TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+18.09 oC

մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենում կայարանների ցուցանակները կլինեն նաև անգլերենով

22:19 22.07.2019

Երևանի մետրոպոլիտենի կայարանների անվանումները կլինեն նաև անգլերենով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից։ «Լավ նորություններ շարքից: Հուլիսի 19-ից սկսած ՝ Երևանի մետրոպոլիտենի կայարանների գծային պատերին, կայարանների անվանումները ամրացվում են նաև անգլերեն լեզվով»,- ասված է գրառման մեջ:

̰
Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը ժամը 18:55-ից

19:27 10.07.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը ժամը 18:55-ից:

̰
Մետրոպոլիտենի գնացքը՝ հոսանքազրկման պահին. բացառիկ կադրեր

16:19 10.07.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոսանքազրկումների հետևանքով խափանվել էր Մետրոպոլիտենի աշխատանքը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է տեսանյութ, որն արվել է վագոնի գնացքում: Տեսանյութը տրամադրել է Տաթև Առաքելյանը:

̰
Դեռ հստակ չենք կարող ասել, երբ մետրոն կվերականգնի աշխատանքը. Գևորգ Ավետիսյան

16:07 10.07.2019

Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Գևորգ Ավետիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին մետրոպոլիտենում էլեկտրականություն կա, սակայն այդքան հզոր չէ, և ռիսկի գնալ չի կարելի. «Արդեն իսկ հայտարարություն է տարածվել, որ 19:00-ի սահմաններում հոսանքը ամբողջապես կվերականգնվի: Հստակ դեռ  չեմ կարող ասել, այս պահին հոսանք կա, բայց ոչ այն հաստատուն հոսանքը, որ մենք գնացքները հանենք գիծ, ռիսկի […]

̰
Մետրոպոլիտենից տարհանվել է 12 հազար քաղաքացի

14:15 10.07.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ, Երևանի մետրոպոլիտենի տեղեկացմամբ, այս պահի դրությամբ թունելներում գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են: Ավելի վաղ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարել է, որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել […]

̰
Հոսանքազրկման հետևանքով Երևանում խցանումներ են առաջացել

13:57 10.07.2019

Հոսանքազրկման հետևանքով Երևանում համատարած խցանումներ են առաջացել: Չեն գործում լուսացույցները, ինչի հետևանքով անկառավարելի վիճակ է առաջացել փողոցներում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մետրոպոլիտենում տարհանում է իրականացվում:

̰
Մետրոպոլիտենում տարհանում է իրականացվում. բացառիկ կադրեր

13:46 10.07.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը մետրոյի «Բարեկամություն» կայարանում է: Այս պահին ԱԻՆ աշխատակիցներ են ժամանել: Հենց հիմա տարհանում է իրականացվում։

̰
Որոշ հատվածներում մետրոյի գնացքները մնացել են թունելներում. Հակոբ Կարապետյան

13:42 10.07.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է։ «Երևանի մետրոպոլիտենից հայտնում են. Հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Այս […]

̰
Ինչո՞ւ է տարհանվում Մետրոպոլիտենը. Քաղաքապետարանը հայտարարություն կանի

13:32 10.07.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը շուտով հայտարարություն կանի Մետրոպոլիտենից քաղաքացիներին տարհանելու մասով: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մետրոպոլիտենում տարհանում է իրականացվում։ Հանրապետության ողջ տարածքում առկա են էլեկտրամատակարարման և կապի խնդիրներ։ Հանրապետության որոշ կապի օպերատորների աշխատանքը ևս խափանված է, բացակայում է ինտերնետ կապը։

̰
ՀՀ-ում առկա է կապի և էլեկտրամատակարարման խնդիր. Մետրոպոլիտենում տարհանում է

13:13 10.07.2019

Մետրոպոլիտենում տարհանում է իրականացվում։ Հանրապետության ողջ տարածքում առկա են էլեկտրամատակարարման և կապի խնդիրներ։ Հանրապետության որոշ կապի օպերատորների աշխատանքը ևս խափանված է, բացակայում է ինտերնետ կապը։ Մանրամասները՝ շուտով։    

̰
Մետրոպոլիտենում Սահմանադրության օրվա առթիվ ռուս երաժիշտներ են նվագում

17:07 04.07.2019

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ նախաձեռնությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնակատարության առթիվ մետրոպոլիտենի «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններում այսօր տեղի է ունեցել Մոսկվայի մետրոպոլիտենի նախաձեռնությամբ ձևավորված «Երաժշտությունը մետրոյում» խմբի երաժիշտների համերգը։ Ռուս երաժիշտները նվագել են աշխարհի տարբեր […]

̰
Մոսկվայում շոգ եղանակի պատճառով մետրոպոլիտենում անվճար ջուր են բաժանում

20:59 22.06.2019

Մոսկվայի մետրոպոլիտենի մի շարք կայարաններում շոգ եղանակի պատճառով մետրոպոլիտենում անվճար ջուր են բաժանում, գրում է Izvestia-ն: Անվճար ջուր են բաժանում «Վոլգոգրադի խճուղի», «Կուզմինկա», «Տեխնոպարկ», Վլադիկինո» և այլ կայարաններում: Նշենք, որ դրանից առաջ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ Մոսկվայում օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով +33-ի, իսկ տեղի հրշեջ ծառայությունները հայտարարել էին 3-րդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ: […]

̰
Հորդորում ենք խուճապ չառաջացնել. Երևանի մետրոպոլիտեն

11:12 22.06.2019

Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկն՝ մետրոյի գնացքների անսարքության վերաբերյալ: «Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի 22.06.2019 թվականի ՝ «Տեխնոգեն աղետ. Մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից» վերտառությամբ հոդվածին, տեղեկացնում ենք, որ և՛ լուրը, և «մասնագիտական» վերլուծությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ․ ինչպե՞ս կարող է մետրոն դուրս գալ քաղաքի որևէ […]

̰
Տեխնոգեն աղետ. Մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից. «Ժամանակ»

10:31 22.06.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի բարձրահարկերին սպառնում է տեխնոգեն աղետ, որը պայմանավորված է մետրոպոլիտենի շահագործմամբ կամ ավելի կոնկրետ՝ մետրոյի տարիներ շարունակ չնորոգված ռելսերով։ 2013-ին, երբ բացվեց «Ռոսիա մոլը», և Սերժ Սարգսյանը պետք է մետրոյով ժամաներ բացմանը, նրա անվտանգությունից ելնելով մետրոպոլիտենը վերանորոգեց կենտրոնի կայարանների ռելսերը: Բայց օրեցօր բնակիչներն ավելի ու ավելի են զգում մետրոյի գնացքների դղրդոցը, […]

̰
Ինչո՞ւ է խափանվել մետրոպոլիտենի աշխատանքը

17:17 30.05.2019

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքում մոտ 40-50 րոպե առաջ խափանում է տեղի ունեցել, այս տեղեկությունը SHANTNEWS.am-ին փոխանցեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: «Խափանումը տեղի է ունեցել Գործարանային կայարանում: Եղել է գնացքի խնդիր, 12 րոպե ուշացում է եղել: Դեռևս քաղաքացիներից ոչ ոք չի բողոքել: Անջատվել են գնացքի լույսերը, այս պահին գնացքն ուղևորվել է դեպո՝ տեխզննման»: Տաթև Խաչատրյանը […]

̰
Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը

12:15 22.05.2019

Հայ մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ՝ ողջ օրվա ընթացքում, հնչելու են նրա ստեղծագործությունները։ Այս մասին տեղեկանում ենք Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից: Ավելի վաղ հայտնել էինք` 1922թ. մայիսի 22-ին ծնվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

̰
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով

11:07 18.05.2019

Մայրաքաղաք Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն ս.թ. մայիսի 18-ին՝ժամը 07:00-ին և կավարտվեն ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։  

̰
Մետրոպոլիտենի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

11:43 17.05.2019

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը հեռանում է պաշտոնից: Երևանի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ Յայլոյանը հեռանում է սեփական դիմումի համաձայն: «Կենսաթոշակային տարիքը լրացել է, և նա գնում է հանգստի»,- ասաց նա: Խաչատրյանը տեղեկացրեց, որ այժմ ժամանակավոր պաշտոնակատար կա` Փայլակ Յայլոյանի տեղակալ, «Երթևեկություն» մասնաճյուղի պետ […]

̰
Երևանի գլխավոր ճարտարապետը խոսել է մետրոյի նոր կայարանի և ճոպանուղու կառուցման մասին

11:52 15.05.2019

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ մայրաքաղաքում փորձ է արվում կյանքի կոչել գլոբալ ծրագրերը, ինչպես մետրոպոլիտենի նոր կայարանների, այնպես էլ ճոպանուղու կառուցումը: «Աշխարհում չկա մի երկիր, որտեղ նման ծրագրերն իրականացվեն ոչ բյուջետային միջոցներով, սակայն մենք կփորձենք դա անել»,- ասել է Մեսչյանը՝ շեշտելով, որ հիմա տարբեր մասնագետների հետ ակտիվ այդ ուղղությամբ աշխատում […]

̰
Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատանքը խափանված է

13:10 03.05.2019

Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատանքը խափանված է: Ինչպես տեղեկացնում է 1tv.ge-ն, մետրոյի «Սարաջիշվիլի» կայարանում տղամարդ է ընկել երկաթգծի վրա: Տեղում մոբիլիզացված է պարեկային ոստիկանությունը և շտապօգնության ծառայությունը: Ուղևորներին տարհանել են:

̰
Մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքը սկսել է իր ուղերթը

14:13 26.04.2019

Այսօր Երևանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանի կառամատույցում մեկնարկել է ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը: Ֆուտբոլի ֆեդերացիան Երևանի մետրոպոլիտենի հետ կազմակերպել էին հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին ճանաչված մարդիկ և պաշտոնյաներ: Միջոցառումը վարել է երգիչ և հաղորդավար Արամ MP3-ն: Ներկա են եղել նաև թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և այլք: Ֆուտբոլային գնացքի […]

̰
Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը կլինի ապրիլի 26-ին

12:37 25.04.2019

Հուլիսի 14-ից 27-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով ձևավորված ֆուտբոլային գնացքը 3 ամիս շարունակ՝ մինչ տարվա կարևորագույն իրադարձության մեկնարկը և ամբողջ մրցաշարի ընթացքում, կիրականացնի իր ուղերթները Երևանի մետրոպոլիտենի կայարաններում: Ապրիլի 26-ին՝ ժամը 11:30-ին, Երևանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանի կառամատույցում, կկայանա Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Ժամանցային ծրագրի հանդիսավարն […]

̰
Մետրոպոլիտենի գործով իրականացվող քննության շրջանակում տասնյակ ան­ձինք են հարցաքննվել․ «Ժամանակ»

09:04 16.04.2019

«Ժամանակ» թերթը գրում է․ ««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ մետրոպոլիտենի գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Այս օրե­րին իրականացվող քննության շրջանակում տասնյակ ան­ձինք են հարցաքննվել և շա­րունակում են հարցաքննվել: Ուշագրավ է, որ քննության շրջանակում հարցաքննվում են նաև անձինք, որոնք նախ­կինում են աշխատել մետրոպոլիտենում, քանի որ կաշառքը, չարաշահումները մետրոպոլի­տենում երկար տարիների դրսևորում են ունեցել: Օրի­նակ՝ 2017-ին մետրոպոլիտենի մի աշխատակից՝ Արթուր […]

̰
Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր տնօրենը ցանկություն է հայտնել համագործակցել Հայաստանի օպերային թատրոնի հետ

13:27 09.04.2019

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ապրիլի 7-ին Նյու Յորքում ներկա է գտնվել OPERA NEWS մրցանակաբաշխությանը: Ինչպես տեղեկացնում են Օպերային թատրոնից, ապրիլի 9-ին նախատեսված է Կ. Օրբելյանի աշխատանքային հանդիպումը Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր տնօրեն Պիտեր Գելբի հետ: Նախաձեռնությունը Պ. Գելբինն է, որը ցանկություն է հայտնել համագործակցության ծրագրեր մշակել Հայաստանի […]

̰
Թբիլիսիում մետրոյի ուղևորներին տարհանել են

13:25 09.04.2019

Թբիլիսիի մետրոյի «Դելիսի» կայարանում մեքենավարի պահանջով ուղևորներին տարհանել են: Տարհանման պատճառ էր դարձել գնացքում տարածված տհաճ հոտը: Ինչպես պարզվել է, արտակարգ իրավիճակի պատճառ էր դարձել հին վագոններում յուղի տաքացման հետևանքով տարածված տհաճ հոտը: Այս պահի դրությամբ մետրոն աշխատում է բնականոն ռեժիմով: Հիշեցնենք՝ վերջին շրջանում Թբիլիսիի մետրոպոլիտենը հաճախ խափանումներով է աշխատում: Այս մասին գրում են տեղի […]

̰
Փաշինյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել մետրոյի վագոնից

20:56 31.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ինստագրամի իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել մետրոյի վագոնից՝ լուսանկարին կից գրելով․ «Երեւան, մետրոպոլիտեն. ամենալավ տրանսպորտային միջոցը»:  

̰
Գսպոյանը մետրոպոլիտենում աշխատում է վերջին երկու տարիների ընթացքում և չէր կարող որևէ ազդեցություն ունենալ այս կամ այն գործընթացի վրա. Մետրոպոլիտենի պարզաբանումը

14:54 29.03.2019

Երևանի մետրոպոլիտենի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը պարզաբանում է տարածել իր աշխատակիցներից մեկի մասին մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ. «Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի 29․03․2019 թվականի՝ «ԱԱԾ-ն՝ մետրոպոլիտենում» վերտառությամբ հոդվածին՝ ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ Անի Գսպոյանը Երևանի մետրոպոլիտենի «շարքային աշխատող է» և զբաղեցնում է գնումների մասնագետի հաստիքը: Գսպոյանը մետրոպոլիտենում աշխատում է վերջին երկու տարիների […]

̰
ԱԱԾ-ն մտավ մետրոպոլիտեն. հնարավոր են ձերբակալություններ․ «Ժամանակ»

08:45 29.03.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս «Ժամանակ»-ը գրել էր, որ Երևանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են առկա: Մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ՝ պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ: Իսկ այդ ամենը հնարավոր է դարձել նաև մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, որը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի աջ ձեռք համարվող, ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ […]

̰
Ինդոնեզիայում գործարկվել է մետրոպոլիտենի առաջին ճյուղը

17:26 25.03.2019

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում գործարկվել է մետրոպոլիտենի առաջին ճյուղը: Այս մասին հայտնում է NHK-ը: Մետրոն այս երկրում նոր փոխադրամիջոց է: 16 կմ երկարությամբ ձգվող ուղին քաղաքի կենտրոնով միմյանց է կապում հյուսիսային ու հարավային ծայրամասերը: Ենթադրվում է, որ այսկերպ հնարավոր կլինի որոշակի թեթևացնել քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը:

̰
Փլուզվել է թուրքական Իզմիր քաղաքի մետրոյի դեպոն․ 2 մարդ մնացել է փլատակներում

17:20 13.03.2019

Այսօր առավոտյան փլուզվել է թուրքական Իզմիր քաղաքի՝ մետրոպոլիտենի դեպոներից մեկը, որի շինարարությունը դեռ ընթացքի մեջ է։ Տեղական աղբյուրները հայտնում են, որ փլատակներում է մնացել դեպոյի երկու աշխատակից՝ պահակ։ Նրանց որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, նրանց հետ կապ հաստատել առայժմ չի հաջողվել։

̰
BACK_TO_TOP