16:10 17.06.2025
Ղազախստանի իշխանությունները պատրաստվում են Չինաստանի հետ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ելույթ ունենալով Աստանայում կայացած Կենտրոնական Ասիա-Չինաստան գագաթնաժողովում։
«Հաշվի առնելով ՉԺՀ-ի հարուստ հաջող փորձը միջուկային էներգիայի զարգացման գործում, մենք հետաքրքրված ենք այս ոլորտում կայուն համագործակցության զարգացմամբ։ Մենք կպատրաստվենք համաձայնագիրը ստորագրել շատ մոտ ապագայում», – ասել է նա։
20:10 17.06.2025
Արդարադատության նախարարի տեղակալը բանախոսել է բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով միջազգային համաժողովի շրջանակումԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկա է գտնվել «Բիզնես և մարդու իրավունքներ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» խորագրով միջազգային համաժողովին։ Աննա Կարապետյանը բանախոսել է համաժողովի առաջին նիստում՝ «Բիզնեսը և մարդու իրավունքները. միջազգային և ազգային համատեքստ» խորագրով պանելային քննարկմանը։ Համաժողովը հարթակ է հանդիսացել պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար՝ քննարկելու բիզնեսի և մարդու […] ...
19:54 17.06.2025
Հայկ Մարտիրոսյանը Freedom թիմի կազմում դարձել է արագ շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՀայկ Մարտիրոսյանը Freedom թիմի կազմում դարձել է արագ շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Թիմի կազմում Լոնդոնում անցկացված մրցաշարին մասնակցել է նաև ԱՄՆ-ը ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը: Freedom թիմի կազմը․ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) […] ...
19:43 17.06.2025
Իլհամ Ալիևը կմեկնի ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը Քահրամանմարաշում, որտեղ 2023 թվականի փետրվարին տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ, կմասնակցեն քաղաքացիներին բնակելի թաղամասի հանձնման արարողությանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ բնակելի համալիրը կառուցվել է Իլհամ Ալիևի հանձնարարությամբ։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Նախիջևան քաղաքում ստորագրվել էր միջկառավարական համագործակցության […] ...
19:33 17.06.2025
Քննարկվել է Պրոբացիայի կառավարման տեղեկատվական համակարգի ներկայիս վիճակըԱրդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը մասնակցել է Պրոբացիայի ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների կարիքների գնահատման զեկույցի նախագծի քննարկմանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Պրոբացիայի կառավարման տեղեկատվական համակարգի (ՊԿՏՀ) ներկայիս վիճակին, թվային գործիքների ներդրման արդյունքում արձանագրված առաջընթացին, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարներին։ Օկսաննա Աբրահամյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը կարևորում է Պրոբացիայի ծառայության կայուն և ինքնաբավ թվային զարգացման […] ...
19:21 17.06.2025
Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ՝ եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար․ ԲերեզովսկիՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Նաիր Թիկնիզյանի` Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդա» սպասվող տրանսֆերին, հաղորդում է Матч ТВ-ն: «Նաիրը հավակնոտ տղա է, նա ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ունենալ։ «Լոկոմոտիվում» դա պակասում էր։ Հավանաբար, Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդան» դիտարկում է որպես ցատկահարթակ` եվրոպական թոփ ակումբ տեղափոխվելու համար։ Սերբիայի ակումբն ավելի մոտ է […] ...