TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+10.09 oC

նախագահ

Սերժ Սարգսյանը հանդիպել է գրահրատարակիչների հետ

13:18 19.02.2018

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի և «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:

̰
Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Մյունխենի համաժողովում

11:03 17.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նա կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին: Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես կգա ելույթով:

̰
Հայտնի են Ադրբեջանի նախագահի թեկնածուների անունները

17:18 16.02.2018

Ադրբեջանում նախագահական ընտրություններին կմասնակցի 5 թեկնածու: Այսօր՝ փետրվարի 16-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է թեկնածուների հայտերը:

̰
Դավիթ Լոքյանը նախագահին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի աշխատանքները

16:26 16.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն զեկուցել է նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները:

̰
Ես ինձ քառորդ չափով հայ եմ զգում. Քշիշտոֆ Պենդերեցկի

13:29 15.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկային:

̰
Մալիի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

13:56 14.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալիի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիեֆինգ Կոնատեն (նստավայրը՝ Մոսկվա):

̰
Արցախը դարձավ հայ ժողովրդի պատվախնդրության խորհրդանիշը. Սերժ Սարգսյան

13:16 14.02.2018

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի մասնակիցներին:

̰
Նախագահին են ներկայացրել պետական գույքի կառավարման ոլորտի նորությունները

16:14 13.02.2018

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր նախագահի Սերժ Սարգսյանին է զեկուցել հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների և դրանց արդյունքների, ոլորտում արձանագրված բարեփոխումների ու դեռևս առկա խնդիրների մասին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

̰
Նախագահականում հրաժեշտ են տվել Բուլղարիայի նախագահին

10:59 13.02.2018

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Մինչ այդ, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը կարճատև հանդիպում են ունեցել, որի ժամանակ ամփոփել են այցի արդյունքները:

̰
Արցախի հիմնահարցը կարևոր է նաև տարածաշրջանի համար. Բուլղարիայի նախագահ

16:31 12.02.2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը նշել է, որ մեր երկու ժողովուրդներն ունեն ճակատագրի նմանություններ:

̰
Հայաստանի և Բուլղարիայի նախագահներն առանձնազրույց են ունեցել

12:58 12.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը:

̰
Սերժ Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը

12:32 10.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը:

̰
Հայաստան կժամանի Բուլղարիայի նախագահը

12:03 10.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 11-ին պետական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը: Ըստ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերիվարչության տարածած հաղորդագրության՝ այցի շրջանակներում նախատեսված են Բուլղարիայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:

̰
Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

15:00 09.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

̰
Նախագահը պարգևատրել է մանկավարժական համալսարանի դասախոսներին

11:48 09.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և լրատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը մասնակցել է բուհի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը:

̰
Սերժ Սարգսյանն այցելել է ուռուցքաբանության ազգային կենտրոն

14:35 03.02.2018

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն:

̰
ՀՀ նախագահը հաստատել է առանց ԱԱՀ-ի ներմուծվող ապրանքների ցանկը

13:00 01.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:

̰
Նախագահականում քննարկվել են ԶՈՒ արդիականացմանը և սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցեր

14:14 31.01.2018

Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նիստի օրակարգում եղել է երկու հարց:

̰
Նախագահ Սարգսյանը ստորագրել է ուժային կառույցների մասին օրենքներ

11:21 31.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» օրենքներ:

̰
Բաղրամյան 26-ի փոխարեն Մաշտոցի 47

09:44 30.01.2018

ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն տեղադրված է «e-draft.am» կայքում:

̰
Արմեն Սարգսյանը ՀՀԿ գրասենյակ է այցելել

16:36 29.01.2018

Նշենք, որ նախագահի ընտրությունը Հայաստանում տեղի կունենա մարտի 2-ին:

̰
Սերժ Սարգսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

13:30 29.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում:

̰
Հայաստանը նշանակալի արդյունքների է հասել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման գործում. Սերժ Սարգսյան

14:28 24.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը իրենց հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:

̰
ՀՀ նախագահը ժամանել է ԵԽԽՎ

11:52 24.01.2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանել է ԵԽԽՎ: Նրան մուտքի դռների մոտ դիմավորել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միշել Նիկոլետին: Հանդիպման սկզբում նախագահը ստորագրել է ԵԽ Ոսկե գրքում: Արարողակաային տեսանկարահանումից հետո նրանք քննարկումը շարունակում են փակ դռների հետևում:

̰
ՀՀ Նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի բարեկամության խմբերի անդամների հետ

08:33 24.01.2018

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և այդ պատգամավորական խմբերի անդամների հետ: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հանդես են եկել ելույթներով:

̰
Բրիտանացի գործարարը բաց նամակ է ուղղել ՀՀ նախագահին

20:09 22.01.2018

Բրիտանացի գործարար և ներդրող Սոնիա ՄաքԼեոդը բաց նամակ է հասցեագրել ՀՀ բարձրագույն իշխանությանը, դատական իշխանության և ԱԱԾ ղեկավարներին առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և խարդախության հոդվածների հատկանիշներով հարուցված գործի կարճման վերաբերյալ՝ խնդրելով նրանց միջամտությունը քրեական գործի արդյունավետ և հնարավորինս արագ քննությունն իրականացնելու, իր խախտված իրավունքները վերականգնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

̰
Նախագահի ընտրությունը կկայանա մարտի 2-ին, իսկ վարչապետինը` մայիսի սկզբին. Արփինե Հովհաննիսյան

12:58 22.01.2018

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում, իսկ վարչապետի թեկնածուների առաջադրումը` ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում:

̰
Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԿԲ ղեկավար կազմի հետ

13:18 20.01.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանկի ղեկավար կազմի հետ:

̰
Նախագահի եղբայրն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

15:10 19.01.2018

«Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

̰
ՀՀԿ-ի թեկնածուի անունը հայտնի է

10:35 19.01.2018

SHANTNEWS-ի տեղեկություններով, քիչ առաջ տեղի ունեցավ գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի հանդիպումը: Մի քանի րոպեից կհրապարկվի նրա անունը: Ամենայն հավանականությամբ, հնչելու է Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի անունը:

̰
BACK_TO_TOP