TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+15.09 oC

Չինաստան

Թրամփը ՄԱԿ-ին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Չինաստանին՝ կորոնավիրուսի տարածման համար

20:55 22.09.2020

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել Չինաստանին՝ կորոնավիրուսի տարածման համար: Այս մասին Թրամփը տեսաուղերձով հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, փոխանցում է RIA Novosti լրատվականը: «Վիրուսի տարածման առաջին օրերին Չինաստանը դադարեցրեց ներքին ուղևորությունները, միևնույն ժամանակ, թույլ տալով ինքնաթիռներին լքել Չինաստանի տարածքը և վարակել աշխարհին…ՄԱԿ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Չինաստանին, իր գործողությունների […]

̰
Չինաստանի քիմիական նյութերի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

13:31 04.08.2020

Չինաստանի Հուբեյ նահանգի քիմիական նյութերի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, որին նախորդել էր պայթյունների շարք: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 4-ը վիրավոր են: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան: Դեպքի վայրում որոնղափրկարարական աշխատանքները շարունակվում են: Դրանց մասնակցում է ավելի քան 100 մարդ և 14 հրշեջ մեքենա: […]

̰
Ուհանում «Քովիդ-19»-ի ախտանշան չունեցող դեպքեր չկան

23:00 16.06.2020

Չինաստանի Ուհան քաղաքի իշխանությունները հայտնել են, որ ախտանշան չունեցողները, որոնք բացահայտվել էին զանգվածային թեստավորման ժամանակ, դուրս են եկել կարանտինից: Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Քովիդ-19-ի» թեստերը երկու անգամ անընդմեջ բացասական են եղել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս կորոնավիրուսի ախտանշան չունեցող դեպքեր Ուհանում չկան: Այստեղ զանգվածային թեստավորում էին  […]

̰
Չինաստանում նավթատար մեքենա է պայթել. կան զոհեր և վիրավորներ

18:06 13.06.2020

Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգում նավթատար մեքենա է պայթել: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ ավելի քան 117 մարդ: Այս մասին հայտնել է CGTN-ն: Պայթյունը տեղի է ունեցել մայրուղում, ինչի հետևանքով փակվել են մի շարք մուտքեր: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ պայթյունը նաև վնասել է հարակից բնակելի տները, մեքենաները և գործարանային արտադրամասերը: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են […]

̰
G20-ի ղեկավարների տեսակոնֆերանսը չեղարկվել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ծագած տարաձայնությունների պատճառով

10:45 25.04.2020

Մեծ քսանյակի ղեկավարների երկրորդ տեսակոնֆերանսը չեղարկվել է Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով: Այս մասին հայտնել է TASS-ը հղում անելով ՝ South China Morning Post-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը պնդել է, որպեսզի ԱՀԿ-ն զեկուցի COVID-19- ի բռնկման դեմ պայքարում իր վաղ գործողությունների մասին: Պեկինը կտրականապես հրաժարվել է քննարկել կազմակերպության […]

̰
Անտառային խոշոր հրդեհներ Չինաստանում. կա 19 զոհ

18:44 31.03.2020

Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում անտառային խոշոր հրդեհների պատճառով 19 մարդ է զոհվել, որից 18-ը՝ հրշեջ: Այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է տեղի ֆերմաներից մեկում, ապա արագ տարածվել քամու պատճառով: Կրակի ընդգրկած տարածքը գերազանցում է 1000 հեկտարը: Ավելի քան 1200 մարդ տարհանվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 2 հազար հրշեջ […]

̰
Չինաստանում մոր և նորածին երեխայի վերամիավորման տեսանյութը կարանտինից հետո հայտնվել է համացանցում

23:38 19.03.2020

Մայրը վերամիավորվել է իր նորածին աղջիկ երեխայի հետ այն բանից հետո, երբ երեխան ավելի քան 3 շաբաթ եղել է հիվանդանոցում կարանտինի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի Շիցզյաչժուան քաղաքում: Նրանց հանդիպման տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը: Բժիշկները մեկուսացրել էին երեխային ծնվելուց երկու շաբաթ անց, քանի որ կային կասկածներ, որ երեխան վարակվել է կորոնավիրուսով: Բժիշկները վախենում […]

̰
Ուհանում փակվել են բոլոր ժամանակավոր հիվանդանոցները

16:29 10.03.2020

Չինաստանի Ուհան քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի բռնկման օջախ, փակվել են բոլոր 14 ժամանակավոր հիվանդանոցները: Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դուրս են գրվել բոլոր հիվանդները: «Տեղի է ունեցել Ուհանի ժամանակավոր հիվանդանոցի փակման արարողությունը Ուհանի մարզադաշտում: Այսօր դուրս կգրվի հիվանդների վերջին խումբը»,- ասվում է հաղորդագրության մեջ: COVID 19-ի բռնկումից հետո Ուհանում մի շարք մարզադաշտեր […]

̰
Ուկրաինան այսօր մտադիր է տարհանել իր քաղաքացիներին Չինաստանից

13:38 18.02.2020

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ այսօր մտադիր է ինքնաթիռ ուղարկել Չինաստան և տարհանել իր 49 քաղաքացիներին և ևս 36 օտարերկրացիների: Ուկրաինայի առողջապահության նախարարի խոսքերով՝ թռչելու թույլտվություն կստանան վիրուսի ախտանիշներ չունեցող անձինք: Նրանք Կիև ժամանելուն պես 14 օր կմնան կարանտինի մեջ: Այս մասին հայտնել է Rbc.ua-ն: Չինաստանում Ուկրաինայի դեսպանատունը տարհանման մասին հայտնել էր փետրվարի 11-ին […]

̰
Կորոնավիրուսով կարող է վարակվել աշխարհի բնակչության 60 տոկոսը. բժիշկներ

17:56 11.02.2020

Հոնկոնգի բժիշկները հայտարարել են, որ կորոնավիրուսով կարող է վարակվել աշխարհի բնակչության ավելի քան 60 տոկոսը, եթե վերահսկողության մեթոդները ձախողվեն: Նրանք նաև զգուշացրել են, որ նույնիսկ եթե մահացության մակարդակը հասնի ընդամենը 1 տոկոսի, հիվանդության տարածման հավանականությունը կնշանակի, որ այն դեռ կարող է սպանել հազարավոր մարդկանց: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Աշխարհում արդեն գրանցվել է կորոնավիրուսով […]

̰
Ուհանում կորոնավիրուսից ԱՄՆ քաղաքացի է մահացել

21:20 08.02.2020

Չինական Ուհան քաղաքում կորոնավիրուսից ԱՄՆ քաղաքացի է մահացել: Այս մասին հայտնել է Չինաստանում ԱՄՆ դեպանատունը: Մահացած քաղաքացին 60 տարեկան էր: Նա մահացել է փետրվարի 6-ին: Աղբյուրն այլ մանրամասներ չի հրապարակել ԱՄՆ քաղաքացու անձնական տվյալների և Չինաստանում նրա գտնվելու նպատակների մասին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 86 մարդ: […]

̰
Ուհանում բացվել է երկրորդ էքսպրես-կլինիկան

16:19 08.02.2020

Չինական Ուհան քաղաքում շահագործման է հանձնվել նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված երկրորդ հիվանդանոցը, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ բուժաշխատողների առաջին խումբը արդեն ժամանել է հիվանդանոց: Նրանք այժմ պատրաստվում են հիվանդներին ընդունելուն: Հայտնի է, որ նրանք հիվանդանոց կտեղափոխվեն արդեն այսօր: Այս հիվանդանոցում կբուժվեն այն հիվանդները, որոնց մոտ արդեն հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Հայտնի […]

̰
Ինչպես են Ուհանում բժիշկները տնից բռնի ուժով դուրս հանում կորոնավիրուսով հիվանդներին

15:33 08.02.2020

Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են բժիշկները բնակարաններից բռնի ուժով դուրս հանում այն մարդկանց, ում մոտ կորոնավիրուսի առկայություն է կասկածվում: Տեսանյութը հրապարակել է The Daily Mail-ը: Տեսանյութում երևում է՝ ինչպես են պաշտպանիչ հանդերձանքով մարդիկ տանից դուրս հանում 2 հոգու՝ թևերից բռնած, իսկ 3-րդը դիմադրում է, սակայն բժիշկները նրան էլ են բռնությամբ տանում: Տեսանյութը նկարահանվել […]

̰
Ավելի քան 700 մարդ բուժվել է կորոնավիրուսից

22:57 04.02.2020

Աշխարհում ավելի քան 700 մարդ ապաքինվել է նոր տեսակի կորոնավիրուսից: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Համաձայն վերջին տվյալների՝ կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 426-ի, ապաքինվածներինը՝ 704-ի: Վարակվածների ընդհանուր թիվն էլ գերազանցել է 20 հազարը: Նոր վարակի մասին հայտնի է դարձել անցած տարվա դեկտեմբերին: Այն դուրս է եկել Չինաստանի սահմաններից: Կորանավիրուսի ավելի քան 100 դեպք է […]

̰
Չինաստանը ժամանակավորապես արգելել է կենդանիների վաճառքը` կապված կորոնավիրուսի տարածման հետ

21:51 28.01.2020

Չինաստանի իշխանությունները ժամանակավորապես արգելել են կենդանիների վաճառքը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 106-ի։ Վարակվածների ընդհանուր թիվն էլ գերազանցել է 4500-ը: Հիվանդների թիվը կտրուկ ավելացել է վերջին 2 օրերին: Մոնղոլիան, Հյուսիսային Կորեան և Ղրղզստանը հայտարարել են, որ փակում են իրենց սահմանները Չինաստանի հետ: Վիրուսը […]

̰
Չինաստանում քիմիական գործարանում պայթյուն է որոտացել․ կա 4 զոհ

14:09 15.10.2019

Խոշոր պայթյուն է որոտացել Չինաստանի քիմիական գործարաններից մեկում: Զոհվել է 4, վիրավորվել՝ 6 մարդ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն: Այս մասին հայտնել է Global Times-ը: 4 killed, 6 injured in an explosion at a chemical plant in Yulin, South China's Guangxi Zhuang Autonomous Region. pic.twitter.com/HqZirASIvg — Global Times (@globaltimesnews) October […]

̰
Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրային բանակցությունների հաջորդ փուլը կկայանա սեպտեմբերին. Թրամփ

17:23 31.08.2019

Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, որ Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրային բանակցությունների հաջորդ փուլը կկայանա սեպտեմբերին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ Չինաստանի դեմ սահմանված մաքսատուրքերն արդեն իսկ տալիս են հստակ արդյունքներ: Թրամփի խոսքով՝ Չինաստանը հիմա ապրում է վերջին 61 տարվա վատագույն ժամանակահատվածում: Վաղվանից բարձրանում են Չինաստանից ներկրվող […]

̰
Թրամփը հայտարարել է, որ նախատեսվածից ավելի կբարձրացնի Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը

12:00 24.08.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանից ներկրվող 300 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը սեպտեմբեր ամսին կբարձրանան ոչ թե նախատեսված 10, այլ 15 տոկոսի չափով, իսկ հոկտեմբերից 250 միլիարդ դոլար արժողությամբ մեկ այլ ապրանքների մաքսատուրքերի աճը կլինի ոչ թե 25 տոկոս, այլ 30 տոկոս: Թրամփի այս քայլը կապված է ավելի վաղ Չինաստանի […]

̰
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի նկատմամբ

16:11 02.08.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 10 տոկոս հավելյալ մաքսատուրք է սահմանում Չինաստանից ներկրվող 300 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների համար: Այս մասին հայտնել է BBC-ն: Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի մաքսատուրքեր կիրառել Չինաստանից ներկրվող ապրանքների համար, մինչև ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային համաձայնագիր չկնքեն: Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ին: Միացյալ […]

̰
ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների հերթական փուլը հաջողությամբ է պսակվել

20:04 01.08.2019

Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Շանհայում տեղի ունեցած ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների հերթական փուլը հաջողությամբ է պսակվել: Նախարարությունը նաև հայտարարել է, որ ամերիկյան կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակել բանակցությունները սեպտեմբերին Միացյալ Նահանգներում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Bloomberg-ն էլ հաղորդում է, որ Սպիտակ տունը տեղի ունեցած բանակցությունները անվանել է կառուցողական: Չինական կողմը նաև […]

̰
Չինաստանի հարավարևելյան նահանգներում ջրհեղեղ է. կան զոհեր

13:34 11.07.2019

Չինաստանի հարավարևելյան նահանգներում մի քանի օր է՝ շարունակվում են տեղատարափ անձրևներն ու հեղեղումները: Դրանց պատճառով զոհվել է 11 մարդ, ևս 6-ն անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղետի գոտում են հայտնվել 10 քաղաքների մոտ 3 միլիոն բնակիչներ: Տեղի իշխանությունները տարհանել են ավելի քան 257 հազար մարդու, ևս 100 հազար […]

̰
Սի Ցզինպինը պետական այցով Մոսկվայում է

21:46 05.06.2019

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պետական այցով գտնվում է Մոսկվայում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այցի շրջանակներում նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային կարևոր այլ հարցեր: Երկկողմ բանակցությունների ընթացքում կողմերը համոզվեցին, որ երկու երկրների դիրքորոշումները համաշխարհային հիմնախնդիրների վերաբերյալ շատ առումներով համընկնում են: Այցի […]

̰
Ֆրանսիան հետևում է Վաշինգտոնի և Պեկինի միջև ընթացող առևտրային բանակցություններին

22:29 07.05.2019

«Միացյալ Նահանգները և Չինաստանը պետք է խուսափեն առևտրային լարվածության աճից»,- հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նախարարը նշել է, որ Ֆրանսիան հետևում է Վաշինգտոնի և Պեկինի միջև ընթացող առևտրային բանակցություններին և կոչ է անում բանակցող կողմերին զերծ մնալ միակողմանի որոշումներից: Նախարարն ընդգծել է, որ այդ քայլերը […]

̰
Առևտրային պատերազմը կավարտվի. ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են համաձայնության հասնել

16:30 23.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Չինաստանի փոխվարչապետ Լյու Հիին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Երկու երկրները մտադիր են վերջ դնել առևտրային պատերազմին, որը, փորձագետների կարծիքով, մեծ վնաս է հասցրել ոչ միայն ամերիկյան և չինական, այլև համաշխարհային տնտեսությանը: Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններում զգալի առաջընթաց […]

̰
Չինական տիեզերական սարքի կողմից Լուսին տարված սերմերը ծիլ են տվել

16:59 15.01.2019

Չինաստանի Ազգային տիեզերական վարչությունը հայտարարել է, որ չինական «Chang’e 4» տիեզերական սարքի կողմից Լուսին տարված սերմերը ծիլեր են տվել: Այս մասին հայտնել է BBC-ն: Սա բացառիկ երևույթ է, քանի որ առաջին անգամն է, որ Լուսնի վրա աճում է կենսաբանական նյութ: Մասնագետներն ընդգծել են, որ սա կարևորագույն քայլ է տիեզերքի երկարաժամկետ ուսումնասիրման համար: Այս ձեռքբերումը տիեզերագնացներին […]

̰
Չինաստանում բացվել է «խելացի» ավտոբուսների համար նախատեսված առաջին երթուղին

19:50 29.12.2018

Կենտրոնական Չինաստանում՝ Չանշա քաղաքում, բացվել է «խելացի» ավտոբուսների համար նախատեսված առաջին երթուղին: Այն դեռ փորձնական է: Ցուցադրական երթուղին Սյանցզյան շրջանում է. այն ունի 7,8 կմ երկարություն և 22 կանգառ: Այս երթուղին օգտագործվելու է 4 էլեկտրաավտոբուսների փորձարկման համար, որոնք ստեղծվել են ինտելեկտուալ տեխնոլոգիաների հիման վրա: Մեքենաները երթուղի կարող են դուրս գալ առանց վարորդների:

̰
Չինաստանի ածխահանքերից մեկում փլուզում է տեղի ունեցել. կան զոհեր

16:50 29.12.2018

Չինաստանի արևելյան հատվածում գտնվող Յունդին նահանգի ածխահանքում փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 5 մարդ: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանքահոր են իջել 9 հանքագործներ, որոնք այդպես էլ դուրս չեն եկել: Տարածքում անմիջապես կազմակերպվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որի ընթացքում հաջողվել է փրկել 3 հանքափորի և դուրս բերել մյուսների մարմինները: Կատարվում է հետաքննություն՝ պարզելու վթարի պատճառները:

̰
Չինաստանը լուսագնաց է գործարկել Լուսնի հակառակ կողմն ուսումնասիրելու համար

13:30 08.12.2018

Չինաստանի Ազգային տիեզերական վարչությունը հայտարարել է  «Չանե 4» լուսնագնացի հաջող գործարկման մասին, որը մարդկության պատմության մեջ առաջին անգամ փափուկ վայրէջք է կատարելու Լուսնի հակառակ կողմում: Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը: Այս առաքելության հիմնական բարդություններից մեկը համարվում է վայրէջքի առանձնահատկությունը: Լուսնի հակառակ կողմի հետ ուղիղ կապ չկա, Երկիր մոլորակից ռադիոազդանշաններ չեն հասնում, ինչը դժվարություններ է ստեղծում […]

̰
Չինաստանի մեքենաշինական գործարաններից մեկում պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել

14:25 24.11.2018

Չինաստանի Ցզիլին նահանգի մեքենաշինական գործարանում հզոր պայթյուն է որոտացել: Տեղի ունեցածի պատճառով զոհվել է 2, վիրավորվել՝ մոտ 60 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Պայթյունից հետո տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 220 հրշեջ, 150 ոստիկան և մոտ 80 բուժաշխատող: Իշխանություններն արդեն բացառել […]

̰
ԱՄՆ պատրաստ է հրաժարվել Չինաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից

12:38 17.11.2018

ԱՄՆ պատրաստ է հրաժարվել Չինաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, եթե Չինաստանը փոխի իր տնտեսական քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը: «Եթե Չինաստանը չփոխի իր ճանապարհը, ԱՄՆ-ն չի փոխի իր ուղղությունը»,- ասել է նա: Փենսի խոսքով՝ ԱՄՆ-ն ընդունել է վճռական միջոցառումներ՝ վերացնելու համար Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների անհավասարակշռությունը: Հիշեցնենք, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային […]

̰
BACK_TO_TOP