Բրիտանացի գործարարը բաց նամակ է ուղղել ՀՀ նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Բրիտանացի գործարարը բաց նամակ է ուղղել ՀՀ նախագահին

20:09 22.01.2018

Բրիտանացի գործարար և ներդրող Սոնիա Մաք-Լեոդը բաց նամակ է հասցեագրել ՀՀ բարձրագույն իշխանությանը, դատական իշխանության և ԱԱԾ ղեկավարներին առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և խարդախության հոդվածների հատկանիշներով հարուցված գործի կարճման վերաբերյալ՝ խնդրելով նրանց միջամտությունը քրեական գործի արդյունավետ և հնարավորինս արագ քննությունն իրականացնելու, իր խախտված իրավունքները վերականգնելու  և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին ուղղված բաց նամակում Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սոնյա Մաք-Լեոդը մասնավորապես նշել է.

«Մեծարգո պարոնայք, դիմում եմ ձեզ՝ համոզված լինելով, որ անտարբեր չեք լինի որևէ ներդրողի, այդ թվում և հատկապես օտարերկրյա ներդրողի խախտված իրավունքների վերականգնման հարցում, քանզի այն ոչ միայն տնտեսության զարգացման, այլ նաև տնտեսական անվտանգության կարևորագույն երաշխիք է: Ունենալով Ֆլայ Դուբայ ընկերության կողմից լիազորություն ՀՀ-ում ընկերություն հիմնադրելու հետ կապված՝ բանակցել եմ տարբեր անձանց հետ և 2010թ. հոկտեմբեր ամսին ՀՀ–ում գրանցել եմ «Թրասթ Թրավել Ընդ Տուրիզմ» ՍՊԸ-ն։

Հիմնադրման պահին 40 տոկոս բաժնեմասը պատկանել է ինձ, 30 ական տոկոս՝ երկու այլ գործընկերոջ: Որպես բրիտանացի՝ ես ունեմ սկզբունք, որ կյանքում պետք է վստահել երեք հոգու՝ բիզնեսի գործընկերոջը, քո իրավաբանին և քո բժշկին, սակայն Հայաստանում ես կարծես թե սխալվեցի:

Հավատալով, որ Հայաստանի Հանրապետությունում կա արդարադատություն, հույս ունենալով, որ կհասնեմ արդարության և խախտված իրավունքներիս վերականգնմանը,  2017թ. փետրվարի 9-ին ՀՀ քննչական կոմիտե եմ ներկայացրել հանցագործության մասին հաղորդում ընդդեմ նախկին բիզնես-գործընկերոջս և նախկին իրավաբանիս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) և 178-րդ (Խարդախություն) հոդվածների հատկանիշներով` տնօրենի կողմից ընկերության շահերին հակառակ գործելու հետևանքով Ֆլայ Դուբայի պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակը կորցնելու և վստահությունս չարաշահելու հիմքով բաժնեմասերի «օտարում» կազմակերպելու հիմքերով:

Նյութերի նախապատրաստության արդյունքում, քննիչ Ա. Գ.-ի կողմից 18.02.2017թ-ին կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, որը բողոքարկվել է և Երևան քաղաքի դատախազի 14.03.2017թ-ի որոշմամբ վերացվել: Հարուցվել է թիվ 63200817 քրեական գործով:

Գործի նախաքննության ընթացքում երկու անգամ տեղի է ունեցել քննիչի փոփոխություն (քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը Երևան քաղաքի դատախազի կողմից վերացվելուց հետո տեղի է ունեցել քննիչի փոփոխություն, որից հետո կրկին Ա. Գ-ն է իրականացրել գործով վարույթը) և վեց անգամ երկարաձգվել է գործի նախաքննության ժամկետները: Քննիչ Ա. Գ.-ի կողմից 14.11.2017թ.-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին։Նախաքննության ավարտման պահին ծանոթանալով քրեական գործի նյութերին՝ ինձ իրավաբանական ծառայություն մատուցող ընկերության փաստաբանները եկել են այն եզրահանգման, որ շուրջ 10 ամիս տևած քննության ընթացքում վարույթ իրականացնող մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի հատկանիշներով առհասարակ քննություն չի իրականացրել, իսկ 178-րդ հոդվածի հատկանիշներով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի տարվել: Ուստի, փաստաբաններ կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկվել է Երևան քաղաքի դատախազին:

Մասնավորապես, գործում ունենալով մեր կողմից ներկայացված էլ փոստի հաղորդագրությունները, որոնցով հաստատվում էին մի շարք փաստեր կապված քրեական գործի հետ, քննիչի կողմից չեն ուսումնասիրվել, դրանց մասով հարցեր չեն ուղղվել կողմերին։ Այս ամենը համոզմունք է առաջացնում, որ քննիչը կամ չունի համապատասխան որակավորում այդպիսի գործք քննելու, կամ չունի օբյեկտվիություն, ինչը շատ ավելի հավանական է։

Սույն նամակով խնդրում եմ միջոցներ ձեռնարկել քրեական գործի արդյունավետ և հնարավորինս արագ քննությունն իրականացնելու, խախտված իրավունքներս վերականգնելու  և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, որի կարևոր երաշխիք եմ համարում քննիչ Ա. Գ-ին վարույթից հեռացնելը և քրեական գործի քննությունը տնտեսական հանցագործությունների քննության փորձ և համապատասխան գիտելիքներ ունեցող քննիչին հանձնելը»,- մասնավորապես նշված է բրիտանացի գործարարի բաց նամակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP