TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+18.09 oC

Պատահարներ

Հարկային արտոնություններ հողամասերի՝ բնակլիմայական աղետների հետևանքով 50 տոկոս վնասվելու դեպքում. նախագիծ

19:17 20.03.2019

ՀՀ կառավարությունն առաջարկով է հանդես եկել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է արտոնություն սահմանել, այն է՝ տվյալ տարվա համար անշարժ գույքի հարկից ազատել գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը՝ բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում։ Նախագծի ընդունումը չի հանգեցնի […]

̰
Ավիավթարների թիվը նվազել է, զոհերի թիվն` ավելացել. զեկույց

14:20 20.03.2019

Նախկին ԽՍՀՄ երկրներում 2018-ին, նախորդ տարվա համեմատ, ավիավթարների թիվը նվազել է, ընդ որում՝ ավիավթարների հետևանքով գրանցված զոհերի թիվն ավելի քան կրկնակի ավելացել է: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Միջպետական ավիացիոն կոմիտեի զեկույցում: «2018 թ. ավիավթարների հետևանքով մահացել է 164, իսկ 2017-ին՝ 74 անձ: Օդային տարածքի օգտագործման և քաղաքացիական ավիացիայի մասին համաձայնագրի անդամ-պետությունների […]

̰
Արմավիրի մարզում մի քանի հանցատեսակներով քրեաիրավական պայքարը կակտիվանա. խորհրդակցություն մարզի դատախազությունում

23:45 11.03.2019

ՀՀ Գլխավոր Դատախազությունից հայտնում են, որ ի կատարումն  2019թ. առանձին հանցատեսակներով քրեաիրավական պայքարն ուժեղացնելու ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրված հանձնարարականների՝ Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզի դատախազությունում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու 2018թ. Արմավիրի մարզում բնակարանային գողությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ճանապարհատրանսպորտային հանցավոր պատահարների, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կանխարգելման և բացահայտման, այդ հանցագործություններին նպաստող պատճառների […]

̰
Արագ արձագանքման 10 Nissan-Patrol մեքենաներ են հանձնվել ԱԻՆ-ին

18:17 05.03.2019

Մարտի 5-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ 10 միավոր ճապոնական “Nissan-Patrol” արագ արձագանքման մեքենաների՝ ԱԻ նախարարությանը հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: ԱԻ նախարարությանը տրամադրված 10-ը արագ արձագանքման մեքենաներն այսօրվանից կհամալրեն նախարարության նեղ մասնագիտական ավտոպարկը: Ծրագրի շրջանակներում […]

̰
Երևանում Suzuki-ի և 47 համարի ավտոբուսի վթարից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

16:10 02.03.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Բախվել են մարդատարն ու թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը: Վթարի հետևանքով վնասվածնքեր է ստացել 3 քաղաքացի: Նրանք տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ դեպքի վայրից մարդատարը, որն ավելի շատ է վնասվել, հեռացրել են էվակուատորի միջոցով, ավտոբուսի վարորդն ինքն է […]

̰
Երևանում բախվել են Suzuki-ն և 48 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը. կան վիրավորներ

12:01 02.03.2019

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում Սարկավագի փողոցում բախվել են Suzuki   և Hyundai մակնիշի թիվ 47 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Suzuki-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության […]

̰
Սումգայիթում ավտոբուսի և ամենագնացի բախման հետևանքով 30 մարդ է վիրավորվել․ մի քանիսի վիճակը ծանր է

17:32 22.02.2019

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ավտովթար է եղել երթուղային ավտոբուսի ու ամենագնացի մասնակցությամբ։ Առանց լուսացույցի խաչմերուկում ավտոբուսը նախ բախվել է ճանապարհը կտրող ամենագնացին, հետո վրաերթի ենթարկել մայթին կանգնած մի քանի երեխայի ու բախվել հարակից բնակելի շենքի պատին։ Վթարի հետևանքով 31 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Զոհեր չկան, բայց 7 մարդ տեղափոխվել է բուժհիմնարկների վերակենդանացման բաժանմունքներ։ Նրանց […]

̰
Մեր զինվորի հացի հարցն ենք լուծում, ու վա´յ նրան, ով էս պրոցեսում որևէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի. Նիկոլ Փաշինյան

13:38 21.02.2019

Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը կառավարության այսօրվա՝ փետրվարի 21-ի նիստում ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է ԶՈՒ պարենավորման գործընթացում փոփոխություն մտցնել: «Մինչ օրս ԶՈւ պարենավորման գործընթացը կազմակերպվում էր հենց ԶՈւ միջոցով: Ամբողջ շղթան՝ ձեռքբերումներից մինչև բուն պատրաստում և մատուցում, իրականացվում էր ԶՈւ միջոցով, սակայն տարբեր օղակներում տարբեր խնդիրներ և խոչընդոտներ էին ի հայտ գալիս, արդյունքում […]

̰
Արտակարգ իրավիճակների ոլորտում ՀՀ ԱԻ նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությունը շարունակական է

21:47 13.02.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն փետրվարի 13-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինին: Հանդիպման նպատակն էր քննարկել Արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետագա համագործակցության հեռանկարները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի […]

̰
Զինված ուժերում առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 46.2%-ով

18:36 13.02.2019

Փետրվարի 12-ին ամփոփվել են 2018թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ Դատախազության լրատվական ծառայությունից: Անցկացված խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազությունների դատախազները, ինչպես […]

̰
Քննարկվել են ՀՀ ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին առնչվող հարցեր

11:03 12.02.2019

Եվրոպական ներդրումային բանկի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ների ներկայացուցիչները քննարկել են Եվրոպական միության կողմից Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին ուղղվող ներդրումների հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից: ԵՆԲ-ի ներկայացուցիչները ներկայացրել են նախատեսված ներդրումների նպատակները և շրջանակը։ Ընդհանուր առմամբ, […]

̰
ՀՀ գլխավոր դատախազը Կոտայքի մարզի դատախազությունում մի շարք հանձնարարություններ է տվել

21:33 07.02.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների, ՀՀ Կոտայքի մարզպետի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությամբ ամփոփել է 2018թ. մարզի դատախազության գործունեության արդյունքները: Մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանը զեկուցել է անցած տարվա ընթացքում մարզի տարածքում արձանագրված հանցավորության վիճակի, կառուցվածքի, ըստ հանցատեսակների դրանց քրեաիրավական շարժընթացի դինամիկան, քրեական գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ […]

̰
ՃՏՊ-ների հետևանքով զոհերի էական նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան

10:32 07.02.2019

Հունվարին` նախորդ տարվա հունվարի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի էական նվազում ունենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ճիշտ է՝ պատահարների ու դրանց հետևանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաև ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին: ՃՏՊ-ների և դրանց հետևանքով վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթև դեպքերը, այնպես որ՝ […]

̰
Հունվարին Թուրքիայում աշխատանքային վատ պայմանները 155 բանվորի կյանք են խլել

09:52 06.02.2019

Թուրքիայի «Բանվորների առողջության ու աշխատանքային անվտանգության խորհրդի» հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվարին երկրում 155 բանվոր է զոհվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Զոհված բանվորներից 10-ը երեխաներ են, 11-ը՝ կին, 19-ը՝ փախստական: Դեպքերից ոչ մեկը չի եղել հիվանդության պատճառով: Բանվորների մահվան դեպքերի ամենահաճախ հանդիպող պատճառներն են թունավորումներն ու խեղդվելը (21%), փլատակների տակ մնալը (16%), տրանսպորտային […]

̰
Բադալյանները շարունակում են օգնել զոհված զինծառայողների ընտանիքներին

12:10 05.02.2019

Հունվարի 28-ին նշվեց Հայոց բանակի կազմավորման 27-ամյակը: Պատերազմի ու խաղաղության այս տարիների ընթացքում, ցավոք, չի հաջողվել հասնել բացարձակ խաղաղության: Ամեն տարի մեր բանակում շարունակում են գրանցվել զոհեր և դժբախտ պատահարներ: Զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը Բադալյանների ընտանիքը սկսել է 2014 թվականից: Իսկ 2017 թվականի դեկտեմբերից, մեկական միլիոն դրամ ստացան նաև նախաձեռնության մեկնարկից մեկ տարի […]

̰
Նորմալ է, որ տեղումներն սկսելուց երեք ժամ անց քաղաքում դեռ ձյուն կա. Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

14:30 02.02.2019

Ձյան տեղումների և ձնամաքրման հետ կապված մտահոգությունը ընդհանուր առմամբ նորմալ է, բայց դրա ներկայացման «ուրույն» եղանակը տեղ-տեղ զվարճացնում է, տեղ-տեղ էլ՝ արդեն հոգնեցնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: «Սիրելի գործընկերներիցս մեկը զանգել է ժամը 12-ն անց ու հարցնում է «Երևանում ձնամաքրման աշխատանքների հետ կապված աճող դժգոհության մասին։ Էն դեպքում, […]

̰
Տեղումների հենց սկզբից Երևանի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները. քաղաքապետարան

13:44 02.02.2019

Երևանի քաղաքապետարնի լրատվական ծառայությունը հայտնում է, որ տեղումների հենց սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները. «Հարգելի քաղաքացիներ, ուրբաթ լույս շաբաթ գիշերը սկսված ձյան տեղումների հենց սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները՝ որոնցում ներգրավված են մեքենա-մեխանիզմներ և այլ անհրաժեշտ ռեսուրսներ: Մայրաքաղաքում բնականոն կյանքն ապահովելու համար մաքրվում են ինչպես գլխավոր և երկրորդական ճանապարհները, […]

̰
Ճանապարհային ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը՝ թվերով

12:05 02.02.2019

Ճանապարհային ոստիկանության կատարած աշխատանքի արդյունավետությունը փաստում է համեմատական վիճակագրությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Եթե նախորդ տարվա հունվար ամսին հայտնաբերված ճանապարհային երթևեկության տարբեր խախտումների փաստերով կազմվել էր 21798 արձանագրություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 26698 արձանագրություն. այսինքն […]

̰
Արցախի բանակի փոխհրամանատարը քննարկում է անցկացրել բանակի սերժանտների հետ

19:45 31.01.2019

Հունվարի 30-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում` բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ Պաշտպանության բանակի միավորումների և կենտրոնական ենթակայության զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի սպաների ու սերժանտական խորհուրդների մասնակցությամբ տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն` նվիրված 2018 թվականի և ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում, կատարված աշխատանքների ամփոփմանը և առաջիկայում նախատեսված միջոցառումների քննարկմանը: Բացման խոսքում բանակի […]

̰
2020-21 թթ․-ին Գյումրին կունենա երկրորդ հրշեջ փրկարարական ջոկատը

23:58 29.01.2019

Շիրակի մարզային փրկարարական  վարչությունը ամփոփել է  մարզի քաղաքացիական և բնակչության պաշտպանության համակարգերի 2018 թվականի գործունեության արդյունքները։ Վարչության պետը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում փրկարարական ծառայության իրականացրած հակիրճ հաշվետվությունը, խոսել առաջիկա ծրագրերից, շենքային ու գույքային խնդիրներից։ Քննարկմանը ներկա  խոշորացված համայնքների ղեկավարներն էլ բարձրացրել են սելավատարների մաքրման, հակակարկտային կայանների գործարկման ու  համայնքներում հակահրդեհային համակարգերի բացակայության հարցերը։ Շիրակի մարզային […]

̰
Բանակում ունենք ընդհանուր դեպքերի 25%-ի նվազում. Արտակ Դավթյան

17:02 29.01.2019

«Նախկինում, եթե մեզ դիմում էին ծանոթ-բարեկամներն ինչ-որ խնդրանքներով, մենք հիմա որպես վահան օգտագործում ենք այն, որ եթե վարչապետի որդին ծառայում է մարտական զորամասում, Արցախում, ապա որևէ այլ միջնորդավորում ընթացքավորել չի լինելու: Բոլորը հետևում են հավաքակայանում վիճակահանության արդյունքին»,- ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արտակ Դավթյանը նշել […]

̰
Դրոշմապիտակները երեխաները կուլ են տալիս. դրոշմապիտակների վերաբերյալ պահանջները փոխվել են

12:06 24.01.2019

Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Դավոսում, այն վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այն բավական կարճ է տևել: 21 հարցից ընդամենը 7-ն է եղել զեկուցվող: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Ավինյանն առաջարկեց խոսել երկու նախաձեռնության մասին: Այսպիսով, ՊԵԿ-ի կողմից շրջանառության մեջ կդրվեն նոր դրոշմապիտակներ, որոնք անվտանգ կլինեն երեխաների համար: […]

̰
Մենք ունենք շատ մեծ պոտենցիալ՝ դառնալու ԵԱՏՄ «սիլիկոնային հովիտ»․ Ալեքսեյ Սանդիկով

18:24 17.01.2019

«Մենք իսկապես ունենք շատ մեծ պոտենցիալ՝ դառնալու ԵԱՏՄ «սիլիկոնային հովիտ»։ Հավատացե՛ք, ընկերնե՛ր, Սերգեյ Մերգելյան, Վիկտոր Համբարձումյան և այլ գիտնականներ տվող ազգը պարզապես իրավունք չունի չլինելու այս տարածաշրջանային «սիլիկոնային հովիտը»։ Տարածաշրջանային, աշխարհաքաղաքական մեր գործոնները հաշվի առնելով՝ մենք միգուցե այլընտրանք էլ չունենք»,- այս մասին այսօր Ազգային ժողովում տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի հարցի քննարկման ժամանակ հայտարարեց […]

̰
Գյումրիում գազօգտագործման կանոնների խախտման 600 դեպք է արձանագրվել

12:10 16.01.2019

Ջեռուցման սեզոնին շատ բնակարաններում հայտնաբերվում են գազասարքերի շահագործման կանոնների խախտումներ, ինչը հանգեցնում է թունավորումների: Շմոլ գազից թունավորման վերջին դեպքը Գյումրիում գրանցվել է հունվարի 5-ին: Գազի արտահոսքից ապահովագրված չեն անգամ այն բնակարանները, որտեղ նորագույն գազասարքեր են տեղադրված: Այժմ գազի ներտնային ծառայության ծանրաբեռնված աշխատանքի շրջան է: Հոկտեմբերի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բնակարաններում ընդամենը երկուական այցեր են […]

̰
ԶՈւ-ում մահվան ընդհանուր դեպքերը նվազել են 17 տոկոսով, իսկ զինվորական ծառայության հետ կապված մահվան դեպքերը՝ 32 տոկոսով

12:44 15.01.2019

ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2018թ. ընթացքում արձանագրվել է 63  զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա: 63 զինծառայողներից 38-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 25-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: Մասնավորապես՝ Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ […]

̰
ԱՄՆ-ում ձնամրրիկի հետևանքով 5 մարդ է մահացել

14:32 13.01.2019

Հզոր ձնամրրիկը պատուհասել է ԱՄՆ-ի կենտրոնական շրջաններին: Միսսուրի և Կանզաս նահանգներում  անբարենպաստ եղանակն արդեն 5 մարդու մահվան պատճառ է դարձել: Հազարից ավելի ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվել: Գրեթե բոլոր մայրուղիները պատված են մերկասառույցով: Տեղի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս առաջիկա օրերին տներից դուրս չգալ:  Տեղումները սաստկանալու են։ Ձնամրրիկներ սպասվում են նաև Նեբրասկա, Այովա, Իլինոյս և Ինդիանա  […]

̰
Շիրակի մարզում տոնական օրերին ահազանգերի թիվն ավելացել է

19:44 09.01.2019

Տոնական օրերին ճանապարհային ոստիկանության, փրկարար ծառայության,շտապբուժօգնության ու ոստիկանության մասնագետները աշխատել են առանց հանգստյան օրերի: Շուրջօրյա հերթապահության ընթացքում առաջնային սպասարկման ծառայություններում ստացվել են մեծ թվով ահազանգեր: Վերջին մի քանի օրերին ավելացել են վերին շնչուղիների քրոնիկ բարդացումներով բուժհաստատություններ դիմողների թիվը: «Գյումրի» բժշկական կենտրոն սիրտ-թոքային անբավարարության, վիրուսային ախտանշաններով ու հիպերտոնիկ կրիզներով  հիվանդների հոսքը սկսվել էր անցած տարեվերջից։ Բուժում […]

̰
Միջադեպերից հետո խստացվել են վարորդների առջև դրվող պահանջները․ ԶՈւ ԳՇ պետ

15:13 08.01.2019

Հայաստանում այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը, և Զինված ուժերի ղեկավարությունը, բացի այլ բաներից, ուշադրությունը կենտրոնացնում է նորակոչիկ զինծառայողների տեղափոխման անվտանգության վրա՝ միջադեպերից խուսափելու համար։ Այս մասին այսօր ԶՈւ կենտրոնական հավաքակայանում ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը։ Քանի որ նախկինում Զինված ուժերում արձանագրված ողբերգական ավտովթարների մի մասը կապված է եղել նաև վարորդների գործողությունների հետ, […]

̰
Տոնական օրերին ավտովթարների հետևանքով զոհվել է 5 մարդ

18:04 06.01.2019

Ճանապարհային ոստիկանության կազմակերպած և իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքում տոնական օրերին արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով այս տարի ունենք 6-ով պակաս մահվան ելքով պատահար. մինչ հունվարի 5-ի ժամը 15.00-ի դրությամբ՝ ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 5 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զոհվել էր 11 մարդ’ 6-ով ավելի։ Ի դեպ, 2018 թվականին Հայաստան ներկրված տրանսպորտային միջոցների թիվը գերազանցում է […]

̰
Թունավորման մասին ահազանգ չի եղել. վերջին 10 տարիներին սա եզակի ցուցանիշ է. ԱԻՆ

16:41 04.01.2019

«Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվել է 2000-ից ավելի ահազանգ: Գրանցվել է 203 դեպք, որից 56-ը՝ արտակարգ բնույթի: Զոհվել է 3, տուժել՝ 41 մարդ»,- այս մասին այսօր SHANTNEWS.am-ին տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերի թիվը նվազել է 25 տոկոսով, իսկ զոհերի թիվը՝ կրկնակի: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես […]

̰
BACK_TO_TOP