TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+15.09 oC

«Ռեալ»

Հայաստանի հավաքականի մարզիչները վերապատրաստման նպատակով կարող են մեկնել Իսպանիա. Արմեն Մելիքբեկյան

17:24 27.12.2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչները կարող են մեկնել Իսպանիա՝ «Ռեալ» կամ «Աթլետիկո» ակումբներում վերապատրաստում անցնելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նա տեղեկացրել է, որ այդ մասին համաձայնության են եկել իսպանացի մարզիչ Խինես Մելենդեսի հետ, որը հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Նշենք, որ […]

̰
«Ռեալ»-ը ջախջախել է «Յուվենտուս»-ին, Ռոնալդուն հերթական ռեկորդն է գրանցում

00:09 04.04.2018

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ առաջի խաղում Մադրիդի «Ռեալ»-ը մրցակցի հարկի տակ 0-3 հաշվով առավելության հասավ Թուրինի «Յուվենտուս»-ի նկատմամբ:
Արքայական ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն, ևս մեկ անգամ աչքի է ընկել Մարսելոն:

̰
Մոուրինյոն համոզել է Բեյլին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

12:13 31.03.2018

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը ամենայն հավանականությամբ այս ամռանը կփոխարինի ակումբը:
Իսպանական Marca-ի հաղորդմամբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զրուցել է ուելսցու հետ և համոզել, որ տեղափոխվի իր թիմ:
Սպասվում է, որ կողմերը գործարքն կիրականացնեն 2017/18 մրցաշրջանի վերջում:

̰
«Ռեալ»-ում հիասթափվել են Բենզեմայից և նրան փոխարինող են փնտրում

14:15 12.03.2018

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նոր հարձակվողի որոնումների մեջ է:

Ըստ El Confidencial պարբերականի. արքայական ակումբի տնօրենների խորհրդի մի շարք անդամներ հիասթափված են թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղից, և պնդում են, որպեսզի նրան փոխարինող գնտնեն:

̰
Մադրիդի «Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին մասնակիցներն են

14:12 07.03.2018

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին մասնակիցները:

̰
Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի «Լեգանեսի» հետ հանդիպումը

16:29 21.02.2018

«Արքայական ակումբի» մամուլի ծառայության հայտարարության համաձայն այսօր կայանալիք խաղին չեն մասնակցի Կրիշտիանու Ռոնալդուն, Կեիլոր Նավասը, Լուկա Մոդրիչը, Տոնի Կրոսը և Մարսելոն:

̰
«Ալաշկերտը» ձեռք է բերել Մադրիդի «Ռեալի» սանին

16:14 21.02.2018

Երևանի «Ալաշկերտը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հերթական ձեռքբերումն է կատարել` ուժեղացնելով հարձակման գիծը:
Ակումբի պաշտոնական կայք-էջի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի գործող չեմպիոնների կազմ է տեղափոխվել սլովենական «Մարիբորի» նիգերիացի 29-ամյա հարձակվող Սանի Օմորեջին: Նիգերիացու պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

̰
Մարսելոն կարող է բաց թողնել ՊՍԺ-ի հետ հանդիպումը

15:12 19.02.2018

Իսպանական Marca-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` ՊՍԺ-ի հետ պատասխան խաղը:

̰
«Ռեալը» մտադիր է Ազարի դիմաց «Չելսիին» առաջարկել 100 միլիոն եվրո և Բեյլին. Express

19:40 18.02.2018

Բրիտանական Express պարբերականի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին:

̰
Ուզում եմ, որ Իսկոն ողջ կարիերան անցկացնի «Ռեալում». Զիդան

19:45 09.02.2018

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է այն լուրերը, թե ակումբը պատրաստ է ամռանը վաճառել թիմի կիսապաշտպան Իսկոյին:

̰
Ռոնալդոն ցանկանում է խաղալ Ռոնալդուի և Մեսսիի հետ

12:25 08.02.2018

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող՝ բրազիլացի Ռոնալդոն զուգահեռներ է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսիի միջև:

«Դժվար է պատասխանել այն հարցին, թե նրանցից ով է ավելի ուժեղ: Երկուսն էլ շատ լավն են և գերազանցում են մյուսներին: Ես շատ կցանկանայի նրանցից մեկի հետ խաղալ: Այնպես որ, շատ դժվար է նրանց միջև ընտրություն կատարել: Ես գրեթե համաձայն եմ նրանց հետ, ովքեր քվեարկել են Ռոնալդուի և Մեսսիի օգտին «Ոսկե գնդակի» համար պայքարում: Տարվա արդյունքներով հաղթաղը մի փոքր ավելի ուժեղ էր, քան մրցակիցը»,- Ռոնալդոին մեջբերել է Marca-ն:

̰
Ռոնալդու. Չեմ կարողանում որոշ բաներ անել, որոնք անում էի 20 տարեկանում

11:15 08.02.2018

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ առաջվա պես շարունակում է ինքն իր առջև բարձր նպատակներ դնել, որոնց հասնելու համար իդեալական մարզավիճակ է պահպանում:

̰
Կրիշտիանու Ռոնալդուն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը

17:05 05.02.2018

Փետրվարի 5-ին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշում է իր ծննդյան օրը: Պորտուգալացին դարձավ 33 տարեկան:

̰
UFC մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը՝ Կրիշտիանու Ռոնալդուի սեռական կողմնորոշման մասին

14:52 27.01.2018

UFC խառը մենամարտերի մարզիկ՝ ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ շփվում է «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Այո, մենք ծանոթացել ենք Instagram-ում, և շփվում ենք: Երեք օր առաջ եմ խոսել նրա հետ, իսկ երեկ «Ռեալի» պաշտոնական էջից էին գրել, նրանք ցանկանում են ինձ հրավիրել Մադրիդ, փետրվարի 10-ին «Ռեալ Սոսյեդադի» հետ կայանալիք խաղին»,- ասել է Նուրմագոմեդովը:
Հաբիբը հրաժարվել է պատասխանել Կրիշտիանու Ռոնալդուի սեռական կողմնորոշման հետ կապված հարցին:
«Ավելի լավ է անցնենք մեկ այլ հարցի: Դու արդեն տհաճ էս ինձ համար»,- պատասխանել է լրագրողին մարտիկը:
Ապրիլի 7-ին Հաբիբը Նուրմագոմեդովը մենամարտելու է ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ, UFC թեթեւ քաշային կարգի չեմպիոնական գոտու համար:

̰
Ես առաջվա պես երջանիկ ու գեղեցիկ եմ. Կրիշտիանու Ռոնալդու

11:21 27.01.2018

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է այն տեղեկությունը, որ «Դեպորտիվոյի» հետ Իսպանիայի առաջնության հանդիպման ժամանակ ստացած դեմքի վնասվածքը չի խանգարի նրան այսօր խաղալ Վալենսիայի դեմ:
«Ես առաջվա պես երջանիկ ու գեղեցիկ եմ: Տեսողությունս գերազանց է, ինչպես նախկինում: Այնպես որ, խնդիրներ չկան»,- ասել է Ռոնալդուն:

̰
Ռոնալդուն շատ տխրեց, երբ իր դեմքին արյուն տեսավ

09:10 22.01.2018

Իսպանիայի առաջնության Ռեալ-Դեպորտիվո խաղում, որն ավարտվել է մադրիդյան թիմի հաղթանակով՝ 7:1, գոլերից մեկը գլխով խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Բայց գոլից ակնթարթ առաջ մրցակից թիմի պաշտպանը վնասվածք հասցրեց պորտուգալացուն: Խաղադաշտը լքելիս Ռոնալդուն բժշկից  հեռախոս ուզեց՝ իր դեմքի վիճակը տեսնելու համար և շատ տխրեց, երբ արյուն տեսավ: 

̰
«Ռեալը» պատրաստ է Իկարդիի համար 110 մլն եվրո վճարել

16:12 16.01.2018

«Ռեալը» շարունակում է հետաքրքրվել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիով:

̰
Ազարը կարող է տեղափոխվել «Ռեալ»

18:42 09.01.2018

As պարբերականի հաղորդմամբ՝ «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

̰
ՊՍԺ-ն Ռոնալդուին առաջարկել է 5-ամյա պայմանագիր՝ 300 մլն եվրո աշխատավարձով

13:09 05.01.2018

El Confidencial-ի տվյալով՝ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը կարող է տեղափոխվել ՊՍԺ:
Ըստ աղբյուրի «ՊՍԺ» -ի քաթարցի սեփականատերերը արդեն հանդիպել են Ռոնալդուի ներկայացուցիչներին եւ առաջարկել հինգ տարվա պայմանագիր, որով պորտուգալացին կվաստակի 300 մլն եվրո:

̰
Կեպա Արրիսաբալագը պայմանագիր է կնքել «Ռեալ»-ի հետ. As

15:52 04.01.2018

Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դարպասապահ Կեպա Արրիսաբալագը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Իսպանական As պարբերականի մոտ է հայտնվել մի փաստաթուղթ, ըստ որի Կեպան արդեն պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ:

̰
Չեմ կարող մտածել, թե ինչ կլինի վեց ամիս հետո. Զիդան

15:03 04.01.2018

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ակումբում իր ապագայի մասին:

̰
Ռոնալդուն տեղափոխման երեք առաջարկ ունի

13:13 04.01.2018

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ ակումբից: Ըստ լրագրող Էդու Ագիռեի` «Ռեալ»-ի հարձակվողը տեղափոխման երեք առաջարկ ունի: Դրանցից մեկը էական բնույթ է կրում եւ առաջիկա օրերին պաշտոնապես կուղարկվի «Ռեալ»-ին:

̰
BACK_TO_TOP