Կանադան ՌԴ-ին կոչ է արել ԵՄ ներկայացուցիչներին թույլ տալ այցելել Աբխազիա և Հարավային Օսիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+10.09 oC

Կանադան ՌԴ-ին կոչ է արել ԵՄ ներկայացուցիչներին թույլ տալ այցելել Աբխազիա և Հարավային Օսիա

10:31 08.08.2018

Կանադան Ռուսաստանին կոչ է արել Եվրամիության դիտորդներին թույլ տալ այցելել Աբխազիա և Հարավային Օսիա:

«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում Եվրոպական Միության դիտորդական առաքելությանը թույլ տալ մտնել վրացական տարածքներ, որոնք դե ֆակտո գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ»,- նշել է Կանադայի արտգործնախարար Քրիստի Ֆրիլենդը:

Ռուս-վրացական պատերազմի 10-ամյա տարելիցի առթիվ տարածած հայտարարության մեջ նաև նշված է, որ Կանադան անընդունելի է համարում Մոսկվայի վարքը միջազգային ասպարեզում և կշարունակի աշխատել իր գործընկերների հետ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ֆրիլենդը նաև ընդգծել է, որ Կանադան Վրաստանի հետ կանգնած է «ուս-ուսի» և սատարում է նրա տարածքային ամբողջականությանը:

Ավելի վաղ իրենց աջակցությունն էին Վրաստանին հայտնել ԱՄՆ-ն և ԵՄ-ն՝ ընդգծելով, որ սատարում են Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ և աջակցել Ռուսաստանին

23:14 16.05.2024

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ և աջակցել Ռուսաստանին

ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծում է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ և միևնույն ժամանակ աջակցել Ռուսաստանին՝ հագեցնելով ռուսական ռազմարդյունաբերական համալիրը։ «Չինաստանը սպառնում է ոչ միայն ուկրաինական, այլև եվրոպական անվտանգությանը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը:   ...

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

22:42 16.05.2024

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը, Ադրբեջանը հերթական բացահայտ սադրանքն է իրեն թույլ տվել Ֆրանսիայի դեմ:  Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ Ադրբեջանը ուղիղ առնչություն ունի ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում շարունակվող զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Դրանց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Ի՞նչ առիթով են Նոր Կալեդոնիայում սկսվել անկարգությունները, ի՞նչ դեր է խաղացել Բաքուն: Թեմային «Հորիզոնի» […] ...

Սի Ծինփինը հայտարարել է, որ պատրաստ է սերտ շփումներ պահպանել Պուտինի հետ

22:31 16.05.2024

Սի Ծինփինը հայտարարել է, որ պատրաստ է սերտ շփումներ պահպանել Պուտինի հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է, որ պատրաստ է սերտ կապեր պահպանել նրա հետ՝ ՉԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև կայուն հարաբերություններ զարգացնելու համար։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։ «Ես պատրաստ եմ շարունակել սերտ շփումները նախագահ Պուտինի հետ, համատեղ որոշել Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման ուղղությունը, առաջնորդել Չինաստան-Ռուսաստան […] ...

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից

22:05 16.05.2024

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից

Մայիսի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։ Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից։ ...

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում

16:00 16.05.2024

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում

Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թ.-ից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23,000,000 եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր […] ...

Կիպրոսում ՀՀ դեսպանություն կստեղծվի

15:48 16.05.2024

Կիպրոսում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Կառավարության որոշմամբ Կիպրոսի Հանրապետությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն (նստավայրը` Նիկոսիա): Ըստ հիմնավորման՝ Հայաստանը և Կիպրոսը միմյանց ընկալում են որպես ավանդական բարեկամ երկրներ: Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ: Երկու երկրների միջև ներկայումս էլ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ։ Հայ-կիպրական հարաբերությունների շարունակաբար զարգացումը ընդգծվել է […] ...

BACK_TO_TOP