15:08 20.08.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի քրեական գործով դատական նիստին այսօր ներկայացել էր ևս մի փորձագետ` սրտաբան-թերապևտ Հարություն Հեքիմյանը, որն աշխատում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Բժիշկն ասաց, որ 2004 թվականից ընդգրկված է միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի կազմում: Այս փորձաքննության շրջանակներում արդեն մեկ անգամ այցելել է ամբաստանյալին: Փորձագետն ասաց, որ նրա առողջական վիճակի մասին որևէ տվյալ չի կարող հայտնել:
Այս բժշկի դեմ պաշտպանական կողմից Արսեն Մկրտչյանը բացարկ հայտնեց, քանի որ, իր տեղեկություններով, բժիշկն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տնօրինության հետ, ինչը հիմք է տալիս կասկածել թերապևտ -սրտաբան Հարություն Հեքիմյանի կողմից տրվող փորձագիտական եզրակացության օբյեկտիվությանը:
Բժիշկը պատասխանեց, թե իրեն հայտնի չեն նման մանրամասներ, այդ մասին առաջին անգամ է լսում: Դատարանը մերժեց այդ բացարկի միջնորդությունը: Սրտաբան-թերապևտը կշարունակի աշխատել հանձնաժողովի կազմում:
Հիշեցնենք`այսօր դատարանը հանձնաժողովի աշխատանքներում ներգրավեց նաև Ֆրանսիայից եկած փորձագետ Նորբերտ Ավետյանին: Պաշտպանները կրկին միջնորդեցին փոխել ամբաստանյալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, քանի որ, թեև վերջինս քաղաքային հիվանդանոցում է, սակայն նրան չի թույլատրվում դուրս գալ մաքուր օդ շնչելու և «բնական լույսի երես տեսնել, ինչի արդյունքում նրա առողջական վիճակը վատթարացել է»:
Միջնորդեցին փոխել խափանման միջոց կալանքը 25 միլիոն դրամ գրավով: Դատարանն ընդմիջում հայտարարեց, որպեսզի պետական մեղադրողը ծանոթանա միջնորդությանը, որից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ միջնորդությունը մերժվում է:
09:55 31.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի10:32 31.07.2025
Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերով։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։ «Ինձ համար միևնույն է, թե Հնդկաստանն ինչ է անում Ռուսաստանի հետ։ Նրանք կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ ենք առևտուր անում Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը […] ...
10:16 31.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 31.07.2025
Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն ԱվստրիայումՍաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...
09:55 31.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք. Գորիս, Սյունիքի, Սյունիքի Նրբ. , Երվանդունիների փողոցների ջրամատակարարումը: ...
09:50 31.07.2025
Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...
09:40 31.07.2025
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆՌուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...