Եկեք գրենք Սահմանադրության մեջ, որ կառավարությունն է կառավարական վերահսկողություն իրականացնում խորհրդարանի նկատամբ. Գևորգ Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

Եկեք գրենք Սահմանադրության մեջ, որ կառավարությունն է կառավարական վերահսկողություն իրականացնում խորհրդարանի նկատամբ. Գևորգ Պետրոսյան

15:34 28.02.2019

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում, որը ծավալվում էր պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծերի շուրջ, կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել՝ վերջիններիս ներկայացրած օրենքի նախագծերը անընդունելի համարելով: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ըստ էության, հավատարիմ մնացին կառավարության մոտեցմանը և բացասական եզրակացություն տվեցին: Այս փաստին արձագանքեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ասելով.

«Մենք ընդունում ենք` խնդիրը եղել է, անկախ, որ իշխանության ժամանակ, բայց չենք կարողանում լուծումը գտնել, կամ եթե իսկապես ասում ենք հեղափոխական կառավարության, նման միջամտություն պիտի ունենանք: Կարծես տպավորություն է ստեղծվում, որ կառավարության որոշումը պետք է անբեկանելի լինի, մոռացել եք, որ խորհրդարանական պետությունում ենք ապրում, այդ դեպքում եկեք գրենք Սահմանադրության մեջ, որ ոչ թե ԱԺ-ն է խորհրդարանական վերահսկողություն իրականացում կառավարության նկատմամբ, այլ կառավարությունն է կառավարական վերահսկողություն իրականացնում խորհրդարանի նկատմամբ: Հարգելով կառավարությունը, այդ մոտեցումը եկեք վերանայենք»:

Պետրոսյանը հիշեց, որ օրեր առաջ էլ նման մոտեցում եղել է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում: Նրա դիտարկմանն արձագանքեց «Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանը:

«Ես չէի ուզենա, որ պարոն Պետրոսյանի հորդորով հակառակ ստերեոտիպին գնայինք, որ ինչ է, թե կառավարությանը հակառակ չարտահայտվեինք, մենք մեր ներքին համոզմունքներին դեմ գնանք, դա էլ ճիշտ չէ»,- ասաց նա:

Պետրոսյանը կրկնեց, որ իր ասածը վերաբերում էր ոչ միայն այսօրվա նիստին, այլ ընդհանրապես այս մոտեցման պահպանման մասին էր խոսքը:

«Խնդրում եմ իմ արտահայտությունները տարածական վերլուծության չենթարկեն, հենց խոսքը չի վերաբերում այս նախագծին, պատգամավորը ղեկավարվում է իր խղճով, ասացի՝ ընդհանրապես, որ այդ մոտեցումը պետք է պահպանենք, իսկ թե կողմ կամ դեմ կքվեարկեք, գնահատականը տալիս է ժողովուրդը: Ես չեմ ասում` եկե՛ք, զինվե՛ք կառավարության դեմ, հենց նախագիծ բերեցին, դեմ քվեարկենք, խնդիրն ընդհանրական մոտեցում է պահանջում, որ կաշկանդված չլինենք կառավարության մոտեցմամբ»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP