TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+21.09 oC

Պատահարներ

Ալկոհոլից տարեկան 3 միլիոն մարդ է մահանում

13:02 24.09.2018

Ալկոհոլի չարաշահումից տարեկան աշխարհում մահանում է 3 միլիոն մարդ: Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ աշխարհում յուրաքանչյուր 20-րդ մահը պայմանավորված է ալկոհոլի չարաշահմամբ կամ ալկոհոլի ազդեցությամբ: Այս հաշվարկում նաև անսթափ վարորդների մասնակցությամբ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներն են, մահվան ելքով  բռնությունների դեպքերը,  սիրտ-անոթային հիվանդությունները, լյարդի ցիռոզը և քաղցկեղի որոշ տեսակներ: Ալկոհոլը մեծացնում է նաև թոքաբորբով, թոքախտով, ՁԻԱՀ-ով վարակվելու […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թբիլիսյան խճուղու և Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:55 20.09.2018

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 21-ից Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու և Ա. Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Թբիլիսյան խճուղու և Ա. Բաբաջանյան փողոցի նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ, և այսուհետև տվյալ […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտայում և Կասյան փողոցում

16:37 18.09.2018

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքի Ազատության պողոտայում («Նոր Զովք» սուպերմարկետի դիմացի ճանապարհահատված) և Կասյան փողոցում՝ չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Ազատության պողոտայի և Կասյան փողոցի նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և այսուհետև տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային […]

̰
Մեր ժողովուրդը բռունցք սիրում է. Ալիկ Սարգսյան

18:38 10.09.2018

«Ես չեմ կարծում, թե միայն արագաչափերը շատացնելով պետք է կանխել ճանապարհատրանսպորտային պատահարները: Դա կոմպլեքս աշխատանք է, ավելի լուրջ  մոտեցում է պահանջում: Բերել, կացնով ջարդել, ասել՝ եթե արագաչափերը ավելացնենք, միջադեպերը կնվազեն, ես այդ կարծիքին չեմ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նրա  համոզմամբ՝ վերջին ժամանակները ոստիկանության որդեգրած մեղմ մոտեցումը հասարակությանը դուր […]

̰
Թվերն ու վիճակագրությունն ավելի խոսուն են, քան անփաստարկ վերլուծությունները. ո՞ւմ է հեգնում Աշոտ Ահարոնյանը

14:06 07.09.2018

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վիճակագրական թվեր ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների մասին: Նա մասնավորապես գրել է. «Լավ լուր հասարակության և մտահոգիչ թվեր՝ ՀՀ ոստիկանության վերջին շրջանի աշխատանքներով «մտահոգների» համար։ Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 65-ով պակաս […]

̰
Ոստիկանությունը ներկայացրել է Երևանում և Հանրապետության տարբեր մարզերում տեղի ունեցած պատահարները

00:27 07.09.2018

Ի՞նչ պատահարներ են գրանցվել Երևանում և Հանրապետության տարբեր մարզերում: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է դեպքերի մասին տեղեկություններ: Սեպտեմբերի 5-ին` ժամը 00։20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայրաքաղաքային խճուղում՝ «Դայանա» ռեստորանի մոտ, բախվել է ճանապարհի բաժանարար եզրաքարերին և կողաշրջվել։ 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Սեպտեմբերի 5-ին` ժամը 09։10-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար […]

̰
Վերջին 10 տարվա կտրվածքով` մանկական մահացության ցուցանիշը Հայաստանում կրճատվել է մոտ 1/3-ով

14:46 06.09.2018

Երևանում սեպտեմբերի 6-7-ն անցկացվում է Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային համաժողովը: Երևանի պետական բժշկական համալսարանն այս նպատակով հյուրընկալել է ավելի քան 80 մանկական վիրաբույժի և նյարդավիրաբույժի Հայաստանից և Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև շուրջ 70 մասնագետի` արտերկրից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Ներկայացվում են մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության արդիական հարցերին նվիրված դասախոսություններ և զեկույցներ, […]

̰
Հայաստանում անցկացվում է Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 16-րդ նիստը

21:40 03.09.2018

Սեպտեմբերի 3-4-ը Հայաստանում անցկացվում է Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 16-րդ նիստը: Այս տարի միջպետական խորհրդի նախագահությունը Տաջիկստանի Հանրապետությունից անցնում է Հայաստանի Հանրապետությանը: Նիստում ամփոփվելու են 2017-2018թթ. ընթացքում միջպետական խորհրդի կողմից կատարված աշխատանքները: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը։ Միջպետական խորհրդի նիստերի նպատակն է ԱՊՀ մասնակից պետություններում կարգավորել շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներում անվտանգության ապահովման օրենսդրական […]

̰
Գողթ-Գեղարդ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է

18:13 03.09.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում ճանապարհի վրա կախված վտանգավոր ժայռաբեկորը վնասազերծված է։ Ճանապարհն արդեն երկկողմանի անվտանգ երթևեկելի է։ «Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներն այժմ հեռացնում են կողնակներին և ճանապարհամերձ հատվածներում կուտակված թափվածքները», – ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ճանապարհի այդ հատվածում փլուզում էր […]

̰
Սեպտեմբերի 1-ին Վալերիյ Օսիպյանն այցելել է հարազատ դպրոց

18:19 01.09.2018

Սեպտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Նուբարաշենի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 հիմնական դպրոց է այցելել և հանդիպել իր ուսուցչուհի Անժելա Յակովլևնային, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Նշվում է, որ Գիտելիքի օրվա միջոցառումն, ինչպես բոլոր դպրոցներում, այստեղ էլ սկսվել է Տերունական աղոթքով։ «Հայր մերին» հաջորդել է պետական օրհներգը։ Ոստիկանության պետը Գիտելիքի օրվա առթիվ դպրոցականներին ուղղված շնորհավորական […]

̰
Աճառյան-Ծարավ Աղբյուր և Աճառյան-Բաբաջանյան խաչմերուկներում լուսացույցների հետ տեղադրվել են նաև ձախ սեկցիաներ

19:47 31.08.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարները նախականխելու նպատակով ձախ երթևեկող և հետադարձ կատարող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորելու համար Երևան քաղաքի Աճառյան-Ծարավ Աղբյուր և Աճառյան-Մարշալ Բաբաջանյան խաչմերուկներում առկա լուսացույցների հետ 01.09.2018թ. տեղադրվել են նաև ձախ սեկցիաներ: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ միաժամանակ՝ Աճառյան փողոցի 5 խաչմերուկներում (Աճառյան-Ծարավ Աղբյուր, Աճառյան-Աճառյան […]

̰
Սեպտեմբերից 1 ամիս ոստիկանությունը դպրոցամերձ տարածքներում ուժեղացված ծառայություն է իրականացնելու

12:26 25.08.2018

Ոստիկանության խորհրդի հասարակական նիստի առաջին նիստի ժամանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ առավոտյան տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է այն հարցը, որ սեպտեմբերից ոստիկանության աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնելու: «Անվտանգ սեպտեմբեր միջոցառումների շրջանակներում առևտրի կենտրոնների, դպրոցների մոտ ստիկանության աշխատակիցները կկազմակերպեն միջոցառումներ, որոնք առաջին դասարանցիներին կսովորեցնեն, թե ինչպես է պետք պահպանել կանոնները: Երբ […]

̰
Գողթ-Գեղարդ ճանապարհահատվածը դեռևս վտանգավոր է

18:15 24.08.2018

Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում օգոստոսի 4-ին տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Նշվում է, որ մի քանի պայթեցումներից և հողային աշխատանքներից հետո դեռևս ամբողջովին վերացված չէ նոր փլուզման վտանգը։ Քարաթափմանը նպաստում են նաև տվյալ տեղամասում առկա սողանքային ակտիվ երևույթները։ Մասնագետների […]

̰
Շիրակի ոլորապտույտ ճանապարհներին արգելապատնեշներ չկան, մեքենաները գլորվում են ձորամերձ տարածքները

23:50 18.08.2018

Շիրակի մարզի որոշ ճանապարհահատվածներում արգելապատնեշների բացակայությունն է մեծաթիվ ՃՏՊ-ների պատճառը։ Քսան գյուղեր Գյումրիին կապող միակ՝  Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի միայն Գյումրի-Կապս հատվածն է տարիներ առաջ հիմնանորոգվել, իսկ դեպի Ամասիա ոլորապտույտ մասերը մնացել են գրունտային հիմքով։ Այդ հատվածներում բետոնե հենասյուներ ու արգելապատնեշներ տեղադրված չեն։ Մոտ մեկ ամիս առաջ այդ հատվածում մեքենան հետընթաց կատարելիս Ջրաձորի կիրճն էր գլորվել, ինչի հետևանքով […]

̰
Ավստրալիայում կհայտնվի «սելֆիի ոստիկանություն»

08:27 01.08.2018

Ավստրալիայում կստեղծեն «սելֆիի ոստիկանություն», որը կպայքարի զբոսաշրջիկների դեմ, ովքեր իրենց կանքը ռիսկի կենթարկեն հանուն էֆեկտիվ լուսանկարի։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Ամենից հաճախ էքստրիմի սիրահարները լուսանկարվում են Թագավորական ազգային պարկում ժայռերի վրա։ Գեղատեսիլ տեսարանը բացվում է օվկիանոսի վրա։ Շատերը վտանգի են ենթարկում իրենց հանուն սոցցանցերում գեղեցիկ լուսանկարի։ Ոստիկանությունում հստակեցրել են, որ դեռևս դժբախտ պատահարներ […]

̰
Գազի ընդհանուր շուկան նոր լիցք կհաղորդի երկրների միջև տնտեսական համագործակցությանը. Փաշինյան

19:26 27.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստին հետևել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին: Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության […]

̰
«Ես եմ» ծրագրով ծառայության մեկնեցին գյումրեցի 5 նորակոչիկներ

18:53 27.07.2018

2017 թվականին պաշտպանության նախարարությունը  հանրությանը ներկայացրեց զինվորական ծառայության այլընտրանքային երկու ծրագիր՝ «Պատիվ ունեմ» ու «Ես եմ»: Առաջին ծրագիրը վերաբերում էր բուհական կրթություն ստացող երիտասարդներին, ովքեր ուսմանը զուգահեռ անցնում են զինվորական պատրաստության դասընթացներ, իսկ ուսումն ավարտելուց հետո, որպես սպաներ, մեկնում ծառայության: «Ես եմ» ծրագիրն այլ կերպ կոչվում է ժամկետային-պայմանագրային, այն կամովի ընտրում են զորակոչային տարիքում գտնվող այն երիտասարդները, ովքեր […]

̰
ԵԱՏՄ-ն ստեղծում է ավիավթարները քննող մարմին. Փաշինյան

18:12 27.07.2018

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ Եվրասիական տնտեսական միության երկրները կհամաձայնեցնեն օդային պատահարների հետաքննությամբ զբաղվող նոր միջպետական մարմնի ստեղծման մասին որոշումը: «Ավիավթարների հետաքննության մարմնի ստեղծման հարցի վերաբերյալ ես կցանկանայի նշել, որ, ըստ փորձագետների գնահատականների, այս հարցի վերաբերյալ համաձայնություն կարող է ձեռք բերվել ընթացիկ տարում: Կարևոր է կողմնորոշվել, թե ինչպես […]

̰
Ջրահեղձման դեպքերը եռակի նվազել են. Հովհաննես Խանգելդյան

15:47 24.07.2018

«Այս տարվա առաջին կիսամյակում ջրահեղձման դեպքերը նվազել են 3 անգամ»,- այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Ջրային ավազաններում այս տարի 2 դեպք է գրանցվել՝ մեկը՝ լճում, մյուսը՝ գետում: Արդյունքում 1 զոհ է եղել: Մինչդեռ նախորդ տարի ջրահեղձման 9 դեպք է գրանցվել․ 7 […]

̰
Արտակարգ դեպքերի և պատահարների թիվն աճել է. Հովհաննես Խանգելդյան

15:33 24.07.2018

«2018-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտակարգ դեպքերի և պատահարների թիվն աճել է 3-ով: Գրանցվել է 6072 դեպք, զոհվել է 164, տուժել՝ 5015 մարդ»,- այս մասին հուլիսի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Գրանցված դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում հրդեհներին, թունավորումներին ու […]

̰
Բաթումում զբոսաշրջիկների անվտանգության ապահովման նպատակով տեսախցիկներ են տեղադրվել

20:46 19.07.2018

Ամառվա սեզոնին ընդառաջ, Բաթումում զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով, քաղաքային իշխանությունների աջակցությամբ Ներքին գործերի նախարարությունը 114 վայրերում 125 տեսանկարահանող սարքեր է տեղադրել։ Վրաստանի ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ բացի ավտոճանապարհներից, տեսանկարահանող սարքեր են տեղադրվել նաև զբոսաշրջիկների կողմից առավել շատ այցելվող հատվածներում, այդ թվում՝ նաև հին Բաթումում և Բուլվարի հատվածում։ Վրաստանի ՆԳՆ-ն առաջիկայում նախատեսում է քաղաքում տեղադրել ևս […]

̰
ԱԻՆ-ը սերտացնում է համագործակցությունն Իրանի հետ

00:30 14.07.2018

Հուլիսի 13-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հ. Ռոստոմյանը նշեց, որ տարիների ընթացքում ՀՀ-ում Իրանի հետ հարաբերություններն ավելի են մտերմացել, և դա կարևոր ազդեցություն կունենա արտակարգ իրավիճակների ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու և զարգացնելու համար: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհավորելով նախարար Հրաչյա […]

̰
Լեհաստանում կործանվել է ՄիԳ-29 ինքնաթիռը․ օդաչուն զոհվել է

15:42 06.07.2018

Լեհաստանի Վարմինսկո-Մազուրսկոյե վոևոդությունում կործանվել է 22-րդ մարտավարական ավիացիոն բազայի ՄիԳ-29 ռազմական ինքնաթիռը: Ըստ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ինքնաթիռը կործանվել է գիշերային թռիչքի ժամանակ: Օդաչուն Սակուվկո քաղաքի շրջակայքում՝ Մալբորկից 18 կմ հեռավորության վրա կատապուլտ է արել և մահացել: Ինքնաթիռի բեկորները գտել են քաղաքից մեկուկես կմ հեռավորության վրա: Նշվում է, որ ավիացիոն պատահարների քննչական հանձնաժողովը […]

̰
Բարձր ջերմաստիճանի պատճառով գրանցվել են գազաբալոնների պայթյուններ. ԱԻՆ

15:06 02.07.2018

Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մինչև հուլիս 5-ը հանրապետության տարածքում սպասվում է 42 աստիճան տաքություն՝ ստեղծելով հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԻՆ-ում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը: Ըստ կանխատեսումների՝ հուլիսի 6-ից ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով: Անդրադառնալով բարձր ջերմային ֆոնով պայմանավորված […]

̰
Վթար, հրդեհ, թունավորում. 911-ն ամփոփում է շաբաթը

12:59 11.06.2018

ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 515 դեպք, որից 156-ը՝ արտակարգ: Այս ժամանակահատվածում արձանագրված կանչերից 205-ը եղել է  կենցաղային բնույթի, 70-ը՝ հրդեհի հետ կապված, 61-ը՝  ճանապարհատրանսպորտային պատահարների մասին: Վթարների հետևանքով զոհվել է 3 և տուժել 89 մարդ: Փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում վթարներից փրկվել է 9 քաղաքացի: Եղանակով պայմանավորված՝ […]

̰
«Միակ բուժումը սրա համար պատերազմներ չունենալն է». Թոմ Քաթինան այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

23:37 09.06.2018

«Ավրորա 2017» մրցանակաբաշխության դափնեկիր Թոմ Քաթինան կնոջ և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Նրանց դիմավորել են վերականգնողական կենտրոնի աշխատողները և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: Թոմ Քաթինան իր խմբի հետ շրջայց է կատարել կենտրոնով՝ ծանոթանալով շենքային պայմաններին և բուժսարքավորումներին: Կենտրոնում Թոմ Քաթինան խորհրդանշական […]

̰
2017  թվականին գրանցված արտակարգ պատահարների հետևանքով Հայաստանում մահացել է 329 մարդ

14:14 04.06.2018

ԱԺ-ում 2017 թվականի պետբյուջեյի կատարողականի քննարկումների ժամանակ ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է նախորդ տարվա «911» ծառայության աշխատանքների վիճակագրությունը:  2017 թվականին «911» ծառայությունը ստացել է մոտ 1 միլիոն 255 հազար ահազանգ,  ինչը շուրջ 80 հազարով պակաս է 2016 թվականի ցուցանիշի համեմատ: Արտակարգ դեպքերի թիվը, սակայն, չի նվազել, այլ աճել է: 2017-ին գրանցվել է 13 […]

̰
Վրացական Տղիբուլիի հանքահորում կրկին հանքափորներ են զոհվել

19:40 02.06.2018

Տղիբուլիի (Իմերեթիի տարածաշրջան) հանքարդյունաբերական հորում տեղի է ունեցել հերթական ողբերգությունը: Քարածխի արդյունահանման հորում զոհվել է 2 հանքափոր: Հանքափորերի դիերը տեղափոխվել են դիահերձարան, որտեղ փորձաքննությունը կպարզի բանվորների մահվան պատճառները: Հարուցվել է քրեական գործ «հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների անվտանգության կանոնների խախտում» հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով: Ապրիլի սկզբին Տղիբուլիի «Մինդելի» հանքում թունելների […]

̰
Շարժական ավտոցիստեռնների միջոցով գազի վաճառքը պետք է բացառվի. ԱԻՆ

18:49 01.06.2018

Վերջին ամիսներին ՀՀ ԱԻ նախարարությունը ստանում է բազմաթիվ ահազանգեր սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազ (ՀԱԳ) վաճառող շարժական ավտոցիստեռնների հրդեհապայթյունավտանգ վիճակի վերաբերյալ: ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց գերակշիռ մասը շահագործվում է խիստ կասկածելի անվտանգության աստիճան ունեցող գլանանոթներով, ինքնաշեն վերասարքավորված տարբեր մակնիշի բեռնատար մեքենաներով՝ հրդեհային և […]

̰
Անհրաժեշտ է նվազեցնել տուգանքները. Գևորգ Պետրոսյան

18:54 22.05.2018

Նա խոսել է այն մասին, որ այդ տուգանքները գնում են «մասնավոր անձանց գրպանները»:

̰
BACK_TO_TOP