TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+22.09 oC

ՄԻՊ

Երևանում մեկնարկել է խոշտանգումների կանխարգելմանը նվիրված միջազգային գիտաժողովը

12:26 28.11.2018

Երևանում նոյեմբերի 28-ին մեկնարկել է խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել պատվիրակներ շուրջ 50 երկրներից: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը  բացման խոսքում նշել է, որ այսօր իրականացնում են միջազգային լավագույն փորձից բխող գործողություններ: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է  ՀՀ-ում իրականացված օրենսդրական փոփոխությունները՝ նշելով, […]

̰
Ի՞նչ հարցեր է բարձրացրել ՄԻՊ-ը Սամվել Մայրապետյանի հետ առանձնազրույցից հետո

13:54 16.11.2018

«Սամվել Մայրապետյանի հետ առանձնազրույց եմ ունեցել: Դրա արդյունքներով գրավոր փաստաթուղթ է ուղարկվել իրավապահ մարմիններին և պարզաբանում ենք պահանջել»,- նոյեմբերի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Արման Թաթոյանը նաև նշեց, որ դեռևս պատասխան չկա, և Մայրապետյանի հետ կապված քննարկման ընթացակարգն սկսել են սեփական նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով հանրային հնչեղությունը: «Կալանքից կարճ […]

̰
Ադրբեջանի գնդակոծություններն ուղղված են քաղաքացիական բնակչությանը վնասելուն. Արման Թաթոյան

13:05 16.11.2018

«Ադրբեջանի կողմից գնդակոծություններն առավելապես տեղի են ունենում այն ժամերին, երբ ակտիվ է քաղաքացիական բնակչությունը, և գնդակոծությունը տեղի է ունենում գյուղերի մանկապարտեզների, դպրոցների ուղղությամբ»,- նոյեմբերի 16-ին ներկայացնելով սահմանամերձ գյուղերում գնդակոծությունների վերաբերյալ զեկույցը՝ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: ՄԻՊ-ի կողմից իրականացված արտահերթ զեկույցը կազմվել է սեպտեմբեր ամսվա տվյալների հիման վրա: Փաստահավաք աշխատանքներ են իրականացվել Տավուշի մարզի […]

̰
Հայաստանում են Արցախի ՄԻՊ ներկայացուցիչները

16:17 06.11.2018

Փորձի փոխանակման նպատակով Հայաստանի ՄԻՊ աշխատակազմում են Արցախի ՄԻՊ ներկայացուցիչները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Գրառման մեջ ասվում է. «Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համագործակցության շրջանակում Արցախի Պաշտպանի ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով սեպտեմբերից սկսած տարբեր փուլերով երկշաբաթյա պրակտիկա են անցնում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Արցախի […]

̰
Արտակ Բեգլարյանը ընտրվեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

13:40 31.10.2018

Արցախում ԱԺ 8-րդ նստաշրջանում գաղտնի քվեարկությամբ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։ Հիշեցնենք, նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը դիմում էր ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին, իսկ ԱԺ «Հայրենիք» խմբակցությունը թափուր պաշտոնի համար ներկայացրել էր Արտակ Բեգլարյանի թեկնածությունը: «Նախորդ երկու պաշտպանների օրոք բավականին մեծ աշխատանք է կատարվել և՛ մարդու իրավունքների մշակույթի բարելավման, […]

̰
Հոգեբուժարանի տնօրենը թույլ է տվել անօրինական վարքագիծ. ՄԻՊ

17:36 27.10.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքումից հետո հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, որը հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։ «Հայտարարությունից հետո այդ հոգեբուժարանի ղեկավարը թույլ է տվել անօրինական վարքագիծ: Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հոգեբուժական օգնության ոլորտում իրավունքների երաշխավորումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնային ուղղությունն է: Ընդ որում, աշխատանքներն այս ոլորտում […]

̰
Առաջին անգամ ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված ՄԻՊ հատուկ դիրքորոշում

11:30 25.09.2018

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում՝ կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ: Դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք խնդիրների, ներառյալ՝ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության և զինված ուժերի կարգապահության ամրապնդման անհրաժեշտության […]

̰
Երևանի ավագանու ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում. ՄԻՊ ներկայացուցիչ

23:02 23.09.2018

Երևանի ավագանու ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում: Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձաժողովում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Արտյոմ Սեդրակյանը: Վերջինս նշեց, որ գրասենյակը  վերջին տվյալներով՝ 46 ահազանգ է ստացել: Դրանց մի մասը առնչվել են  6 ամսից պակաս հաշվառում ունեցող քաղաքացիների ընտրության խնդրին, ընտրատեղամասերում հաշմանդամություն ունեցող անձանց  թեքահարթակների բացակայությանը և այլն: ՄԻՊ-ը […]

̰
ՄԻՊ-ն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ

17:23 07.09.2018

Շարունակելով տարեցների իրավունքների պաշտպանության հարցը պահել ուշադրության կենտրոնում՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ։ Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել խնամվող անձանց հետ, վեր են հանվել տուն-ինտերնատում առկա, դեռևս չլուծված խնդիրները: Մասնավորապես, ուսումնասիրվել է տրամադրվող սնունդը, դրա որակը, շենքային պայմանները, խոհանոցը, ճաշարանը, խնամվող անձանց սենյակների, անկողնային պարագաների մաքրությունը, լոգանքի […]

̰
Լրագրողների մոտ առկա է արդարացի ընկալում, որ պետության կողմից լիարժեք պաշտպանված չեն. ՄԻՊ

15:55 27.06.2018

Լիարժեք չի գործում լրագրողների գործունեության խոչընդոտման համար պատասխանատվության ինստիտուտը: Այս մասին 2017 թվականի տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Եվ այդ պատասխանատվության միջոցների ոչ լիարժեք գործադրման պատճառով, իմ կարծիքով, լրագրողների մոտ առկա է արդարացի ընկալում այն մասին, որ պետության կողմից լիարժեք պաշտպանված չեն»,- ասել է Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանի […]

̰
ՊՆ «թեժ գծով» ստացված ահազանգի հիման վրա այց է կատարվել ՊՆ N զորամաս

17:10 22.06.2018

ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացված ահազանգի հիման վրա հունիսի 21-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը չհայտարարված այց է կատարել ՀՀ ՊՆ N զորամաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այցելության ընթացքում ՄԻԲԿ կենտրոնի պետը հանդիպումներ է ունեցել զորամասի հրամանատարական կազմի և ժամկետային զինծառայողների հետ, […]

̰
ՄԻՊ-ը ստացել է 6000-ից ավելի բողոքներ, այդ թվում՝ ԶՈւ վերաբերյալ

14:58 08.06.2018

2017 թվականին ՄԻՊ-ը ստացել է 6 հազարից ավելի բողոքներ, որոնց 20-30 տոկոսը առնչվում է զինծառայողների իրավունքների պաշտպանությանը: Այս մասին հունիսի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ունենք բողոքներ, որոնք վերաբերում են կարգապահական վարույթներին, ոչ կանոնադրական հարաբերություններին: Եղել են դեպքեր, երբ սպայի նկատմամբ կարգապահական վարույթ է […]

̰
ՄԻՊ-ը  հրապարակել է իրավական չափանիշներ լրագրողների և պետական մարմինների համար

17:14 30.03.2018

Թեմայի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին լրատվական գործունեություն իրականացնող մի շարք անձինք և լրագրողներ հասցեագրել են հարցադրումներ՝ կապված հայցվող տեղեկությունների տրամադրումը պետական մարմինների կողմից մերժելու իրավաչափության հետ:

̰
Առողջապահության նախարարությունն արձագանքել է ՄԻՊ-ի արտահերթ զեկույցին

17:17 28.03.2018

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ արձագանքել է ՄԻՊ-ի արտահերթ զեկույցին՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների մասին:

̰
ՄԻՊ աջակցությամբ կալանավորը ատամների պրոթեզ ունի

16:48 26.03.2018

Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը խնդրել է մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ատամների պրոթեզավորում իրականացնելու համար:

̰
Արման Թաթոյանը խուսափեց պատասխանել Սեֆիլյանի դատավարությանը վերաբերող հարցին

13:33 21.03.2018

Թե՛ ասուլիսի ժամանակ, թե՛ հետո լրագրողները, այնուամենայնիվ, փորձեցին Թաթոյանից իմանալ նրա վերաբերմունքը երեկ տեղի ունեցած դատավարության և Սեֆիլյանի դատավճռի մասին, բայց ՄԻՊ-ը խուսափեց պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով, թե այսօրվա ասուլիսն այլ թեմայով է կազմակերպվել:

̰
Հոգեբուժական կենտրոններում ապօրինի զսպման միջոցներ են կիրառվել. ՄԻՊ

12:58 21.03.2018

Ամենախնդրահարույցը առողջապահության նախարարության «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

̰
Մարդու իրավունքների պաշտպանը հոգեբուժարաններում տասնյակ խնդիրներ է հայտնաբերել

09:54 21.03.2018

Մարդու իրավունքների պաշտպանի`որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը 2017 թվականի ընթացքում մոնիթորինգային չհայտարարված այցեր է կատարել հոգեբուժական հաստատություններ:

̰
Զինծառայողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի հատուկ ուշադրության կենտրոնում. ՄԻՊ

16:52 14.03.2018

Այսօր՝ մարտի 14-ին, հասարակական կազմակերպությունների ներակայացուցիչների մասնակցությամբ կայացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը։

̰
ՔԿՀ լրագրողի մուտքի իրավունքի վերաբերյալ ՄԻՊ-ը մշակված չափորոշիչներ ունի

10:39 14.03.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում մեկնաբանում է ՔԿՀ լրագրողների մուտքի և աշխատանքի վերաբերյալ ՄԻՊ տեսակետը:

̰
Որքան մեծ է կանանց դերը, այնքան ավելի իրական է հավասարակշռված ու արդարամիտ որոշումներ ունենալու գրավականը. ՄԻՊ

11:20 08.03.2018

Շնորհավորելով կանանց տոնի առթիվ՝ Մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանը Կարևորել է կանանց դերը հասարակությունում և ընտանիքում, պետության կառավարման հարցում:

̰
«Դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացը խնդիրներ է առաջացրել». ՄԻՊ

12:46 06.03.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են Պաշտպանին հասեցագրված բողոքները, մասնագետների կարծիքները, լրատվամիջոցների հրապարակումները, ինչպես նաև Առողջապահության նախարարության հրապարակային պարզաբանումները դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացի վերաբերյալ:

̰
ՄԻՊ աջակցությամբ «Վեոլիա Ջուր»-ի նշանակած տուգանքները զրոյացվել են

13:51 02.03.2018

Երեք քաղաքացիներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին և խնդրել աջակցել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից նշանակված տուգանքները վերանայելու հարցում:

̰
ՄԻԵԴ-ի նախագահը բարձր է գնահատել Պաշտպանի աշխատանքի նոր սկզբունքները և ՍԴ-ի հետ համագործակցությունը

13:25 26.02.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ուղղված պաշտոնական նամակում բարձր է գնահատել Պաշտպանի աշխատակազմի գործունեությունը

̰
Որևէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտմանը. ՄԻՊ

10:32 21.02.2018

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Երևանի ավագանու նիստերի լուսաբանմանը և քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքի խոչընդոտմանը: ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագության մեջ ասվում է:

̰
ՄԻՊ-ի աջակցությամբ մաքրվել են դիտահորեր

16:12 19.02.2018

«Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնին կից չվերանորոգված դիտահորի խնդրի մասին մամուլի հրապարակումների հիման վրա մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:

̰
ՄԻՊ աջակցությամբ զինծառայողը վիրահատվել է

12:41 16.02.2018

Տավուշի սահմանամերձ գյուղեր Մարդու իրավունքների պաշտպանի այցերի հիման վրա լուծվում են տեղի բնակիչների բարձրացրած խնդիրները:

̰
Ավագանու նիստում տեղի ունեցեած միջադեպի առիթով ՄԻՊ-ը դիմել է դատախազություն

09:23 14.02.2018

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով:

̰
ՄԻՊ-ը դեմ է ծխելու մասին օրենքի նախագծի որոշ դրույթներին

11:29 07.02.2018

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի որոշ կարգավորումներ, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Ըստ նախագծի՝ փակ տարածքներում և հասարակական վայրերում ծխելն արգելվում է։ Այս դրույթը ենթադրում է, որ բոլոր հասարակական վայրերում (բացօթյա կամ փակ), այդ թվում՝ փողոցում, ծխելը կարող է արգելվել:

̰
ՄԻՊ-ն ու ՍԴ-ն մշակել են ՍԴ որոշումների կատարմանն ուղղված օրենքների նախագծեր

11:44 02.02.2018

Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմերն համատեղ ուսումնասիրել են սահմանադրական դատարանի 2015-2016 թվականների որոշումների կատարման վիճակը: ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ ուսումնասիրությունն իրականացվել է՝ նաև հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը նպաստելու Մարդու իրավունքների պաշտպանի սահամանադրական նոր գործառույթը և օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ներկայացնելու օրենքով նախատեսված հնարավորությունը:

̰
BACK_TO_TOP