TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+22.09 oC

ՌԴ

ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է կեղծ լուրերի դեմ օրենքը

17:00 06.03.2019

ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է կեղծ լուրերի դեմ օրենք, որը կոչված է նաև պայքարել իշխանությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեմ: Կոշտ քննադատությունից հետո օրենքի նախագիծն ուղղվել է: Ինտերնետային լրատվամիջոցները և քաղաքացիները «սխալվելու իրավունք» են ստացել, սակայն տուգանքների չափերը մի քանի անգամ բարձրացվել են: Դա վերաբերում է ինչպես «ֆեյքերին», այնպես էլ իշխանական մարմիններին վիրավորելուն: Այս մասին […]

̰
Պուտինը շնորհավորել է Գորբաչովին ծննդյան տոնի առթիվ

21:56 02.03.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԽՍՀՄ նախկին նախագահ 88-ամյա Միխայիլ Գորբաչովի ծննդյան տարեդարձը: Այս մասին գրված է Kremlin.ru-ում: «Ե՛վ մեր երկրում, և՛ դրա սահմաններից դուրս Ձեզ ճանաչում են որպես հեղինակավոր պետական և հասարակական գործչի, որն ունի հսկայական մասնագիտական և կյանքի փորձ»,- գրված է ուղերձում: Պուտինը նշել է, որ Գորբաչովը մեծ ներգրավվածություն ունի միջազգային […]

̰
ՌԴ-ն աշխատում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ԼՂ խնդրով ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ. Կոպիրկին

17:22 18.12.2018

ՌԴ-ն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի խնդրով ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա մասնավորապես պարզաբանել է՝ ՌԴ-ն այդ հարցում անփոփոխ դիրքորոշում ունի, ինչը վերահաստատել է  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք մտադիր ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով […]

̰
ՌԴ դեսպանը մեկնաբանել է 57–ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի՝ ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվելը

15:00 18.12.2018

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան` անդրադարձել է Գյումրիում 57–ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվելուն: Դեսպանին դիմել ենք հետևյալ հարցով. մի շարք մասնագետներ պնդում են, որ կասկածյալը պետք է գտնվեր ՀՀ իրավապահների հսկողության ներքո, ինչը չի արվել, հետևաբար` խախտվել են հայ-ռուսական համաձայնագրի որոշ […]

̰
Եվրախորհրդարանն առաջարկում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

23:37 11.12.2018

Եվրախորհրդարանը կարծում է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցածը Ռուսաստանի կողմից փորձ է՝ զրկելու Ուկրաինային Ազովի ծովում ներքին իրավունքներից, և կոչ է անում նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի նկատմամբ: Այս մասին հաղորդում է RT-ն: Համաձայն բանաձևի՝ Ռուսաստանը ցանկանում է Ազովի ծովը վերածել «ներքին ծովի» և դարձնել այն բացառապես ռազմական բազա: «Եվրախորհրդարանը լուրջ անհանգստություն ունի, որ սա կարող է […]

̰
ԱՄՆ-ը փորձում է «ազատվել կապանքներից». Զախարովա

20:04 01.11.2018

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է «ազատվել կապանքներից»՝ դուրս գալով «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից, որը կնքվել է ՌԴ-ի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti-ն: Զախարովան ընդգծել է, որ այս քայլով Վաշինգտոնը փորձում է ապահովել սեփական ռազմական առավելությունը և «ազատվել կապանքներից»: Նա նաև խնդրել է ուշադրություն դարձնել […]

̰
Պեսկովը հայտնել է՝ ինչի մասին են զրուցելու Բոլթոնը և Պուտինը

16:56 23.10.2018

Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի  կայանալիք հանդիպման ժամանակ քննարկվելու են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, Սիրիայի խնդիրն ու ռազմավարական անվտանգության մասին հարցերը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Պեսկովը տեղեկացրել է, որ կողմերը նաև կքննարկեն տարածաշրջանային կոնֆլիկտները: «Գլխավորը, […]

̰
Ալեքսեյ Նավալնիին կրկին մեղադրանք է առաջադրվել

17:44 15.10.2018

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին երեկ 50-օրյա վարչական կալանքից ազատ արձակվեց, բայց շուտով տեղեկություն տարածվեց, որ նրա դեմ նոր մեղադրանք կա: Նավալնին նշում է, որ իրեն զրպարտության մեջ է մեղադրում ՌԴ ներքին գործերի նախարարության նախկին աշխատակիցը, որը հայտնի է «Մագնիտսկու գործից»: Մեղադրող Պավել Կարպովը 2016թ. դիմել էր ոստիկանություն և պնդել, որ Նավալնին և ևս մի […]

̰
Մեծ Բրիտանիան ու ՌԴ-ն վերահաստատել են առևտրային կապերը

16:35 15.10.2018

Մեծ Բրիտանիայում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Բորիս Աբրամովը պատմել է պաշտոնական Մոսկվայի և Լոնդոնի միջև առևտրային կապերի վերականգնման մասին: Երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների վերականգնման փորձ վերջին անգամ արվել է դեռևս 2014 թվականին: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: Աբրամովը նշում է, որ երկու երկրների միջև երկխոսությունը վերահաստատվել է: «Այժմ, չնայած վատթարացած ու լարված քաղաքական հարաբերություններին, պրոֆեսիոնալ […]

̰
ՌԴ-ում ՃՏՊ-ի հետևանքով 13 մարդ է զոհվել

12:05 12.10.2018

ՌԴ Չուվաշիայի Հանրապետությունում ավտոտրանսպորտային պատահարի հետևանքով 13 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է  ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Լասպար և Կարաչուր բնակավայրերն իրար կապող ավտոճանապարհին: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Fiat միկրոավտոբուսը բախվել է Mercedes մակնիշի բեռնատարին: Միկրոավտոբուսոմ 21 ուղևոր է եղել: Ուղևորներից 12-ը զոհվել են տեղում, մեկը՝ ավելի ուշ: Հիվանդանոցում գտնվում է  7 ուղևոր, որից 4-ի […]

̰
Մինչև տարեվերջ ՌԴ-ն Հայաստանին կշարունակի գազ մատակարարել 150 դոլարով

12:45 09.10.2018

ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել 2018 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այն կքննարկվի կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում և ընդգրկված է […]

̰
Դեպարդիեի ներկայացուցիչը նրա՝ քաղաքական գործիչ դառնալու մտադրության մասին

16:51 26.09.2018

Ֆրանսիացի դերասան, ՌԴ քաղաքացիություն ունեցող Ժերար Դեպարդիեի ներկայացուցիչը RIA FAN-ի հետ զրույցում մեկնաբանել է դերասանի՝ ՌԴ-ում քաղաքական գործունեությամբ զբաղվելու ծրագրերի մասին լուրերը: «Ժերարը դեռևս նման ծրագրեր չունի, իսկ եթե լինեն, ապա անպայման անձամբ կհայտնի: Ինչո՞ւ ոչ»,- ասել են դերասանի մամլո ծառայությունից: Ավելի վաղ հայտարարվել էր ՌԴ քաղաքացիություն ունեցող մեկ այլ դերասանի՝ Սթիվեն Սիգալի՝ Պրիմորյեի երկրամասի նահանգապետ […]

̰
Հայաստանը ցանկանում է լոգիստիկ կենտրոններ ստեղծել ՌԴ-ում

16:51 25.09.2018

Հայաստանը հետաքրքրված է Հյուսիսային Կովկասի տարածքում լոգիստիկ կենտրոնների ստեղծմամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին: «Հյուսիսային Կովկասը մեզ համար մեծ դեր է խաղում, քանի որ հենց այդ տարածաշրջանով է Հայաստանը տրանսպորտային հաղորդակցություն իրականացնում Ռուսաստանի հետ: Մենք ուրվագծել ենք մի քանի նախագծեր: Մասնավորապես, ես արդեն այցելել եմ […]

̰
ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում գտնվող ռուսական որոշ ընկերությունների համար բացառություններ է արել

13:32 17.09.2018

Պատժամիջոցների ցուցակում չընդգրկվելու համար Դերիպասկայի գործընկերները պետք է գերատեսչությանը ներկայացնեն որոշ փաստաթղթեր:

̰
Հայաստանի հետ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին

16:20 08.09.2018

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Այս մասին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ-Նովոստի» լրատվական գործակալությունը: Հանդիպման սկզբում ՌԴ նախագահը մատնանշել է երկկողմ յուրահատուկ հարաբերությունները: «Այսօրվա դրությամբ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն առաջընթացով զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական, ռազմական, անվտանգության, տնտեսական […]

̰
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

15:49 08.09.2018

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին  հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը: https://www.facebook.com/armembrus/photos/a.380124472372696/670061006712373/?type=3&theater  

̰
Կրեմլը արձագանքել է Բրիտանիայի նոր մեղադրանքներին

18:55 06.09.2018

Կրեմլում հերքում են Մեծ Բրիտանիայի` Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքները՝ Սոլսբերիում Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու գործում ունեցած մասնակցության վերաբերյալ: Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է  РИА Новости-ին: «Ռուսաստանը չի ունեցել և չունի  ոչ մի ընդհանուր բան Սոլսբերիի դեպքերի հետ», – ասել է Պեսկովը: Նա նաև ընդգծել է, […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ի նոր՝ հակառուսական պատժամիջոցներին

17:26 27.08.2018

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինված է համարել կապը ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների և Սկրիպալի գործի միջև: Այս մասին հաղորդում է գերատեսչության կայքը: Զախարովայի խոսքերով՝ ռուսական կողմին մեղադրել են մինչ հետաքննության ավարտը և առանց ապացույցների ներկայացման: «Հնչեցված բոլոր մեղադրանքները ժամանակավոր են, միևնույն ժամանակ, այսօր ներկայացված սահմանափակումները իրատեսական են, թեպետ, շատ բաներում կրկնում են ներկայումս գործողին»,- […]

̰
ՌԴ զինված ուժերում ԱԹՍ-ների դեմ պայքարող ստորաբաժանում է ստեղծվել

17:20 27.08.2018

ՌԴ զինված ուժերում նոր ստորաբաժանում է ստեղծվել, որը կզբաղվի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ հարավային ռազմականի օկրուգի ներկայացուցչին: Նշվում է, որ այդ շարժական խմբերով հատուկ մարտավարական ուսումնավարժություններ են պլանավորում իրականացնել օգոստոսի 30-ին Վոլգոգրադի երկրամասի «Մարինովկա» օդանավակայանում: Զինավարժությունների արդյունքում ռադիոէլեկտրոնային պայքարի և հակաօդային պաշտպանության մասնագետները կբացահայտեն, կխոցեն […]

̰
Պենտագոնին տիեզերական ուժերն անհրաժեշտ են ՌԴ-ի և Չինաստանի սպառնալիքին դիմակայելու համար. Մեթիս

12:45 15.08.2018

Պենտագոնի ղեկավարը նաև նշել է, որ ԱՄՆ-ն չի ծրագրում տիեզերքում զենք տեղակայել:

̰
Պուտինը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Կիմ Չեն Ինի հետ

11:55 15.08.2018

Պուտինը պատրաստ է քննարկել տարածաշրջանի կարևորագույն հարցերը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները:

̰
Կրեմլը մարմնավաճառուհիների միջոցով կոմպրոմատ է հավաքել Թրամփի դեմ. Սպիտակ տան ղեկավարի մասին նոր գիրք են գրել

15:25 11.08.2018

Կալուգինը նշել է, որ այն ժամանակ ԽՍՀՄ-ում մարմնավաճառների միջոցով օտարերկրյա կարևոր դեմքերի դեմ կոմպրոմատ հավաքելը լայնորեն կիրառվող պրակտիկա էր:

̰
Սերգեյ Լավրովն ու Մայք Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել

12:20 11.08.2018

Լավրովի խոսքով, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ էլ որևէ այլ երկիր Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպից հետո որևէ փաստ չեն ներկայացրել, որը կապացուցեր այդ պնդումները

̰
Զախարովան հայտարարել է ԱՄՆ-ի դեմ պատասխան քայլերի մասին և բացատրել է ամերիկյան պատժամիջոցների պատճառը

12:10 11.08.2018

Մարիա Զախարովան նաև բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ ձեռնարկում:

̰
Կանադան ՌԴ-ին կոչ է արել ԵՄ ներկայացուցիչներին թույլ տալ այցելել Աբխազիա և Հարավային Օսիա

10:31 08.08.2018

Ֆրիլենդը նաև ընդգծել է, որ Կանադան կանգնած է Վրաստանի հետ «ուս-ուսի» և սատարում է նրա տարածքային ամբողջականությունը:

̰
ՌԴ կալանավայրերից մեկում մահացած հայ երիտասարդի քրոջ պնդմամբ՝ եղբորը խոշտանգումների են ենթարկել

16:54 30.07.2018

Դիահերձարանում հարազատները տեսել են խոշտանգման, էլեկտրաշոկերի բազմաթիվ հետքեր Գոռի մարմնի վրա, ոտքերի և ձեռքերի մատները կոտրված:

̰
Թրամփը կարող է ԱՄՆ զորքերը դուրս բերել Ուկրաինայից

19:07 09.07.2018

Բրյուսելում կայանալիք առաջիկա հանդիպումը Թրամփը կարող է օգտագործել, որպեսզի ՆԱՏՕ-ի իր գործընկերներից պահանջի իրենց վրա վերցնել ծախսերի ավելի մեծ մասը:

̰
Հայաստանի արտադրանքը ռուսական շուկայում բացառիկ մեծ պահանջարկ ունի. ՌԴ պաշտոնյա

15:37 29.06.2018

«ՌԴ-ն և Հայաստանը ոչ միայն ռազմավարական գործընկերներ են, այլև հարաբերություններ են զարգացնում նաև բարեկամության, իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա արդեն հարյուրամյակներ շարունակ: Այս հարաբերություններում անմիջական շփումները մարզերի միջև կարևոր դեր են գրավում»,- Հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ ասել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Նախարարը առանձնացրել է համագործակցության մի քանի կարևոր ոլորտներ: Նա նշել է, […]

̰
Մոսկվայում ավարտվել է Լավրովի և Գուտերեշի հանդիպումը

13:25 21.06.2018

Հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը նշել է, որ նման հակամարտությունների լուծման համար հարկավոր է գործել միասին, համախմբված:

̰
Շոյգուն ԱՊՀ երկրներին կոչ է արել մասնակցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանը

11:34 06.06.2018

Շոյգուի խոսքով՝ անվտանգությունը հնարավոր է պահպանել միայն համատեղ ջանքերով:

̰
BACK_TO_TOP