TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+8.09 oC

Մեգան Մարքլ

Մեգան Մարքլն ամուսնությունից առաջ դժգոհել է Վինձորի ամրոցի ծանր հոտից. Sun

19:15 01.12.2018

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, ամուսնությունից առաջ գանգատվել է Վինձորի դղյակի Սուրբ Գեորգի  ժամատանը տիրող ծանր հոտից, գրում է The Sun–ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մարքլը խնդրել է օդը թարմացնող նյութեր օգտագործել արարողությունից առաջ, սակայն մերժում է ստացել: Ամրոցի անձնակազմը շատ է զարմացել Մեգանի խնդրանքից, քանի որ ժամատունը համարվում է սուրբ վայր: Նշվում է, որ Մեգանին […]

̰
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն ապագա երեխայի համար կնքահայր են ընտրել

14:53 30.11.2018

Դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալը, կդառնան արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի երեխայի կնքահայրն ու կնքամայրը: Երեխան լույս աշխարհ կգա 2019 թվականի գարնանը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Հարրին և Մեգանն իրենց առաջնեկի համար դայակ են ընտրել: Այդ դայակը Քոննի Սիմփսոնն է: Նա ավելի վաղ […]

̰
Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին չեն ցանկանում մեկ հարկի տակ ապրել արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի հետ

23:53 24.11.2018

Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը  պատրաստվում են տեղափոխվել Քենսինգթոնյան պալատից: Այս մասին հայտնում է ITV-ն: Նախնական տվյալների համաձայն՝ նրանք պատրաստվում են բնակություն հաստատել քաղաքից դուրս գտնվող թագավորական ընտանիքի Ֆրագմոր-հաուս առանձնատանը, որը Վինձորի ամրոցին ավելի մոտ է գտնվում: Նշվում է, որ տեղափոխությունը նախատեսված է 2019-ի գարնանը: Բրիտանական The Sun պարբերականը, հիմնվելով իր աղբյուրների վրա, գրում է, որ […]

̰
Մեգան Մարքլի ընկերուհին պատմել է իր և Մեգանի ծանոթության մասին

19:41 17.11.2018

Ամերիկացի երգչուհի ու դերասանուհի Մենդի Մուրը հետաքրքիր պատմություն է պատմել իր և Մեգան Մարքլի մասին: Այս մասին հայտնում Fox News-ը: Նշվում է, որ հարցազրույցներից մեկի ժամանակ Մենդի Մուրին ցույց են տվել 2006 թվականի լուսանկար, որում հայտնի մարդիկ կան, այդ թվում՝ նաև Մեգան Մարքլը: Դերասանուհին շատ է զարմացել այդ հին լուսանկարը տեսնելով և պատմել է իր և […]

̰
Մեգան Մարքլի օգնականն անսպասելիորեն ազատվել է աշխատանքից

12:27 10.11.2018

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգան Մարքլի օգնականն անսպասելի կերպով ազատվել է աշխատանքից: Այս մասին գրում է Daily Mirror-ը: Նշվում է, որ օգնականը Մեգանին աջակցել է բարդ իրավիճակներում, հատկապես այն ժամանակ, երբ նա լուրջ խնդիրներ է ունեցել հոր հետ: Վերջինս աղմկահարույց հայտարարություններ էր արել Մեգանի ամուսնության նախօրեին: Պարբերականն ընդգծել է, որ Մեգան Մարքլի օգնականը լուրջ դերակատարում […]

̰
Ավստրալիայում Մեգան Մարքլին կենգուրու են նվիրել

20:08 16.10.2018

Սասեքսի դուքս Հարրին և նրա տիկինը՝ Մեգան Մարքլը, Ավստրալիայում են: Նրանք այցելել են Ավստրալիայի գեներալ-նահանգապետ սըր Փիթեր Քոսգրոուվին և նրա կնոջը՝ Լինն Քոսգրոուվին: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Հանդիպման ընթացքում դքսուհուն շնորհավորել են հղիության կապակցությամբ: Գեներալ-նահանգապետը Մեգան Մարքլին նվիրել է խաղալիք կենգուրու, իսկ արքայազն Հարրիին՝ փոքրիկ ուգգի կոշիկներ: Հանդիպման ընթացքում Մեգան Մարքլը կրել է […]

̰
Թերեզա Մեյը շնորհավորել է արքայազն Հարրիին և Մեգանին

14:24 15.10.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին ու Մեգան Մարքլին, ովքեր հայտարարել  են, որ փոքրիկի են սպասում: Այս մասին գրված է Թերեզա Մեյի թվիթերյան էջում: «Ցանկանում եմ ձեզ ամենայն բարիք»,- գրել է վարչապետը: My warmest congratulations to the Duke and Duchess of Sussex on the happy news they are expecting a […]

̰
Մեգան Մարքլը հղի է

12:25 15.10.2018

Սասեքսի դուքս Հարրին և նրա տիկինը՝ Մեգան Մարքլը, սպասում են իրենց առաջնեկին: Դքսուհու հղիության լուրը տարածել է Քենսինգթոնյան պալատն թվիթերյան պաշտոնական էջում: Երեխայի ծնունդը սպասվում է 2019 թվականի գարնանը: Զույգն ամուսնացել էր 2018 թվականի մայիսի 19-ին: Պսակադրությունը տեղի է ունեցել Վինձոր ամրոցի Սուրբ Գեորգի ժամատանը:

̰
Կայծակը հարվածել է արքայազն Հարրիի ու նրա տիկնոջ ինքնաթիռին

09:36 14.10.2018

Կայծակը հարվածել է ինքնաթիռին, որով Լոնդոնից Ամստերդամ էին թռչում արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով ինքնաթիռը վնասվել է։ Եթե հարվածը լինել ինքնաթիռի կորպուսին մի փոքր ավելի ձախ, ապա նավիգացիոն համակարգը կարող էր վնասվել, ինչը կհանգեցներ ողբերգության։ Արքայական զույգը չի տուժել։ «Սխինփոլ» օդանավակայանում վայրէջքից […]

̰
Մեգան Մարքլը հրատարակել է իր առաջին խոհարարական գիրքը

11:27 18.09.2018

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հրատարակել է իր առաջին խոհարարական գիրքը, որը ստեղծել է Hubb Community Kitchen-ի հետ համատեղ: Գիրքը կոչվում է «Միասին. մեր համայնքի խոհարարական գիրքը» (Together: Our Community Cookbook): Այս մասին հայտնել է Քենսինգթոնյան պալատի ինստագրամի պաշտոնական էջը: Խոհարարական գրքի նախաբանում Մարքլը գրել է. «Hubb Community Kitchen-ը այն վայրն է, որտեղ կանայք ծիծաղում են, […]

̰
Քեյթ Միդլթոնը օնլայն վաճառքի հարթակում Մեգան Մարքլից ազդեցիկ է

20:39 04.09.2018

Ebay-ի առցանց վաճառքի պատվերների տարեկան հաշվետվության տվյալները ցույց են տվել, որ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ավելի շատ ազդեցություն ունի սպառողների վրա, քան Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը: Այս մասին գրել է Harpers BAZAAR ամսագիրը: Քեյթ Միդլթոնի համար զգեստներ մոդելավորող դիզայներների անունները ավելի շատ են հարցումների մեջ: Դրանից բացի՝ Քեյթ Միդլթոնով հետաքրքրվել են նաև հղի […]

̰
Բրիտանացի արքայազնի զոքանչը մտադիր է տեղափոխվել Լոնդոն

09:41 14.08.2018

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգան Մարքլի մայրը մտադիր է Միացյալ Նահանգներից տեղափոխվել բրիտանական մայրաքաղաք՝ դստերն ու խնամիներին ավելի մոտ լինելու համար։ Մեգանի մայրը՝ Դորիա Ռեդլանը, կարող է Լոնդոն տեղափոխվել իր ծննդյանը օրը, որը սեպտեմբերին է։ Մտադրության լրջությունը ցուցադրելու համար արքայազնի զոքանչն արդեն ազատվել է Լոս Անջելեսի հոգեբուժական կլինիկայում զբաղեցրած պաշտոնից։ Նրա տեղափոխվելը կապված է […]

̰
ԶԼՄ-ները հայտնել են Մեգան Մարքլի ծննդյան օրվա պլանների մասին

21:15 03.08.2018

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը շաբաթ օրը նշելու է իր 37-րդ տարեդարձը, որը կլինի նրա առաջին ծննդյան օրը որպես բրիտանական թագավորական ընտանիքի լիիրավ անդամ, հաղորդում է ABC հեռուստաընկերությունը: Ըստ հեռուստաալիքի՝ իր ծննդյան օրը Մեգան Մարքլը արքայազն Հարրիի հետ կմասնակցի մեկ այլ զույգի հարսանիքին: Զույգը հրավիրված է արքայազն Հարրիի մանկության ընկերոջ՝ Չառլի վան Ստաուբենզի հարսանիքին: Ընկերոջ հարսանիքին […]

̰
Գարրի, կաղամբիկ, նրբերշիկ. բրիտանական թագավորական ընտանիքի անդամների մականունները

16:13 19.07.2018

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում բոլորն ունեն առնվազն մեկ մականուն: Daily Mail-ի փոխանցմամբ՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհու մականուններից մեկը Գարրի է: Հայտնի է, որ այդ մականունով նրան կնքել է ավագ թոռը՝ արքայազն Ուիլյամը, որը փոքր ժամանակ չէր կարողանում արտաբերել «գրենի» (տատիկ) բառն ու փոխարենը Գարրի էր ասում: Իսկ արքայազն Ուիլյամի որդին՝ արքայազն Ջորջը, թագուհուն անվանում է «գան-գան», […]

̰
Քեյթ Միդլթոնը ոգեշնչվում է Մեգան Մարքլով. The Sun

20:35 16.07.2018

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը թենիսի առաջնության եզրափակիչ փուլի խաղին ներկայացել է ճիշտ նույն գույնի ու ոճի զգեստով, ինչ մի քանի օր առաջ կրել է Մեգան Մարքլը «Your Commonwealth»-ի երեկույթին: Այս մասին հայտնում The Sun-ը: Նշվում է, որ Քեյթն իր զգեստը ձեռք է բերել «Dolce & Gabbana»-ից: Հետաքրքրական է, որ երկուսի զգեստները նյութի հրապարակման ժամանակ միևնույն […]

̰
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը մկրտել են իրենց կրտսեր որդուն

01:00 10.07.2018

Բրիտանացի արքայազն Ուիլյամն ու Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը մկրտել են իրենց կրտսեր որդուն՝ փոքրիկ արքայազն Լուի Արթուր Չարլզին։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Ջեյմսի պալատի թագավորական ժամատանը։ Մկրտությունը կատարել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին։ Արարողությանը ներկա էին արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, Լուիի քույրն ու եղբայրը՝ Շարլոտան ու […]

̰
Եղիսաբեթ II-ը շատ է հավանում Մեգան Մարքլին

12:56 30.06.2018

Չնայած հանգամանքին, որ  Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հաճախ է խախտում արքայական ընտանիքում ընդունված կանոնակարգը և դեռ այնքան էլ չի տիրապետում բրիտանական ընտանիքի էթիկետի կանոններին, բայց ականատեսները նշում են, որ Եղիսաբեթ II թագուհին շատ է հավանում Մեգան Մարքլին։ Օրերս Բուգինգհեմյան պալատում ընդունելության ժամանակ Մեգան Մարքլը և Եղիսաբեթ II-ը միասին են եղել և շատերը նշում են, որ […]

̰
Մեգան Մարքլին ստիպել են հրաժարվել իր սիրած ուտեստից

20:15 25.06.2018

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին ու Մեգան Մարքլին արգելել են պաշտոնական այցերի ու ճամփորդությունների ժամանակ սնվել սխտոր պարունակող կերակրատեսակներով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Ինչպես հաղորդում է աղբյուրը, թագավորական ընտանիքում նման միջոցներ ձեռնարկվում են, որպեսզի խուսափեն բերանից տհաճ հոտից: Պարզվել է նաև, որ Եղիսաբեթ 2-րդ թագուհին ատում է սխտորը և արգելում է այն օգտագործել կերակուրների մեջ: […]

̰
Ոճաբանները բարձր են գնահատել Մեգան Մարքլի համեստ ճաշակը

15:45 20.06.2018

Սասեքսի դուքսը և դքսուհին այցելել են թագավորական Royal Ascot լեգենդար ձիարշավի միջոցառմանը: Այն ավանդաբար անցկացվել է Բերքշիր շրջանի վազքուղում, հայտնում է Vanity Fair-ը: Աղբյուրը հայտնում է, որ միջոցառմանը դքսուհի Մեգան Մարքլը ներկայացել է համեստ հանդերձանքով. նրա հագին եղել է Givanchy-ի վերնաշապիկ-զգեստ: Դրան նա ավելացրել է նաև սև գոտի, համապատասխան գույնի կոշիկներ ու Philip Treacy ապրանքանիշի […]

̰
Մեգան Մարքլը փոխել է ոճը հանուն թագուհու

00:30 16.06.2018

Դառնալով արքայազն Հարրիի կինը՝ դերասանուհի Մեգան Մարքլը սկսել է կրել պաստելային երանգների հագուստ: Այս մասին հայտնում է The Independent-ը: Թագավորական ընտանիքի ներքին աղբյուրների հաղորդմամբ՝ելնելով Եղիսաբեթ II թագուհու հանդեպ տածած հարգանքից, Սասեքսի դքսուհին փոխել է իր սիրելի սև և մուգ կապույտ գույները՝ նախընտրություն տալով մարմնագույնին և բաց վարդագույնին: «Մեգանը սկսել է այլ կերպ հագնվել: Նա ուներ […]

̰
Մեգան Մարքլն ստիպված է հրաժարվել իր սիրելի կերակրատեսակներից

00:02 16.06.2018

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը պետք է խիստ սննդակարգի հետևի: Այժմ նա ստիպված է հրաժարվել ծովամթերքից պատրաստվող իր սիրելի կերակրատեսակներից: Այս մասին The Sun պարբերականին հայտնել է պալատական Գրանտ Հարոլդը: Նա նման դիետան բացատրել է անվտանգության սկզբունքներով: «Մենք չենք ցանկանում, որպեսզի թագավորական ընտանիքի ներկայացուցիչը լրջորեն թունավորվի»,- հայտարարել է Հարոլդը: Հարոլդը նշել է նաև, որ համաձայն Ուելսի […]

̰
Եղիսաբեթ 2-րդը և Մեգան Մարքլն առաջին անգամ են միասին ներկայացել հանրությանը

20:35 14.06.2018

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն այսօր պաշտոնապես բացել են Mersey Gateway կամուրջն ու չեսթերյան Storyhouse թատրոնը:    Ծրագրով նախատեսված է եղել նաև ճաշ Չեսթերի քաղաքային խորհրդի շենքի աշխատակիցների հետ: Սասեքսի դքսուհին առաջին անգամ է մասնակցել միջոցառմանը թագուհու և ամուսնու՝ արքայազն Հարրի հետ: Հազարավոր մարդիկ Չեսթերի փողոցներ են դուրս եկել թագուհու […]

̰
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը պատրաստվում են իրենց առաջին միջազգային շրջագայությանը

12:56 13.06.2018

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը այս տարի աշնանը միասին կմեկնեն իրենց առաջին միջազգային շրջագայությանը: Այս հայտարարությունը տարածվել է Քենսինգթոնյան պալատի պաշտոնական կայքում. «Սասեքսի դուքսը և դքսուհին պաշտոնական այցով կմեկնեն Ավստրալիա, Ֆիջի, Տոնգոյի թագավորություն և Նոր Զելանդիա»,- նշված է թագավորական աղբյուրի տարածած հայտարարությունում: Հայտնի է, որ հենց հոկտեմբերի 20-27-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի նաև «Անհաղթելիների խաղը» կոչվող […]

̰
Մեգան Մարքլը շքերթին ներկայացել է բրիտանական թագավորական ընտանիքին անպատշաճ տեսքով

20:16 09.06.2018

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, Trooping of the Colour շքերթին ներկայացել է անպատշաճ տեսքով, գրում է The Sun-ը: Համաձայն թագավորական վարվելակարգի՝ կանայք իրավունք չունեն հանրության մեջ հայտնվել բաց ուսերով հագուստով, սակայն Մեգանը կրել է նուրբ վարդագույն, ուսերը բաց կոստյում: Նրա զգեստը հեղինակել է ամերիկավենեսուելացի դիզայներ Կարոլինա Էրերան՝ Carolina Herrera բրենդի հիմնադիրը: Կոստյումի գույնին համահունչ […]

̰
Հայտնի է դարձել, թե ինչ նվեր են ստացել արքայազն Հարրին և Մեգան Մարքլը Եղիսաբեթ II-ից

00:26 07.06.2018

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թոռանը՝ արքայազն Հարրիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին նվիրել է միջնադարյան York Cottage առանձնատունը: Կալվածքը գտնվում է Նորֆոլկ կոմսությունում: Այս մասին հայտնում է Daily Express-ը: Պարբերականի տվյալներով՝ տունը, որը հայտնվել է նորապսակների տրամադրության տակ, ի սկզբանե, կառուցվել էր թագավոր Էդուարդ VII-ի համար: Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 8000 հեկտար: Պալատին […]

̰
Մեգան Մարքլը թագուհու հորդորով էթիկետի դասերի կհաճախի

20:51 26.05.2018

Արքայազն Հարրիի կինը, Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը թագուհի Եղիսաբեթ 2-րդի հորդորով կես տարի էթիկետի դասերի կհաճախի: Այս մասին հայտնում է Daily Mail լրատվական պորտալը: Նշվում է, որ դքսուհուն էթիկետի դասեր կտա թագուհու օգնական Սամանտա Քոհենը, որը թագավորական ընտանիքում աշխատում է շուրջ 17 տարի: Հայտնի է, որ Քոհենը Մեգան մարքլի հետ հասցրել է շփվել դեռևս հարսանիքից […]

̰
Արքայազն Հարրին և Նիկոլայ II-ը նույն հագուստով

11:14 26.05.2018

Փոփոխվում են ժամանակները, սակայն  Բրիտանական ավանդույթները կարծես թե մնում են անփոփոխ։ Այսպիսի մի վառ օրինակ էր մայիսի 19-ին տեղի ունեցած,  տարվա ամենասպասված՝ Հարրի արքայազնի և Մեգան Մարքլի ամուսնությունը։ Ամուսնության նախապատրաստության, Մեգանի կենսագրության, թագուհու հայացքների և շատ այլ ասեկոսեների մասին շատ է խոսվել, այդ պատճառով, մի կողմ դնելով այս բոլորը, կենտրոնանանք նորաձևության մի հետաքրքիր փաստի վրա։ […]

̰
ԱՄՆ նախագահը շքեղ նվեր է արել արքայազն Հարրիին ու Մեգան Մարքլին

15:10 24.05.2018

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը հրավիրված չեն եղել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի ու դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրությանը, սակայն ԱՄՆ նախագահը որոշել է զույգին շքեղ նվեր մատուցել:

̰
Եկել է ինչպես հուղարկավորության. Վիկտորյա Բեքհեմը խախտել է  արքայական հարսանիքի ավանդույթը

09:10 20.05.2018

Դիզայներ և մոդել Վիկտորիա Բեքհեմը խախտել է արքայական հարսանիքի ավանդույթը և արքայազն Հարրիի ու ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքին եկել է սեփական մոդելավորման չափազանց մութ հագուստով և մռայլ տրամադրությամբ:

̰
Դարի ամենասպասված իրադարձություններից մեկը. ավարտվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրությունը

20:13 19.05.2018

Բրիտանական թագավորական ընտանիքը 21-րդ դարում արդեն երկրորդ անգամ է աշխարհի ուշադրությունը սևեռել իր վրա:

̰
BACK_TO_TOP