16:50 29.12.2018
Չինաստանի արևելյան հատվածում գտնվող Յունդին նահանգի ածխահանքում փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 5 մարդ: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանքահոր են իջել 9 հանքագործներ, որոնք այդպես էլ դուրս չեն եկել: Տարածքում անմիջապես կազմակերպվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որի ընթացքում հաջողվել է փրկել 3 հանքափորի և դուրս բերել մյուսների մարմինները: Կատարվում է հետաքննություն՝ պարզելու վթարի պատճառները:
13:30 08.12.2018
Չինաստանի Ազգային տիեզերական վարչությունը հայտարարել է «Չանե 4» լուսնագնացի հաջող գործարկման մասին, որը մարդկության պատմության մեջ առաջին անգամ փափուկ վայրէջք է կատարելու Լուսնի հակառակ կողմում: Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը: Այս առաքելության հիմնական բարդություններից մեկը համարվում է վայրէջքի առանձնահատկությունը: Լուսնի հակառակ կողմի հետ ուղիղ կապ չկա, Երկիր մոլորակից ռադիոազդանշաններ չեն հասնում, ինչը դժվարություններ է ստեղծում […]
14:25 24.11.2018
Չինաստանի Ցզիլին նահանգի մեքենաշինական գործարանում հզոր պայթյուն է որոտացել: Տեղի ունեցածի պատճառով զոհվել է 2, վիրավորվել՝ մոտ 60 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Պայթյունից հետո տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 220 հրշեջ, 150 ոստիկան և մոտ 80 բուժաշխատող: Իշխանություններն արդեն բացառել […]
12:38 17.11.2018
ԱՄՆ պատրաստ է հրաժարվել Չինաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, եթե Չինաստանը փոխի իր տնտեսական քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը: «Եթե Չինաստանը չփոխի իր ճանապարհը, ԱՄՆ-ն չի փոխի իր ուղղությունը»,- ասել է նա: Փենսի խոսքով՝ ԱՄՆ-ն ընդունել է վճռական միջոցառումներ՝ վերացնելու համար Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների անհավասարակշռությունը: Հիշեցնենք, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային […]
21:56 10.11.2018
Միլիարդատեր Բիլ Գեյթսը կարծում է, որ աշխարհին ավելի լավ զուգարանակոնքեր են պետք: Այս մասին նա հայտարարել է Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցած կենցաղային կոյուղու բնագավառում տեխնիկական նորարարություններին նվիրված ցուցահանդեսում: Ցուցահանդեսը լավ հնարավորություն է ստեղծում տարբեր ընկերությունների համար ներկայացնել իրենց ստեղծած նոր զուգարանակոնքերը: Ընկերությունները ցուցադրել են այնպիսի զուգարանակոնքեր, որոնք ավելի արդյունավետ կարող են առանձնացնել մեզը այլ […]
13:45 10.11.2018
Երեկ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ և Չինաստանի պատվիրակությունները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Կորեական թերակղզու, Թայվանի և Հարավչինական ծովի շուրջ ստեղծված իրավիճակը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ չնայած լարված հարաբերություններին՝ կողմերը պահում են համագործակցությունը: Միևնույն ժամանակ, պետքարտուղարն իր մտահոգություններն է հայտնել Հարավչինական ծովում […]
12:33 06.11.2018
Միացյալ նահանգները և Չինաստանը վերսկսում են իրենց բանակցությունները: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Երկու կողմերը բանակցությունները կսկսեն ուրբաթ: Հանդիպման շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել անցած շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա գործընկերոջ՝ Սի Ցզինպինի հեռախոսազրույցի ժամանակ: Երկու կողմերն էլ այս քայլը դրական են գնահատել: Նախագահ Թրամփն էլ կարծում է, որ իրեն կհաջողվի […]
10:55 27.10.2018
Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն պաշտոնական այցով գտնվում է Պեկինում: Այցի շրջանակներում նա հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ստորագրել մի շարք համաձայնագրեր: Ուշագրավ է, որ սա Աբեի առաջին այցն է Չինաստան վերջին 7 տարիների ընթացքում: Ճապոնիայի վարչապետը նաև մասնակցել է Չինաստանի և Ճապոնիայի միջև կնքված Միջազգային խաղաղության […]
10:54 23.10.2018
Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար կամուրջը: Այս մասին հայտնել է BBC-ն: Բացման պաշտոնական արարողությանը ներկա է եղել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: Կամրջի երկարությունը 55 կմ է, այն կապում է Հոնկոնգը Մակաոյի հետ: Նշենք, որ կամուրջն սկսել են կառուցել 2009-ից: Այն կառուցելու համար պահանջվել է 400 հազար տոննա երկաթ, որը բավարար է 60 Էյֆելյան աշտարակ կառուցելու համար: Կառուցման […]
23:12 20.10.2018
Աշխարհի խոշորագույն «երկկենցաղ» AG 600 ինքնաթիռը, որ ստեղծել են չինացիները, հաջողությամբ կատարել է իր առաջին ջրային փորձնական թռիչքը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ինքնաթիռը օգոստոսի 27-ից գտնվում է «Չժանհե» հիդրոէլեկտրակայանում, որտեղ մի շարք կարևոր թեստեր է անցել: Մասնագետները գրեթե 2 ամիս փորձարկել են ինքնաթիռի շարժունակությունը, ջրի մակերեսին մնալու կարողությունը, ինչպես նաև անջրանցիկությունը: […]
13:42 13.10.2018
Չինաստանի իշխանությունները խոշոր սողանքի պատճառով Սիչուան նահանգից և Տիբեթի ինքնավար շրջանից տարհանել են մոտ 25 հազար բնակչի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը: Նշվում է, որ Սիչուան նահանգից տարհանվել է մոտ 11 հազար բնակիչ, իսկ Տիբեթի ինքնավար շրջանից՝ ավելի քան 13.6 հազար: Սողանքների հետևանքով գետերի մակարդակը զգալի […]
11:40 26.09.2018
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է շտապօգնության նոր մեքենաների ձեռքբերման մասին: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրաբերվել է շտապօգնության 200 մեքենա, այդ թվում՝ շտապ օգնության ռեանիմոբիլներ, շտապ օգնության գծային մեքենաներ, որոնցից 49-ը այսօր ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին: Շտապ […]
18:44 24.09.2018
Չինաստանի Չժեցզյան նահանգում անսովոր ռեստորան են բացել, որը տեղակայված է հենց ժայռն օղակող ճանապարհի վրա: Ճանապարհի երկայնքով տեղադրված են սեղաններ, որոնք հնարավորություն է տալիս սպասարկել միաժամանակ 100 հաճախորդի: Այս մասին հայտնում է ESNS լրատվամիջոցը: Ռեստորանի հյուրերը կարող ենք վայելել ժայռից բացվող տեսարանը: Ռեստորանը պաշտոնապես բացվել է սեպտեմբերի 22-ին:
20:33 15.09.2018
Չինաստանի հարավային շրջաններում հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ՝ կապված «Մանգութ» թայֆունի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը հղում անելով՝ Չինաստանի ազգային օդերևութաբանական կենտրոնին: Սպասվում է, որ կիրակի օրը թայֆունը կհասնի Չինաստանի հարավային նահանգ Գուանդուն: Քամու արագությունը թայֆունի էպիկենտրոնում կհասնի վայրկյանում 45-52 մետրի: «Մանգութը» կլինի այս տարվա 22-րդ ամենաուժեղ թայֆուններից մեկը: Օդերևութաբանները տեղի […]
17:15 08.09.2018
Չինաստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Յունան նահանգում 5.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 14 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական կայքը՝ հղում անելով չինական սեյսմոլոգիական կենտրոնին: Սեյսմոլոգիական կենտրոնից հայտնում են նաև, որ երկրաշարժից հետո գրանցվել է տարբեր ուժգնության ավելի քան 50 հետցնցում: Արտակարգ իրավիճակների արձագանքման նահանգային կենտրոնը աղետի […]
10:28 08.09.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Չինաստանին նոր մաքսատուրքեր սահմանել ներկրվող գրեթե բոլոր ապրանքների համար: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ հավելյալ միջոցները կարող են ընդունվել կարճ ժամկետներում: «Ես կոշտ եմ լինելու Չինաստանի հետ, քանի որ ես պետք է այդպիսին լինեմ… Մենք 50 մլրդ-ի մաքսատուրքեր ենք սահմանել: Այժմ մենք ևս 200 մլրդ ենք ավելացրել: Հաճելի չէ ասել, սակայն, […]
10:21 30.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը ճնշում է գործադրում ԿԺԴՀ-ի վրա՝ Վաշինգտոնի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում: «Նախագահ Թրամփը վստահ է, որ Հյուսիսային Կորեան սաստիկ ճնշման է ենթարկվում Չինաստանի կողմից, ինչը պայմանավորված է Չինաստանի կառավարության հետ մեր ունեցած խոշոր առևտրային տարաձայնություններով»,- ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում, […]
19:16 17.08.2018
Արևադարձային «Ռումբիա» թայֆունը հասել է Շանհայ՝ իր հետ բերելով տեղատարափ անձրևներ և ուժգին քամիներ: Թայֆունի պատճառով արդեն տարհանվել է մոտ 53 հազար մարդ: Այս մասին հաղորդել է Ria Novosti լրատվական կայքը: Աղբյուրը նշում է, որ քամու ուժգնությունը հասել է վայրկյանում 23 մետրի (9 բալ): Շանհայում հնարավոր ջրհեղեղների հետ կապված հայտարարվել է վտանգավորության բարձր մակարդակ: Ներկայումս […]
17:55 31.07.2018
Չինաստանի հարավարևելյան Ցզյանսի նահանգի իշխանություններն սկսել են միջոցներ ձեռնարկել «միայն դիակիզում» քաղաքականության տարածման համար: Դա հողային ռեսուրսները պահպանելու նպատակ ունի: Տեղացիներից բռնագրավում են պատրաստի դագաղները և արգելում թաղման ավանդական արարողակարգերը: Այս մասին գրում է South China Morning Post-ը: Շատ քաղաքների իշխանություններ հողային պաշարների պահպանման նպատակով «միայն դիակիզում» քաղաքականության իրագործման վերջնական ժամկետ են սահմանել արդեն այս տարվա սեպտեմբերը: […]