TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+15.09 oC

չարենցավան

Սատանայապաշտական ծեսեր Չարենցավանի գերեզմանատանը

09:27 23.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Բերբերյանը իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Սրա մասին վաղուց էի լսել, բայց երբևէ անձամբ չէի տեսել։ Երեկ էլ չեմ հիշում, թե ում մոտ կարդացի, որ նման բան էր նկատել Երևանի գերեզմանատներից մեկում։ Նկարել եմ այսօր առավոտյան Չարենցավանի գերեզմանատանը։ Փաստորեն համատարած ա։ Հետաքրքիր ա, ի՞նչ են մտածում սրա մասին պատկան […]

̰
Փրկարարները Չարենցավանի մոտ գտնվող ջրավազանից դի են դուրս բերել

16:50 09.06.2019

Հունիսի 9-ին, ժամը 11:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում՝ ջրավազանում, քաղաքացու դի է նկատվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրավազանից դուրս են բերել Ա.Յ.-ի (ծնված 1968 թ.) դին և մոտեցրել շտապօգնության […]

̰
Չարենցավանում մարդ են վնասազերծում, լսվել է պայթյուն. Hraparak.am

23:40 07.06.2019

Hraparak.am-ը գրում է, որ այս պահին Չարենցավանում է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նրան դիմավորել է Չարենցավանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանը: Hraparak.am-ը զանգահարել է նրան՝ հասկանալու, թե որն է Օսիպյանի՝ այս ժամին հրատապ Չարենցավան ժամանելու առիթը: Իսրայելյանն ասել է, թե ոստիկանապետն իրավունք ունի ոստիկանության ցանկացած տարածքային բաժանմունք այցելել: Հարցին, թե ինչո՞ւ հենց այսօր ու այս ուշ ժամին, […]

̰
Չարենցավանի ճանապարհին տեղադրված արձանի կմախքը մեր պրոբլեմների սիմվոլն է․ Փաշինյան

13:15 30.05.2019

Կառավարությունը Կոտայքի մարզի վարչական տարածքում գտնվող, Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության նպատակով մշակույթի նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացրեց 9 մլն 144 հազար դրամ: Նախագիծն այսօր ներկայացրեց մշակույթի նախարարի պաշտոնակատարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը պարբերաբար Չարենցավանի ճանապարհով անցնելիս տեսնում է այդ արձաններից մեկը՝ «Ճանապարհաշինարարները»։ […]

̰
Չարենցավան, Մարտունի, Գավառ, Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում

17:17 21.04.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում: Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված  մոտ 100 բեռնատար ավտոմեքենա:

̰
Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից կատարված չարաշահումների առթիվ քրգործ է հարուցվել

14:03 12.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու և յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում տվյալներ են ձեռք բերվել […]

̰
Չարենցավանի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառերին

08:44 30.03.2019

Մարտի 30-ին` ժամը 00:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին […]

̰
Չարենցավանում տեղի ունեցած ավազակային հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի երկու բնակչի

17:29 26.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչը ուրիշի գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել նույն քաղաքի […]

̰
Ավազակային հարձակում Չարենցավանում. ձերբակալվել է երկու անձ

10:19 21.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Չարենցավան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ: Երկու անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 8-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել […]

̰
Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում

18:48 16.03.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
Չարենցավանում դանակի սպառնալիքով թալանել են տարեց կնոջը

13:27 09.03.2019

Մարտի 8-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը ։ Ժամը 13։30-ի սահմաններում դիմակավորված անձը, օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից, ներս է մտել Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկը և դանակի սպառնալիքի տակ տանտիրուհուց՝ 61-ամյա Հասմիկ Դ.-ից պահանջել ոսկյա, արծաթյա զարդեր, գումար։ Դիմակավորված անձն անօգնական կնոջը տարել է ննջասենյակ, […]

̰
«Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում հիվանդանոցային և պոլիկլինիկական ծառայություններ կմատուցվեն

00:24 07.03.2019

Կոտայքի մարզում հիմնանորոգված, բարեկարգված և ժամանակակից սարքավորումներով կահավորված բժշկական կենտրոնների առկայությունը մարզային խնդիրների լուծման առաջնահերթություններից է՝ բժշկական ծառայությունների պատշաճ մակարդակով կազմակերպման, քաղաքացիների սպասարկման և անհրաժեշտ բժշկական օգնությունն ավելի բարձրակարգ տրամադրելու հրամայականով պայմանավորված: Այս տեսանկյունից ձեռնարկված գործնական քայլերից հերթականը Կոտայքի մարզի «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում դեկտեմբերին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն են, որոնք այս պահին ընթացքի մեջ են: […]

̰
Հրազդանի նախկին քաղաքապետը տեղափոխվել է Չարենցավանի քննչական բաժին

17:40 28.02.2019

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայրից Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին  է տեղափոխվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը, գրում է Shamshyan.com-ը: Երեկ նրա փաստաբանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ վիճարկելով Չարենցավանի քննչական բաժնի քննիչի կողմից Ա. Դանիելյանի ձերբակալման որոշումը: Այսօր քննչական մարմինը դիմելու է Կոտայքի մարզի ընդհանուր […]

̰
Խուլիգանություն Չարենցավանի գիշերային ակումբներից մեկի մոտ

12:45 28.02.2019

Փետրվարի 27-ին` ժամը 21.55-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի կայարանի մերձակա գիշերային ակումբի մոտ վիճաբանություն է: Մեկնած օպերատիվ խումբը Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում գործող գիշերային ակումբի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1984 թ. ծնված Իշխան Մ.-ին, 1985 թ. ծնված Սասուն Ա.-ին, 1982 թ. ծնված Էդգար Խ.-ին և 1995 թ. […]

̰
ՃՏՊ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. կան տուժածներ

11:31 23.02.2019

Փետրվարի 23-ին, ժամը 07:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան – Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի 33-րդ կմ-ին Mercedes C մակնիշի (վարորդ` Դ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
Չարենցավանի սկզբնամասում գտնվող կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրանցքը

09:15 20.01.2019

Հունվարի 19-ին` ժամը 22:22-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի սկզբնամասում գտնվող կամրջի մոտակայքում ավտոմեքենա է ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes C180 մակնիշի (վարորդը՝ Ա. Տ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, սահել (մոտ 15 […]

̰
Չարենցավանի 3-րդ հիմնական դպրոցում ընտրված տնօրենն այսօր կնշանակվի իր պաշտոնում. Արայիկ Հարությունյան

16:27 12.12.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Չարենցավան կատարած այցին: «1. Նախընտրական փուլում, հանրահավաքներից մեկի ժամանակ մի խումբ քաղաքացիներ դիմել էին վարչապետին Չարենցավանի 3-րդ դպրոցի հարցով: Այդ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ ընտրություններից հետո կայցելի Չարենցավան: 2. Այս համատեղ այցը կարևոր է նրանով, որ ուղիղ եթերում պետությունը, նրա ինստիտուտների […]

̰
Փաշինյանն այցելել է Չարենցավան՝ տեղում ծանոթանալու, թե ինչու են դասադուլ հայտարարել թիվ 3 հիմնական դպրոցում

15:16 12.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, այցելել է Չարենցավան, հանդիպելու Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչա-մանկավարժական կազմի ու դպրոցականների ծնողների հետ՝ պարզելու և տեղում ծանոթանալու դպրոցում ստեղծված իրավիճակին: Խնդիրն այն է, որ արդեն տասը օր է, ինչ աշակերտները դասադուլ են հայտարարել՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի: Հանդիպմանը ներկա են եղել  նաև Կոտայքի […]

̰
Չարենցավանի քաղաքապետը 26 անշարժ գույք ունի. նա շարունակում է հողամասեր գնել․ «Փաստ»

08:40 26.07.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը նախորդ տարի առքուվաճառքով է զբաղվել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Շահգալդյանը գնել է երկու հողամաս 1 միլիոն 735 հազար և 2 միլիոն 284 հազար դրամով, նաև վաճառել է երեք այլ հողամաս 1 միլիոն, 200 հազար և 160 հազար դրամով: Դրամական միջոցները […]

̰
Հայտնաբերվել է Չարենցավանի դատարանից փախած կալանավորը

12:15 04.07.2018

Այսօր՝ հուլիսի 4-ին, վաղ առավոտյան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերվել է Չարենցավանի դատարանից փախուստի դիմած կալանավոր, 20-ամյա Դավիթ Խաչիկի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը: Տեղեկացնենք, որ հուլիսի 2-ին՝ երեկոյան ժամը 8-ն անց 30-ի սահմաններում, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Չարենցավանի նստավայրից փախուստի […]

̰
Չարենցավանի դատարանի կալանավորների խցից 20-ամյա կալանավոր է փախել

01:00 04.07.2018

Չարենցավանի դատարանից կալանավոր է փախել: Հուլիսի 2-ին` ժամը 20։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Չարենցավանի նստավայրից փախուստի է դիմել 20-ամյա կալանավոր Դավիթ Վաչիկի Գրիգորյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նա «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր էր։ Դավիթ Գրիգորյանը […]

̰
Չարենցավանում ավտոմեքենա է այրվել

10:00 23.06.2018

Հունիսի 23-ին, ժամը 03:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 16 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:28-ին, մարվել՝ 03:40-ին: Այրվել է «HONDA EDIX» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Ն. Գ.) շարժիչի հատվածն ամբողջությամբ:

̰
Հրազդանի կիրճում և Չարենցավանում օձեր են հայտնաբերվել

22:06 06.06.2018

Հունիսի 6-ին` ժամը 16:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: […]

̰
Չարենցավանում իրար են բախվել 10-ից ավել մեքենաներ

10:53 26.02.2018

Այսօր՝ փետրվարի 26-ին, շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshayan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։

̰
Չարենցավանում և Աշտարակում ջրանջատումներ կլինեն

09:52 26.02.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 26-ին ժամը 10։00-24։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալ․ Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցների, Արայի, Գիտավան-1 և Գիտավան-2 թաղամասերի և 10։00-21։00-ը՝ Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը։

̰
BACK_TO_TOP