TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+14.09 oC

Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա

14:19 15.03.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ: Ազգային ժողովի […]

̰
Երբ ես ու իմ ընկերներն Օպերայում կենդանի վահան էինք կանգնել, ո՞ւր էին իրավապաշտպան ակտիվիստները․ Նաիրա Զոհրաբյան

10:32 15.03.2019

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Օպերայի հարակից տարածքում ծավալված դեպքերին և իրավապաշտպան ակտիվիստների բացակայությանը։ «Երեկ, երբ Օպերայի տարածքում լարվածությունը հասավ սարսափելի չափերի և ես ու իմ ընկերները կենդանի վահան դարձանք ցուցարարների և ոստիկանների միջև, զարմանալիորեն ես այդ տարածքում որևէ քաղաքացիական ակտիվիստ, որ […]

̰
Բռնությամբ հարց չի լուծվելու. Նաիրա Զոհրաբյան

18:51 14.03.2019

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է Երևանի Օպերայի և բալետ հարակից տարածքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին: Նրա համոզմամբ՝ այս տարածքում գործող սրճարանների ապամոնտաժման որոշումից հետո առաջացած իրավիճակը հնարավոր է լուծել միայն կողմերի երկխոսության ու բանակցությունների միջոցով: Նա նաև հայտնել է, որ բողոքի ակցիային ներկա […]

̰
Նաիրա Զոհրաբյանը վնասել է ոտքը

18:30 14.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր Երևանի կենտրոնում սրճարանների ապամոնտաժման աշխատանքների դեմ ընթացող ակցիայի ժամանակ վնասել է ոտքը: Նա փորձել է կանխել բախումը ոստիկանների ու ցուցարարների միջև, որի հետևանքով էլ վնասել է ոտքը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը հայտնել է, որ Զոհրաբյանի վնասվածքը բավական լուրջ է:

̰
Օպերայի սրճարանների ապամոնտաժումը վերսկսվեց

16:17 14.03.2019

Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման դեմ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ հանդիպման են եկել նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սուրեն Գրիգորյանը, Սիսակ Գաբրիելյանը, Սարգիս Խանդանյանը, այնտեղ են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Արման Աբովյանը: Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին և քաղաքացիներին աջակցության համար: Թաղապետը հայտնեց, որ քաղաքապետարանում իր […]

̰
Կենտրոնի թաղապետն ու ԲՀԿ-ական պատգամավորները Օպերայի սրճարանների ապամոնտաժման հարցով քննարկում են անցկացնելու

15:08 14.03.2019

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Արման Աբովյանը հանդիպելու են՝ քննարկելու օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման հետ կապված խնդիրները: Մնացականյանը հայտնեց, որ շուրջ կես ժամ քննարկումներ են ունենալու:

̰
Խնդիրը բռնությամբ չի լուծվելու. ԲՀԿ-ական պատգամավորները հանդիպում են ցուցարարների հետ

15:02 14.03.2019

Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիներին են միացել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը և Արման Աբովյանը, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Վերջինս Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանին հարց ուղղեց սրճարանների քանդման վերաբերյալ, ինչին նա արձագանքեց. «Քանդել մի ասեք, սա բարեկարգել է»: Սրճարանատերերին Մնացականյանը հայտնեց. «Ձեր շինությունն ինքնակամ է, ո՞վ […]

̰
Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամ կարող են դառնալ մաքուր կենսագրությամբ մարդիկ. Նաիրա Զոհրաբյան

14:35 13.03.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ԱԺ արտահերթ նիստում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ Հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին քննարկումներին: «Լսելով մի քանի հարցադրումներ՝ տպավորություն ստացա, որ կարծես թե թերի է տեղեկատվությունը՝ ինչ հանձնաժողովի մասին է խոսքը: Այո, քանի որ եղան արտահերթ խորհրդարանական, նաև Երևանի ավագանու ընտրություններ, […]

̰
Տարածքներ հանձնող չկա․ Նաիրա Զոհրաբյան

09:55 10.03.2019

Մեկ բան հստակ է` անցյալին վերադարձ չկա, մենք շատ թանկ գին ենք վճարել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ «ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆՈՂ ՉԿԱ Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը արցախյան հիմնախնդրի կագավորման շուրջ, որոշակի հարցեր է առաջացնում: Դրանց ավելի բաց կանդրադառնամ, երբ մեր ԱԳՆ-ն այդ հայտարարության որոշ ձևակերպումների վերաբերյալ […]

̰
Քաղցկեղի խնդիրներից մինչև հանրային վայրերում ծխելու և նարգիլեի արգելք. ԱԺ-ում հարցեր կուղղեն Արսեն Թորոսյանին

14:31 09.03.2019

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ երկուշաբթի հանձնաժողով է հրավիրված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Հարգելի՛ գործընկերներ, Երկուշաբթի օրը, ամսի 11-ին, ժամը 9:30-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հրավիրել ենք ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Քննարկելու […]

̰
Հանե՛ք ձեր միջից բոլոր վախերը, մի խոսքով՝ «աղջի´կ ջան, ուշքի արի». Նաիրա Զոհրաբյան

18:17 08.03.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ կինը պետք է լինի այնտեղ, որտեղ իրեն հարմար է զգում, որտեղ ինքը կարող է իրապես ռեալիզացնել իր ողջ պոտենցիալը մեր իրականության մեջ: Ըստ պատգամավորի՝ մենք այսօր ունենք մեծաթիվ կանայք, որոնք լրջագույն ներքին խնդիրներ ունեն,  չհաղթահարված խնդիրներ ու դա հենց դրանից է, որ չգիտեն՝ որտեղ պետք է լինեն […]

̰
Երբեք չեմ սիրել Մարտի 8-ը, սակայն կանանց 3 խորհուրդ կտամ. Նաիրա Զոհրաբյան

13:22 08.03.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ը. «Ես երբեք չեմ սիրել Մարտի 8-ը, սակայն կանանց 3 խորհուրդ կտամ: Բացառեք Ձեր կյանքից 3 «Չ» և Դուք կզգաք, որ երջանիկ ու ներդաշնակ եք։ Առաջին «Չ»-ն` «չվախենալ», Երկրորդ «Չ»-ն` չնախանձել և երրորդ «Չ»-ն` չափսոսալ անցյալի համար ու անցյալից քեզ հետ վերցնել միայն լավ հիշողություններ […]

̰
Նաիրա Զոհրաբյանը խնդիր է տեսնում Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործում

12:14 05.03.2019

Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցին, խոսել Հայաստան-Եվրամիություն ճանապարհային քարտեզի գրեթե պատրաստ լինելու մասին: Զոհրաբյանը նշել է, որ այն քննարկման ընթացքում է և առաջիկայում կհաստատվի: «Հանգամանալից քննարկում ենք Հայաստան-ԵՄ ճանապարհային քարտեզը, որը պիտի հաստատվի առաջիկայում, գործողությունների քարտեզը: Ըստ էության, կարելի է ճանապարհային քարտեզի աշխատանքներն ավարտած համարել, գիտեք, որ […]

̰
Ինձ համար անհասկանալի է, թե 10 հազար մարդու կրճատումն ինչպես կարող է նպաստել ՀՀ շահին. Նաիրա Զոհրաբյան

12:07 05.03.2019

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է մի քանի հարցերի, այդ թվում խոսել Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարությունների մասին: Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվել են, թե իր կարծիքով ո՞ւմ նկատի ուներ վարչապետը Սպահանում արած այն հայտարարության ժամանակ, երբ ասում էր, թե Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ գործակալներ են: Զոհրաբյանը նախ նշեց, թե այդ հարցի […]

̰
Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է փոխվել մեր քաղաքական մշակույթում. Նաիրա Զոհրաբյան

11:36 05.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը մարտի 5-ին խորհրդարանում ներկայացրեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու իր հեղինակած նախագիծը, նշեց, որ դա նույնաբովանդակ է, ինչ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրածը: Նա ասաց՝ Պետաիրավական հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում, քննարկվեց նախագիծը, որով առաջարկվում էր նախնական կալանքի պահման մեկ օրը հաշվառել մեկուկես օր: Զոհրաբյանը նշեց, որ պնդում է իր համոզմունքը նաև […]

̰
Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում էմոցիաներով չպայքարել, թե չէ իրենից ավելի էմոցիոնալը չի եղել ու չի լինի

11:30 05.03.2019

Խորհրդարանի ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից իր իշխանական գործընկերներին կոչ արեց չխեղաթյուրել հանձնաժողովների աշխատանքի բովանդակությունն ու զսպել էմոցիաները։ «Եթե մենք հիմա փորձենք էմոցիաների պայքար տանել, ես ձեզ վստահեցնում եմ, որ ինձնից ավելի էմոցիոնալ պատգամավոր դժվար թե բոլոր` նախորդ և ապագա հնարավոր խորհրդարաններում գտնվի»,- ասաց Զոհրաբյանը ու չզսպեց ժպիտը։

̰
Նախորդները մեծ միասնական կնոպկա էին, իսկ դուք՝ ոչ․ Զոհրաբյանը կոչով դիմեց իշխանական գործընկերներին

11:24 05.03.2019

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ խորհրդարանի ներկա մեծամասնությունը նախորդի արտապատճենը չէ, դրա համար էլ նախագծեր են առաջարկում ու քննարկման ներկայացնում, բայց մեծամասնությունը պետք է այնպես անի, որ այդ նախագծերը հասնեն ԱԺ լիագումար նիստին ու քննարկվեն պատգամավորների կողմից։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ ամբիոնից իր իշխանական գործընկերներին դիմելիս։ «Մենք չենք կարծում, որ […]

̰
Տաղանդավոր երգահան և երևանցի տղա լինելը որևէ մեկին իրավունք չի տալիս վիրավորելու Արցախի մեր հայրենակիցներին․ Նաիրա Զոհրաբյան

20:22 03.03.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներողություն է խնդրել Արցախի բոլոր հայրենակիցներից՝ արձագանքելով Ռուբեն Հախվերդյանի՝ մեծ աղմուկ բարձրացրած խոսքերին։ Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է․ «Վերջին շրջանում, այս էլ որերորդ անգամ, ես զարհուրում եմ որոշ մարդկանց դուալիզմից: Մեկին, ում համարել ես պարկեշտ, էսթետ արվեստագետ, իրականում, պարզվում է, կյանքի ամենահատակում հայտնված վերջացած ոչնչություն է, ով այդպիսին եղել է […]

̰
Էդմոն Մարուքյանը՝ իր նախագծերը չընդունելու մասին

15:38 28.02.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախագծին, որով առաջարկվում էր նախնական կալանքի տակ գտնվող անձանց պահման 1 օրը հաշվարկել 1.5 օր:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ևս նման նախագիծ էր ներկայացրել, կար միայն մեկ տարբերություն: Մարուքյանն առաջարկում էր՝ Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ առաջին հանրապետության անկախության հռչակման […]

̰
Եկեք գրենք Սահմանադրության մեջ, որ կառավարությունն է կառավարական վերահսկողություն իրականացնում խորհրդարանի նկատամբ. Գևորգ Պետրոսյան

15:34 28.02.2019

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում, որը ծավալվում էր պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծերի շուրջ, կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել՝ վերջիններիս ներկայացրած օրենքի նախագծերը անընդունելի համարելով: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ըստ էության, հավատարիմ մնացին կառավարության մոտեցմանը և բացասական եզրակացություն տվեցին: Այս փաստին արձագանքեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ասելով. «Մենք ընդունում […]

̰
Իմ առջև խնդիր չէի դրել բանտային սլենգը յուրացնել, բայց եթե գտնում եք` պարտադիր է, խոստանում եմ յուրացնել. Զոհրաբյան

14:50 28.02.2019

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած խնդիրներին ի պատասխան` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Խնդիրը, որ բարձրացրիք, դեդավշչինաները և առաջին անգամ նստողները նույն խցում չեն նստում, գույքի մասին եք խոսում, երբ մարդը մտնում է բնակարան, սպառնում է, դա հանցագործություն է և պետք է կալանք կրի: Բացի դրանից, խնդիրները կային, բայց այնպես չէին, որ […]

̰
Կմասնակցի՞ ԲՀԿ-ն իշխանության նախաձեռնած մարտիմեկյան երթին

14:33 28.02.2019

Դեռ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին երթ են անելու Ազատության հրապարակից Մյասնիկյանի հուշարձան՝ 11 տարի առաջ այդ օրը եղած ողբերգության զոհերի հիշատակը հարգելու: Լրագրողները ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե իրենց խմբակցությունը մասնակցելո՞ւ է այդ երթին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս իր հարգանքի […]

̰
«Վատ ավանդույթները շարունակվում են». Նաիրա Զոհրաբյանի նախագծին բացասական եզրակացություն տրվեց

14:24 28.02.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի նախագծին, որով առաջարկվում էր նախնական կալանքի տակ գտնվող անձանց պահման 1 օրը հաշվարկել 1.5 օր:  «Գիտեք, նորից դնել նախագիծը շրջանառության մեջ, իմաստ չունի, որովհետև կառավարության կոնցեպտուալ քաղաքականությունը այս նախագծի վերաբերյալ պարզ է: Մենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում կքննարկենք: Հիմա, եթե իրենց կողմից […]

̰
Նուբարաշենի նախնական կալանքի պահպանման խցերում տիրող իրավիճակի համեմատ Օսվենցիմի ճամբարները լյուքս դասի հոթելներ են եղել. Զոհրաբյան

14:17 28.02.2019

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է նաև Նաիրա Զոհրաբյանի նախագիծը Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, որը վերաբերում էր կալանքի ժամկետի 1 օրը 1.5 օրվա հաշվարկելուն: Սա, ըստ էության, Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագծի շարունակությունն էր, որին, հիշեցնենք, հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց: Նաիրա Զոհրաբյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց,  որ անմարդկային պայմաններում են պահվում կալանավորները՝ […]

̰
Առաջարկածս նախագիծը մերժվեց, սակայն կշարունակեմ պայքարել ցանկացած անօրինականության և անարդարության դեմ. Զոհրաբյան

13:34 28.02.2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր առաջարկված նախագիծը մերժվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական  հանձնաժողովի կողմից. «Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց իմ նախագծին, որով առաջարկում էի նախնական կալանքի տակ գտնվող անձանց պահման 1 օրը հաշվակցել 1.5 օր: Հանձնաժողովը հավատարիմ մնաց իմ նախագծին կառավարության տված […]

̰
Մեր «հերոսական» մտավորականության զգալի մասը շարունակում է պատերի տակ նվնվալ, բայց քննարկման վախենում է գալ. Զոհրաբյան

14:14 27.02.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Մտավորական և վախ բառերն ինձ համար անհամատեղելի են» վերտառությամբ գրառման մեջ անդրադարձել է մշակութային ՊՈԱԿ-ների միավորմանը: «Անկեղծ ասած` որոշել էի այս թեմայով Ստանիսլավսկու ասած` պաուզան ձգել, բայց չստացվեց։ Մշակույթի գոյություն ունեցող, կամ` կիասագոյություն ունեցող նախարարությունը որոշել է միավորել մշակութային ՊՈԱԿ-ները։ Հիմնավորումների ողջ փաթեթին դեռ տեղյակ չեմ, սակայն […]

̰
Արհմիությունը պետք է անկախ լինի, ոչ թե գործատուի դեմքին նայի, ասի՝ ինձ գումար կտա՞ս. Գևորգ Պետրոսյան

13:22 25.02.2019

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, խոսելով «Արհմիությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու արդյունքում շահերի բախման հնարավորության մասին, հիմնական զեկուցող, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը վստահեցրեց՝ շահերի բախումը բացառված է: «Արհմիությունը մենք պետք է որպես «պուտյովկա տվող» հիմնարկ չընդունենք, իրավապաշտպան կառույց, որևէ հակասություն, շահերի բախում չի կարող լինել, նույն գործատուի մոտ […]

̰
Եվս մեկ հացադուլավոր դադարեցրեց հացադուլը

22:57 24.02.2019

Եվս մեկ հացադուլավոր դադարեցրեց հացադուլը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՆԱիրա Զոհրաբյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր իմ հորդորով «Արմավիր» քրեակատարողականում հացադուլ հայտարարած Արա Թաթոսյանը դադարեցրեց հացադուլը։ Համաներումը անհասկանալի պատճառով չի կիրառվել Թաթոսյանի վրա՝ չնայած իր հոդվածը ենթակա է համաներման։ Կարծում եմ ՝ դատարանը պետք է անհապաղ քննարկի այս գործը […]

̰
«Մարդասիրական քայլ դրսևորենք և թույլ տանք Արթուրի կնոջը խնամել ամուսնուն»․ Նաիրա Զոհրաբյանը դիմել է Արտակ Զեյնալյանին

10:46 23.02.2019

«Ինձ արգելել են հանդիպել կալանավորին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Տևական ժամանակ է, որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ ցանկանում էի հանդիպել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող, Նորք-Մարաշի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին և մերժում էի ստանում, որովհետև դատավոր Բեկթաշյանը արգելանք էր դրել այցելությունների, այդ թվում` հանձնաժողովի նախագահի […]

̰
Ցմահ դատապարտված Ստեփան Գրիգորյանին չներելով` իշխանությունն ուղղակի ցանկացել է զսպել հանրային էմոցիան. Նաիրա Զոհրաբյան

17:30 22.02.2019

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իր կարծիքով` ցմահ դատապարտյալների դեպքում 133 ներման խնդրագրից 2-ն են բավարարվել, քանի որ մեկ ցմահ դատապարտվածի վերաբերյալ արտահոսքը հանրային էսկալացիայի է բերել՝ ուղղակիորեն վնասելով մյուս գործերին: «Ես վստահաբար գտնում եմ, որ, օրինակ, Ստեփան Գրիգորյանը, որին բոլորս ճանաչում […]

̰
BACK_TO_TOP