TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+12.09 oC

Ղազախստան

Ղազախստանը երկրորդ անգամ կարանտին է սահմանել իր ամբողջ տարածքում

17:30 06.07.2020

Ղազախստանը վերադառնում է խիստ կարանտինային միջոցառումների: Այստեղ վերջին 1 օրում կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 1400 մարդու մոտ: Երկրում կրկին փակում են գեղեցկության սրահները, մարզասրահները, ոչ պարենային խանութները, ռեստորանները և այն վայրերը, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ: Արգելվում են զանգվածային միջոցառումները: Սահմանափակվել է տարեցների տեղաշարժը: Միևնույն ժամանակ, իրենց աշխատանքը կշարունակեն շինարարական ընկերությունները և արդյունաբերական ընկերությունները: […]

̰
Նուր-Սուլթանը տեղատարափ անձրևներից հեղեղվել է

20:17 27.06.2020

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը տեղատարափ անձրևներից հեղեղվել է: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Հորդառատ անձրևները տեղացել են ամբողջ շաբաթ: Դրա հետևանքով որոշ փողոցներ հեղեղվել են: Աղբյուրի փոխանցմամբ՝ սա արդեն այս ամսվա մեջ երրորդ հորդառատ անձրևն է: Ներկայումս Նուր-Սուլթանի փողոցներում ջրահեռացման աշխատանքներին մասնակցում է 40 միավոր տեխնիկա: «Մինչ այժմ դուրս է մղվել 20 հազար խորանարդ մետր անձրևաջուր»,- […]

̰
Ղազախստանում զանգվածային անկարգություններից տուժած ընտանիքներին տրամադրվել է 57,2 տոննա մարդասիրական օգնություն

14:20 15.02.2020

Ղազախստանի հարավային Ժամբիլ մարզում զանգվածային ծեծկռտուքից տուժածների ընտանիքներին տրամադրվել է մարդասիրական օգնություն: Այս մասին հայտնել է Интерфакс-ը՝ հղում անելով տարածաշրջանի վարչակազմին: 57,2 տոննա մարդասիրական օգնությունը եղել է սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով: Դրանք տրամադրվել են տուժած 778 ընտանիքներին: Հայտնի է նաև, որ անկարգությունների պատճառով կորած փաստաթղթերի վերականգնման համար աշխատում է հեռախոսային սպասարկման կենտրոն: Հաղորդվում […]

̰
Բողոքի ցույցեր Ղազախստանում. կան մի քանի տասնյակ ձերբակալվածներ

17:50 21.09.2019

Ղազախստանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում: Այս մասին հայտնել է currenttime.tv-ն: Նուր-Սուլթանում, Ալմաթիում և Շիքմենտում անցկացվում են ակցիաներ չինական գործարանի կառուցման, երկրում Չինաստանի տնտեսական ազդեցության ընդլայնման և քաղաքական համակարգի ազատականացման դեմ: Բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ: Պաշտոնական տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը հասնում է 50-ի: Նշվում է նաև, որ ոստիկանությունը խոչընդոտել է […]

̰
Ղազախստանում այսօր լռության օր է

12:02 08.06.2019

Ղազախստանում այսօր լռության օր է: Մինչ ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների օգտին ցանկացած քարոզչություն: Այս մասին հայտնել է EFE լրատվական գործակալությունը: Ընտրությունների անհրաժեշտությունն առաջացավ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո: Սկզբում որոշում էր կայացվել, որ ընտրությունները արտահերթ չեն լինի և ժամանակավոր պաշտոնակատար Տոկաևը կղեկավարի մինչև հերթական ընտրությունները, սակայն ավելի […]

̰
Ապագան սերտորեն կապված է նոր տեխնոլոգիաների հետ. Արմեն Սարգսյանը հանդիպել է Nokia-ի ղեկավարի հետ

17:01 17.05.2019

Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռիստո Սիլասմայի հետ։ Խոսելով աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ աշխարհն արագորեն փոփոխվում է տեխնոլոգիաների, հետևաբար նաև Nokia-ի նման ընկերությունների շնորհիվ։ Նախագահը նշել է, որ Հայաստանը նորարարությունների, ստարտափների հարթակ է, […]

̰
Տոկաևը հայտարարել է նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին

12:40 23.04.2019

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ կմասնակցի երկրում անցկացվող արտահերթ նախագահական ընտրություններին: Նա նշել է, որ այսկերպ ցանկանում է շարունակել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի քաղաքական կուրսը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Ես կմասնակցեմ ընտրություններին, որպեսզի շարունակեմ առաջին նախագահի քաղաքական կուրսը մեր երկրի զարգացման համար»,- հայտարարել է Տոկաևը: Իր հերթին, […]

̰
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 9-ին

12:30 09.04.2019

Ղազախստանի ժամանակավոր նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է երկրում հունիսի 9-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին: Նախագահի հայտարարության մեջ ասվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրահանգվել է ապահովել ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը, իսկ կառավարությանը՝ կազմակերպչական, նյութատեխնիկական և ֆինանսական աջակցության համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը: Տոկաևը նաև երաշխավորել է ընտրությունների արդար և բաց անցկացումը:

̰
Ղազախստանի նախագահը Աստանայի անվանումը փոխել է Նուր-Սուլթան

12:28 23.03.2019

Ղազախստանի նորանշանակ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է երկրի մայրաքաղաքի անվանափոխության մասին սահմանադրական փոփոխությունների մասին հրամանագիրը: «Վերանվանել Աստանա քաղաքը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան»,- ասվում է փաստաթղթում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Տոկաևը առաջարկել էր երկրի մայրաքաղաքի անվանում փոխել Աստանայից Նուրսուլթանի՝ ի պատիվ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Չորեքշաբթի խորհրդարանի պատգամավորները ընդունեցին երկրի մայրաքաղաքի անվանափոխության մասին սահմանադրական համապատասխան […]

̰
Երկրի և ժողովրդի հոգսերը շարունակում են մնալ իմ մտահոգությունները․ Նազարբաև

22:31 19.03.2019

Ղազախստանի նախագահի պաշտոնը գրեթե 30 տարի զբաղեցնող Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնից հրաժարվելու մասին խոսել է ուղիղ եթերում: Նա Ղազախստանի հանրային հեռուստաալիքով դիմել է քաղաքացիներին: «Ես ինձ համար ոչ դյուրին որոշում եմ կայացրել՝ հրաժարվել Ղազախստանի նախագահի լիազորություններից: Այս տարի լրանում է 30 տարին, ինչ ես զբաղեցնում եմ երկրի ամենաբարձր պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն է տվել լինել անկախ […]

̰
Կարագանդայի միջադեպի ժամանակագրությունն ու պատճառները. պաշտոնական

19:02 08.01.2019

Այսօր Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմանովը ներկայացրել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ժամանակագրությունն ու զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Այս մասին հայտնում է Nur.kz-ը: Ղազախստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը: Դեպքի մասին ոստիկանություն ահազանգել են ժամը 04:40-ի սահմաններում: «Ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, սեփականատերերը և աշխատակիցները: […]

̰
Հայ մտավորականները՝ Կարագանդայի միջադեպի մասին

15:30 08.01.2019

Կարագանդայի միջադեպին այսօր անդրադարձել են նաև հայ մտավորականները: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել կատարվածի վերաբերյալ և կոչ արել հասարակությանը կենցաղային հողի վրա տեղի ունեցած սպանությունը չդիտարկել որպես ազգամիջյան հակամարտություն: «Սա տխուր ազդանշան է, և մերոնք պետք է հետևություն անեն: Ինչքան աշխատեցին՝ լավ Ղազախստանի համար, հիմա էլ թող գան իրենց հայրենիքում աշխատեն: Կամաց-կամաց իրենք իրենց հայացքները […]

̰
Ղազախստանի ՆԳՆ-ն հետախուզվող Նարեկ Գուրուրյանին հորդորել է ինքնակամ հանձնվել

10:31 08.01.2019

Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպից հետո հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդի հայտարարությունը: Իրավապահների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Դեռ 2 օր առաջ նրա հարազատներին են փոխանցվել մեր գործընկերների բոլոր կոնտակտները: Սակայն մինչև օրս ոչ ոք կապ չի հաստատել նրանց հետ»: Նախարարությունը երաշխավորում է գործի օբյեկտիվ և համապարփակ քննությունը: Ներքին գործերի […]

̰
Կարագանդայի միջադեպով պայմանավորված՝ հայերի արտաքսման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ԱԳՆ

16:55 07.01.2019

ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանում են՝ Կարագանդայի միջադեպով պայմանավորված հայերի արտաքսման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Արտաքսվածների թվի մասին գերատեսչությունն առայժմ տեղեկություն չի տրամադրում, սակայն հավաստիացնում է՝ զանգվածային արտաքսում, որպես այդպիսին, չի եղել: ԱԳՆ-ն ևս դեպքին քաղաքական ենթատեքստ չի վերագրում: «Հայերի զանգվածային արտաքսման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եթե լինում են նման դեպքեր, ապա որոշումը կայացվում է […]

̰
Կարագանդայում տեղի ունեցած  ծեծկռտուքին 2 ադրբեջանցի է ներկա եղել. ղազախ լրագրող

16:54 07.01.2019

Կարագանդայում տեղի ունեցած ծեծկռտուքին 2 ադրբեջանցի է ներկա եղել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ղազախ անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը: Սակայն, լրագրողի պնդմամբ, ադրբեջանցիները չեն եղել որևէ կողմում, այլ հակառակը՝ փորձել են բաժանել վիճաբանողներին: «Իրավապահ մարմինները զննել են «Հին Հռոմ» ռեստորանի ներքին տեսահսկման համակարգի տեսագրությունները, որի արդյունքում պարզվել է, որ երբ սկսել է վիճաբանությունը երկու խմբերի միջև, այդ […]

̰
ԱԳՆ-ն չի հերքում Ղազախստանից հայերի արտաքսման մասին տեղեկությունը

16:10 07.01.2019

Ղազախստանից հայերի արտաքսման վերաբերյալ SHANTNEWS.am-ը փորձել է տեղեկություն ստանալ ՀՀ ԱԳՆ-ից: Գերատեսչությունից չեն հերքել արտաքսման մասին տեղեկությունը, սակայն ժամանակ են խնդրել այլ մանրամասներ ներկայացնելու համար: ԱԳՆ-ում ևս չեն կապում դեպքը Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի հետ: Մեզ հայտնեցին, որ նախարարությունը հանդես կգա մեկնաբանությամբ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից 23 հայ է արտաքսվել: Այս […]

̰
Կարագանդայում ձերբակալված հայերից 2-ը «Հին Հռոմ» ռեստորանի սեփականատիրոջ տղաներն են

16:05 07.01.2019

Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ու դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ SHANTNEWS.am-ին մեկնաբանություններ են տվել ղազախ լրագրողները: Նրանց հավաստիացմամբ՝ միջադեպից հետո որոշակի լարվածություն է առաջացել Կարագանդայում, սակայն ավելի ուշ իրավիճակը հանդարտվել է: Անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը մեր թղթակցին ասել է, որ կան որոշ ուժեր, որոնք միջադեպին փորձում են ազգային երանգ հաղորդել: Ղազախ լրագրողի ունեցած տեղեկություններով՝ միջադեպի օրը […]

̰
Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից 23 հայ է արտաքսվել. անկախ լրագրող

15:20 07.01.2019

Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից 23 հայ է արտաքսվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել է անկախ ղազախ լրագրող Այսուլթան Ժակիպովը՝ հղում անելով տեղի իրավապահ մարմիններին: Ըստ լրագրողի՝ դեպքի օրը նման որոշում է կայացվել ընդհանուր թվով 26 մարդու վերաբերյալ, որոնց թվում կան նաև կորեացիներ և ուզբեկներ: «Անմիջապես այդ միջադեպից հետո պատկան մարմինները 26 քաղաքացու են արտաքսել, նրանցից 23-ը […]

̰
Ղազախստանում փրկարարական աշխատանքները չեն ընթացել ծրագրավորվածի պես

21:32 05.01.2019

Ղազախստանի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Պավլոդար քաղաքում փրկարարական աշխատանքները ընթացել են ոչ պլանավորվածի համաձայն: Բանն այն է, որ եղանակային վատ պայմանների պատճառով «Նիվա» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է սառցակալած գետի մեջ: Դրան օգնության է հասել ամբարձիչը, որը փորձելով ջրից դուրս հանել «Նիվային»՝ նույնպես հայտնվել է ջրում: Բայց սա դեռ ամենը չէ: Սրանից հետո նրանց օգնության է հասել […]

̰
Աստանայի օդանավակայանում վայրէջքից հետո այրվել է ուղևորատար ինքնաթիռի շարժիչը

19:37 15.09.2018

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում վայրէջք կատարելուց հետո այրվել է ուղևորատար ինքնաթիռի շարժիչը: Այս մասին հայտնում է Ղազախստանի քաղավիացիայի կոմիտեն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Airbus A320 ինքնաթիռը պատկանում է Air Astana ընկերությանը: Այրվել է ինքնաթիռի ձախ շարժիչը: Օդանավակայանի հրշեջ ծառայության աշխատակիցների շնորհիվ հրդեհը տեղայնացվել է: Ինքնաթիռի 91 ուղևորներից ոչ ոք չի տուժել: Ավիաընկերության ինժեներական ծառայության աշխատակիցները […]

̰
Ղազախստանում ակրոբատուհին ելույթի ժամանակ ընկել է

10:47 20.08.2018

Ղազախստանում կրկեսային հնարքի կատարման ժամանակ 28-ամյա աղջիկն ընկել է բարձրությունից: Նրան անմիջապես հոսպիտալացրել են: Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակել է NTV-ն: Միջադեպը տեղի է ունեցել Տալդիկորգան քաղաքում, որտեղ հյուրախաղերով հանդես էր գալիս Օմսկի կրկեսը: Տուժածի գործընկերների խոսքերով՝ փորձառու ակրոբատուհի Դարյա Վերսկայան իր հնարքների մեծ մասը կատարում է առանց անվտանգության ճոպանների: Ընկնելիս նա կարողացել է ճիշտ դիրք […]

̰
Մոսկվան ցանկանում է մատչում ունենալ Հայաստանում գործող ամերիկյան լաբորատորիաներին. «Կոմերսանտ»

20:41 11.06.2018

Մոսկվան դժգոհ է անդամ երկրների տարածքում ամերիկյան լաբորատորիաների տեղակայումից

̰
Ղազախստանը կարգելի կրիպտոարժույթների շրջանառությունը

18:28 30.03.2018

Ղազախստանի ազգային բանկի ղեկավարի խոսքերով՝ կրիպտոարժույթները մեծ խնդիրներ են բերում, դրանցից գլխավորը այդ ծառայություններում սպառողների իրավուքների պաշտպանության հարցն է:

̰
BACK_TO_TOP