TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանը դեռևս կմնա կալանքի տակ

15:08 20.08.2019

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի քրեական գործով դատական նիստին այսօր ներկայացել էր ևս մի փորձագետ` սրտաբան-թերապևտ Հարություն Հեքիմյանը, որն աշխատում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Բժիշկն ասաց, որ 2004 թվականից ընդգրկված է միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի կազմում: Այս փորձաքննության շրջանակներում արդեն մեկ անգամ այցելել է ամբաստանյալին: Փորձագետն ասաց, որ նրա առողջական վիճակի մասին որևէ տվյալ չի կարող […]

̰
Մանվել Գրիգորյանի քրեական գործով նիստին փորձագետ է ներկայացել

12:50 20.08.2019

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննության այսօրվա նիստին ամբաստանյալը կրկին չէր ներկայացել` առողջական խնդիրների պատճառով: Հիշեցնենք` նա ստացիոնար բուժում է ստանում    «Նաիրի» ԲԿ-ում: Այսօրվա դատական նիստին ստացվել էր առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանի դիմումն այն մասին, որ նա այլևս փորձագիտական հանձնաժողովի անդամ չէ: Նրա փոխարեն  Գագիկ Հարությունյանն է նշանակվել  միջգերատեսչական  փորձագիտական […]

̰
ՄԻԵԴ-ն առաջնահերթության կարգով կքննի Մանվել Գրիգորյանի պաշպանների բողոքը

17:49 10.08.2019

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջնահերթության կարգով կքննի ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանների ներկայացրած բողոքը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նա ասաց, որ  ներկայացրած գանգատները վերաբերել են խոշտանգմանը և անօրինական կալանքին: Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ մոտ ապագայում լուրեր կստացվեն ՄԻԵԴ-ից:          

̰
̰
Դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դրամական միջոցների վրայի կալանքը հանելու միջնորդությունը

18:42 30.07.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատաքննությունը: Մանվել Գրիգորյանը նիստերին չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով: Նիստին Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել դրամական միջոցների վրա կալանքը հանելու համար, սակայն նիստի վերջում որոշում կայացվեց կալանքը ուժի մեջ թողնել: Դրամական […]

̰
Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

17:51 30.07.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշմամբ՝ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը մերժվեց՝ անհիմն լինելու պատճառով։ Պաշտպանը միջնորդել էր դատարանին փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով։ Պաշտպանը որպես գրավի չափ առաջարկել էր մինչև 25 մլն դրամ։ Մանվել Գրիգորյանին պատկանող […]

̰
Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի անշարժ գույքն արգելանքից հանելու հարցը

14:53 30.07.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում  է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի և որդու` Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Այս դատական նիստին ևս Մանվել Գրիգորանը ներկա չէ, քանի որ «Նաիրի» ԲԿ-ից տեղեկանք է ստացվել դատարան այն մասին, որ նա, առողջական վիճակով պայմանավորված, չի կարող […]

̰
Էջմիածնի համայնքապետարանում Մանվել Գրիգորյանի որդու կողմից առերևույթ յուրացում կատարելու նոր դրվագ է բացահայտվել

19:47 26.07.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության  վարչության վարույթում Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում Մանվել Գրիգորյանի որդու ժամանակ տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություն  կատարելու նոր դրվագ. այն է՝ նշված […]

̰
Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 30-ին

14:59 23.07.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր անցկացվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատաքննությունը: Առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը նիստին չի մասնակցել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարել է, որ ներկայացվել է այդ մասին հավաստող փաստաթուղթ: Դատական նիստին ներկայացել է փորձագետ, բժիշկ-էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյանը: Մեղադրող կողմը պահանջել է, որ փորձագետը ներկայացնի իր մասնագիտական […]

̰
Մանվել Գրիգորյանը դատական նիստին չի ներկայացել. նիստը 2 ժամով հետաձգվեց

13:03 23.07.2019

Այսօր շարունակվել է Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Ամբաստանյալը նիստին չի ներկայացել առողջական վիճակի պատճառով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարել է, որ ներկայացվել է այդ մասին հավաստող փաստաթուղթ: Իսկ դատական նիստին ներկայացել էր փորձագետ, բժիշկ-էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյանը: «Ներկայացվել է փաստաթուղթ այն մասին, որ առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը նիստին մասնակցել չի կարող: Դատական նիստին ներկայացել է փորձագետ […]

̰
Փաստ է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է. Արսեն Մկրտչյան

13:33 16.07.2019

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դատարանում արված հայտարարությանը, թե հաջորդ դատական նիստին օտարերկրացի մասնագետներ են ներկա լինելու: Նա մասնավորեցրեց՝ նրանք եվրոպական առաջավոր կլինիկաների պրոֆեսիոնալ ներկայացուցիչներ են, բավական հարուստ կենսագրությամբ բժիշկներ են, որոնք ներկա կլինեն հաջորդ դատական նիստին: Հարցին՝ արդյո՞ք շարունակում է պնդել, որ Գրիգորյանի առողջական վիճակն այնքան է […]

̰
Դատարանը Մանվել Գրիգորյանին ներկայացնելու լիազորագիր տվեց Հրանտ Կարապետյանին

13:17 16.07.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրում այսօր շարունակվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Գրիգորյանն այսօրվա նիստին չէր ներկայացել առողջական խնդիրների պատճառով: Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը ներկայացրեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի դիմումը դատարանին, որով Գրիգորյանը խնդրում է լիազորագիր տրամադրել Հրանտ Կարապետյանին՝ վերջինիս հնարավորություն […]

̰
Զոհրաբյանը չի՞ հետևում Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի դատական գործերին

15:17 15.07.2019

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է պատասխանել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանն ու դրա ընթացքում մարդու իրավունքների հնարավոր խախտումներին։ Այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս Զոհրաբյանն ասաց, որ պատճառն այն է, որ չի հետևել այդ դատական գործին։ Պատգամավորն ավելացրեց, որ գործին չի հետևել զբաղվածության պատճառով, իսկ զբաղված է եղել քրեակատարողական հիմնարկներում կալանավորների և […]

̰
Մանվել Գրիգորյանի հիվանդությունները բերել են անկանխատեսելի վիճակի. փաստաբան

14:19 09.07.2019

Դատարանն այսօր մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունը: Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ խափանման միջոցն անհապաղ պետք է փոխվի, որովհետև հիվանդությունների բացասական դինամիկան բերելու է անկանխատեսելի վիճակի: Ըստ փաստաբանի՝ դրա լավագույն ապացույցն է, որ բժիշկները թույլ չեն տվել, որ Գրիգորյանը մասնակցի դատական պրոցեսին: Խոսելով իր […]

̰
Մանվել Գրիգորյանը կալանքից չի ազատվի. միջնորդությունը մերժվեց

13:41 09.07.2019

Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի և կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստում որոշում կայացվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը մերժել: Հիշեցնենք, որ այս դատին Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել էր, թե պատրաստ են մինչև 10 մլն գրավ վճարել։ Դատարանը 15 րոպե ընդմիջման էր […]

̰
Մեղադրող կողմը դեմ է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելուն

13:10 09.07.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստը:   Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել էր, թե պատրաստ են մինչև 10 մլն գրավ վճարել։ Դատարանը 15 րոպե ընդմիջման էր գնացել, որպեսզի մեղադրող կողմը ծանոթանար միջնորդության փաստաթղթերին։   Դատական նիստի […]

̰
Մանվել Գրիգորյանը ներկա չէ իր գործով դատական նիստին

12:31 09.07.2019

Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստը: Մանվել Գրիգորյանը նիստին չի մասնակցում։ Նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանն ասել է, որ «Նաիրի» ԲԿ ից տեղեկանք է ստացվել, ըստ որի՝ Գրիգորյանը նիստին չի կարող ներկայանալ առողջական խնդիրների պատճառով։ Նախագահող դատավորը որոշել է ամեն դեպքում քննության առնել […]

̰
Մանվել Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի փորձաքննություն կնշանակվի

17:08 02.07.2019

Դատարանը քիչ առաջ բավարարեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով պետական մեղադրողների միջնորդությունը միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի փորձաքննություն նշանակելու մասին: Պետական մեղադրողների միջնորդությանը հաջորդեցին հարցապնդումները, որ պաշտպանական կողմը և մեղադրողներն ուղղեցին այդ հանձնաժողովին:

̰
Մենք գործ ունենք մարդու հետ, ոչ թե առարկայի. Մանվել Գրիգորյանի պաշտպան

16:15 02.07.2019

«Մենք առարկայի հետ գործ չունենք, մարդու հետ գործ ունենք, մարդու կյանքի, անձի հետ: Կալանքի ընթացքում տեղի է ունեցել խոշտանգում»,- այսօր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստի ժամանակ նշեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Նա հիշեցրեց՝ տեղացի բժիշկները բարձրաձայնում են, որ իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում և որ կալանքի ընթացքում նրա առողջական վիճակի […]

̰
Ի՞նչ հիվանդություններ ունի Մանվել Գրիգորյանը

16:11 02.07.2019

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր դատարանին դիմեց միջնորդությամբ՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Նա նաև ներկայացրեց Մանվել Գրիգորյանին հետազոտելու նպատակով հրավիրված բժշկական կոնսիլիումի արդյունքները, նշեց՝ ինչ հիվանդություններ են հայտնաբերվել նրա մոտ: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Մանվել Գրիգորյանն ազատության մեջ եղել է և չի խոչընդոտել քննությանը. Արսեն Մկրտչյան

15:12 02.07.2019

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը դատարանում այսօր հայտարարեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը սրվել է: Նա ընդգծեց՝  Գրիգորյանի կյանքի և չխոշտանգվելու իրավունքը պետք է պահպանված լինի: «Նա արդեն մի անգամ գտնվել է ազատության մեջ՝ տևական ժամանակ, չի խոչընդոտել, չի խուսափել, դրսևորել է պատշաճ վարքագիծ: Երբ մեղադրանք են առաջադրել, որ կազմել էր […]

̰
Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

14:21 02.07.2019

Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: 10 մլն դրամ գրավի դիմաց Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունն ամբողջությամբ մերժվեց: Գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հիշեցրեց, որ մեղադրող կողմը մի քանի օր առաջ միջնորդել էր դատարանին Մանվել Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը համալիր բժշկական փորձաքննություն կատարել, ուստի պետք է […]

̰
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կփոխվի՞. դատարանը գնաց խորհրդակցական սենյակ

13:54 02.07.2019

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ քննելու ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը 10 մլն դրամ գրավի դիմաց փոխելու մասին: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի և որդու՝ Արման Գրիգորյանի դեմ […]

̰
Մանվել Գրիգորյանն անվասայլակով և բժիշկների ուղեկցությամբ բերվեց դատարան

12:32 02.07.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի և որդու՝ Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Մանվել Գրիգորյանը դատական այսօրվա նիստին բերվեց անվասայլակով և բժիշկների ուղեկցությամբ: Վերջինիս պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ 10 մլն դրամ գրավի դիմաց խափանման միջոց կալանքը […]

̰
Մանվել Գրիգորյանը Մարտի 1-ի գործով ցուցմունք չի տվել. փաստաբան

13:02 28.06.2019

Այսօր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Մարտի 1-ի գործին: Նա նշել է, որ Մանվել Գրիգորյանը Մարտի 1-ի հետ կապված բացատրություն կամ ցուցմունք չի տվել: Տուժողի իրավահաջորդը նշեց, որ Մարտի 1-ի գործի շրջանակում առկա է մի փաստաթուղթ, որով երևում է, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է […]

̰
Եթե Մանվել Գրիգորյանի կալանքը չփոխվի, դիմելու ենք ՄԻԵԴ. պաշտպան

12:39 28.06.2019

Այսօր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ կա սթրեսային անկայունություն: «Մանվել Գրիգորյանն ունի 33-ից ավելի հիվանդություն: Ե´վ Մանվել Գրիգորյանը, և´ պաշտպանական կողմը ցանկանում են, որ ՀՀ-ում գործի արդարադատություն: Մենք չենք ընդունում ընտրովի արդարադատությունը: Եթե ապացուցվում է անձի մեղքը, թող կրի իր պատիժը, սակայն մինչ […]

̰
Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

12:31 28.06.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավարին, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին և «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին: Էջմիածնի համայնքապետարանում չարաշահումների […]

̰
Մանվել Գրիգորյանը կկարողանա օգտագործել իր կենսաթոշակը

15:46 25.06.2019

Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պաշտպանական կողմը միջնորդել է վերացնել Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված կալանքը: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը և Գրիգորյանի կենսաթոշակի կալանքը վերացրել:

̰
Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

15:19 25.06.2019

Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ շտապօգնության բժիշկը տեղեկացրել է, որ Մանվել Գրիգորյանը ի վիճակի չէ այլևս ներկա լինել նիստին։ Այդ հանգամանքը հաշվի առնելով` նիստը հետաձգվել է:

̰
Դատական նիստն ընդմիջվել է. Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է

14:34 25.06.2019

Այսօր առավոտից ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում տեղի է ունենում ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդել է վերացնել Մանվել Գրիգորյանի գույքի վրա դրված արգելանքը, որպեսզի այն հնարավոր լինի նվիրատվություն անել։ Նախորդ նիստին դատարանը գրություն էր ստացվել Պետական […]

̰
BACK_TO_TOP