֆուտբոլիստը հայտավորված է «24» համարով։ Բուդապեշտը ներկայացնող ակումբն ուսումնամարզական հավաքի ընթացքում երկու ընկերական հանդիպում կանցկացնի չեխական «Զլինի» և գերմանական «Կարլսռուեի» դեմ։ Սևիկյանը «Ֆերենցվարոշ» է տեղափոխվել 2024 թ. հունվարին, 17 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 […] ...

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով

16:33 07.07.2025

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.68 մ (06.07.25թ․), որը հավասար է անցյալ տարվա նույն օրվա մակարդակին, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 29 սմ-ով։ Արփա-Սևան […] ...

Տավուշի մարզում բախվել են «Mitsubishi Outlander»-ը, «УАЗ 469»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ

16:24 07.07.2025

Տավուշի մարզում բախվել են «Mitsubishi Outlander»-ը, «УАЗ 469»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ

Երեկ՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հաղարծին վանական համալիրի խաչմերուկում, բախվել են 50-ամյա Ժիրայր Գ․-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի, 35-ամյա Դավիթ Օ․-ի վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի և 38-ամյա Թաթուլ Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է պատնեշին և կողաշրջված հայտնվել […] ...

Խաչանովը 1/4 եզրափակչում կհանդիպի 5-րդ ռակետի հետ․ Ուիմբլդոն

16:17 07.07.2025

Խաչանովը 1/4 եզրափակչում կհանդիպի 5-րդ ռակետի հետ․ Ուիմբլդոն

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչում աշխարհի 20-րդ ռակետը 6-4, 6-2, 6-3 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կամիլ Մայխշակի (Լեհաստան, 109-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 5-րդ ռակետ), ով հաղթել է Ջորդան Թոմփսոնին (Ավստրալիա, 44-րդ ռակետ)։ 29-ամյա […] ...

Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը

16:12 07.07.2025

Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN): ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր […] ...

BACK_TO_TOP