TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+19.09 oC

Պայթյուն

Չինաստանի մեքենաշինական գործարաններից մեկում պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել

14:25 24.11.2018

Չինաստանի Ցզիլին նահանգի մեքենաշինական գործարանում հզոր պայթյուն է որոտացել: Տեղի ունեցածի պատճառով զոհվել է 2, վիրավորվել՝ մոտ 60 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Պայթյունից հետո տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 220 հրշեջ, 150 ոստիկան և մոտ 80 բուժաշխատող: Իշխանություններն արդեն բացառել […]

̰
Թուրքիայի ռազմաբազաներից մեկում պայթյուն է որոտացել, կան զոհեր

14:10 10.11.2018

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի ռազմաբազաներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 25 զինվոր, 7-ն էլ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նախարարությունը հայտնել է նաև, որ տուժած բոլոր զինվորները անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները: Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, […]

̰
Սանկտ Պետերբուրգի պայթուցիկ նյութերի արտադրման գործարանում պայթյունի հետևանքով կան զոհեր

12:59 20.10.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող «Ավանգարդ» պայթուցիկ նյութերի արտադրման գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Պատահարի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել 7-ը: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ 7,5 հազար քառակուսի մետր մակերեսով շենքն ամբողջությամբ քանդվել է։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել է գործարանի գլխավոր […]

̰
Ուկրաինայի ռազմամթերքի պահեստում կրկին պայթյուններ են որոտացել

17:29 13.10.2018

Առավոտյան 3 պայթյուն է որոտացել ուկրաինական Չեռնիգով մարզի ռազմամթերքի պահեստում: Դեպքի վայրում աշխատում է հրդեհաշիջող գնացք: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Նշվում է նաև, որ այս պահի դրությամբ զինամթերքի պահեստում կա մոտ 70 հազար տոննա զինամթերք: Հիշեցնենք, որ այս պահեստը համարվում է Ուկրաինայի ամենախոշոր զինապահեստներից մեկը, որի տարածքը կազմում է մոտ […]

̰
Կանադայի նավթավերամշակման գործարաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել. կան տուժածներ

11:39 09.10.2018

Կանադայի արևմտյան Նյու Բրանսուիք նահանգում երեկ պայթյուն է որոտացել տեղի ընկերություններից մեկին պատկանող նավթավերամշակման գործարանում: Պայթյունին հաջորդել է հզոր հրդեհը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Տեղի ունեցածի հետևանքով 5 մարդ է տուժել: Կանադայի Սենթ Ջոն հիվանդանոցից տեղեկացնում են, որ բոլոր տուժածներն ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել: Ականատեսները պատմում են, որ պայթյունը եղել […]

̰
Հրդեհ և պայթյունների շարք Ուկրաինայի ռազմամթերքի պահեստներից մեկում

09:56 09.10.2018

Ուկրաինայի հյուսիսում` Չեռնիգով մարզի ռազմամթերքի պահեստում, հրդեհ է բռնկվել, որին հաջորդել է պայթյունների շարքը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Շրջակա բնակավայրերից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել: Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնում են, որ Իչնյա քաղաքի ռազմամթերքի պահեստում առաջին պայթյունը գրանցվել է ժամը 3:30-ին: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: Դեպքի վայրում […]

̰
Պայթյուն Դոնեցկի Կոմկուսի համագումարի շենքում, կան վիրավորներ

18:58 29.09.2018

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել եռահարկ շենքում, որտեղ անցկացվում էր  Կոմունիստական կուսակցության համագումարը: Պայթյունի  հետևանքով 4 մարդ է տուժել: Իրավապահ պարմինները շրջափակել են շենքը, դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները: Ինչպես հաղորդում է RIA Novosti լրատվական գործակալությունը, Դոնեցկի ներքին գործերի նախարարության աշխատակիցները տարածքում կանգնեցնում և ստուգում են բոլոր […]

̰
Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. կա զոհ

12:53 25.09.2018

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ըստ նախնական տեղեկությունների, թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Թումանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական […]

̰
Թուրքիայի էլեկտրակայաններից մեկում պայթյուն է որոտացել

15:47 18.09.2018

Թուրքիայի Չանաքքալե նահանգում գտնվող էլեկտրակայանում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է CNN Turk-ը: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ պայթել է էլեկտրակայանի գոլորշու կաթսան: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Զոհերի կամ վիրավորների մասին դեռ տեղեկություն չկա:  

̰
Իրաքում ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր

11:38 29.08.2018

Ահաբեկչության հետևանքով զոհվել է 5 աշխարհազորային, 3 քաղաքացիական անձ:

̰
Ապակիների արտադրամասում պայթյունի հետևանքով տուժած 29-ամյա երիտասարդը մահացել է

15:10 30.07.2018

Հուլիսի 29-ին Երևանի Այրվածքաբանության գիտական կենտրոնում մահացել է 29-ամյա Սասուն Հարությունյանը: Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի այրվածքների բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը: Նա նաև նշեց, որ 3 տուժածներից մեկն էլ այսօր տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ: Հիշեցնենք, որ Սասուն Հարությունյանը «մարմնի տարբեր հատվածների 2-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 25-ին Երևան քաղաքի Շենգավիթ […]

̰
Գազի արտահոսք օրեր առաջ Արտաշիսյան փողոցում պայթյուն գրանցված ապակիների արտադրամասում

14:52 30.07.2018

Այսօր՝ ժամը 12.00-ի սահմաններում, ԱԻՆ «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցում գտնվող ապակիների արտադրամասի նկուղում գազի արտահոսք կա: Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության, գազի ծառայության աշխատակիցները: Իրականացվում են ուսումնասիրություններ գազի արտահոսքի առկայությունը պարզելու համար: Հիշեցնենք, որ արտադրամասում հուլիսի 25-ին նաև պայթյուն էր գրանցվել: 3 հոգի տուժել էր:

̰
Բահամներում պայթել է զբոսաշրջիկներով լի նավը. կա զոհ

11:49 02.07.2018

Բահամյան կղզիներում զբոսաշրջային նավի պայթյունի հետևանքով 1 մարդ մահացել է, 11-ն ստացել են վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է CNN-ը: Նշվում է, որ նավը տեղափոխում էր 10 զբոսաշրջիկի և 2 բահամցու, երբ շարժիչը պայթել է և նավը բռնկվել: Ափի պահակախմբի տվյալներով՝ պայթյունից հետո ԱՄՆ 4 քաղաքացի տեղափոխվել է Ֆլորիդայի հիվանդանոց: Մյուս տուժածները, այդ թվում՝ նավի կապիտանը, տեղափոխվել […]

̰
Լոնդոնի մետրոյում փոքր պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ

10:12 20.06.2018

Պայթյունը մեծ խուճապ է առաջացրել: Իրավապահները մարդկանց տարհանել են կայարանից:

̰
«Բուրգեր Քինգ»-ում պայթյունից տուժած 8-ամյա աղջկա վիճակը ծանր է. ԱՆ

10:36 03.04.2018

«Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 տուժներից մեկը դուրս է գրվել։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

̰
2015 թվականից մինչ 2017 թվականը 4 մարդ է մահացել գազաբալոնի պայթյունից

18:21 13.03.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունից SHANTNEWS-ին փոխանցեցին, որ միայն այս տարի մեքենաներում 2 գազաբալոն է պայթել, երկու դեպքում է վիրավոր կա:

̰
Նոր մանրամասներ մեքենայի պայթյունի վայրից

14:42 12.03.2018

Այսօր Փարաքար գյուղում մեքենայի պայթյունը տեղի է ունեցել ոչ թե գազալցակայանում, այլ նրանից մոտ 80 մետր հեռավորությամբ գործող «Թոնրի լավաշ» հացատան դիմաց:

̰
Կիևի մետրոյի կայարանի մոտ 2 նռնակ է պայթել

09:20 07.03.2018

Անցորդներից մեկը բեկորային վնասվածք է ստացել:

̰
Լեսթերում տեղի ունեցած պայթյունն առնվազն 4 մարդու կյանք է խլել

14:01 26.02.2018

Փրկարարները չեն բացառում, որ փլուզված շենքի տակ կարող են մարդիկ մնացած լինել:

̰
Լեսթերում պայթյունի հետևանքով 6 մարդ է վիրավորվել

09:11 26.02.2018

Պայթյունից հետո երկհարկանի շենքում փլուզում է տեղի ունեցել: Որոնողական-փրկարարական աշպատանքները շարունակվում են:

̰
Մյանմարում 3 ռումբ է պայթել

17:30 24.02.2018

Ռումբերից մեկը պայթեցվել է պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի տան ետնաբակում, մյուս երկուսը՝ պետական այլ շենքերի շրջակայքում:

̰
Շրի Լանկայում ավտոբուսում նռնակ է պայթել. կա 19 վիրավոր

16:20 21.02.2018

Երկրի վարչապետի խոսքով՝ նախնական հետաքննությունը պարզել է, որ պայթել է ավտոբուսի ուղևորներից մեկի պայուսակում գտնվող նռնակը:

̰
Պայթյուն Երևանի վրացական փողոցում. վնասված մեքենաներ, տարհանվածներ

09:13 20.02.2018

Վաղ առավոտյան՝ ժամը 05:11-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Երևանի Վրացական փողոցում: Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ պայթյունը որոտացել է 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում:

̰
Չինաստանում ավտոմայրուղին բռնկվել է

18:23 12.02.2018

Չինաստանում ավտոմայրուղին հայտնվել է բոցերի մեջ այն բանից հետո, երբ հեղուկ բնական գազ տեղափոխող բեռնաբաքը կողաշրջվել է և պայթել:

̰
Խոշոր պայթյուն Աֆղանստանում. կա 17 զոհ, 110 վիրավոր

13:58 27.01.2018

Երկրի մայրաքաղաք Քաբուլի թաղամասերից մեկում, որտեղ տեղակայված են կառավարական և օտարերկրյա դեսպանատների շենքեր, ականապատ մեքենա է պայթեցվել:

̰
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի պատճառները կքննի հատուկ հանձնաժողովը

14:04 20.01.2018

Սասնա Ծռերի փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի մանրամասները պարզելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ստեղծվել է Տեխնիկական քննություն իրականացնող հանձնաժողով:

̰
Պայթյուն գազալցակայանում. կա մեկ վիրավոր

11:10 20.01.2018

Երեկ՝ հունվարի 19-ին, ժամը 22:51-ին պայթյուն է տեղի ունեցել գազալցակայանում: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, Դավթաշեն թաղամասի եկեղեցու մոտակայքում գտնվող գազալցակայանում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշով ավտոմեքենայի գազաբալոնը, ինչի հետևանքով բալոններից մեկը հայտնվել է գազալցակայանի տանիքում:

̰
Պայթյունն առաջացել է էլեկտրալարերի կարճ միացումից.ԱԻՆ

18:46 30.11.2017

Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր «Նոր Զովք» սուպերմարկետում գրանցված պայթյունից: Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը գրում է.

«Նոյեմբերի 30-ին,ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է՝ Ծարավ աղբյուր փողոցի թիվ 55/15 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում: Պահեստի սենյակում էլ. տաքացուցիչի մոտ դրված է հեղուկացիր ներկի տարան պայթել է, ինչի հետևանքով կոտրվել են սենյակի ապակիները (մոտ 3 քմ): Աշխատակիցներ` 1990 թ. ծնված Ա. Գ.-ի և 1993 թ. ծնված Ս. Մ.-ի մազերը, 1990 թ. ծնված Շ. Մ.-ի մազերը և ոտքը մասամբ այրվել են: Շտապօգնության աշխատակիցները Շ. Մ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Ավելի վաղ Shantnews-ը տեսանյութ էր հրապարակել պատահարի վայրից:

̰
Տեսանյութ «Նոր Զովքում» տեղի ունեցած պայթյունի վայրից

17:01 30.11.2017

Ծարավ Աղբյուրի փողոցում պայթյունը տեղի է ունեցել «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում: Shantnews-ի նկարահանող խմբին ներսում նկարահանումներն արգելել են, հիմնավորելով, որ մասնավոր տարածք է: Պայթյունի պատճառների մասին մանրամասներ տեղում աշխատող ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները հրաժարվել են հայտնել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews-ը, Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է աշխատակցի ոտքը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: Պարզվել է, որ պահեստի ներսում՝ ապակե պատուհաններով սենյակում (6 քմ), պայթել է տաքացուցիչի կողքին դրված ներկի տարան՝ առանց հրդեհի բռնկման:

̰
Նոր մանրամասներ պահեստում տեղի ունեցած պայթյունից

15:54 30.11.2017

Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է աշխատակցի ոտքը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: Պարզվել է, որ պահեստի ներսում՝ ապակե պատուհաններով սենյակում (6 քմ), պայթել է տաքացուցիչի կողքին դրված ներկի տարան՝ առանց հրդեհի բռնկման:

̰
BACK_TO_TOP