TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+10.09 oC

մետրոպոլիտեն

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» խորագրով ցուցահանդես

19:14 18.09.2018

ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 22-ին կբացվի «Հայաստան» ցուցահանդեսը, որը ձևավորվել է Հայաստանի պատմության, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանների, Մատենադարանի, ինչպես նաև Սփյուռքում գործող հայկական մի շարք թանգարանների հավաքածուներից: «Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական ու մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում՝ քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դարը: […]

̰
Մադրիդի մետրոյում պայթյունի հետևանքով 6 մարդ է տուժել

12:33 17.09.2018

Մադրիդի մետրոպոլիտենում նութբուքի պայթյունի հետևանքով 6 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է El Mundo պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել այդ քաղաքի Proncipe de Vergara մետրոկայարանում: Հաղորդվում է, որ սարքը գտնվել է ուղևորուհիներից մեկի պայուսակում: Տուժածներից մեկը հենց նա է: Պայթյունից հետո մետրոյում խուճապ է սկսվել, քանի որ ուղևորների մեծ մասը կարծել է, թե ահաբեկչություն […]

̰
Բարսելոնում հեղեղվել է ծովային թանգարանը և մետրոն

10:14 08.09.2018

Բարսելոնում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են քաղաքի ծովային թանգարանը, մետրոն և փողոցները: Մետրոպոլիտենի 4 կայարան դադարեցրել է աշխատանքները՝ պայմանավորված վատ եղանակային պայմաններով: Հեղեղումների պատճառով բազմաթիվ ծառեր են տապալվել, խափանվել է էլեկտրամատակարումը: Համացանցում օգտատերերը բազմաթիվ տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում են հեղեղված փողոցները:

̰
Վարշավայում կինը ծննդաբերել է մետրոյի կայարանում

12:09 31.08.2018

Կինը ծննդաբերել է Վարշավայի մետրոյի կենտրոնական կայարաններից մեկում: Այս մասին հայտնում է ТСН-ն: «Երկունքի ցավերն սկսվել են գետնանցումում: Այդ պաատճառով էլ կինը ծննդաբերել է հենց կայարանում: Նրան օգնել են ամուսինը և ոստիկանության երկու աշխատակիցները»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ փոքրիկը ծնվել է առանց բարդությունների: Հիմա Վարշավայի մետրոպոլիտենում մտածում են՝ ինչպես նշեն այդ ուրախ […]

̰
Մոսկվայում մետրոպոլիտենի 7 նոր կայարան է բացվել

18:52 30.08.2018

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում` «Կալինինսկո-Սոլնցևսկայա» գծում 7 նոր կայարան է բացվել, տեղեկացնում է «Մոսկվա» գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մետրոպոլիտենի նոր հատվածի երկարությունը 14 կմ-ից երկար է: Բացվել են «Միչուրինի պողոտա», «Գովորովո», «Սոլնցևո», «Օզերնայա», «Բորովյան պողոտա», «Նովոպերեդելկինո» և «Ռասկազովկա» կայարանները:    

̰
Այծերը կաթվածահար են արել Նյու Յորքի մետրոյի աշխատանքը

07:31 21.08.2018

Նյու Յորքի մետրոն մասնակի դադարեցրել է գնացքների տեղաշարժը ռելսերի վրա հայտնված այծերի պատճառով։ Ինչպես հաղորդվում է մետրոպոլիտենի թվիթերյան էջում, կենդանիները հայտնվել էին երկաթգծի բաց հատվածում։ «Սա նոր բան է մեզ համար, երկու այծ թափառում են Բրուքլինում երկաթգծերի վրա։ Նրանց հետ ամեն ինչ կարգին է, սակայն փորձում են փախչել մետրոյի աշխատակիցներից»,-ասվում է հաղորդագրությունում։ Մետրոյի աշխատակիցները մոտ […]

̰
Փարիզում մետրոպոլիտենի 6 կայարան վերանվանվել է ի պատիվ ԱԱ-ում Ֆրանսիայի հաղթանակի

17:56 16.07.2018

Փարիզում մետրոպոլիտենի 6 կայարան վերանվանվել է ի պատիվ ֆրանսիական թիմի՝ աշխարհի գավաթում տարած հաղթանակի, այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է  քաղաքի հասարակական տրանսպորտը կառավարող RATP խումբը: «Մենք ցանկանում ենք աջակցել թիմին՝ նշելով հաղթանակը նրանց, ինչպես նաև բոլոր նրանց հետ, ովքեր օգտվում են մետրոյից»,- ասված է հայտարարության մեջ: [#MercilesBleus] La #RATP célèbre l’@equipedefrance sur son […]

̰
Բաքուն կրկին հոսանքազրկվել է․ մետրոկայարանները տարհանվում են

22:52 03.07.2018

Բաքվում կրկին հոսանքազրկումներ են։ Էլեկտրամատակարարման խափանման պատճառով փակվել են մետրոյի բոլոր կայարանները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Բաքվի մետրոպոլիտենի մամլո ծառայության ղեկավար Բախտիյար Մամեդովին։ Նշվում է, որ իրականացվում է կայարաններից ուղևորների տարհանում։ Դեռևս անցած գիշեր Բաքուն և Ադրբեջանի տարածքի զգալի մասն անցկացրել են խավարի մեջ։ Էլեկտրաէներգիայի մատակարարումների խափանման պատճառ էր դարձել երկրի […]

̰
Բաքվի օդանավակայանում, մետրոյում էլեկտրականությունը վերականգնվել է

11:53 03.07.2018

Ադրբեջանի համար ռազմավարական կարևորության բոլոր օբյեկտներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է, այս մասին հաղորդում է  ТАСС-ը: Այժմ էլեկտրականություն կա Բաքվի հիվանդանոցներում, մետրոպոլիտենում, Հեյդար Ալիևի  անվան միջազգային օդանավակայանում, զորամասերում և պետական նշանակության այլ օբյեկտներում: Վերանորոգման աշխատանքները դեռ շարունակվում են: Հիշեցնենք, որ նախօրեին «Մինգեչաուրի» ՀԷԿ-ում  տեղի ունեցած վթարից հետո երկրի մեծ մասը մնացել էր առանց էլեկտրականության, ինչն ազդեցություն է […]

̰
Արամ Մանուկյանի հուշարձանը փոխում է մետրոյի կայարանի պատմագեղարվեստական կերպարը. Մշակույթի նախարարություն

10:54 29.06.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անընդունելի համարելով առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման Արամ Մանուկյանի արձանի տեղադրման թույլատրումը: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը համարում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է և կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու […]

̰
Կրակոց «Բարեկամություն» մետրոյի կայարանի գետնանցումում

19:44 22.06.2018

Հունիսի 15-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժին հաղորդում է ստացվել, որ «Բարեկամություն» կայարանի մոտ գազ են բացթողել և մարդիկ խեղդվում են: «Բարեկամություն» կայարանի գետնանցումում ծառայություն իրականացնող ոստիկանները, նախքան ահազանգը, կրակոցի ձայն են լսել: Առավել մանրամասն՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում:

̰
Թբիլիսիի մետրոն կաթվածահար է. գնացքավարները հացադուլ են անում

16:10 05.06.2018

Թբիլիսիի մետրոպոլիտենը 52 տարիների ընթացքում առաջին անգամ կանգ է առել: «Մետրոյի կայարանը փակ է: Խնդրում ենք օգտվել ավտոբուսներից: Ավտոբուսները ձեզ կսպասարկեն անվճար». երրորդ օրն է այսպիսի մակագրությամբ ցուցանակներ են կախված Թբիլիսիի մետրոյի բոլոր 23 կայանների մուտքի մոտ: Մետրոյի՝ գործադուլ հայտարարած 240 գնացքավարները  իշխանությունից պահանջում են աշխատավարձի 45 տոկոս բարձրացում: Սա այն դեպքում, երբ նրանց աշխատավարձը […]

̰
Երևանի գլխավոր դիզայները համացանցում է տեսել զարդանախշերով ձևավորված մետրոյի գնացքը

15:57 30.05.2018

Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ Մետրոպոլիտենում գործարկված  հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմի դիզայնի մասին տեղեկացել է սոցցանցից, և իր հետ հարցը չի համաձայնեցվել ու չի քննարկել, ինչը, այնուամենայնիվ, օրենքի ու կարգի շեղում չէ: «Մենք Մետրոպոլիտենի ղեկավարության հետ այսօր հանդիպում կունենանք, և եթե անհրաժեշտություն լինի, դիզայներական փոփոխություններ կիրականացնենք»,- ասել […]

̰
Երևանի 2800-ամյակին ընդառաջ մետրոպոլիտենում գործարկվել է նոր ձևավորված շարժակազմ

15:03 29.05.2018

Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Տոնական շարժակազմի առաջին երթի մեկնարկը տրվել է մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից՝ ազգային երգերի ու պարերի ներքո, «Կարին» համույթի մասնակցությամբ: Շարժակազմի առաջին ուղևորները մեծ ոգևորությամբ են դիմավորել գնացքը՝ […]

̰
Ցուցարարները զվարճանում են՝ մետրոն բացում, փակում. օգտատերը գրառում է կատարել

16:23 02.05.2018

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում գրել է. «Մետրոն փակում ենք, 8 րոպե հետո բացում, հետո էլի փակում։ Միացեք»:

̰
Մետրոպոլիտենը չի մեկնաբանում գործադուլի մասին լուրերը

10:42 02.05.2018

SHANTNEWSam-ը փորձեց տեղեկություն ճշտել Մետրոպոլիտենից՝ կապված աշխատակիցների գործադուլի հետ, սակայն հասանելի բոլոր հեռախոսահամարները զանգերին կամ չէին պատասխանում կամ անջատված էր:

̰
Մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են անում

10:31 02.05.2018

Վաղ առավոտից չի գործում նաև Մետրոն: Ակտիվիստները փորձել են փակել մետրոյի տարբեր կայարանների մուտքերը, սակայն մինչ այդ դռները ներսից փակվել են:

̰
Մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանը շարունակում է փակ մնալ

16:59 23.04.2018

Ինչպես արդեն հայտնի է, օրեր առաջ՝ ապրիլի 16-ին Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանը փակվել էր երթևեկության համար:

̰
Մետրոյի «Բաղրամյան» կայարանը շարունակում է փակ մնալ:

10:30 16.04.2018

Այսօր վաղ առավոտյան  Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանը փակվել է երթևեկության համար: Երևանի քաղաքապետարանից այսպիսի մեկնաբանություն են ներկայացրել. «Հարգելի համաքաղաքացիներ, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված` մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի», -ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: Ավելի ուշ՝ ժամը 10-ի սահմաններում մետրոպոլիտենի  «Երիտասարդական» կայարանի ուղևորներին են ասել, […]

̰
Իսպանական ընկերությունը կիրականացնի մետրոյի վերականգման շինարարությունը

18:35 27.03.2018

Մետրոյի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը» և «Եվրոպական ներդրումային բանկը» 10 մլն եվրո վարկ կտրամադրեն, ևս 5 մլն եվրո դրմաշնորհ էլ կտրամադրի Եվրամիությունը:

̰
Դեռ հարց է՝ մետրոն վճարման նոր համակարգի մաս կդառնա, թե ոչ

20:14 02.02.2018

Երևանի տրանսպորտային նոր համակարգի իրագործմանը նվիրված ասուլիսի ժամանակ Երևանի փոքաղաքապետ Վահե Նիկոյանը խոսել է այն մասին, թե արդյոք մետրոն ընդհանուր համակարգի մաս է կկազմի. «Մետրոն, որպես ցանցի մաս ներառված է: Ինչ վերաբերում է տոմսային համակարգին այստեղ շատ նուրբ ու կարևոր խնդիր կա՝ մետրոպոլիտենի ենթակառուցվածքներն իրենք թանկ ենթակառուցվածքներ են, այս պարագայում այդ ինտեգրումը պետք է հստակ […]

̰
Ինչու՞ մետրոյի նոր կայարանների հարցը տեղ չունի Երևանի տրանսպորտի բարեփոխումների ծրագրում

19:26 22.01.2018

«Մետրոպոլիտենի նոր կայարաններ ունենալու հարցը չի արծարծվել Երևանի տրանսպորտի բարեփոխումներին նվիրված քննարկման ժամանակ»,- ասել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյան, հավելելով, որ պատճառը անհրաժեշտ գումարների բացակայությունն է: «Ես քաջատեղյակ եմ, քանի որ 15 տարի աշխատել եմ մետրոյի շինարարության վրա և գիտեմ, թե դա ինչպիսի թանկ աշխատանք է: Մեկ կայարան կառուցելու համար մոտավորապես 100, 150 […]

̰
BACK_TO_TOP